Հին Կտակարան 2022
Ինչպես օգտագործել Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար ձեռնարկը


Ինչպես օգտագործել Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար ձեռնարկը, Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար. Հին Կտակարան 2022 (2021)

Ինչպես օգտագործել Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար ձեռնարկը, Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար. 2022

Ինչպես օգտագործել Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար ձեռնարկը

Ո՞ւմ համար է այս նյութը

Այս նյութը նախատեսված է Եկեղեցու յուրաքանչյուր անհատի և ընտանիքի համար: Այն նախատեսված է օգնել ձեզ սովորել ավետարանը ինքնուրույն և ընտանիքով: Եթե նախկինում կանոնավոր չեք ուսումնասիրել ավետարանը, ապա այս նյութը կարող է օգնել ձեզ սկսել ուսումնասիրությունը: Եթե դուք արդեն ունեք ավետարանի ուսումնասիրության լավ սովորությունը, այս նյութը կօգնի ձեզ ունենալ ավելի իմաստալից փորձառություն:

Ես ինչպե՞ս պիտի օգտագործեմ այս նյութը

Օգտագործեք այս նյութը ձեզ համար օգտակար ցանկացած եղանակով: Այն օգտակար կլինի ձեզ որպես ուղեցույց և որպես օժանդակ նյութ՝ սուրբ գրությունների անհատական և ընտանեկան ուսումնասիրության համար: Դուք նաև կարող եք օգտագործել այն ընտանեկան երեկոյի համար: Համառոտ շարադրանքը հատուկ նշում է Հին Կտակարանի կարևոր սկզբունքները, առաջարկում է ուսումնասիրության գաղափարներ և միջոցառումներ անհատների ու ընտանիքների համար, ինչպես նաև տեղ է ապահովում ձեր տպավորությունները գրանցելու համար:

Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար ձեռնարկը նախատեսված չէ փոխարինելու կամ մրցելու այն լավ գործերի հետ, որ դուք կատարում եք: Հետևեք Հոգու առաջնորդությանը, որպեսզի որոշեք, թե ինչպես մոտենալ Աստծո խոսքի ուսումնասիրությանը։

Նկար
տանը սուրբ գրություններն ուսումնասիրող զույգը

Այս նյութը որքանո՞վ է առնչվում այն ամենին, ինչը տեղի է ունենում Եկեղեցում

Այս նյութում տրված համառոտ շարադրանքը կազմված է համաձայն շաբաթական ընթերցանության ժամանակացույցի: Եկ, հետևիր ինձ նյութերը Երեխաների միության, Կիրակնօրյա դպրոցի և Ահարոնյան Քահանայության քվորումների և Երիտասարդ կանանց դասարանների համար հետևում են նույն ժամանակացույցին։ Աջակցելով ավետարանով ապրելու և ավետարանը տանը սովորելու ձեր ջանքերին, եկեղեցու ձեր ուսուցիչները հնարավորություն կտան ձեզ կիսվել ձեր փորձառություններով, մտքերով և հարցերով սուրբ գրությունների մասին, որոնք դուք սովորել եք տանը:

Քանի որ Կիրակնօրյա դպրոցի դասերը ուսուցանվում են ամիսը մեկ անգամ, Կիրակնօրյա դպրոցի ուսուցիչները կարող են ընտրությամբ բաց թողնել կամ միավորել համառոտ շարադրանքը՝ շաբաթական ժամանակացույցի հետ հասցնելու համար: Սա նաև անհրաժեշտ է (և՛ Կիրակնօրյա դպրոցի, և՛ Երեխաների միության) այն շաբաթների համար, երբ Եկեղեցու կանոնավոր ժողովները չեն անցկացվում ցցի համաժողովի կամ այլ պատճառներով: Այս շաբաթների ընթացքում ձեզ հրավիրում ենք շարունակել ուսումնասիրել Հին Կտակարանը տանը։

Արդյո՞ք ես պետք է հետևեմ ժամանակացույցին

Ժամանակացույցը կօգնի ձեզ մինչև տարվա վերջ կարդալ ընտրված հատվածները Հին Կտակարանից և Թանկագին Մարգարիտից: Բացի այդ, հետևելով նույն ժամանակացույցին, ինչպես ուրիշները, կարող եք իմաստալի փորձառություններ ունենալ տանը, եկեղեցում և ամենուրեք։ Բայց դուք ձեզ սահմանափակված մի զգացեք ժամանակացույցով, կամ պարտավորված՝ կարդալու յուրաքանչյուր հատվածը, ժամանակացույցը պարզապես մի ուղեցույց է, որն օգնում է ձեզ տեմպի մեջ մնալ: Կարևորն այն է, որ դուք սովորում եք ավետարանը անհատապես և ընտանիքով:

Նշում Հին Կտակարանի ընթերցանության ժամանակացույցի մասին

Առաջարկված Եկ, հետևիր ինձ ընթերցանության ժամանակացույցը 2022 թվականի համար, չի ընդգրկում Հին Կտակարանի բոլոր գլուխները։ Քանի որ Հին Կտակարանն ավելի երկար է, քան սուրբ գրությունների մյուս հատորները, որոշ գլուխներ և գրքեր բաց են թողնվել, որպեսզի ընթերցումների ժամանակացույցն ավելի կառավարելի լինի ձեր և ձեր ընտանիքի համար:

Գլուխներն ու գրքերը ընտրվել են կրկնողությունը բացառելու սկզբունքով և շեշտելու այն հատվածները, որոնք վկայում են Հիսուս Քրիստոսի մասին, վարդապետություններով հարուստ են և հատկապես արդիական են մեր օրերի համար: Օրինակ, ընթերցանության առաջարկված ժամանակացույցում չի ներառվել Ա և Բ Մնացորդաց գրքերը, քանի որ այդ գրքերում հիմնականում կրկնվում է Գ և Դ Թագավորաց գրքերի բովանդակությունը։ Ժամանակացույցը չի ներառում նաև Սողոմոնի Երգ Երգոց գիրքը, քանի որ մարգարե Ջոզեֆ Սմիթն ուսուցանել է, որ այն ոգեշնչված սուրբ գրություն չէ (տե՛ս Սուրբ Գրքերի ուղեցույց, «Երգ Երգոց», scriptures.ChurchofJesusChrist.org)։ Այնուամենայնիվ, հիշեք, որ սա միայն առաջարկվող ուսուցման ժամանակացույց է։ Սուրբ գրությունների ձեր անհատական և ընտանեկան ուսումնասիրությունը պետք է կատարվի անձնական հայտնությամբ։

Տպել