Հին Կտակարան 2022
Մարտի 14-20-ը Ծննդոց 42-50. «Աստուած այն լավի դարձնել խորհեց»


Մարտի 14-20-ը: Ծննդոց 42-50. «Աստուած այն լավի դարձնել խորհեց», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. Հին Կտակարան 2022 (2021)

Մարտի 14-20-ը: Ծննդոց 42-50, Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. 2022

Նկար
Հովսեփը Եգիպտոսից

Հովսեփը Եգիպտոսից, Ռոբերտ Թ․ Բարեթ

Մարտի 14-20-ը

Ծննդոց 42-50

«Աստուած այն լավի դարձնել խորհեց»

Կարևոր է իմանալ սուրբ գրությունները, որոնք դուք ուսուցանում են, բայց նաև կարևոր է, որ ճանաչեք ձեր ուսուցանած երեխաներին: Ժամանակ տրամադրեք և խորհեք ու աղոթեք այդ երկուսի մասին:

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Քանի որ Ծննդոց 42–50-ի պատմությունը անցյալ շաբաթվա դասի պատմության շարունակությունն է Ծննդոց 37–41-ից, ժամանակ տրամադրեք և դասի սկզբում թույլ տվեք երեխաներին կիսվել, թե ինչ են հիշում Հովսեփի մասին, ներառյալ իրենց սովորածը Երեխաների միությունում և տանը:

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. կրտսեր խմբի երեխաներ

Ծննդոց 45․4-15

Ես կարող եմ սեր ցույց տալ իմ ընտանիքի հանդեպ

Կրտսեր խմբի երեխաների համար շեշտեք այս պատմության այն մասերը, որում Հովսեփը սեր ցույց տվեց իր ընտանիքի հանդեպ:

Հնարավոր վարժություններ

  • Օգտագործելով «Joseph and the Famine» (Old Testament Stories) կամ նկարը Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար ձեռնարկից, պատմեք երեխաներին Հովսեփի և նրա եղբայրների վերամիավորման մասին։ Նշեք, թե Հովսեփն ինչպես սեր ցույց տվեց իր եղբայրների հանդեպ:

  • Օգտագործեք արտահայտությունները Ծննդոց 45.4–15-ից, որոնք նկարագրում են, թե Հովսեփն ինչ արեց, որպեսզի իր սերը ցույց տա իր ընտանիքի հանդեպ: Հրավիրեք երեխաներին ձևացնել՝ իբրև անում են այն, ինչ այս հատվածները նկարագրում են: Օրինակ՝ նրանք կարող են ձևացնել, թե խնդրում են ընտանիքի անդամին՝ «մոտ եկ» (հատված 4), կամ ընտանիքի անդամին ուտելիք են տալիս (տես հատված 11):

  • Միասին երգեք սիրո մասին մի երգ, օրինակ՝ «Love One Another» (Children’s Songbook, 136): Օգնեք երեխաներին ուրվագծել իրենց ձեռքերը և դրա մեջ գրել ինչ-որ բան, ինչ նրանք կարող են անել, որ սեր ցուցաբերեն իրենց ընտանիքի հանդեպ:

Ծննդոց 48․8-9

Քահանայության օրհնություններն օգնում են ինձ:

Հակոբն օրհնեց իր որդիներին և թոռներին (տես Ծննդոց 48–49): Այսօր մենք կարող ենք ստանալ քահանայության օրհնությունները, որոնք մեզ տալիս են սփոփանք, բժշկում, առաջնորդություն և հոգևոր ուժ:

Նկար
Տղան օրհնություն է ստանում

Մենք կարող ենք օրհնություններ ստանալ նրանցից, ովքեր կրում են քահանայություն:

Հնարավոր վարժություններ

  • Երեխաներին ցույց տվեք նկարը, որում Հակոբը օրհնություն է տալիս իր որդիներին, կամ ցույց տվեք քահանայության օրհնությունների այլ նկարներ (տես այս համառոտ շարադրանքի նկարները, տես նաև Ավետարանի նկարների գիրք, հ. 12): Հրավիրեք երեխաներին նկարագրել, թե ինչ է տեղի ունենում նկարներում:

  • Երեխաների համար կարդացեք Ծննդոց 48.8–9: Բացատրեք, որ Իսրայելը, ում նաև կոչում էին Հակոբ, Հովսեփի հայրն էր, և ցանկանում էր Հովսեփի երեխաներին քահանայության օրհնություն տալ: Եթե երեխաներից որևէ մեկը ստացել է քահանայության օրհնություն, խնդրեք նրան պատմել իր փորձառության մասին։ Կամ կիսվեք ձեր անձնական վկայությամբ։

