Սեպտեմբերի 20-26-ը Վարդապետություն և Ուխտեր 106-108․ «Ունենալ երկինքները բացված», Եկ, հետևիր ինձ. Երեխաների միության համար. Վարդապետություն և Ուխտեր 2021 (2020)
«Սեպտեմբերի 20-26-ը Վարդապետություն և Ուխտեր 106-108, Եկ, հետևիր ինձ․ Երեխաների Միության համար. 2021
Սեպտեմբերի 20-26-ը
Վարդապետություն և Ուխտեր 106-108
«Ունենալ երկինքները բացված»
Խորհեք, թե ինչ գիտեք այն երեխաների մասին, ում ուսուցանում եք։ Ինչպիսի՞ միջոցառումները նրանց ավելի կմոտեցնեն Փրկիչին: Փոքր երեխաների համար նախատեսված վարժությունները կարելի է հարմարեցնել ավագ խմբի երեխաներին և հակառակը:
Գրի առեք ձեր տպավորությունները
Հրավիրեք կիսվել
Ցույց տվեք երեխաներին Եկեղեցու առաջնորդների, ինչպես օրինակ` մարգարեի, առաքյալների, Երեխաների միության Գերագույն Նախագահության և մյուս Գերագույն Իշխանությունների ու պաշտոնյաների նկարները: Հրավիրեք երեխաներին խոսել այն մասին, թե ինչ են այդ ղեկավարներն անում և ինչու են իրենք շնորհակալ նրանց համար:
Ուսուցանեք վարդապետությունը. կրտսեր խմբի երեխաներ
Վարդապետություն և Ուխտեր 107.18-20–34, 42-56
Ես օրհնված եմ քահանայության շնորհիվ:
Երկնային Հոր բոլոր զավակները կարող են ստանալ օրհնություններ, որոնք գալիս են քահանայությունից: Մտածեք, թե ինչ եղանակներով կարող եք օգնել երեխաներին, ում ուսուցանում եք, երախտապարտ զգալ այդ օրհնությունների համար:
Հնարավոր վարժություններ
-
Գրատախտակին նկարեք մի պատկեր, որը ներկայացնում է «երկինքները [բացվելիս] [մեզ] համար» (Վարդապետություն և Ուխտեր 107․19) քահանայության շնորհիվ (ինչպես օրինակ` ամպի միջով լույսի շողերը փայլելիս): Երեխաներին տվեք նկարներ, որոնք ներկայացնում են օրհնություններ, որոնք գալիս են քահանայությունից, ինչպես օրինակ` մկրտությունից, հաղորդությունից և տաճարից: Հրավիրեք նրանց կիսվել, թե ինչու են իրենք երախտապարտ իրենց նկարում պատկերված օրհնության համար, և թող նրանք դնեն իրենց նկարը լույսի շողերի մեջ գրատախտակին: Բերեք վկայություն, որ մենք կարող ենք ունենալ այդ օրհնությունները, որովհետև Երկնային Հայրը վերականգնել է քահանայությունը:
-
Հատակին մի արահետ գծեք և տվեք երեխաներին քահանայության արարողությունների նկարներ, որոնց կարիքը նրանք կունենան, որպեսզի հետևեն ուղուն, որը տանում է հետ` դեպի Երկնային Հայրը (տես Ավետարանի պատկերագիրք, հ. 103–8, 119–20): Օգնեք երեխաներին արահետի վրա արարողությունները դնել ըստ հերթականության:
-
Ցույց տվեք Ադամի և Եվայի նկարը իրենց ընտանիքի հետ (տես այս շաբաթվա գործնական աշխատանքի էջը կամ Ավետարանի պատկերագիրքը, հ. 5)։ Երբ երեխաները նայեն նկարին, հարցրեք նրանց, թե ինչ են Ադամն ու Եվան զգում իրենց ընտանիքի հանդեպ: Օգտագործեք Վարդապետություն և Ուխտեր 107․53–56-ը, կիսվելով երեխաների հետ, թե ինչ արեց Ադամը, որ ցույց տա սերը իր ընտանիքի հանդեպ: Բերեք ձեր վկայությունը, թե ինչպես է քահանայությունը օրհնություն եղել ձեզ և ձեր ընտանիքի համար:
