Սեպտեմբերի 13-19-ը Վարդապետություն և Ուխտեր 102-105․ «Շատ նեղությունից հետո … գալիս են օրհնությունները», Եկ, հետևիր ինձ. Երեխաների միության համար. Վարդապետություն և Ուխտեր 2021 (2020)
Սեպտեմբերի 13-19-ը Վարդապետություն և Ուխտեր 102-105, Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. 2021
Սեպտեմբերի 13-19-ը
Վարդապետություն և Ուխտեր 102-105
«Շատ նեղությունից հետո … գալիս են օրհնությունները»:
Վարդապետություն և Ուխտեր 102-5 բաժինների ուսումնասիրությունը կարևոր մաս է ուսուցմանը նախապատրաստվելու համար: Լսեք հոգևոր հուշումները, թե ինչպես օգնել երեխաներին ավելի լավ հասկանալ սուրբ գրությունները:
Գրի առեք ձեր տպավորությունները
Հրավիրեք կիսվել
Օգնեք երեխաներին ընտրել մի երգ, որը հիշեցնում է նրանց մի բանի մասին, որն իրենք սովորել են տանը կամ եկեղեցում:
Ուսուցանեք վարդապետությունը. կրտսեր խմբի երեխաներ
Վարդապետություն և Ուխտեր 103․9
Ես կարող եմ «լույս լինել աշխարհի համար»։
Ինչպե՞ս կարող եք օգնել ձեր ուսուցանած երեխաներինավետարանի լույսով կիսվել իրենց շրջապատի մարդկանց հետ։
Հնարավոր վարժություններ
-
Երեխաների համար կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 103.9 հատվածը, և հրավիրեք նրանց իրենց ձեռքում պահել լամպի, մոմի կամ որևէ այլ լույսի աղբյուրի պատկեր: Խնդրեք նրանց ցույց տալ իրենց նկարը դասարանի մեկ այլ անդամի: Պատմեք երեխաներին, թե նրանք ինչպե՞ս են լույսի նման ուրիշների համար, երբ հետևում են Հիսուս Քրիստոսին:
-
Երեխաների հետ երգեք մի երգ օրինակ լինելու մասին, ինչպես՝ «Հիսուսը ցանկանում է, որ լինեմ արևի շող» կամ «Ես նման եմ աստղի» երգերը (Երեխաների երգարան, էջ 60–61, 163): Խնդրեք երեխաներին բառերի հետ միասին շարժումներ կատարել: Ինչպե՞ս կարող ենք լույս կամ լավ օրինակ լինել մեր շրջապատի մարդկանց համար:
Վարդապետություն և Ուխտեր 104․42։
Տերը կօրհնի ինձ, եթե պահեմ Նրա պատվիրանները:
Մի քանի անգամ բաժին 104-ում Տերը խոստանում է «բազում օրհնություններ» նրանց, ովքեր հավատարմորեն հնազանդվում են Իր պատվիրաններին: Ինչպե՞ս կարող եք օգնել երեխաներին զգալ, որ Նա կամենում է շռայլորեն օրհնել մեզ:
Հնարավոր վարժություններ
-
Խնդրեք երեխաներին թափահարել մատներն ամեն անգամ, երբ լսեն «օրհնություններ» բառը Վարդապետություն և Ուխտեր 104․42 հատվածը կարդալիս: Ասեք երեխաներին, թե ինչպես է Երկնային Հայրն օրհնել ձեզ Իր պատվիրանները պահելու համար: Խնդրեք երեխաներին կիսվել, թե ինչպես է Նա օրհնել իրենց: Թող յուրաքանչյուր երեխա կիսվի մի պատվիրանով, որին կարողանում է հնազանդվել:
-
Որպեսզի երեխաներին օգնեք հասկանալ, թե ինչ է նշանակում «բազմազանություն», գրատախտակին կամ թղթի վրա գծեք մի շրջան: Խնդրեք երեխաներին օգնել ձեզ բազմապատկել շրջանների թիվը` նկարելով երկու, ապա չորս, ութ, ապա տասնվեց, և այլն, մինչև ամբողջ գրատախտակը կամ թուղթը լցվի շրջաններով: Օգնեք երեխաներին մտածել այն օրհնությունների մասին, որոնք Երկնային Հայրը տվել է նրանց։ Բացատրեք, որ «բազում օրհնություններ» նշանակում է, որ Տերը մեզ շատ օրհնություններ կտա, եթե հնազանդվենք Նրա պատվիրաններին:
Վարդապետություն և Ուխտեր 105․38-40
Ես կարող եմ խաղաղարար լինել:
Կան շատ դասեր, որոնք մենք կարող ենք սովորել Սիոնի Ճամբարի փորձառություններից: Երեխաների համար կարևոր բաներից մեկն այն է, որ հակառակությունը և կռիվը բերում են դժվարություններ, մինչ միասնությունը և խաղաղությունը բերում են օրհնություններ:
Հնարավոր վարժություններ
-
Ձեր խոսքերով պատմեք երեխաներին Սիոնի Ճամբարի պատմությունը (տես այս շաբաթվա համառոտ շարադրանքի նախաբանը Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար, Սրբեր, բաժինը 1.194–206, կամ «Սիոնի Ճամբարի ընդունելի զոհաբերությունը» [Հայտնություններ համատեքստում, 213–18]): Պարբերաբար դադար տվեք՝ մատնանշելով այն դասերը, որոնք կարող ենք սովորել Սիոնի ճամբարից. օրինակ Տերը ցանկանում է, որ մենք խաղաղասեր լինենք և աշխատենք միասնաբար՝ վիճելու և կռվելու փոխարեն:
-
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 105.38–40 հատվածը և խնդրեք երեխաներին ամեն անգամ կանգնել, երբ լսում են «խաղաղություն» բառը: Բացատրեք, որ Տերը ցանկանում էր, որ Իր ժողովուրդը խաղաղություն հաստատեր այն մարդկանց հետ, ովքեր բարի չէին: Օգնեք երեխաներին մտածել բաներ, որոնք իրենք կարող են անել խաղաղարարներ լինելու համար և հրավիրեք նրանց որոշ իրավիճակների դերակատարում ներկայացնել:
-
Ձեր կյանքից կիսվեք որևէ պատմությունով մի երեխայի մասին, ով խաղաղարար է եղել, կամ Ընկեր և Լիահոնա ամսագրերից: Երեխաների հետ միասին ուրիշներին սիրելու մասին որևէ երգ երգեք, օրինակ՝ «Հիսուսն ասաց սիրեք բոլորին» (Երեխաների երգարան, 61), կամ լրացրեք այս շաբաթվա վարժության էջը։
Ուսուցանեք վարդապետությունը. ավագ խմբի երեխաներ
Վարդապետություն և Ուխտեր 104․13-18
Տերը ցանկանում է, որ ես իմ ունեցածով կիսվեմ նրանց հետ, ովքեր կարիքի մեջ են:
Մտածեք, թե ինչպես կարող եք օգնել երեխաներին հասկանալ Իր ժողովրդին ապահովելու Տիրոջ ուղին, երբ նրանք կարիքի մեջ են:
Հնարավոր վարժություններ
-
Երեխաներին մի քանի րոպե տրամադրեք, որ կազմեն այն օրհնությունների ցուցակը, ինչ Աստված տվել է իրենց: Խրախուսեք նրանց թվել այնքան, որքան կարող են: Այնուհետև միասին կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 104.13–18 հատվածները` փնտրելով պատասխաններ այնպիսի հարցերի համար, ինչպես օրինակ` Ով է բոլոր բաների իսկական տերը : Ինչո՞ւ է Նա տվել մեզ դրանք։ Ի՞նչ է Նա կամենում, որ անենք այդ բաների հետ: Օգնեք երեխաներին մտածել եղանակներ, որոնցով նրանք կարող են կիսվել իրենց օրհնություններով ուրիշների հետ:
-
Կիսվեք մի փորձառությամբ, երբ ինչ-որ մեկը ձեզ որևէ բան է տվել, որի կարիքը ունեիք, և խնդրեք երեխաներին կիսվել նմանատիպ փորձառություններով: Կամ ցուցադրեք մի տեսաֆիլմ ուրիշներին ծառայելու մասին, ինչպես օրինակ` «Վերարկուն» (ChurchofJesusChrist.org): Ի՞նչ ենք սովորում այդ փորձառություններից ուրիշներին ծառայելու մասին: Հրավիրեք երեխաներին տեղյակ լինել նրանցից, ովքեր կարիքի մեջ են, և գտեք մեկին՝ այս շաբաթ ծառայելու համար, օրինակ՝ դպրոցում, կամ էլ հատկապես մեկին իրենց ընտանիքում:
-
Հրավիրեք երեխաներին Երեխաների երգարանում կամ Հիմներում փնտրել երգեր, որոնք կապված են ծառայության կամ ուրիշներին օգնելու հետ (տես թեմատիկ ցուցիչները): Երգեք մեկ կամ երկու երգ միասին և խոսեք այն մասին, թե ինչ են այդ երգերն ուսուցանում մեզ:
Վարդապետություն և Ուխտեր 105․9-19
Ես կարող եմ հնազանդվել Աստծո պատվիրաններին, նույնիսկ, եթե չեմ հասկանում դրանց պատճառները:
Սիոնի Ճամբարի փորձառությունը կարող է հզոր միջոց լինել՝ ցույց տալու այն օրհնությունները, որոնք գալիս են Տիրոջ կամքին հետևելու ձգտումից:
Հնարավոր վարժություններ
-
Ցույց տվեք այս շաբաթվա համառոտ շարադրանքի նկարը Եկ, հետևիր ինձ․ Անհատների ու ընտանիքների համար ձեռնարկում և հրավիրեք երեխաներին կիսվել, թե ինչ գիտեն Սիոնի Ճամբարի մասին։ Եթե նրանք օգնության կարիք ունեն, օգտագործեք այս շաբաթվա համառոտ շարադրանքի նախաբանը Եկ, հետևիր ինձ Անհատների և ընտանիքիների համար, Սրբեր, բաժնում 1.194–206, կամ «Սիոնի ճամբարի ընդունելի զոհաբերությունը» (Հայտնություններ համատեքստում, 213–18): Հրավիրեք երեխաներին պատկերացնել, որ իրենք Սիոնի Ճամբարի անդամներ են, ովքեր պատմում են երեխաներին իրենց փորձառությունների մասին: Նրանք ի՞նչ կցանկանային, որ իրենց երեխաները սովորեն այդ փորձառություններից:
-
Միասին կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 105.13-14-ը, և բացատրեք, որ, երբ Սիոնի Ճամբարը հասավ Միսսուրի, Տերը նրանց ասաց, որ չփորձեն հետ վերցնել Սրբերի հողը: Ճամբարի որոշ անդամներ տխրել էին և զարմանում էին, թե ինչու էր իրենց պատվիրվել գնալ այնտեղ: Ի՞նչ կարող ենք անել, երբ չենք հասկանում պատվիրանի պատճառները: Կիսվեք որոշ պատմություններով «Վերականգնման ձայներ. Սիոնի Ճամբար»-ից (Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար), որ երեխաները հասկանան, որ օրհնությունները գալիս են մարգարեների միջոցով մեզ տրված Աստծո պատվիրաններին հնազանդվելուց, նույնիսկ, եթե մենք չենք հասկանում բոլոր պատճառները:
Խրախուսեք տնային ուսումնասիրությունը
Խնդրեք երեխաներին տանը որևէ մեկի հետ կիսվել Սիոնի Ճամբարի փորձառություններով, մի դասի հետ միասին, որն իրենք սովորել են այդ փորձառություններից: Կամ հրավիրեք նրանց մտածել մի բանի մասին, որով Աստված օրհնել է իրենց, և որով կարող են կիսվել ինչ-որ մեկի հետ, ով կարիք ունի: