Հին Կտակարան 2022
Հուլիսի 18-24-ը Եզրաս 1, 3–7, Նեեմիա 2, 4–6, 8․ «Ես մեծ գործով զբաղված եմ»


Հուլիսի 18-24-ը Եզրաս 1, 3–7, Նեեմիա 2, 4–6, 8․ «Ես մեծ գործով զբաղված եմ», Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. Հին կտակարան 2022 (2021)

Հուլիսի 18-24-ը Եզրաս 1, 3–7, Նեեմիա 2, 4–6, 8, Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ 2022

Նկար
Զորաբաբելի տաճարը

Զորաբաբելի տաճարը, նկարը ըստ՝ Սեմ Լոլորի

Հուլիսի 18-24-ը

Եզրաս 1, 3–7, Նեեմիա 2, 4–6, 8

«Ես մեծ գործով զբաղված եմ»

Նախագահ Էզրա Թավտ Բենսոնն ուսուցանել է․ «Աստծո խոսքը … ունի զորություն՝ ամրապնդելու սրբերին և զինելու նրանց Հոգով, որպեսզի նրանք կարողանան դիմակայել չարին, գործել բարիք և գտնել ուրախություն այս կյանքում» (Եկեղեցու Նախագահների ուսմունքները․ Էզրա Թավտ Բենսոն [2014], 118

Գրի առեք ձեր տպավորությունները

Հրեա ժողովուրդը մոտ 70 տարի գերեվարված էր Բաբելոնում: Նրանք կորցրել էին Երուսաղեմը և տաճարը, և շատերը մոռացել էին իրենց նվիրվածությունն Աստծո օրենքին: Բայց Աստված նրանց չէր մոռացել: Իրականում, Նա իր մարգարեի միջոցով հայտարարել էր. «Ես ձեզ պիտի այցելեմ եւ հաստատեմ ձեզ համար իմ բարի խօսքը, որ ձեզ ետ բերեմ այս տեղը» (Երեմիա 29․10)։ Հավատարիմ այս մարգարեությանը, Տերն ուղի պատրաստեց, որ հրեաները վերադառնան և Նա բարձրացրեց ծառաների, ովքեր «մեծ գործ» իրականացրին Իր ժողովրդի համար (Նեեմիա 6․3)։ Այս ծառաների մեջ էր Զորաբաբել անունով մի կառավարիչ, որը վերահսկում էր Տիրոջ տան վերակառուցումը. Եզրասը՝ մի քահանա և դպիր, որը ժողովրդի սրտերը վերադարձրեց Տիրոջ օրենքին. և Նեեմիան՝ Հուդայի ապագա կառավարիչը, որը ղեկավարեց Երուսաղեմի շրջակայքում պաշտպանական պատերի վերակառուցման աշխատանքները: Իհարկե, նրանք հանդիպեցին ընդդիմության, բայց նաև օգնություն ստացան անսպասելի աղբյուրներից: Նրանց փորձառությունը կարող է ուսուցանող և ոգեշնչող լինել մեզ համար, քանի որ մենք նույնպես մեծ աշխատանք ենք կատարում: Եվ նրանց նման մեր աշխատանքը մեծապես առնչվում է Տիրոջ տան հետ, Տիրոջ օրենքի և այն հոգևոր պաշտպանության հետ, որը մենք գտնում ենք Նրանում:

Եզրաս և Նեեմիա գրքերի ակնարկի համար տես «Եզրաս» և «Նեեմիա» հոդվածները Սուրբ գրքերի ուղեցույցում:

Նկար
անհատական ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Եզրաս 1

Տերը ոգեշնչում է մարդկանց իրականացնել Իր նպատակները

Երբ Պարսկաստանը նվաճեց Բաբելոնը, պարսից Կյուրոս արքան Տիրոջ կողմից ոգեշնչված, թույլ տվեց մի խումբ հրեաների գնալ Երուսաղեմ և վերակառուցել տաճարը: Երբ կարդաք Եզրաս 1-ը, ուշադրություն դարձրեք, թե ինչ էր պատրաստել Կյուրոսը, որ աջակցի հրեաներին այս կարևոր աշխատանքում: Ըստ ձեզ, Տերն ինչպե՞ս է աշխատում ձեր շրջապատի տղամարդկանց և կանանց միջոցով, ներառյալ նրանց, ովքեր Նրա Եկեղեցու անդամ չեն: Ի՞նչ է սա հուշում ձեզ Տիրոջ և Նրա աշխատանքի մասին։

Տես նաև Եսայիա 44․24-28-ը։

Եզրաս 3․8–13, 6․16–22

Տաճարները կարող են ինձ ուրախություն պատճառել

Երբ բաբելոնացիները ներխուժեցին Երուսաղեմ, նրանք թալանեցին տաճարը և այրելով հավասարեցրին այն գետնին (տես Դ Թագավորաց 25․1–10, Բ Մնացորդաց 36․17–19)։ Ձեր կարծիքով, ի՞նչ կզգայիք, եթե լինեիք ականատես հրեաների թվում (տես Սաղմոս 137)։ Ուշադրություն դարձրեք, թե ինչ զգացին հրեաները տասնամյակներ անց, երբ նրանց թույլատրվեց վերադառնալ և վերակառուցել տաճարը (տես Եզրաս 3․8–13, 6․16–22)։ Խորհեք տաճարի վերաբերյալ ձեր անձնական զգացմունքների մասին։ Ինչո՞ւ են տաճարներն ուրախության աղբյուր: Ինչպե՞ս կարող եք ձեր երախտագիտությունը ցույց տալ Տիրոջը տաճարների համար:

Տաճարների շենքերում ուրախանալու մեր օրերի օրինակների համար տես “Practice, Celebration, Dedication: Temple Blessings in El Salvador” և “The Laie Hawaii Temple Youth Cultural Celebration” տեսանյութերը (ChurchofJesusChrist.org

Նկար
տաճարի տարածքում քայլող ընտանիք

Տաճարը կարող է ուրախության աղբյուր լինել մեր կյանքում:

Եզրաս 4–6, Նեեմիա 2, 46

Ես կարող եմ օգնել Աստծո աշխատանքն առաջ տանել՝ չնայած ընդդիմությանը

Տիրոջ աշխատանքը հազվադեպ է առաջ շարժվում առանց ընդդիմության, և դա, իհարկե, ճշմարիտ էր Զորաբաբելի և Նեեմիայի առաջնորդած ջանքերի դեպքում: Երկու դեպքում էլ «Հուդայի թշնամիները» (Եզրաս 4․1) սամարացիներ էին, ովքեր իսրայելացիների սերունդն էին, որոնք խառնվել էին հեթանոսների հետ: Կարդացեք տաճարի կառուցմանը նրանց ընդդիմության մասին (տես Եզրաս 4–6), որը կստիպի ձեզ խորհել այն ընդդիմության մասին, որին այսօր բախվում է Աստծո աշխատանքը, և թե ինչպես կարող եք արձագանքել, երբ ընդդիմություն առաջ գա:

Նմանապես, Երուսաղեմի պատերը նորոգելու Նեեմիայի աշխատանքի մասին ընթերցումը (տես Նեեմիա 2, 46) կստիպի ձեզ մտածել այն աշխատանքի մասին, որն Աստված ցանկանում է, որ կատարեք: Ի՞նչ եք սովորում Նեեմիայի օրինակից:

Տես նաև Դիտեր Ֆ Ուխդորֆ, «Մենք մեծ գործ ենք կատարում և չենք կարող շեղվել մեր ուղուց», Լիահոնա, մայիս 2009, 59-62։

Եզրաս 7, Նեեմիա 8

Ես օրհնվում եմ, երբ ուսումնասիրում եմ սուրբ գրությունները

Նույնիսկ տաճարը վերակառուցելուց հետո Երուսաղեմի ժողովուրդը մաքառում էր հոգևորապես, մասամբ այն պատճառով, որ սերունդներ շարունակ նրանք սահմանափակ էին օգտագործում «Մովսեսի օրենքի գիրքը» (Նեեմիա 8․1)։ Եզրաս դպիրը Երուսաղեմ գնալու համար ստացավ Պարսից թագավորի թույլտվությունը, որտեղ նա «բերավ օրենքը ժողովքի առջև» (Նեեմիա 8․2)։ Ինչպե՞ս կարող եք հետևել Եզրասի օրինակին, որը նկարագրված է Եզրաս 7․10-ում։ Երբ կարդում եք Նեեմիա 8-ը, որը պատմում է օրենքը մարդկանց համար ընթերցող Եզրասի մասին, ի՞նչ մտքեր եք ունենում ձեր կյանքում Աստծո խոսքի զորության վերաբերյալ:

Տես նաև Ուսմունքները․ Էզրա Թավտ Բենսոն, 115–24։

Նկար
ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Եզրաս 3․8–13, 6․16–22Հրեաներն ինչպե՞ս ցույց տվեցին իրենց ուրախությունը տաճարի համար, երբ այն վերակառուցվում էր, իսկ հետո՝ նվիրագործվում: Ի՞նչ ենք անում, որ ցույց տանք մեր ուրախությունը տաճարի համար: Գուցե ձեր ընտանիքը կարող է նայել տաճարների նկարներին և խոսել այն մասին, թե ինչպես են տաճարները ձեզ ուրախություն պատճառում (տես temples.ChurchofJesusChrist.org

Եզրաս 7․6, 9–10, 27–28Մի քանի անգամ այս հատվածներում Եզրասը գրեց, որ Տիրոջ ձեռքը նրա վրա էր, երբ նա ճամփորդում էր Երուսաղեմ: Ի՞նչ կարող է նշանակել այս արտահայտությունը: Ինչպե՞ս ենք մենք զգացել Տիրոջ ձեռքը մեզ վրա: Գուցե ընտանիքի անդամները կիսվեն օրինակներով իրենց կյանքից։

Նեեմիա 2, 46։Նեեմիայի պատմությունը կարող է ոգեշնչել ընտանիքի անդամներին, երբ նրանք բախվեն ընդդիմության, երբ նրանք կատարեն «մեծ գործ» (Նեեմիա 6․3)։ Ընտանիքի անդամները կարող են ձեր տան շուրջ պատ կառուցել եղած առարկաներից, երբ միասին կարդաք հիմնական հատվածները (օրինակ՝ Նեեմիա 2․17–20, 4․13–18, 6․1–3)։ Ի՞նչ ենք սովորում Նեեմիայից ընդդիմությանը դիմակայելու մասին: Տերն ի՞նչ մեծ աշխատանք է ցանկանում, որ մենք կատարենք: Ինչպե՞ս է Տերը մեզ զորացրել, որպեսզի հաղթահարենք ընդդիմությունը, որ տարվում է այս աշխատանքի դեմ:

Նեեմիա 8․1-12Նեեմիա 8-ում Եզրասը Մովսեսի օրենքը կարդաց այն մարդկանց համար, ովքեր ցանկանում էին լսել Աստծո խոսքը: 1–12 հատվածների ընթերցանությունը կարող է մեծացնել ձեր ընտանիքի գնահատանքն Աստծո խոսքի հանդեպ: Ինչպե՞ս էին մարդիկ վերաբերվում Աստծո օրենքին: Ինչպե՞ս կարող ենք միմյանց օգնել «հասկանալ կարդացածը» (հատված 8

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների Միության համար ձեռնարկում։

Առաջարկվող երգ՝ «Կուզեմ տեսնել տաճարը», Երեխաների Երգարան, 95։

Բարելավել մեր ուսուցումը

Ընտանիքով կիսվեք սուրբ գրություններով: Սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության ընթացքում թույլ տվեք ընտանիքի անդամներին իրենց անձնական ուսումնասիրությունից կիսվել այն հատվածներով, որոնք հատկապես կարևոր են իրենց համար:

Նկար
Եզրասը մարդկանց համար սուրբ գրություններ է կարդում

Եզրասը մարդկանց համար սուրբ գրություններ է կարդում Երուսաղեմում, նկարը ըստ՝ Հ․ Վիլլարդ Օրթլիփ, © Providence Collection/արտոնագրված է goodsalt.com կայքից։

Տպել