-
Անվանեք Ադամի ընտանիքի անդամներին, ովքեր կարգվեցին քահանայության, համաձայն Վարդապետություն և Ուխտեր 107․42–50-ի, և խնդրեք երեխաներին հաշվել, թե քանի մարդու նա կարգեց: Օգնեք նրանց հասկանալ, թե ինչու Ադամը կամեցավ, որ իր ընտանիքի բոլոր անդամները ունենան քահանայություն: Հրավիրեք երեխաներին խոսել դեպքերի մասին, երբ նրանք կամ իրենց ընտանիքները ստացել են օրհնություններ քահանայության միջոցով:
Վարդապետություն և Ուխտեր 108․7
Ես կարող եմ զորացնել ուրիշներին։
Նույնիսկ փոքր երեխաները կարող են մյուսներին զորացնելու խորհրդին հետևել «[իրենց] բոլոր հաղորդակցություններով, բոլոր աղոթքներով, … և բոլոր գործերով:
Հնարավոր վարժություններ
-
Նկարեք գրատախտակին մի մարդու և խնդրեք երեխաներին թվարկել մի քանի բաներ, որոնք նա կարող է անել` ֆիզիկապես ուժեղ դառնալու համար: (Դուք կարող եք նկարել ավելի մեծ մկաններ այդ մարդու վրա, մինչ երեխաները թվարկում են այդ բաները): Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 108.7 հատվածը, և խնդրեք երեխաներին ուշադրություն դարձնել, թե ինչպես կարող ենք «զորացնել [մեր] եղբայրներին [և քույրերին]»: Բացատրեք ամեն մի բառ, որը կարող է դժվար լինել:
-
Օգնեք երեխաներին մտածել իրենց ծանոթ այն մարդկանց մասին, ովքեր զորացման կարիք ունեն: Ի՞նչ կարող ենք ասել նրանց կամ անել նրանց համար: Միասին քարտեր պատրաստեք այդ մարդկանց համար, կամ խրախուսեք երեխաներին հիշել նրանց իրենց անձնական և ընտանեկան աղոթքներում:
Ուսուցանեք վարդապետությունը. ավագ խմբի երեխաներ
Վարդապետություն և Ուխտեր 107․1–8, 13-14, 18-20
Ինչպե՞ս է քահանայությունն օգնում ինձ վերադառնալ Երկնային Հոր մոտ:
Մելքիսեդեկյան և Ահարոնյան քահանությունները վերականգնվեցին, որպեսզի օգնեն Աստծո զավակներին հետ գալ Նրա մոտ: Օգնեք երեխաներին, ում ուսուցանում եք, հասկանալ, թե որոնք են տարբեր քահանայական պարտականությունները, և ինչպես են դրանք օգնում մեզ վերադառնալ Աստծո մոտ:
Հնարավոր վարժություններ
-
Հրավիրեք երեխաներին Վարդապետություն և Ուխտեր 107․1–8 13-14, 18-20 հատվածներում փնտրել կարևոր բառեր և արտահայտություններ, որոնք սովորեցնում են նրանց քահանայության մասին: Ի՞նչ պարտականություններ ունեն քահանայություն կրողները։ Ինչպե՞ս է քահանայությունն օգնում մեզ վերադառնալ Աստծո մոտ:
-
Գրեք հարցեր, որոնց պատասխանները կարող եք գտնել Վարդապետություն և Ուխտեր 107.1–8, 13-14, 18-20 հատվածներում, ինչպես օրինակ՝ «Ո՞րն է Մելքիսեդեկյան Քահանայության մյուս անունը»: Երեխաներին տվեք մի քանի րոպե, որ հատվածներում գտնեն որքան հնարավոր է շատ հարցերի պատասխաններ: Կիսվեք երեխաների հետ օրհնություններով, որոնք դուք ստացել եք քահանայության միջոցով:
-
Կարդացեք երեխաների հետ Մելքիսեդեկի մասին Bible Dictionary կամ Սուրբ գրքերի ուղեցույցում (scriptures.ChurchofJesusChrist.org): Ի՞նչ ենք սովորում նրա կյանքից այն մասին, թե ինչ է նշանակում գործադրել քահանայության իշխանություն:
Վարդապետություն և Ուխտեր 107․21–26, 33-35, 65-66
Տիրոջ ընտրյալ ծառաները առաջնորդում են Իր Եկեղեցին:
Ի՞նչ փորձառություններ են կառուցել ձեր վկայությունը Եկեղեցու ղեկավարների վերաբերյալ: Ինչպե՞ս կարող եք օգնել երեխաներին կառուցել իրենց անձնական վկայությունը:
Հնարավոր վարժություններ
-
Ցուցադրեք գրատախտակի վրա Գերագույն Իշխանությունների և պաշտոնյաների որևէ նկար վերջին գերագույն համաժողովի Ensign կամ Լիահոնա ամսագրերի համարից։ Երբ երեխաները կարդան Վարդապետություն և Ուխտեր 107.21–26, 33–35, 65–66-ը հրավիրեք նրանց գրել գրատախտակին, թե ինչ են սովորել այդ ղեկավարների մի քանի պարտականությունների մասին: Ինչո՞ւ ենք մենք երախտապարտ նրանց առաջնորդության համար: Կիսվեք միմյանց հետ, թե ինչպես եք ձեռք բերել վկայություն մարգարեների և առաքյալների մասին:
-
Գրեք վստահություն, հավատք, և աղոթք բառերը գրատախտակին: Հարցրեք երեխաներին, թե ինչպես կարող ենք աջակցել Եկեղեցու Առաջին Նախագահությանը` մեր վստահությամբ, հավատքով և աղոթքներով (տես Վարդապետություն և Ուխտեր 107․22): Ինչո՞ւ է կարևոր աջակցել Տիրոջ ընտրյալ ծառաներին:
Վարդապետություն և Ուխտեր 108․3
Իմ ուխտերով ուշադիր ապրելը բերում է օրհնություններ:
Խորհեք թե ինչպե՞ս կարող եք օգնել երեխաներին, ում ուսուցանում եք, «ավելի ուշադիր լինել … [իրենց]խոստումները կամ [ուխտերը] պահելիս»: Այդպես վարվելով, նրանք ի՞նչ օրհնություններ կստանան այժմ և ապագայում:
Հնարավոր վարժություններ
-
Հրավիրեք երեխաներին անել մի բան, որը պահանջում է մեծ ուշադրություն` հաջողության հասնելու համար, օրինակ` փորձելով լցնել բաժակը ջրով` առանց այն թափելու: Ի՞նչ է տեղի ունենում, երբ մենք ուշադիր չենք: Նրանց հրավիրեք կարդալ Վարդապետություն և Ուխտեր 108․3-ը և գտեք, թե Լայման Շերմանին ինչ էին խնդրել ուշադիր անել: Երեխաների հետ թվեք այն խոստումները, որոնք նրանք տալիս են Երկնային Հորը, երբ մկրտվում են և ճաշակում հաղորդությունից: Օգնեք նրանց եղանակներ մտածել, այդ խոստումներն ուշադիր պահելու համար:
-
Երեխաների հետ երգեք որևէ երգ ուխտերը պահելու մասին, ինչպես օրինակ՝ “I Will Be Valiant” (Մանկական երգարան,162): Օգնեք նրանց մի նշան անել այդ երգից որևէ արտահայտության վրա, որը հիշեցնում է նրանց պահել իրենց ուխտերը, և խրախուսեք նրանց ցույց տալ իրենց նշանը տանը:
-
Երեխաներին տվեք Քույր Բեքի Քրեվենի ելույթից հատվածներ «Զգոնությունն ի հակադրություն անլուրջ վերաբերունքի» (Ensign կամ Լիահոնա, մայիս 2019, 9–11), և խնդրեք նրանց կիսվել որևէ բանով, որը ոգեշնչում է նրանց ավելի ուշադիր լինել իրենց ուխտերով ապրելիս:
Խրախուսեք տնային ուսումնասիրությունը
Ժամանակ առ ժամանակ կապվեք երեխաների ծնողների հետ, ում դուք ուսուցանում եք, աջակցելով նրանց՝ տանը ավետարանն ուսուցանելու իրենց ջանքերում: Դուք կարող եք պատմել նրանց մի բանի մասին, որով նրանց երեխաները կիսվել են Երեխաների միությունում, որն իրենք տանն են սովորել: