Հին Կտակարան 2022
Օժանդակ նյութեր


«Օժանդակ նյութեր», Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար. Հին Կտակարան 2022 (2021)

«Օժանդակ նյութեր», Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. 2022

Նկար
տանը սուրբ գրություններն ուսումնասիրող ընտանիքը

Օժանդակ նյութեր

Այս նյութերի մեծ մասը կարող եք գտնել Gospel Library հավելվածում և ChurchofJesusChrist.org կայքում:

Հիմներ և Երեխաների երգարան

Հոգևոր երաժշտությունը հրավիրում է Հոգին և ուսուցանում վարդապետությունը հիշվող եղանակով: Բացի Հիմների և Երեխաների երգարանի տպագիր տարբերակներից, դուք կարող եք գտնել շատ հիմների և երեխաների երգերի տեսալսողական ձայնագրություններ music.ChurchofJesusChrist.org կայքում, ինչպես նաև Sacred Music և Gospel Media հավելվածներում:

Սեմինարիայի և ինստիտուտի ձեռնարկներ

Սեմինարիայի և ինստիտուտի ձեռնարկները ապահովում են պատմական հիմք և վարդապետական մեկնաբանություններ սուրբ գրությունների սկզբունքների և պատմությունների մասին:

Եկեղեցու ամսագրեր

Ընկեր, Երիտասարդներին զորացնելու համար, և Լիահոնա ամսագրերը ապահովում են պատմություններ և միջոցառումներ, որոնք կարող են լրացնել սկզբունքները, որոնք դուք ուսուցանում եք Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար ծրագրով։

Ավետարանական թեմաներ

Այցելելով Ավետարանական թեմաներ (topics.ChurchofJesusChrist.org) կայքը, դուք կարող եք գտնել հիմնական տեղեկություններ ավետարանական տարբեր թեմաների վերաբերյալ, որոնց հետ կլինեն նաև օգտակար աղբյուրների կապուղիներ, օրինակ՝ գերագույն համաժողովների ելույթներ, հոդվածներ, սուրբ գրություններ և տեսաֆիլմեր։ Կարող եք գտնել նաև Gospel Topics Essays, որը սպառիչ տեղեկատվություն է առաջարկում վարդապետական և պատմական թեմաների մասին։

Հին Կտակարանի պատմությունները

Հին Կտակարանի պատմությունները գիրքը կօգնի երեխաներին սովորել Հին Կտակարանի վարդապետությունն ու պատմությունները: Դուք կարող եք գտնել նաև այդ պատմությունների տեսանյութերը Gospel Library հավելվածում և MediaLibrary.ChurchofJesusChrist.org կայքում:

Սուրբգրային պատմությունների գունավորման գիրք․ Հին Կտակարան

Այս նյութը պարունակում է գունավորման զվարճալի էջեր, որոնք կնպաստեն երեխաների ուսուցմանը Հին Կտակարանից։

Տեսանյութեր և արվեստ

Արվեստի գործերը, տեսանյութերը և այլ լրատվամիջոցները կարող են օգնել ձեր ընտանիքին հասկանալ վարդապետությունը և պատկերացնել սուրբ գրությունների պատմությունները: Այցելեք Gospel Media MediaLibrary.ChurchofJesusChrist.org կայքում, որպեսզի օգտվեք Եկեղեցու մեդիանյութերի հավաքածուից։ Gospel Media-ն հասանելի է նաև որպես բջջային հավելված։ Նկարներից շատերը, որոնք կարող եք օգտագործել, գտնվում են Ավետարանի պատկերագրքում։

Ուսուցանել Փրկիչի ձևով

Ուսուցանել Փրկիչի ձևով ձեռնարկը կօգնի ձեզ սովորել և կիրառել սկզբունքներ Քրիստոսանման ուսուցման վերաբերյալ։

Տպել