Ապրիլի 11-17-ը Զատիկ. «Նա կուլ կտա մահը հաղթության մեջ» Ե՛կ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար, Հին Կտակարան, 2022 (2021)
Ապրիլի 11-17-ը Զատիկ, Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ 2022
Ապրիլի 11-17-ը
Զատիկ
«Նա կուլ կտա մահը հաղթության մեջ»
Երբ այս շաբաթ կարդաք և խորհեք Փրկիչի Քավության մասին, Նրա զոհաբերության վերաբերյալ ձեր մտքերն ու զգացմունքները գրի առեք ձեր օրագրում կամ այս ուրվագծում նախատեսված տեղում:
Գրի առեք ձեր տպավորությունները
Հիսուս Քրիստոսի կյանքը «առանցքային է ողջ մարդկային պատմության մեջ» («Կենդանի Քրիստոսը`Առաքյալների Վկայությունը», ChurchofJesusChrist.org): Ի՞նչ է դա նշանակում: Մասամբ, դա անկասկած նշանակում է, որ Փրկիչի կյանքն ազդում է յուրաքանչյուր մարդու հավերժական ճակատագրի վրա, ով երբևէ ապրել է կամ երբևէ կապրի: Կարող եք ասել նաև, որ Հիսուս Քրիստոսի կյանքը և առաքելությունը, որը գագաթնակետին է հասնում Նրա Հարության առաջին Զատիկի կիրակի օրը, կապում է Աստծո ամբողջ ժողովրդին պատմության ընթացքում. նրանց, ովքեր ծնվել էին մինչև Քրիստոսը, սպասում էին Նրան հավատքով (տես Հակոբ 4.4), և նրանց, ովքեր ծնվել են հետո, հավատքով հետ են նայում դեպի Նա: Երբ մենք կարդում ենք Հին Կտակարանի պատմություններն ու մարգարեությունները, երբևէ չենք տեսնում Հիսուս Քրիստոս անունը, բայց մենք տեսնում ենք հին հավատացյալների հավատքի և իրենց Մեսիայի ու Քավիչի հանդեպ փափագի ապացույցը: Այսպիսով, մենք, որ հրավիրվում ենք հիշել Նրան, կարող ենք կապ զգալ նրանց հետ, ովքեր անհամբեր սպասում էին Նրան: Քանզի, հիրավի, Հիսուս Քրիստոսը կրեց մեր ամենիանօրինությունները» (Եսայիա 53.6, շեղագիրն ավելացված է), և «Քրիստոսով ամենը կենդանանում են» (Ա Կորնթացիս 15.22, շեղագիրն ավելացված է):
Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար
Հին Կտակարանը վկայում է Փրկիչի քավիչ զոհաբերության մասին
Հին Կտակարանի շատ հատվածներ մատնացույց են անում դեպի Փրկիչի ծառայությունը և քավիչ զոհաբերությունը: Ստորև գտնվող աղյուսակը թվարկում է այս հատվածներից մի քանիսը: Երբ կարդում եք այս հատվածները, ի՞նչ հուշումներ եք ստանում Փրկիչի մասին:
Հին Կտակարան |
Նոր Կտակարան |
---|---|
Հին Կտակարան | Նոր Կտակարան |
Հին Կտակարան | Նոր Կտակարան |
Հին Կտակարան | Նոր Կտակարան |
Հին Կտակարան | Նոր Կտակարան |
Հին Կտակարան | Նոր Կտակարան |
Հին Կտակարան | Նոր Կտակարան |
Հին Կտակարան | Նոր Կտակարան |
Հին Կտակարան | Նոր Կտակարան |
Հին Կտակարան | Նոր Կտակարան |
Հին Կտակարան | Նոր Կտակարան |
Հին Կտակարան | Նոր Կտակարան |
Փրկիչի մասին մարգարեություններն ու ուսմունքները, նույնիսկ, ավելի առատ են և հստակ Մորմոնի Գրքում: Մտածեք, թե ինչպես է ձեր հավատքն ամրապնդվում այնպիսի հատվածների միջոցով, ինչպիսիք են. 1 Նեփի 11.31–33, 2 Նեփի 25.13, Մոսիա 3.2–11:
Ես կարող եմ խաղաղություն և ուրախություն գտնել Փրկիչի Քավության միջոցով
Ժամանակի ընթացքում Հիսուս Քրիստոսն Իր քավիչ զոհաբերության միջոցով խաղաղություն և ուրախություն է մատուցել բոլորին, ովքեր եկել են դեպի Իրեն (տես Մովսես 5.9–12): Ուսումնասիրեք հետևյալ սուրբ գրությունները, որոնք վկայում են Նրա կողմից առաջարկվող խաղաղության և ուրախության մասին, և երբ դա անում եք, մտածեք այն մասին, թե ինչպես կարող եք ստանալ խաղաղությունն ու ուրախությունը, որ Նա է բերում. Սաղմոսներ 16.8–11, 30.2–5, Եսայիա 12, 25.8–9, 40.28–31, Հովհաննես 14.27, 16.33, Ալմա 26.11–22:
Տես նաև Դալլին Հ. Օուքս, «Զորանալով Հիսուս Քրիստոսի քավությամբ», Լիահոնա, նոյեմբեր 2015, 61–64, Շարոն Յուբանկ, «Քրիստոս. Լույսը, որ շողում է խավարում», Լիահոնա, մայիս 2019, 73–76, «Ես մնում եմ զարմացած», Հիմներ և մանկական երգեր, էջ 22:
Գողգոթայի մռայլ օրը, Ջ. Քըրք Ռիչարդս
Իր Քավության միջոցով Հիսուս Քրիստոսը զորություն ունի օգնել ինձ հաղթահարել մեղքը, մահը, փորձություններն և թուլությունները:
Հիսուս Քրիստոսը տառապել է, որպեսզի փրկագնի մեզ մեղքից ու մահից, և օգնի մեզ մահկանացու կյանքի դժվարությունների միջով անցնելիս: Ինչպե՞ս է Քրիստոսը փոխել ձեր կյանքը։ Ինչո՞ւ է Նա կարևոր ձեզ համար։ Մտածեք այս հարցերի շուրջ, երբ կարդում եք այս հատվածները, և արձանագրեք Փրկիչի մասին ձեր մտքերն ու զգացմունքները:
Տես նաև Վոլթեր Ֆ․ Գոնզալես, «Փրկիչի հպումը», Լիահոնա, նոյեմբեր 2019, 90-92:
Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար
-
Ելից 12.1-28:Երբ տոնում եք Զատիկը, ձեր ընտանիքը կարող է կրկնել այս ամսվա սկզբում Պասեքի մասին ձեր սովորածը: Ինչո՞ւ է կարևոր, որ Փրկիչի զոհաբերությունը տեղի ունեցավ նույն ժամանակ, երբ Պասեքն էր:
Փրկիչի կյանքի վերջին շաբաթվա ընթացքում տեղի ունեցածի ամփոփման համար տե՛ս «Holy Week» ComeuntoChrist.org/2016/easter/easter-week-ում: Փրկիչի վերջին շաբաթվա իրադարձությունների վերաբերյալ սուրբ գրությունների համար տե՛ս «Վերջին շաբաթ. Քավություն և հարություն»» Ավետարանների Ներդաշնակության մեջ (Աստվածաշնչի հավելվածում):
-
Եսայիա 53: Եսայիա 53-ում Հիսուս Քրիստոսի մասին մարգարեությունների ընթերցումը կարող է օգնել ընտանիքի անդամներին հասկանալ Փրկիչի քավիչ զոհաբերությունը: Ո՞ր հատվածներն ու արտահայտություններն են ձեր ընտանիքի անդամները հատկապես զորավոր համարում: Ինչպե՞ս են քահանայության օրհնություններն օգնել ձեզ ձեռք բերել Փրկիչի Քավության օրհնությունները։
-
«Քրիստոսի հատուկ վկաները»:Ավետարանի գրադարանի հավելվածը և ChurchofJesusChrist.org-ը ունի տեսֆիլմերի մի հավաքածու, որը կոչվում է «Special Witnesses of Christ [Քրիստոսի հատուկ վկաները]», որում Առաջին Նախագահության և Տասներկու Առաքյալների Քվորումի յուրաքանչյուր անդամ կիսվում է Հիսուս Քրիստոսի մասին իր վկայությամբ: Գուցե ձեր ընտանիքը կարողանա դիտել այս տեսաֆիլմերից մի քանիսը և խոսել այն մասին, թե ինչ սովորեցիք Հիսուս Քրիստոսի մասին Նրա ընտրյալ ծառաներից: Ընտանիքով խոսեք այն ուղիների մասին, որոնցով կարող եք կիսվել Քրիստոսի մասին ձեր վկայությամբ: Օրինակ, կարող եք հրավիրել որևէ մեկին երկրպագել ձեզ հետ եկեղեցում այս Զատիկի կիրակի օրը:
-
Հիմներ և մանկական երգեր:Միմյանց համար հոգ տանելն ինչպե՞ս է օգնում հրավիրել Հոգուն մեր տները։ Ընտանիքի անդամները կարող են կիսվել և միասին հիմներ կամ երգեր երգել Զատիկի մասին կամ Հիսուս Քրիստոսի մասին, ինչպես օրինակ «Քրիստոս Տերը բարձրացվեց այսօր» (Hymns, no. 200) կամ “Did Jesus Really Live Again?” (Մանկական երգարան,64): Այլ օրհներգեր կամ մանկական երգեր գտնելու համար, նայեք Հիմների և Մանկական երգարանիթեմատիկ ցանկը:
Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների միության համարձեռնարկից:
Առաջարկվող երգ. “Did Jesus Really Live Again?” Մանկական երգարան,64:
Բարելավել մեր ուսուցումը
Ապրեք Հիսուս Քրիստոսի ավետարանով: Քրիստոսանման ուսուցիչ լինելու համար [ձեր տանը] հավանաբար ամենակարևոր բանը, որ դուք կարող եք անել … ամբողջ սրտով ըստ ավետարանի ապրելն է: … Սա սկզբունքային եղանակ է Սուրբ Հոգու ընկերակցությանն արժանանալու համար: Պարտադիր չէ, որ կատարյալ լինեք, միայն ջանասիրաբար փորձեք ու ձգտեք ներում ստանալ Փրկիչի Քավության միջոցով, երբ սայթաքում եք» (Ուսուցանել Տիրոջ ձևով,13):
Այս նպատակով եմ ես եկել, ըստ Յոնգսունգ Քիմի