  • Օգնեք երեխաներին մտածել պատճառներ, որոնց համար նրանք կարող են քահանայության օրհնություն խնդրել։ Նաև օգնեք նրանց անվանել քահանայություն կրողների, ում նրանք կարող են խնդրել, օրինակ հորը, պապիկին կամ սպասավորող եղբորը:

Ծննդոց 50.15-21

Ես կարող եմ ներել

Երեխաները ներման մասին ի՞նչ կարող են սովորել Հովսեփի օրինակից, ով ներեց իր եղբայրներին։

Հնարավոր վարժություններ

  • Օգտագործեք այս շաբաթվա գործնական աշխատանքների էջը, որպեսզի օգնեք երեխաներին հիշել, թե Հովսեփի եղբայրները որքան չար էին նրա հանդեպ: Երեխաների համար կարդացեք Ծննդոց 50.17-ը, շեշտելով, որ եղբայրները զղջում էին իրենց արածի համար և ցանկանում էին, որ Հովսեփը ների իրենց: Կարդացեք հատված 21-ը, ցույց տալով, որ Հովսեփը ներեց իր եղբայրներին. Նա այլևս բարկացած չէր նրանց վրա:

  • Միասին երգեք «Help Me, Dear Father» (Children’s Songbook, 99): Երբ երգում եք ներման մասին, հրավիրեք երեխաներին գործնական աշխատանքի էջում ցույց տալ Հովսեփին: Երբ երգում եք ապաշխարության մասին, խնդրեք նրանց ցույց տալ նրա եղբայրներին:

  • Օգնեք երեխաներին մտածել մի իրավիճակ, երբ նրանք կարիք կունենան ներել ինչ-որ մեկին։ Հրավիրեք երեխաներին վարժվել, թե ինչ կասեին կամ կանեին, որպեսզի ներում ցուցաբերեն այդ անձնավորության հանդեպ:

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. ավագ խմբի երեխաներ

Ծննդոց 42–44, 45.1–15

Ներումը խաղաղություն է բերում։

Հովսեփի եղբայրները սարսափելի բաներ արեցին նրա հանդեպ: Սակայն Հովսեփը ներեց նրանց և խաղաղություն բերեց իր ընտանիքին:

Հնարավոր վարժություններ

  • Օգնեք երեխաներին բեմականացնել տեսարաններ Ծննդոց 42–44-ից: Երբ բեմականացնեն, հարցրեք, թե իրենց կարծիքով Հովսեփը ինչ էր զգում, երբ կրկին տեսավ իր եղբայրներին, և ինչ զգացին նրա եղբայրները երբ, ի վերջո, ճանաչեցին Հովսեփին:

  • Հարցրեք երեխաներին, թե ինչ է նշանակում ներել ինչ-որ մեկին: Օգնեք նրանց հասկանալ, որ ներել ինչ-որ մեկին նշանակում է՝ վերաբերվել նրան Քրիստոսանման սիրով: Հարցրեք երեխաներին, թե ինչ գիտեն իր եղբայրներին ներելու Հովսեփի պատմության մասին, կամ կարդացեք հատվածներ Ծննդոց 45.1–15-ից: Ի՞նչ արեց կամ ասաց Հովսեփը, որպեսզի իր եղբայրներին հասկացներ, որ ինքը ներել էր նրանց: Ի՞նչ կարող ենք անել կամ ասել, երբ ուրիշները խնդրում են մեզ ներել իրենց:

  • Հրավիրեք երեխաներին հիշել մի դեպք, երբ նրանք ներել են ինչ-որ մեկին կամ ինչ-որ մեկը ներել է իրենց: Որպեսզի մտածելու համար ժամանակ ունենան, կիսվեք ձեր սեփական փորձառությամբ և վկայեք օրհնությունների մասին, որոնք եկել են ներումից: Հրավիրեք երեխաներին ևս կիսվել իրենց փորձառություններով, եթե կամենան: Նրանք ի՞նչ էին զգում։ Փրկիչի օրինակից մենք ինչ ենք սովորում ներման մասին (տես Ղուկաս 23.33–34):

Ծննդոց 45․5-11

Երկնային Հայրը երկիր ուղարկեց Հիսուս Քրիստոսին, որ փրկի ինձ:

Իր ընտանիքը սովից փրկելու Հովսեփի պատմությունը կարող է մեզ սովորեցնել Հիսուս Քրիստոսի մասին, ով մեզ փրկեց մեղքից ու մահից:

Հնարավոր վարժություններ

  • Գրատախտակին գրեք Հովսեփ և Հիսուս Քրիստոս: Օգնեք երեխաներին փնտրել հետևյալ սուրբգրային զույգերը և գրատախտակին գրեք այն ընդհանուր բաները, որոնք Հովսեփն ու Հիսուսը ունեն. Ծննդոց 37.3 և Մատթեոս 3.17, Ծննդոց 37.26–28 և Մատթեոս 26.14–16, Ծննդոց 45.5–7 և Ղուկաս 4.18, և Ծննդոց 47.12 և Հովհաննես 6.35:

  • Հարցրեք երեխաներին, թե ինչ է նշանակում փրկել կամ պահպանել ինչ-որ մեկին: Եթե նրանցից որևէ մեկը վտանգից փրկվելու փորձառություն է ունեցել, հրավիրեք նրան կիսվել դրանով: Հովսեփն ինչպե՞ս փրկեց իր եղբայրներին (տես Ծննդոց 42.1–3, 45.5–7): Ցուցադրեք Փրկիչի նկարը: Հիսուսն ինչպե՞ս փրկեց մեզ:

Ջոզեֆ Սմիթ Թարգմանություն, Ծննդոց 50.27–33 (Ավետարանի հավելվածում)

Երկնային Հայրը պատրաստեց Ջոզեֆ Սմիթին, որ դառնա մեր օրերի մարգարեն:

Հովսեփը Եգիպտոսից կանխատեսեց, որ հազարավոր տարիներ հետո Տերը կկանչի Ջոզեֆ Սմիթին՝ կատարելու վերջին օրերի մեծ աշխատանքը: Ուսուցանեք երեխաներին, թե Տերն ինչպես օրհնեց մեզ մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով:

Հնարավոր վարժություններ

  • Երեխաներին տվեք նկարագրական հուշումներ Ջոզեֆ Սմիթի մասին և հրավիրեք նրանց կռահել, թե ում եք նկարագրում: Ներառեք հուշումներ Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն. Ծննդոց 50.27–33 (Աստվածաշնչի հավելվածում), օրինակ՝ «նա ուսուցանեց մեզ ուխտերի մասին» (տես հատված 28), «նա տվեց մեզ Տիրոջ խոսքը» (տես հատված 30), և «նա կոչվեց իր հոր անունով» (տես հատված 33): Երբ երեխաները ճիշտ կռահեն, հանձնարարեք նրանց գտնել այդ հուշումները այս հատվածներում: Ուրիշ ի՞նչ ենք սովորում Ջոզեֆ Սմիթի մասին Եգիպտոսից Հովսեփի մարգարեությունից։

  • Երեխաներին ցույց տվեք նկարներ, որոնք ներկայացնում են կարևոր բաներ, որոնք Ջոզեֆ Սմիթը կատարեց կամ ուսուցանեց (օրինակ՝ տես Ավետարանի նկարների գիրք, հ. 89–95, 97, 98, 117, 118): Օգնեք երեխաներին մտածել այն օրհնությունների մասին, որոնք մենք ունենք Ջոզեֆ Սմիթի շնորհիվ։ Օրինակ՝ նրա աշխատանքն ինչպես օգնեց մեզ ավելի մոտենալ Հիսուս Քրիստոսին:

Նկար
սովորելու պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Խնդրեք երեխաներին այս շաբաթվա գործնական աշխատանքի էջով տանը կիսվել իրենց ընտանիքների հետ: Նրանք կարող են օգտագործել այն՝ կրկնելով Ջոզեֆի և նրա եղբայրների պատմությունը, և քննարկելով սիրո ու ներման կարևորությունը մեր ընտանիքներում:

Բարելավել մեր ուսուցումը

Վկայեք Հիսուս Քրիստոսի մասին: Թեպետ Հին Կտակարանը չի նշում Հիսուս Քրիստոսի անունը, բայց հիշատակում է Նրան ուրիշ անուններով և վկայում է Նրա մասին խորհրդանիշների և պատմությունների միջոցով: Օգնեք երեխաներին սովորել փնտրել ճշմարտություններ Փրկիչի մասին ամեն անգամ, երբ նրանք կարդում են սուրբ գրությունները: