Հին Կտակարան 2022
Մարտի 7-13-ը Ծննդոց 37–41. «Տերը Հովսեփի հետ էր»


Մարտի 7-13-ը Ծննդոց 37–41. «Տերը Հովսեփի հետ էր» Ե՛կ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար, Հին Կտակարան 2022 (2021)

Մարտի 7-13-ը Ծննդոց 37-41, Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. 2022

Նկար
Հովսեփը Եգիպտոսից բանտում

Հովսեփը Եգիպտոսից բանտում, ըստ Ջեֆ Վորդի

Մարտի 7-13-ը

Ծննդոց 37-41

«Տերը Հովսեփի հետ էր»

Երբ կարդաք Ծննդոց 37-41-ը, աղոթեք, որ Սուրբ Հոգին օգնի ձեզ տեսնել, թե ինչպես է սուրբ գրության հատվածը կապված ձեր կյանքի հետ: Գրի առեք ձեր ստացած ներըմբռնումները:

Գրի առեք ձեր տպավորությունները

Երբեմն վատ բաներ կարող են պատահել նաև լավ մարդկանց հետ: Կյանքը հստակ ուսուցանում է մեզ այդ դասը, և այդպես է ուսուցանում նաև Հովսեփի` Հակոբի որդու կյանքը: Նա ժառանգ էր այն ուխտի, որ Աստված կապել էր նրա հայրերի հետ, բայց եղբայներն ատեցին նրան և վաճառեցին ստրկության: Նա հրաժարվեց վարկաբեկել իր ազնվությունը, երբ Պետափրէսի կինը մոտեցավ նրան և դրա պատճառով նրան բանտ նետեցին: Թվում էր, թե որքան ավելի հավատարիմ էր նա մնում, այնքան ավելի շատ էին նրան հանդիպում դժվարություններ: Բայց բոլոր այդ ձախորդությունները Աստծո դժգոհության նշանը չէին: Փաստորեն այդ բոլորի ընթացքում «Տերը նրա հետ էր» (Ծննդոց 39.3): Հովսեփի կյանքը մի ապացույց է այս կարևոր ճշմարտության. Աստված չի լքի մեզ: «Փրկիչին հետևելը չի հեռացնի ձեր բոլոր փորձությունները»,- ուսուցանել է Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆը։ Սակայն այն կհեռացնի խոչընդոտները ձեր միջև, որ դուք ստանաք այն օգնությունը, որ Երկնային Հայրը ցանկանում է տալ ձեզ։ Աստված ձեզ հետ կլինի» («Տան կարոտը», Լիահոնա, նոյեմբեր 2017, 22):

Նկար
անհատական ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Ծննդոց 37.1–28, 39, 41.9–45

«Տերը Հովսեփի հետ էր» իր ձախորդության ժամանակ:

Կրկին ու կրկին, թվում էր, հաջողությունը լքում էր Հովսեփին, բայց Տերը՝ երբեք: Երբ կարդաք Հովսեփի պատմությունը, խորհեք այսպիսի հարցերի շուրջ. Ի՞նչ արեց Հովսեփը Տիրոջը մոտ մնալու համար իր փորձությունների ընթացքում: Ինչպե՞ս էր Տերը «նրա հետ»։ (Ծննդոց 39.2–3, 21, 23):

Դուք կարող եք նաև նմանատիպ հարցեր տալ ձեր կյանքի մասին: Ի՞նչ ապացույց եք տեսել, որ Տերը չի լքել ձեզ ձեր փորձության ժամանակ: Մտածեք, թե ինչպես կարող եք ձեր փորձառություններով կիսվել ընտանիքի անդամների և ապագա սերունդների հետ (տես 1 Նեփի 5.14): Ի՞նչ կարող եք անել այժմ, որպեսզի նախապատրաստվեք հավատարիմ մնալ, երբ ապագայում հանդիպեք փորձությունների:

Տես նաև Հովհաննես 14.18, Հռովմայեցիս 8.28, Ալմա 36.3, Վարդապետություն և Ուխտեր 121.7–8, Դ. Թոդ Քրիստոֆերսոն, «Սրբերի ուրախությունը», Լիահոնա, նոյեմբեր 2019, 15–18:

Ծննդոց 37.5–11, 40, 41.1–38

Եթե հավատարիմ լինեմ, Տերը կառաջնորդի և կոգեշնչի ինձ

Երեց Դեյվիդ Ա. Բեդնարն ուսուցանել է. «Հայտնությունները տրվում են բազմաթիվ ձևերով, ներառյալ, օրինակ` երազների, տեսիլքների, երկնային սուրհանդակների հետ զրույցների և ոգեշնչման տեսքով («Հայտնության Հոգին», Լիահոնա, մայիս 2011, 88): Տերն օգտագործեց երազները՝ Հովսեփին, փարավոնի գլխավոր մատռվակին և հացթուխին ու փարավոնին ճշմարտություններ հայտնելու համար: Տերը նաև հայտնեց Հովսեփին, թե ինչպես մեկնաբանի այդ երազները: Ի՞նչ կարող եք սովորել Ծննդոց 37.5–11, 40.5–8, 41.14–25, 37–38-ից Տիրոջից հայտնություն ստանալու և հասկանալու մասին: Օրինակ, ի՞նչ կարող եք սովորել Հովսեփի օրինակից, երբ հայտնությունը թվում է դժվար հասկանալի (տես Ծննդոց 40.8, 41.16):

Նկար
Հովսեփը բանտում մեկնաբանում է երազները

Հովսեփը մեկնաբանում է մատռվակի և հացթուխի երազները, ըստ Ֆրանսուա Ժերարդի

Խորհեք, թե ինչպես է Տերը հայտնում Իր կամքը ձեզ: Ի՞նչ եք անում, որ գործեք, հիմնվելով այն հայտնության վրա, որը Տերը տվել է ձեզ: Ինչպե՞ս եք ձգտում լրացուցիչ առաջնորդություն ստանալ Նրանից:

Տես նաև Ռասսել Մ․ Նելսոն, «Հայտնություն Եկեղեցու համար, հայտնություն մեր կյանքի համար», Լիահոնա, մայիս 2018, 93–96, Միշել Քրեգ, «Հոգևոր կարողություն», Լիահոնա, նոյեմբեր 2019, 19–21:

Ծննդոց 38, 39.7-20

Տիրոջ օգնությամբ ես կարող եմ փախչել գայթակղությունից:

Երբ դուք գայթակղվում եք, Հովսեփի օրինակը կարող է տալ ձեզ քաջալերանք և ուժ: Երբ կարդաք նրա փորձառության մասին Ծննդոց 39-ում, ուշադրություն դարձրեք այն բաներին, որոնք Հովսեփն արեց` գայթակղությանը դիմադրելու համար: Օրինակ.

  • Նա «մերժեց» Պետափրեսի կնոջ առաջարկները (հատված 8):

  • Նա հասկացավ, որ մեղանչելը կվիրավորեր Աստծուն և ուրիշներին (հատվածներ 8–9):

  • Նա «չլսեց» գայթակղությանը, չնայած այն շարունակվում էր «օրէցօր» (հատված 10):

  • Նա «նա թողեց իր հանդերձը … և փախավ, և դուրս գնաց» (հատված 12):

Մտքում պահելով Հովսեփի օրինակը, մի ծրագիր կազմեք, որ խուսափեք և դիմադրեք գայթակղությանը: Օրինակ, կարող եք մտածել մի գայթակղության մասին, որին դիմակայում եք, գրեք իրավիճակներ, որոնցից պետք է խուսափեք և ծրագիր կազմեք` ապավինելով Երկնային Հորը, երբ գայթակղությունը հայտնվում է (տես 2 Նեփի 4.18, 27–33):

Գայթակղություն.

Իրավիճակներ, որոնցից պետք է խուսափել.

Արձագանքելու ծրագիր.

