Հին Կտակարան 2022
Ապրիլի 11-17-ը Զատիկ. «Նա կուլ կտա մահը հաղթության մեջ»


Ապրիլի 11-17-ը Զատիկ. «Նա կուլ կտա մահը հաղթության մեջ» Ե՛կ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար, Հին Կտակարան, 2022 (2021)

Ապրիլի 11-17-ը Զատիկ, Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ 2022

Նկար
գերեզմանի դռնից հեռու գլորված քար

Դատարկ գերեզմանի պատկերը, ըստ Մարինա Կրուչենկոյի

Ապրիլի 11-17-ը

Զատիկ

«Նա կուլ կտա մահը հաղթության մեջ»

Երբ այս շաբաթ կարդաք և խորհեք Փրկիչի Քավության մասին, Նրա զոհաբերության վերաբերյալ ձեր մտքերն ու զգացմունքները գրի առեք ձեր օրագրում կամ այս ուրվագծում նախատեսված տեղում:

Գրի առեք ձեր տպավորությունները

Հիսուս Քրիստոսի կյանքը «առանցքային է ողջ մարդկային պատմության մեջ» («Կենդանի Քրիստոսը`Առաքյալների Վկայությունը», ChurchofJesusChrist.org): Ի՞նչ է դա նշանակում: Մասամբ, դա անկասկած նշանակում է, որ Փրկիչի կյանքն ազդում է յուրաքանչյուր մարդու հավերժական ճակատագրի վրա, ով երբևէ ապրել է կամ երբևէ կապրի: Կարող եք ասել նաև, որ Հիսուս Քրիստոսի կյանքը և առաքելությունը, որը գագաթնակետին է հասնում Նրա Հարության առաջին Զատիկի կիրակի օրը, կապում է Աստծո ամբողջ ժողովրդին պատմության ընթացքում. նրանց, ովքեր ծնվել էին մինչև Քրիստոսը, սպասում էին Նրան հավատքով (տես Հակոբ 4.4), և նրանց, ովքեր ծնվել են հետո, հավատքով հետ են նայում դեպի Նա: Երբ մենք կարդում ենք Հին Կտակարանի պատմություններն ու մարգարեությունները, երբևէ չենք տեսնում Հիսուս Քրիստոս անունը, բայց մենք տեսնում ենք հին հավատացյալների հավատքի և իրենց Մեսիայի ու Քավիչի հանդեպ փափագի ապացույցը: Այսպիսով, մենք, որ հրավիրվում ենք հիշել Նրան, կարող ենք կապ զգալ նրանց հետ, ովքեր անհամբեր սպասում էին Նրան: Քանզի, հիրավի, Հիսուս Քրիստոսը կրեց մեր ամենիանօրինությունները» (Եսայիա 53.6, շեղագիրն ավելացված է), և «Քրիստոսով ամենը կենդանանում են» (Ա Կորնթացիս 15.22, շեղագիրն ավելացված է):

Նկար
անհատական ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Հին Կտակարանը վկայում է Փրկիչի քավիչ զոհաբերության մասին

Հին Կտակարանի շատ հատվածներ մատնացույց են անում դեպի Փրկիչի ծառայությունը և քավիչ զոհաբերությունը: Ստորև գտնվող աղյուսակը թվարկում է այս հատվածներից մի քանիսը: Երբ կարդում եք այս հատվածները, ի՞նչ հուշումներ եք ստանում Փրկիչի մասին:

Հին Կտակարան

Նոր Կտակարան

Հին Կտակարան

Զաքարիա 9.9

Նոր Կտակարան

Մատթեոս 21․1-11

Հին Կտակարան

Զաքարիա 11.12-13

Նոր Կտակարան

Մատթեոս 26․14-16

Հին Կտակարան

Եսայիա 53․4

Նոր Կտակարան

Մատթեոս 8․16-17, 26․36-39

Հին Կտակարան

Եսայիա 53․7

Նոր Կտակարան

Մարկոս 14.60-61

Հին Կտակարան

Սաղմոս 22.16

Նոր Կտակարան

Հովհաննես 19.17–18, 20.25-27

Հին Կտակարան

Սաղմոս 22.18

Նոր Կտակարան

Մատթեոս 27․35

Հին Կտակարան

Սաղմոս 69․21

Նոր Կտակարան

Մատթեոս 27․34, 48

Հին Կտակարան

Սաղմոս 118․22

Նոր Կտակարան

Մատթեոս 21.42

Հին Կտակարան

Եսայիա 53. 9, 12

Նոր Կտակարան

Մատթեոս 27.57–60, Մարկոս 15.27–28

Հին Կտակարան

Եսայիա 25.8

Նոր Կտակարան

Մարկոս 16.1–6, Ղուկաս 24:6

Հին Կտակարան

Դանիել 12.2

Նոր Կտակարան

Մատթեոս 27.52-53

Փրկիչի մասին մարգարեություններն ու ուսմունքները, նույնիսկ, ավելի առատ են և հստակ Մորմոնի Գրքում: Մտածեք, թե ինչպես է ձեր հավատքն ամրապնդվում այնպիսի հատվածների միջոցով, ինչպիսիք են. 1 Նեփի 11.31–33, 2 Նեփի 25.13, Մոսիա 3.2–11:

Ես կարող եմ խաղաղություն և ուրախություն գտնել Փրկիչի Քավության միջոցով

Ժամանակի ընթացքում Հիսուս Քրիստոսն Իր քավիչ զոհաբերության միջոցով խաղաղություն և ուրախություն է մատուցել բոլորին, ովքեր եկել են դեպի Իրեն (տես Մովսես 5.9–12): Ուսումնասիրեք հետևյալ սուրբ գրությունները, որոնք վկայում են Նրա կողմից առաջարկվող խաղաղության և ուրախության մասին, և երբ դա անում եք, մտածեք այն մասին, թե ինչպես կարող եք ստանալ խաղաղությունն ու ուրախությունը, որ Նա է բերում. Սաղմոսներ 16.8–11, 30.2–5, Եսայիա 12, 25.8–9, 40.28–31, Հովհաննես 14.27, 16.33, Ալմա 26.11–22:

Տես նաև Դալլին Հ. Օուքս, «Զորանալով Հիսուս Քրիստոսի քավությամբ», Լիահոնա, նոյեմբեր 2015, 61–64, Շարոն Յուբանկ, «Քրիստոս. Լույսը, որ շողում է խավարում», Լիահոնա, մայիս 2019, 73–76, «Ես մնում եմ զարմացած», Հիմներ և մանկական երգեր, էջ 22:

Նկար
Քրիստոսը խաչի վրա

Գողգոթայի մռայլ օրը, Ջ. Քըրք Ռիչարդս

Իր Քավության միջոցով Հիսուս Քրիստոսը զորություն ունի օգնել ինձ հաղթահարել մեղքը, մահը, փորձություններն և թուլությունները:

Հիսուս Քրիստոսը տառապել է, որպեսզի փրկագնի մեզ մեղքից ու մահից, և օգնի մեզ մահկանացու կյանքի դժվարությունների միջով անցնելիս: Ինչպե՞ս է Քրիստոսը փոխել ձեր կյանքը։ Ինչո՞ւ է Նա կարևոր ձեզ համար։ Մտածեք այս հարցերի շուրջ, երբ կարդում եք այս հատվածները, և արձանագրեք Փրկիչի մասին ձեր մտքերն ու զգացմունքները:

Տես նաև Վոլթեր Ֆ․ Գոնզալես, «Փրկիչի հպումը», Լիահոնա, նոյեմբեր 2019, 90-92:

Նկար
ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Ելից 12.1-28:Երբ տոնում եք Զատիկը, ձեր ընտանիքը կարող է կրկնել այս ամսվա սկզբում Պասեքի մասին ձեր սովորածը: Ինչո՞ւ է կարևոր, որ Փրկիչի զոհաբերությունը տեղի ունեցավ նույն ժամանակ, երբ Պասեքն էր:

Փրկիչի կյանքի վերջին շաբաթվա ընթացքում տեղի ունեցածի ամփոփման համար տե՛ս «Holy Week» ComeuntoChrist.org/2016/easter/easter-week-ում: Փրկիչի վերջին շաբաթվա իրադարձությունների վերաբերյալ սուրբ գրությունների համար տե՛ս «Վերջին շաբաթ. Քավություն և հարություն»» Ավետարանների Ներդաշնակության մեջ (Աստվածաշնչի հավելվածում):

Եսայիա 53: Եսայիա 53-ում Հիսուս Քրիստոսի մասին մարգարեությունների ընթերցումը կարող է օգնել ընտանիքի անդամներին հասկանալ Փրկիչի քավիչ զոհաբերությունը: Ո՞ր հատվածներն ու արտահայտություններն են ձեր ընտանիքի անդամները հատկապես զորավոր համարում: Ինչպե՞ս են քահանայության օրհնություններն օգնել ձեզ ձեռք բերել Փրկիչի Քավության օրհնությունները։

«Քրիստոսի հատուկ վկաները»:Ավետարանի գրադարանի հավելվածը և ChurchofJesusChrist.org-ը ունի տեսֆիլմերի մի հավաքածու, որը կոչվում է «Special Witnesses of Christ [Քրիստոսի հատուկ վկաները]», որում Առաջին Նախագահության և Տասներկու Առաքյալների Քվորումի յուրաքանչյուր անդամ կիսվում է Հիսուս Քրիստոսի մասին իր վկայությամբ: Գուցե ձեր ընտանիքը կարողանա դիտել այս տեսաֆիլմերից մի քանիսը և խոսել այն մասին, թե ինչ սովորեցիք Հիսուս Քրիստոսի մասին Նրա ընտրյալ ծառաներից: Ընտանիքով խոսեք այն ուղիների մասին, որոնցով կարող եք կիսվել Քրիստոսի մասին ձեր վկայությամբ: Օրինակ, կարող եք հրավիրել որևէ մեկին երկրպագել ձեզ հետ եկեղեցում այս Զատիկի կիրակի օրը:

Հիմներ և մանկական երգեր:Միմյանց համար հոգ տանելն ինչպե՞ս է օգնում հրավիրել Հոգուն մեր տները։ Ընտանիքի անդամները կարող են կիսվել և միասին հիմներ կամ երգեր երգել Զատիկի մասին կամ Հիսուս Քրիստոսի մասին, ինչպես օրինակ «Քրիստոս Տերը բարձրացվեց այսօր» (Hymns, no. 200) կամ “Did Jesus Really Live Again?” (Մանկական երգարան,64): Այլ օրհներգեր կամ մանկական երգեր գտնելու համար, նայեք Հիմների և Մանկական երգարանիթեմատիկ ցանկը:

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների միության համարձեռնարկից:

Առաջարկվող երգ. “Did Jesus Really Live Again?Մանկական երգարան,64:

Բարելավել մեր ուսուցումը

Ապրեք Հիսուս Քրիստոսի ավետարանով: Քրիստոսանման ուսուցիչ լինելու համար [ձեր տանը] հավանաբար ամենակարևոր բանը, որ դուք կարող եք անել … ամբողջ սրտով ըստ ավետարանի ապրելն է: … Սա սկզբունքային եղանակ է Սուրբ Հոգու ընկերակցությանն արժանանալու համար: Պարտադիր չէ, որ կատարյալ լինեք, միայն ջանասիրաբար փորձեք ու ձգտեք ներում ստանալ Փրկիչի Քավության միջոցով, երբ սայթաքում եք» (Ուսուցանել Տիրոջ ձևով,13):

Նկար
Քրիստոսը գերեզմանի դռան ջարդված քարի վրա կանգնած

Այս նպատակով եմ ես եկել, ըստ Յոնգսունգ Քիմի

Տպել