Հին Կտակարան 2022
Մարտի 28-ից ապրիլի 3-ը Ելից 7-13. «Յիշեցէք այս օրը, որ Եգիպտոսիցը ծառայութեան տնից դուրս եկաք»


Մարտի 28-ից ապրիլի 3-ը Ելից 7–13. «Յիշեցէք այս օրը, որ Եգիպտոսիցը ծառայութեան տնից դուրս եկաք» Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ Հին Կտակարան 2022 (2021)։

Մարտի 28-ից ապրիլի 3-ը Ելից 7-13, Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. 2022

Նկար
Մովսես, Ահարոն և Փարավոն

Մովսեսը և Ահարոնը փարավոնի պալատում, Ռոբերտ Թ․ Բարեթ

Մարտի 28-ից ապրիլի 3-ը

Ելից 7-13

«Յիշեցէք այս օրը, որ Եգիպտոսիցը ծառայութեան տնից դուրս եկաք»

Երբ կարդում և խորհում եք Ելից 7–13-ի շուրջ, գրի առեք ձեր ստացած տպավորությունները: Երբ կանոնավոր անեք սա, Սուրբ Հոգու շշուկները հասկանալու ձեր ունակությունը կաճի:

Գրի առեք ձեր տպավորությունները

Պատուհասը պատուհասի հետևից քայքայում էին Եգիպտոսը, բայց փարավոնը այնուամենայնիվ մերժում էր իսրայելացիներին ազատել: Եվ այնուամենայնիվ, Աստված շարունակեց ցույց տալ Իր զորությունը և փարավոնին հնարավորություն ընձեռեց ընդունել, «որ ես եմ Տերը», և «ինձ նման մեկը չկա ամբողջ երկրում»(Ելից 7.5, 9.14): Մինչդեռ Մովսեսը և իսրայելացիները պետք է որ երկյուղածությամբ դիտեին հանուն իրենց կատարվող Աստծու զորության այս դրսևորումները: Անշուշտ, այս շարունակական նշանները ամրապնդեցին նրանց հավատը Աստծո հանդեպ և ուժեղացրին Աստծո մարգարեին հետևելու պատրաստակամությունը: Այնուհետև, երբ ինը սարսափելի պատուհասները չկարողացան ազատել իսրայելացիներին, դա տասներորդ պատուհասն էր. առաջնեկների մահը, ներառյալ փարավոնի առաջնեկը, որը վերջապես ավարտի հասցրեց գերությունը: Սա կարծես թե տեղին է, քանի որ հոգևոր գերության յուրաքանչյուր դեպքում իսկապես փախչելու միայն մեկ ճանապարհ կա: Անկախ նրանից, թե ուրիշ ինչ ենք մենք փորձել անցյալում, դա մեզ հետ է, ինչպես որ իսրայելացիների հետ էր: Միայն Հիսուս Քրիստոսի զոհաբերությունը՝ անբիծ Գառան արյունն է, որ կփրկի մեզ:

Նկար
անհատական ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Ելից 7.11

Ես կարող եմ ընտրել փափկացնել իմ սիրտը:

Հուսով ենք ձեր կամքը երբեք այնպես կտրուկ չի հակադրվի Աստծո կամքին, ինչպես փարավոնի դեպքում էր: Այդուհանդերձ, մենք բոլորս ունենում ենք դեպքեր, երբ մեր սրտերն այնքան էլ փափուկ չեն, որքան պետք է լինեն, ուստի կա ուսանելի մի բան Ելից 7–10հատվածներում արձանագրված փարավոնի արձանագրված գործողություններից: Երբ կարդում եք պատուհասների մասին այս գլուխներում, ինչն է աչքի զարնում Փարավոնի պատասխաններում: Արդյո՞ք նկատում եք նմանատիպ կարծրասրտության միտումներ ձեր մեջ: Խորհեք ձեր սովորածի շուրջ այս գլուխներից, թե ինչ է նշանակում ունենալ փափուկ սիրտ:

Ուշադրություն դարձրեք, որ Ելից 7.3, 13, 9.12. 10.1, 20, 27, 11.10-ի Ջոզեֆ Սմիթ թարգմանությունը պարզաբանում է, որ Տերը չէր կարծրացնում փարավոնի սիրտը, փարավոնն էր կարծրացնում իր իսկ սիրտը (տես յուրաքանչյուր հատվածի համար տողատակի ծանոթությունը):

Ի՞նչ եք սովորում հետևյալ սուրբ գրությունից փափուկ սիրտ զարգացնելու վերաբերյալ: 1 Նեփի 2.16, Մոսիա 3.19, Ալմա 24.7–8, 62.41, Եթեր12.27:

Տես նաև Մայքլ Թ. Ռինգվուդ, «Հեշտություն և պատրաստակամություն հավատալու», Լիահոնա, նոյեմբեր 2009, 100–102:

Ելից 12.1-42

Պասեքը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի Քավությունը:

Միակ ուղին, որը իսրայելացիներին կխնայեր տասներորդ պատուհասից, նկարագրված Ելից 11.4–5-ում, հրահանգներին ճշգրիտ հետևելն էր, որոնք Տերը տվել էր Մովսեսին Ելից 12-ում, ծես, որը հայտնի է որպես Պասեք: Խորհրդանիշերի միջոցով Պասեքն ուսուցանում է մեզ , որ ճիշտ այնպես, ինչպես Տերը իսրայելացիներին փրկեց Եգիպտոսի ստրկությունից, Նա կարող է նաև մեզ ազատել մեղքի գերությունից: Ի՞նչ եք գտնում Պասեքի հրահանգներում և խորհրդանիշերում, որոնք ձեզ հիշեցնում են Հիսուս Քրիստոսին և Նրա Քավությունը: Ի՞նչ են ձեզ հուշում այս խորհրդանիշերն ու հրահանգներն այն մասին, թե ինչպես ստանալ Նրա Քավության օրհնությունները: Օրինակ՝ ի՞նչ է ներկայացնում գառների արյունը դռան դրանդիների վրա (հատված 7)։ Ձեզ համար ի՞նչ է նշանակում «ձեր կոշիկները ձեր ոտքերին և ձեր ցուպերը ձեր ձեռքին» (հատված 11

Տես նաև Վարդապետություն և Ուխտեր 89․21։

Նկար
մարդիկ ընդունում են հաղորդությունը

Հաղորդությունն օգնում է մեզ հիշել մեր Ազատարարին` Հիսուս Քրիստոսին։

Ելից 12.14–17, 24–27, 13.1–16

Հաղորդությունն օգնում է ինձ հիշել իմ ազատումը Հիսուս Քրիստոսի միջոցով

Փրկիչը ցանկանում էր, որ իսրայելացիները միշտ հիշեն, որ Նա էր նրանց ազատել, նույնիսկ այն բանից հետո, երբ նրանց գերությունը դարձավ հեռավոր հիշողություն: Ահա թե ինչու Նա պատվիրեց նրանց ամեն տարի նշել Պասեքի տոնը: Երբ կարդաք Նրա հրահանգները Ելից 12.14–17, 24–27, 13.1–16-ում, մտածեք թե դուք ինչ եք անում` հիշելու ձեզ տրված Աստծո օրհնությունները: Ինչպե՞ս կարող եք պահպանել այդ հիշողությունը «ձեր սերունդների մեջ» (տես Ելից 12.14, 26–27):

Ի՞նչ նմանություններ եք տեսնում Պասեքի տոնի նպատակների և հաղորդության միջև: Պասեքի մասին ընթերցումը ինչպե՞ս է ձեզ հիշեցնում հաղորդության մասին և ավելի շատ իմաստ տալիս այդ արարողությանը: Մտածեք, թե ինչ կարող եք անել՝ «միշտ հիշելու» Հիսուս Քրիստոսին (Մորոնի 4.3, 5.2, տես նաև Ղուկաս 22.7–8, 19–20):

Խորհեք նաև այլ բաների շուրջ, որոնք Տերը կամենում է, որ դուք հիշեք, տես օրինակ. Հելաման 5.6–12, Մորոնի 10.3, Վարդապետություն և Ուխտեր 3.3–5, 10, 18.10, 52.40:

Տես նաև Հովհաննես 6.54, «Միշտ հիշեք Նրան» (տեսաֆիլմ), ChurchofJesusChrist.org, «Տիրոջ ընթրիքի հաղորդությունը», Եկեղեցու նախագահների ուսմունքները. Հովարդ Վ. Հանթեր (2015), 197–206:

Նկար
family study icon

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Ելից 7-12 Երբ կարդաք պատուհասների մասին, որոնք Տերն ուղարկեց եգիպտացիներին՝ որպես Իր զորության նշաններ, ձեր ընտանիքը կարող է կիսվել ուղիներով, որոնցով Տերն այսօր ցուցադրում է Իր զորությունը:

Ելից 8.2832, 9.27–28, 34–35Այս հատվածները կարելի է օգտագործվել մեր խոսքը պահելու կարևորության մասին քննարկում սկսելու համար: Ընտանիքի անդամները կարող են կիսվել փորձառություններով, երբ նրանք տեսել են, որ ուրիշներն անում են այն, ինչ իրենք համաձայնվել են անել:

Ելից 12.1-42 Ելից 12.1–42 հատվածները միասին կարդալուց հետո թերթիկների վրա կարող եք գրել այն բաները, որոնք դուք կարող եք անել որպես ընտանիք` Հիսուս Քրիստոսի Քավությունը հիշելու համար: Քանի որ գառան արյունը դռան դրանդիների վրա (տես հատված 23) ներկայացնում է Փրկիչին, դուք կարող եք դնել այդ թերթիկները դռան մոտ ձեր տանը: Դուք կարող եք նաև ուտել Պասեքի մի քանի կերակուրներ, ինչպիսիք են՝ անթթխմոր հացը (կրեկերներ կամ տորտիլա) կամ դառը խոտաբույսեր (մաղադանոս կամ ծովաբողկ) և քննարկել, թե ինչպես է Զատիկը օգնում մեզ հիշել, թե ինչպես է Աստված ազատել Իր ժողովրդին: Օրինակ՝ անթթխմոր հացը նրանց հիշեցնում էր, որ ժամանակ չկար, որ նրանց հացի խմորը բարձրանար, նախքան գերությունից փախչելը: Խոտերի դառնությունը հիշեցնում էր նրանց գերության դառնությունը։

Ելից 12.14, 24–27Ընտանիքով վերանայեք այս հատվածները, նախքան հաջորդ հաղորդության ժողովը: Ինչպե՞ս են այդ հատվածներն առնչվում հաղորդության հետ։ Ինչպե՞ս կարող ենք հաղորդությունը լիովին դարձնել «հիշատակ» այն բանի մասին, ինչ Փրկիչն է արել մեզ համար:

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների Միության համարձեռնարկից:

Առաջարկվող երգ․ «In Memory of the Crucified» հիմներ, հ. 190։

Բարելավել մեր ուսուցումը

Կիսվեք առարկայական դասերով: Հրավիրեք ընտանիքի անդամներին գտնել առարկաներ, որոնք օգնում են նրանց հասկանալ սկզբունքները սուրբ գրություններում, որոնք դուք կարդում եք: Օրինակ՝ փափուկ և կոշտ առարկաները կարող են օգնել ընտանիքի անդամներին քննարկել փափուկ և կարծր սրտերի միջև տարբերությունը:

Նկար
Եբրայեցի ընտանիք՝ Պասեքի կերակուրով

Պասեքի ընթրիք, ըստ Բրայան Քոլի

Տպել