Հովսեփի ուժի մասին այս պատմությանը, երբ նա դիմակայում էր փորձությանը, նախորդում է մեկ այլ պատմություն նրա մեծ եղբոր` Հուդայի մասին, որը գտնվում է Ծննդոց 38-ում: Մաքրաբարոյության մասին ի՞նչ են ուսուցանում ձեզ գլուխներ 37-ը, 38-ը, և 39-ը, միասին վերցված:

Տես նաև Ա Կորնթացիս 10.13, 1 Նեփի 15.23–24, 3 Նեփի 18.17–18:

Նկար
ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Ծննդոց 37Եթե դուք լինեիք Հովսեփի եղբայրներից մեկը, ինչ կարող էիք անել նախանձից հեռու մնալու համար, որպեսզի այն չթուլացներ ձեր փոխհարաբերությունը նրա հետ: Ինչպե՞ս կարող է օգնել մեզ միմյանց հետ «խաղաղութէամբ խոսելը» (հատված 4):

Ծննդոց 39“The Refiner’s Fire” և “After the Storm” տեսաֆիլմերը (ChurchofJesusChrist.org) առնչվում են մարդկանց փորձառությունների հետ, ովքեր ուժ գտան` դարձի գալով դեպի Տերը իրենց փորձությունների ընթացքում: Գուցե դիտեք դրանցից մեկը և խոսեք այն մասին, թե Հովսեփը ինչ կասեր, եթե նա տեսաֆիլմ ստեղծեր իր փորձառությունների մասին: Երեխաների հետ միասին երգեք «Փորձում եմ լինել Հիսուսի նման» (Երեխաների Երգարան, 78-79) և փնտրեք խորհուրդ, որով ձեր ընտանիքը կարող է կիսվել Հովսեփի հետ, երբ նա դիմակայում էր իր փորձություններին:

Ծննդոց 39․7-12Այս հատվածները կարող են հնարավորություն տալ քննարկել մաքրաբարոյության օրենքը ձեր ընտանիքի հետ: Ահա մի քանի սկզբնաղբյուրներ, որոնք կարող են օգնել այս քննարկման ժամանակ. Հակոբ 2.28, Ալմա 39.3–9, «Սեռական մաքրություն» ( Երիտասարդներին զորացնելու համար [2011], 35–37), «Սեռական մտերմությունը սուրբ է և գեղեցիկ» ( Օգնություն ծնողների համար [2019], AddressingPornography.ChurchofJesusChrist.org).

Ծննդոց 41․15-57Ի՞նչ ենք մենք սովորում այս հատվածներից, թե ինչպես Տերն օրհնեց Եգիպտոսի ժողովրդին Հովսեփի միջոցով: Ի՞նչ կարող ենք սովորել ապագա արտակարգ իրավիճակների պատրաստվածության վերաբերյալ: Քննարկեք, թե ինչ կարող եք անել՝ որպես ընտանիք ավելի լավ պատրաստված լինելու համար: Գաղափարների համար տես Ավետարանական թեմաներ, «Արտակարգ իրավիճակների պատրաստվածություն», topics.ChurchofJesusChrist.org։

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների միության համարբաժնից:

Առաջարկվող երգ․ “Jesus Said Love Everyone,” Երեխաների Երգարանից, 58։

Բարելավել անհատական ուսումնասիրությունը

Համեմատեք սուրբ գրությունները ձեր կյանքի հետ Երբ կարդաք, մտածեք, թե պատմություններն ու ուսմունքները որքանով են առնչվում ձեր կյանքի հետ: Օրինակ, Հովսեփի հավատարմությունը Եգիպտոսում ինչպե՞ս ոգեշնչեց ձեզ` չնայած ձախորդությանը, հավատարիմ մնալ Տիրոջը:

Նկար
Հովսեփի եղբայրները վերցնում են նրա պատմուճանը

Հովսեփի եղբայրները վերցնում են նրա պատմուճանը, ըստ Սամ Լոլորի