Հին Կտակարան 2022
Փետրվարի 28-ից մարտի 6-ը Ծննդոց 28–33. «Հիրավի Եհովան այստեղ է»


Փետրվարի 28-ից մարտի 6-ը Ծննդոց 28–33. «Հիրավի Եհովան այստեղ է», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. Հին Կտակարան 2022 (2021)

Փետրվարի 28-ից մարտի 6-ը Ծննդոց 28–33. Ես քեզ հետ եմ, Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. 2022

Նկար
Տիխուանա Մեքսիկա տաճար

Փետրվարի 28-ից մարտի 6-ը

Ծննդոց 28-33

«Հիրավի Եհովան այստեղ է»

Երբ կարդաք Հելաման 28-33, խորհեք, թե այս գլուխների պատմություններն ու սկզբունքներն ինչպես կօրհնեն երեխաներին, որոնց դուք ուսուցանում եք։

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Առաջարկեք երեխաներին, որ գնդակ նետեն կամ գլորեն մեկը մյուսին: Երբ երեխաները բռնեն գնդակը, խնդրեք նրանց կիսվել ինչ-որ բանով, որը նրանք սովորում են Հին Կտակարանից՝ կա՛մ տանը, կա՛մ Երեխաների միությունում:

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. կրտսեր խմբի երեխաներ

Ծննդոց 28․10-22

Ուխտերն օգնում են ինձ վերադառնալ Երկնային Հոր մոտ։

Երազում Հակոբը տեսավ մի սանդուղք, որը տանում էր դեպի երկինք: Սանդուղքի աստիճանները կարող են ներկայացնել ուխտերը, որոնք մենք կապում ենք Աստծո հետ, քանի որ այս ուխտերը օգնում են մեզ վերադառնալ Նրա ներկայության:

Հնարավոր վարժություններ

  • Երեխաների համար կարդացեք Ծննդոց 28․12-13-ը։ Բացատրեք, որ սանդուղքի աստիճանները կարող են ներկայացնել ուխտերը, որոնք օգնում են մեզ վերադառնալ Երկնային Հոր մոտ։ Խնդրեք երեխաներին ձևացնել, որ իրենք բարձրանում են սանդուղքով, մինչ դուք խոսում եք այն մասին, երբ մենք խոստանում ենք հնազանդվել Աստծուն, ինչպես օրինակ՝ երբ մենք մկրտվում ենք, ընդունում հաղորդությունը կամ գնում ենք տաճար: Օգնեք երեխաներին մտածել, թե մկրտվելիս ինչ եղանակներով կարող են պատրաստվել ուխտեր կնքել։

  • Երեխաների համար կարդացեք Ծննդոց 28.15-ը, շեշտելով հետևյալ բառերը՝ «Ես քեզ հետ եմ» և «քեզ չեմ թողիլ»: Բացատրեք, որ Աստված խոստացել է, որ միշտ մեզ հետ կլինի, երբ մենք ձգտենք ընտրել ճիշտը։ Օգնեք երեխաներին հիշել, թե ինչ կարող են անել, որպեսզի ավելի մոտ զգան Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին։

Ծննդոց 29․16-28

Ես միշտ պետք է պահեմ իմ խոստումները։

Հակոբը համաձայնեց աշխատել Լաբանի համար յոթ տարի, որպեսզի կարողանար ամուսնանալ Լաբանի դուստր Ռաքելի հետ: Հակոբը պահեց այս համաձայնությունը, իսկ Լաբանը՝ ոչ: Այս պատմության միջոցով կարող եք երեխաներին ուսուցանել մեր խոստումները պահելու կարևորության մասին։

Հնարավոր վարժություններ

  • Երեխաների համար կարդացեք Ծննդոց 29.18, 20-ը և բացատրեք, որ Հակոբը պահեց իր խոստումը՝ յոթ տարի աշխատել Լաբանի համար, որպեսզի նա կարողանար ամուսնանալ Ռաքելի հետ, չնայած դա երկար ժամանակ էր աշխատելու համար (տես նաև «Jacob and His Family», Old Testament Stories): Օգնեք երեխաներին մտածել, թե ինչ խոստումներ նրանք կարող են տալ ուրիշ մարդկանց։ Ինչո՞ւ է կարևոր պահել մեր խոստումները: Օգնեք նրանց հասկանալ, որ ուխտը սուրբ խոստում է Աստծո և մեզանից յուրաքանչյուրի միջև: Բերեք ձեր վկայությունը, որ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը միշտ պահում են Իրենց խոստումները:

  • Միասին երգեք և քննարկեք որևէ երգ ազնվության մասին, օրինակ՝ «I Believe in Being Honest» կամ «Stand for the Right” (Children’s Songbook, 149, 159):

Ծննդոց 33․1-4

Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը կարող են օգնել ինձ, որ սիրեմ իմ ընտանիքը։

Երեխաների մեծ մասը գիտի, թե ինչ է նշանակում բարկանալ հարազատ քրոջ և եղբոր վրա։ Պատմությունն այն մասին, թե Հակոբն ու Եսավը ինչպես հաղթահարեցին իրենց զայրույթը միմյանց հանդեպ, կարող է ոգեշնչել երեխաներին:

Նկար
Հակոբն ու Եսավը գրկախառնված

Հակոբն ու Եսավը գրկախառնված, Ռոբերտ Թ․ Բարեթ

Հնարավոր վարժություններ

  • Օգնեք երեխաներին հիշել, թե Եսավն ինչու էր բարկացել Հակոբի վրա (տես Ծննդոց 27.41 կամ «Jacob and Esau», Old Testament Stories): Խնդրեք երեխաներին ցույց տալ ձեզ, թե ինչպիսին են բարկացած ժամանակ: Բացատրեք, որ երկար տարիներ հետո Հակոբը վախենում էր այցելել Եսավին: Խնդրեք երեխաներին ցույց տալ, թե ինչպիսին է վախեցած դեմքը: Մենք ի՞նչ պետք է անենք, երբ վախենում ենք։ Խնդրեք երեխաներին ձևացնել, որ աղոթում են, մինչ դուք կարդում եք, թե Հակոբն ինչ ասաց իր աղոթքում (տես Ծննդոց 32.11): Հետո կարդացեք, թե Ծննդոց 33.4-ում ինչ պատահեց, երբ Եսավը տեսավ Հակոբին: Խնդրեք երեխաներին ցույց տալ ձեզ, թե ինչպիսին կլինեին Հակոբի ու Եսավի դեմքերը, երբ նրանք կրկին հանդիպեցին:

  • Ցույց տվեք Հակոբի ու Եսավի նկարը այս շաբաթվա համառոտ շարադրանքում: Թող երեխաները նկարագրեն, թե ինչ տեսան նկարում: Պատմեք նրանց, որ այս երկու եղբայրները չար զգացմունքներ ունեին միմյանց հանդեպ, բայց նրանք ներեցին միմյանց: Օգնեք երեխաներին մտածել, թե ինչպես կարող են ավելի շատ սեր ցույց տալ իրենց ընտանիքի անդամի հանդեպ, ինչպես Հակոբն ու Եսավը սեր ցույց տվեցին միմյանց հանդեպ:

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. ավագ խմբի երեխաներ

Ծննդոց 28․10-22

Ուխտերն օգնում են ինձ վերադառնալ Երկնային Հոր մոտ։

Դուք կարող եք օգտագործել Հակոբի դեպի երկինք բարձրացող սանդուղքի երազը և ուսուցանել երեխաներին, որ մեր պատվիրանները պահելով մենք պատրաստվում ենք մտնել Տիրոջ ներկայություն:

Հնարավոր վարժություններ

  • Հրավիրեք երեխաներին կարդալ Ծննդոց 28․10–15-ը և նկարել Հակոբի երազի մասին որևէ նկար։ Խնդրեք նրանց ցույց տալ իրենց նկարները: Բացատրեք, որ սանդուղքը ներկայացնում էր այն ուղին, որով Հակոբը պետք է վերադառնար Աստծո մոտ: Աստված ի՞նչ է տվել, որ օգնի մեզ վերադառնալ Իր մոտ (տես այս շաբաթվա գործնական աշխատանքի էջը): Երեխաներին հիշեցրեք իրենց մկրտության ուխտի մասին: Այս ուխտով ապրելն ինչպե՞ս է մեզ մոտեցնում Աստծուն։

  • Ցույց տվեք որևէ տաճարի նկար և գրատախտակին գրեք կարևոր արտահայտությունները Ծննդոց 28.15–17-ից, ինչպես օրինակ՝ «Ես քեզ հետ եմ», «Հիրավի Եհովան այստեղ է» և «Երկնքի դուռը»: Երեխաներին հրավիրեք գտնել այս արտահայտությունները: Պատմեք երեխաներին, թե տաճարն ու տաճարային ուխտերն ինչպես են օգնում ձեզ ավելի մոտ զգալ Տիրոջը:

Ծննդոց 29․16-30

Ես հավատում եմ ազնիվ լինելուն։

Հակոբը պահեց Լաբանին յոթ տարի ծառայելու իր խոստումը, բայց Լաբանը խաբեց նրան: Ինչպե՞ս կարող եք օգտագործել այս պատմությունը, որպեսզի օգնեք երեխաներին հասկանալ ազնիվ լինելու կարևորությունը, նույնիսկ, երբ ուրիշներն անազնիվ են:

Հնարավոր վարժություններ

  • Միասին կարդացեք Ծննդոց 29.16–30-ը և օգնեք երեխաներին ամփոփել այս հատվածների իրադարձությունները: Հակոբն ինչպե՞ս արձագանքեց այս խաբեությանը: Ի՞նչ կարող ենք սովորել այս պատմությունից:

  • Գրատախտակին գրեք Ի՞նչ է պատահում, երբ մենք անազնիվ ենք: և Ի՞նչ է պատահում, երբ մենք ազնիվ ենք: Հանձնարարեք երեխաներին գտնել պատասխաններ, կարդալով՝ «Ազնվություն և շիտակություն» (Երիտասարդներին զորացնելու համար [2011], 19):

Ծննդոց 32.6–11, 33.1–4

Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը կարող են օգնել ինձ, որ սիրեմ իմ ընտանիքը։

Եսավը խիստ բարկացած էր Հակոբի վրա, իսկ Հակոբը վախենում էր կրկին տեսնել Եսավին, նույնիսկ 20 տարվա բաժանումից հետո: Բայց Հակոբն աղոթեց օգնության համար, իսկ Եսավը կարողացավ հաղթահարել իր զայրույթը: Ինչպե՞ս կարող եք օգտագործել այս պատմությունը, որպեսզի երեխաներին ուսուցանեք մեր ընտանիքները սիրելու կարևորության մասին:

Հնարավոր վարժություններ

  • Հարցրեք երեխաներին, թե նրանք ինչ են հիշում Հակոբի և Եսավի հարաբերությունների մասին (տես Ծննդոց 27.41 կամ «Jacob and Esau», Old Testament Stories): Բացատրեք, որ 20 տարի միմյանցից հեռու լինելուց հետո Հակոբը պատրաստվում էր կրկին հանդիպել Եսավին: Միասին կարդացեք Ծննդոց 32․6-11։ Ի՞նչ էր զգում Հակոբը։ Նա ի՞նչ արեց օգնություն ստանալու համար: Վկայեք, որ մենք կարող ենք օգնություն խնդրել Երկնային Հորից, երբ մեր ընտանեկան հարաբերությունները բարդ են: Միասին կարդացեք Ծննդոց 33.1–4 հատվածները՝ պարզելով, թե Տերն ինչպես պատասխանեց Հակոբի աղոթքին:

  • Անձնական փորձառությունից կամ Եկեղեցու որևէ ամսագրից կարդացեք մի պատմություն այն մասին, թե ինչպես կարող ենք ավելի մեծ սեր ցուցաբերել մեր ընտանիքներում: Հրավիրեք երեխաներին ևս կիսվել իրենց փորձառություններով։ Ի՞նչ կարող ենք անել, երբ ընտանիքի անդամը բարկացած է մեզ վրա։ Կարդացեք Մատթեոս 5.43–45-ը, և սովորեք, թե Փրկիչն ինչ է ուսուցանել մեզ անել:

Նկար
սովորելու պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Հրավիրեք երեխաներին իրենց ընտանիքների հետ կիսվել այս շաբաթվա գործնական աշխատանքի էջով՝ օգնելով նրանց սովորել Հակոբի երազից և հիշել այն:

Բարելավել մեր ուսուցումը

Օգտագործեք նկարները՝ օգնելով երեխաներին հասկանալ սուրբ գրությունների պատմությունները: Երեխաները հաճախ ավելի լավ են սովորում, երբ նայում են սուրբ գրությունների պատմությունների կամ ուսմունքների նկարներին: Օրինակ՝ կարող եք ցույց տալ որևէ նկար այս շաբաթվա համառոտ շարադրանքից Եկ, հետևիր ինձ․ Անհատների ու ընտանիքների համար ձեռնարկից:

Տպել