Սեպտեմբերի 6-12-ը Վարդապետություն և Ուխտեր 98-101. «Հանգիստ եղեք և իմացեք, որ ես եմ Աստված», Եկ, հետևիր ինձ. Երեխաների միության համար. Վարդապետություն և Ուխտեր 2021 (2020)
Սեպտեմբերի 6-12-ը Վարդապետություն և Ուխտեր 98-101, Եկ, հետևիր ինձ․ Երեխաների Միության համար. 2021
Սեպտեմբերի 6-12-ը
Վարդապետություն և Ուխտեր 98-101
«Հանգիստ եղեք և իմացեք, որ ես եմ Աստված»
Ձեր դասարանի երեխաները ինչպիսի՞ ուղերձների կարիք ունեն լսելու այս շաբաթ: Ինչպե՞ս կարող են Վարդապետություն և Ուխտերի 98-101 բաժիններում գտնվող սկզբունքներն օգնել նրանց լինել Հիսուս Քրիստոսի ավելի լավ աշակերտներ:
Գրի առեք ձեր տպավորությունները
Հրավիրեք կիսվել
Խրախուսեք երեխաներին կիսվել ինչ-որ բանով, որը նրանք սովորել են Վարդապետություն և Ուխտերից տանը կամ Երեխաների միությունում: Հարցրեք նրանց, թե ամենից շատ ի՞նչ են սիրում սովորել Վարդապետություն և Ուխտերից:
Ուսուցանեք վարդապետությունը. կրտսեր խմբի երեխաներ
Վարդապետություն և Ուխտեր 98․39-40
Ես կարող եմ ներել նրանց, ովքեր անբարյացակամ են իմ հանդեպ:
Տերը խնդրեց Սրբերին, ովքեր հալածվում էին Ջեքսոն գավառում (Միսսուրի), ներել նրանց, ովքեր վնասել էին իրենց: Երբ դուք ուսուցանում եք երեխաներին ներելու կարևորությունը, հավաստիացեք, որ նրանք հասկանում են նաև, որ երբ ինչ-որ մեկը նրանց ցավ է պատճառում, նրանք պետք է անպայման ասեն վստահելի մի մեծահասակի:
Հնարավոր վարժություններ
-
Որպեսզի օգնեք երեխաներին հասկանալ Սիոնի Սրբերի դժվարությունները, կիսվեք նրանց հետ («Գլուխ 34. Աստված զգուշացնում է Սիոնի Սրբերին» (Վարդապետություն և Ուխտեր. պատմություններ, 128–31 հատվածով, կամ համապատասխան տեսաֆիլմով ChurchofJesusChrist.org-ում): Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 98.39-40-ը, և խնդրեք երեխաներին պարզել, թե Տերն ինչ էր ասել Սրբերին անել, երբ իրենց թշնամիները ներում էին խնդրում: Ինչու՞ է Հիսուսը ցանկանում, որ մենք ներենք մարդկանց, նույնիսկ նրանց, ովքեր լավ չեն վերաբերվում մեզ:
-
Դրեք երջանիկ դեմքով մի նկար մի պատին, իսկ դիմացի պատին՝ մի նկար՝ տխուր դեմքով։ Կիսվեք երեխաների հետ տարբեր իրավիճակներով, որոնց ժամանակ ինչ-որ մեկը անբարյացակամ է գտնվել (կարող եք գտնել որոշ պատմություններ Friend կամ Լիահոնա ամսագրերում): Առաջարկեք ուղիներ, որոնցով կարող ենք արձագանքել անբարյացակամ վերաբերմունքին, և օգնեք երեխաներին որոշել, թե յուրաքանչյուր արձագանք իրենց երջանիկ կդարձնի, թե տխուր: Հրավիրեք երեխաներին մատնացույց անել պատին փակցված համապատասխան դեմքը:
Վարդապետություն և Ուխտեր 101․16
Հիսուս Քրիստոսը կարող է ինձ խաղաղություն բերել:
Երբ Սրբերը ենթարկվում էին հալածանքի, Տերը մխիթարեց նրանց ասելով. «Հանգիստ եղեք և իմացեք, որ ես եմ Աստված»: Մտածեք, թե այս խորհուրդն ինչպես կարող է օգնել երեխաներին, ում ուսուցանում եք:
Հնարավոր վարժություններ
-
Հրավիրեք երեխաներին ճոճվել իրենց աթոռներին նստած: Ապա խնդրեք նրանց կանգ առնել շարժվելուց, երբ բարձր պահեք Փրկիչի նկարը և ասեք այս արտահայտությունը. «Հանգիստ եղեք և իմացեք, որ ես եմ Աստված» (Վարդապետություն և Ուխտեր 101.16): Այդ միջոցառումը կարող եք կրկնել մի քանի անգամ։ Բացատրեք, որ Ջոզեֆ Սմիթի ժամանակ, երբ կյանքը Սրբերի համար դժվար էր, Հիսուսը կամենում էր, որ նրանք հանգիստ լինեին և անհանգստանալու փոխարեն վստահեին Իրեն: Ինչպե՞ս կարող է Հիսուսն օգնել մեզ, երբ մենք դժվարին պահեր ենք ունենում:
-
Միասին երգեք ակնածանքի մասին մի երգ, օրինակ՝ “Reverently, Quietly” կամ “To Think about Jesus” (Children’s Songbook, 26, 71)։ Օգնեք երեխաներին ճանաչել խաղաղ զգացումները, որոնք գալիս են, երբ մենք հանգիստ ենք լինում և մտածում ենք Հիսուսի մասին, օրինակ, երբ աղոթում ենք և վերցնում հաղորդությունը:
-
Օգնեք երեխաներին աշխատել այս շաբաթվա գործնական աշխատանքի էջի վրա: Մինչ նրանք գունավորում են, պատմեք նրանց, թե Հիսուս Քրիստոսի մասին պատմելն ինչպես է օգնել ձեզ զգալ խաղաղություն, նույնիսկ դժվարին ժամանակներում:
Ուսուցանեք վարդապետությունը. ավագ խմբի երեխաներ
Վարդապետություն և Ուխտեր 98․1–3, 11–14, 101.16
Իմ փորձությունները կարող են օգնել ինձ ավելի նմանվել Հիսուս Քրիստոսին։
Երբ երեխաները բախվեն դժվարությունների իրենց կյանքի ընթացում, նրանց անհրաժեշտ կլինի հավատք, որ Փրկիչը կարող է օգնել իրենց փորձությունների ժամանակ, և որ այդ փորձությունները կարող է «գործեն [իրենց] բարիքի համար» (Վարդապետություն և Ուխտեր 98․3):
Հնարավոր վարժություններ
-
Խնդրեք երեխաներին օգնել ձեզ մի քանի դժվարությունների ցուցակ կազմել գրատախտակին, որոնց կարող է բախվել նրանց հասակի երեխան: Պատմեք երեխաներին մի քանի դժվարությունների մասին, որոնց հանդիպեցին Սրբերը, ովքեր ապրում էին Ջեքսոն գավառում (Միսսուրի), 1833 թվականին (see chapters 34 and 35 in Doctrine and Covenants Stories, 128–34): Ի՞նչ խորհուրդ կտային նրանք որևէ երեխայի, ով անցնում է այդ դժվարությունների միջով: Խնդրեք երեխաներին կարդալ Վարդապետություն և Ուխտեր 98.1–3, 11–14-ը՝ գտնելով Տիրոջ տված առաջնորդությունը: Ինչպե՞ս կարող են հետևել այդ խորհրդին, երբ դիմակայում են այնպիսի դժվարությունների, որոնք գրված են գրատախտակին:
-
Հրավիրեք երեխաներին մի քանի րոպե լինել այնքան հանգիստ և լուռ, որքան հնարավոր է, մինչ նայում են Փրկիչի նկարին կամ լսում են մի երգ Նրա մասին: Ապա հրավիրեք նրանց կիսվել իրենց զգացածով, երբ հանգիստ նստած էին։ Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 101․16: Ինչպե՞ս է մեզ օգնում այն վիճակը, երբ հանգիստ ենք և մտածում ենք Հիսուսի մասին: Օգնեք երեխաներին հասկանալ կապը ակնածալից հանգստության և Հոգին զգալու մեր ունակության և Հիսուսի մասին մտածելու միջև:
Վարդապետություն և Ուխտեր 98․23, 39-40
Հիսուսը կամենում է, որ ես ներեմ նրանց, ովքեր անբարյացակամ են իմ հանդեպ:
Մեզ պատվիրվել է սիրել միմյանց, ներել ուրիշներին «յոթանասուն անգամ յոթանասուն», և մյուս երեսն էլ դարձնել (տես Մատթեոս 5.39, 43–44; 18.21–22): Ինչպե՞ս կարող եք օգտագործել այս հատվածները, որպեսզի երեխաներին ուսուցանեք այդ ճշմարտությունները:
Հնարավոր վարժություններ
-
Պատմեք երեխաներին այն հալածանքների մասին, որը տեղի ունեցավ Ջեկսոն գավառում, Միսսուրի, 1833 թվականին (see chapters 34 and 35 in Doctrine and Covenants Stories, 128–34): Հարցրեք երեխաներին, թե ինչ կզգային, եթե նրանք այդ ժամանակ լինեին Եկեղեցու անդամներ: Հրավիրեք նրանց կարդալ Վարդապետություն և Ուխտեր 98․23, 39-40 հատվածները, պարզելով, թե ինչ էր Տերը կամենում, որ Սրբերն անեն: Ինչո՞ւ կարող է դժվար լինել ներել նրանց, ովքեր ցավ են պատճառում մեզ: Ինչպե՞ս ենք օրհնվում, երբ անում ենք այդ:
-
Հարցրեք երեխաներին՝ արդյո՞ք նրանք կարող են մտածել մի ժամանակի մասին, երբ Հիսուս Քրիստոսը կամ մեկ ուրիշը սուրբ գրություններում արեցին այն ինչ Վարդապետություն և Ուխտեր 98․23-ն է ուսուցանում: Որպեսզի նրանց համար մի օրինակ բերեք, ցույց տվեք Խաչելության մի նկար (ինչպես օրինակ՝ Ավետարանի պատկերագիրք, հ.57-ը)։ Խնդրեք երեխաներին կիսվել Փրկիչի Խաչելության մասին իրենց իմացածով (տես Ղուկաս 23): Հանձնարարեք նրանց կարդալ Ղուկասի 23.34-ը։ Ինչպե՞ս կարող ենք հետևել Հիսուսի օրինակին:
Վարդապետություն և Ուխտեր 101․23-32 36, 38
Հիսուս Քրիստոսի միջոցով ես կարող եմ գտնել ուրախություն:
Նախատեսված չէ, որ կյանքը զերծ լինի դժվարությունից, բայց դուք կարող եք օգնել երեխաներին հայտնաբերել, որ նրանք դեռ կարող են գտնել լիակատար ուրախություն Հիսուս Քրիստոսի միջոցով:
Հնարավոր վարժություններ
-
Բաժակի մեջ ջուր լցրեք: Խնդրեք երեխաներին անվանել այն բաները, որոնք Փրկիչն արել է մեզ համար, որպեսզի մենք կարողանանք ուրախություն ունենալ և հրավիրեք նրանց, որ գավաթի մեջ ամեն անգամ մի խճաքար գցեն յուրաքանչյուր անունը ասելիս, մինչև որ բաժակը լցվի: Երեխաների հետ կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 101.36 հատվածը և խնդրեք նրանց գտնել, թե ինչպե՞ս կարող ենք ունենալ լիակատար ուրախություն: Որո՞նք են այն մի քանի բաները, որոնք կարող ենք անել՝ «փնտրելու … Տիրոջը» (հատված 38), որպեսզի կարողանանք ունենալ ուրախություն, որը Նա է կամենում տալ մեզ:
-
Բացատրեք, որ Վարդապետություն և Ուխտեր 101․ 23 -32-ն ուսուցանում է այն մասին, թե ինչպիսին կլինի կյանքը, երբ Հիսուս Քրիստոսը կրկին գա: Երբ միասին կարդաք այս հատվածները, խոսեք երեխաների գտած այն բաների մասին, որոնք մեզ ուրախություն կբերեն, երբ Նա գա: Ինչո՞ւ է օգտակար իմանալ այդ բաների մասին, երբ դժվար ժամանակներ ենք ապրում:
Խրախուսեք տնային ուսումնասիրությունը
Օգնեք երեխաներին Վարդապետություն և Ուխտեր 98-101 բաժիններում գտնել մի հատված, որով նրանք կցանկանային կիսվել իրենց ընտանիքների հետ: Օգնեք նրանց ծրագրել, թե իրենք ինչպես կկիսվեն այդ հատվածում իրենց դուր եկածով: