Հին Կտակարան 2022
Գաղափարներ սուրբ գրությունների ձեր անհատական ուսումնասիրությունը բարելավելու համար


«Գաղափարներ սուրբ գրությունների ձեր անհատական ուսումնասիրութունը բարելավելու համար», Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար. Հին Կտակարան 2022 (2021)

Գաղափարներ սուրբ գրությունների ձեր անհատական ուսումնասիրութունը բարելավելու համար, Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. 2022

Նկար
տանը սուրբ գրություններն ուսումնասիրող կինը

Գաղափարներ սուրբ գրությունների ձեր անհատական ուսումնասիրությունը բարելավելու համար

Ահա մի քանի պարզ եղանակներ սուրբ գրություններում տրված Աստծո խոսքի ուսումնասիրությունը բարելավելու համար.

Փնտրեք ճշմարտություններ Հիսուս Քրիստոսի մասին

Սուրբ գրությունները սովորեցնում են մեզ, որ բոլոր բաները վկայում են Քրիստոսի մասին (տես 2 Նեփի 11.4, Մովսես 6.63), ուստի, կարող եք նշել կամ ընդգծել այն հատվածները, որոնք ուսուցանում են Փրկիչի մասին, և թե ինչպես հետևել Նրան։

Փնտրեք ոգեշնչող բառեր և արտահայտություններ

Սուրբ գրություններում դուք կարող եք գտնել որոշակի բառեր և արտահայտություններ, որոնք տպավորում են ձեզ, կարծես դրանք գրված են հատուկ ձեզ համար: Դրանք կարող են անձնապես համապատասխանել, ոգեշնչել և խրախուսել ձեզ: Նշեք դրանք ձեր սուրբ գրություններում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում:

Փնտրեք ավետարանի ճշմարտությունները

Երբեմն ավետարանի ճշմարտությունները (որոնք հաճախ կոչվում են վարդապետություններ և սկզբունքներ) ասվում են ուղղակիորեն, իսկ երբեմն էլ դրանք ակնարկվում են օրինակի կամ պատմության միջոցով: Հարցրեք ինքներդ ձեզ. «Ի՞նչ հավերժական ճշմարտություններ են ուսուցանվում այս հատվածներում»։

Լսեք Հոգուն

Ուշադրություն դարձրեք ձեր մտքերին ու զգացմունքներին, նույնիսկ, եթե դրանք կապված չեն ձեր կարդացած նյութի հետ: Այդ տպավորությունները կարող են լինել հենց այն ամենը, ինչը ձեր Երկնային Հայրը կամենում է, որ դուք սովորեք:

Համեմատեք սուրբ գրությունները ձեր կյանքի հետ

Մտածեք, թե պատմություններն ու ուսմունքները որքանով են առնչվում ձեր կյանքի հետ: Օրինակ` դուք կարող եք հարցնել ինքներդ ձեզ. «Ի՞նչ փորձառություններ եմ ես ունեցել, որոնք նման են իմ կարդացածին», կամ՝ «Ես ինչպե՞ս կարող եմ հետևել սուրբ գրությունում նշված այս մարդու օրինակին»:

Հարցեր տվեք, երբ ուսումնասիրում եք

Երբ ուսումնասիրեք սուրբ գրությունները, ձեր մտքում հարցեր կառաջանան։ Այդ հարցերը կարող են առնչվել ձեր կարդացածին կամ ընդհանրապես ձեր կյանքին: Խորհեք այս հարցերի շուրջ և փնտրեք պատասխաններ, երբ շարունակեք ուսումնասիրել սուրբ գրությունները:

Նկար
տանը սուրբ գրություններն ուսումնասիրող երիտասարդները

Օգտվեք սուրբ գրությունների ուսումնասիրության օժանդակ նյութերից

Ձեր կարդացած հատվածների վերաբերյալ լրացուցիչ գաղափարներ ձեռք բերելու համար օգտագործեք ծանոթագրությունները, Թեմատիկ ուղեցույցը, Աստվածաշնչի բառարանը, Սուրբ գրքերի ուղեցույցը (scriptures.ChurchofJesusChrist.org) և այլ օժանդակ նյութեր:

Հասկանալ սուրբ գրությունների համատեքստը

Դուք կարող եք իմաստալից գաղափարներ գտնել որևէ սուրբ գրության վերաբերյալ, եթե քննարկեք դրա համատեքստը՝ հանգամանքները կամ սուրբ գրության միջավայրը: Օրինակ՝ իմանալով ժողովրդի պատմական նախադրյալներըն ու համոզմունքները, ում դիմում էր մարգարեն, կհասկանաք նրա խոսքերի նպատակը:

Գրի առեք ձեր մտքերն ու զգացմունքները

Տպավորությունները, որոնք ունենում եք ուսումնասիրման ժամանակ, կարող եք գրանցել տարբեր եղանակներով: Օրինակ՝ կարող եք նշել որևէ կարևոր բառ կամ արտահայտություն և սուրբ գրություններում գրանցել ձեր մտքերը որպես նշում: Կարող եք պահել օրագիր՝ ձեր ստացած հուշումները, զգացմունքները և տպավորությունները գրանցելու համար:

Ուսումնասիրեք Վերջին Օրերի մարգարեների և առաքյալների խոսքերը

Կարդացեք, թե վերջին օրերի մարգարեներն ու առաքյալներն ինչ են ուսուցանել այն սկզբունքների մասին, որոնք դուք գտնում եք սուրբ գրություններում (օրինակ՝ տես conference.ChurchofJesusChrist.org և Եկեղեցու ամսագրերը

Կիսվեք գաղափարներով

Անհատական ուսումնասիրության ժամանակ սովորած սկզբունքների քննարկումը ոչ միայն լավ եղանակ է ուրիշներին ուսուցանելու համար, այլև օգնում է ամրացնել ձեր անձնական հասկացողությունը կարդացածի վերաբերյալ:

Ապրեք ըստ ձեր սովորածի

Սուրբ գրությունների ուսումնասիրությունը պետք է ոչ միայն ոգեշնչի մեզ, այլև առաջնորդի մեզ փոխել այն ձևը, որով մենք ապրում ենք: Լսեք, թե կարդալիս Հոգին ինչ է հուշում ձեզ անել, իսկ հետո գործեք ըստ այդ հուշումների:

Երեց Դեյվիդ Ա․ Բեդնարն ասել է․ «Մենք չպետք է ակնկալենք, որ Եկեղեցին՝ որպես կազմակերպություն, ուսուցանի կամ պատմի մեզ այն ամենը, ինչ մենք պետք է իմանանք և անենք, որպեսզի նվիրյալ աշակերտ դառնանք և քաջաբար համբերենք մինչև վերջ [տես Վարդապետություն և Ուխտեր 121․29]։ Այլ դա մեր անձնական պատասխանատվությունն է՝ սովորել այն, ինչ պետք է սովորենք, ապրել այնպես, ինչպես գիտենք, որ պետք է ապրենք, և դառնալ այնպիսին, ինչպիսին Վարդապետն է ցանկանում, որ դառնանք: Սովորելու, ապրելու և այդպիսին դառնալու լավագույն միջավայրը մեր տներն են» («Պատրաստվել ստանալու ամեն անհրաժեշտ բան», Ensign կամ Լիահոնա, մայիս 2019,102)։

Տպել