Օգոստոսի 30-ից սեպտեմբերի 5-ը Վարդապետություն և Ուխտեր 94-97. «Սիոնի փրկության համար» Եկ, հետևիր ինձ. Երեխաների միության համար. Վարդապետություն և Ուխտեր 2021 (2020)
Օգոստոսի 30-ից սեպտեմբերի 5-ը Վարդապետություն և Ուխտեր 94-97, Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. 2021
Օգոստոսի 30-ից սեպտեմբերի 5-ը
Վարդապետություն և Ուխտեր 94-97
«Սիոնի փրկության համար»
Ոգեշնչում որոնեք, որպեսզի ուսուցանելիս հասկանաք, թե ի՞նչ սկզբունքներ շեշտադրեք 94-97 բաժիններում: Դուք կարող եք հարմարեցնել միջոցառման գաղափարները փոքր երեխաների համար, երբ ուսուցանում եք ավագ խմբի երեխաներին և հակառակը:
Գրի առեք ձեր տպավորությունները
Հրավիրեք կիսվել
Երեխաներին ցուցադրեք տաճարի մի նկար և խնդրեք նրանց կիսվել, թե ինչ գիտեն տաճարների մասին: Նրանք կարող են նաև խոսել այն մասին, թե երգելիս ինչ զգացումներ են ունենում, երբ տեսնում են տաճարը:
Ուսուցանեք վարդապետությունը. կրտսեր խմբի երեխաներ
Վարդապետություն և Ուխտեր 95․8, 97․15-16
Տաճարը Տիրոջ տունն է:
Նույնիսկ Կիրթլենդի երեխաները փոքր բայց իմաստալի ձևերով օգնեցին կառուցել Կիրթլենդի Տաճարը: Օգնեք ձեր կողմից ուսուցանվող երեխաներին ամրապնդել իրենց սերը Տիրոջ սուրբ տան հանդեպ:
Հնարավոր վարժություններ
-
Ցույց տվեք Կիրրթլենդի Տաճարի նկարը (տես այս շաբաթվա ուրվագիծը «Եկ հետևիր ինձ»․ Անհատների ու ընտանիքների համար): Օգտագործեք արտահայտություններ Վարդապետություն և Ուխտեր 95.8-ից՝ ուսուցանելով երեխաներին այդ տաճարը կառուցելու Տիրոջ պատվիրանի մասին: Թող երեխաները հերթով պահեն նկարը և ասեն «Տաճարը Տիրոջ տունն է»:
-
Ասեք երեխաներին, որ յուրաքանչյուր տաճարի վրա գրված է «Սրբություն Տիրոջը: Տիրոջ Տունը»: Եթե հնարավոր է, ցույց տվեք նրանց այդ խոսքերը տաճարի վրա պատկերող մի նկար: Ինչո՞ւ է տաճարը առանձնահատուկ մի վայր: Օգտագործեք արտահայտություններ Վարդապետություն և Ուխտեր 97.15–16-ից, որն ուսուցանում է, որ տաճարը Տիրոջ տունն է և կիսվեք տաճարի մասին ձեր զգացումներով:
-
Խնդրեք երեխաներին ձևացնել, թե օգնում են տաճար կառուցել (փայտ կտրելով, մեխեր խփելով, պատեր ներկելով և այլն): Բացատրեք, թե որքան կարևոր է տաճար կառուցելը Տիրոջ համար, թե որքան դժվար էր Սրբերի համար կառուցել Կիրթլենդի Տաճարը և որքան շատ բաներ զոհաբերեցին դրա համար (տես Սրբեր, 1.210):
-
Միասին երգեք մի երգ` օգնելով երեխաներին ակնածանք զգալ Տիրոջ տան հանդեպ, ինչպես օրինակ՝ «Սիրում եմ տեսնել տաճարը» (Երեխաների երգարան, 95): Թող երեխաները կիսվեն տաճարի վերաբերյալ իրենց զգացմունքներով:
Ես կարող եմ ազնիվ լինել:
Վարդապետություն և Ուխտեր 97.8-ում Տերը նշում է ազնվության մասին՝ որպես նրանց մի հատկանիշ, ովքեր «ընդունվում են իմ կողմից»:
Հնարավոր վարժություններ
-
Բացատրեք երեխաներին, որ Աստված ուսուցանել է, որ երբ մենք ազնիվ ենք, Նա ընդունում է մեզ [տես Վարդապետություն և Ուխտեր 97․8)։ Կիսվեք մի քանի կարճ պատմություններով, որոնք կօգնեն նրանց հասկանալ, թե ինչ է նշանակում լինել ազնիվ: Այդ պատմվածքները կարող եք պատմել ձեր անձնական կյանքից, նրանց կյանքից, ում ճանաչում եք, և Ընկեր կամ Լիահոնա ամսագրերից: Օգնեք երեխաներին վերապատմել այդ պատմվածքները ձեզ կամ կիսվել ազնվության վերաբերյալ իրենց կյանքի փորձառություններով:
-
Օգնեք երեխաներին սովորել տասներեքերորդ հավատո հանգանակի առաջին արտահայտությունը. «Մենք հավատում ենք ազնիվ լինելուն»: Օգնեք երեխաներին դերերով խաղալ ազնիվ և անազնիվ լինելու օրինակներ։ Օրինակ, երեխաները կարող են դերախաղով ցուցադրել, որ իբրև իրենք վերցրել են ինչ-որ բան եղբորից կամ քրոջից և ասել են իրենց ծնողներին, որ իրենք չեն վերցրել դա: Ապա օգնեք երեխաներին դերերով խաղալ նույն պատմությունը, որտեղ նրանք ասում են ճշմարտությունը իրենց ծնողներին: Բացատրեք, որ սա է ազնիվ լինելը:
Ուսուցանեք վարդապետությունը. ավագ խմբի երեխաներ
Վարդապետություն և Ուխտեր 95․1-3, 8, 11–17, 97.10–17
Տաճարը Տիրոջ տունն է:
Խորհեք, թե ինչպես կարող եք օգտագործել այս հատվածները, որ օգնեք երեխաներին հասկանալ, թե որքան կարևոր է տաճարը Տիրոջ համար, և թե որքան կարևոր պետք է լինի այն մեզ բոլորիս համար:
Հնարավոր վարժություններ
-
Խնդրեք երեխաներին խոսել այնպիսի դեպքերի մասին, երբ իրենցից ակնկալվում էր անել ինչ-որ բան, բայց անմիջապես չարեցին այդ: Երեխաներից մեկին հրավիրեք կարդալ Վարդապետություն և Ուխտեր 95․ 3, 8 հատվածները և հարցրեք նրանց, թե Տիրոջ ասած որ պատվիրանին Սրբերը չէին հնազանդվել: Միասին կարդացեք հատված 11-ը: Ի՞նչ պիտի Սրբերն անեին, որպեսզի կարողանային կառուցել տաճարը։ Մենք ի՞նչ կարող ենք սովորել նրանց տրված Տիրոջ խոստումից։
-
Քարտերի վրա գրեք սկզբունքներ տաճարի վերաբերյալ, որոնք գտնվում են Վարդապետություն և Ուխտեր 95 և 97-ում՝ համապատասխան սուրբգրային հղումների հետ միասին և դրեք քարտերը մի պայուսակի մեջ: Օրինակ. Տաճարներ կառուցելը պահանջում է զոհաբերություն (Վարդապետություն և Ուխտեր 97.11–12) և Մենք պետք է արժանի լինենք տաճար մտնելու համար (Վարդապետություն և Ուխտեր 97.15–17): Երեխաներին բաժանեք զույգերի: Թող յուրաքանչյուր զույգ մի քարտ հանի պայուսակից և ապա աշխատեք միասին՝ կարդալով քարտի վրա գրված սուրբ գրությունները և խոսեք այն մասին, թե ինչ է նշանակում այդ սկզբունքը իրենց համար: Անհրաժեշտության դեպքում օգնեք երեխաներին հասկանալ, թե ինչ են իրենք կարդում:
-
Հրավիրեք մի երիտասարդի ձեր ծխից կամ ճյուղից, ով եղել է տաճարում, որպեսզի կիսվի իր փորձառությամբ և ասի երեխաներին, թե ինչ կարող են անել տաճարին պատրաստվելու համար:
-
Օգտագործեք «Ձեր ուղին դեպի տաճար» ( Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Տաճարները [հատուկ թողարկում Ensign -ի կամ Լիահոնայի, հոկտեմբեր 2010], 72–75)՝ օգնելով երեխաներին հասկանալ, թե ինչ է տեղի ունենում տաճարների ներսում և նրանք ինչպես կարող են նախապատրաստվել: Յուրաքանչյուր երեխայի հոդվածի մի բաժին տվեք կարդալու և կիսվելու իրենց սովորածով:
-
Կիսվեք «Երկու Առաքյալներ իսկական շրջայց են կատարում Իտալիայի Հռոմի Տաճարում» (ChurchofJesusChrist.org), և հրավիրեք երեխաներին կիսվել, թե ինչ են զգում մի օր տաճար գնալու մասին:
-
Երեխաների հետ երգեք մի երգ տաճարի մասին, օրինակ՝ «Ես սիրում եմ տեսնել տաճարը» (Երեխաների երգարան,95): Ո՞ր արտահայտություններն են ուսուցանում մեզ, թե ինչու է տաճարը սրբազան:
Վարդապետություն և Ուխտեր 97.1-2, 8-9, 21
Սիոնը «սրտով մաքուրներն են»:
Օգնեք երեխաներին հասկանալ, որ Սիոնը ուղղակի տեղ չէ, դա նաև «սրտով մաքուրներն են» (Վարդապետություն և Ուխտեր 97․21):
Հնարավոր վարժություններ
-
Երեխաներին հրավիրեք կարդալ Վարդապետություն և Ուխտեր 97․21-ը, և հարցրեք նրանց, թե ինչ է նշանակում «մաքուր» բառը։ Որպեսզի բացատրեք, ցույց տվեք նրանց մի բաժակ մաքուր ջուր և քննարկեք, թե ինչու է կարևոր ունենալ մաքուր ջուր: Որևէ բան ավելացրեք ջրին, որը կդարձնի այն անմաքուր (ինչպես օրինակ՝ ցեխ կամ պղպեղ): Երեխաներին հրավիրեք նորից կարդալ Վարդապետություն և Ուխտեր 97․21-ը, և մատը դնել «մաքուր» բառի վրա։ Ի՞նչ է նշանակում՝ «որ մեր սրտերը մաքուր լինեն»: Օգնեք երեխաներին հասկանալ, որ մաքուր լինել սրտով չի նշանակում, որ մենք երբեք սխալներ չենք գործում: Ի՞նչ կարող ենք անել՝ սրտով ավելի մաքուր դառնալու համար: Ինչպե՞ս է Փրկիչն օգնում մեզ:
-
Օգնեք երեխաներին փնտրել Վարդապետություն և Ուխտեր 97․1–2, 8–9, 21 հատվածները` ուշադրություն դարձնելով այն բառերին կամ արտահայտություններին, որոնք նկարագրում են, թե ինչպես դառնալ սրտով մաքուր: Խնդրեք նրանց վերցնել մի բառ կամ արտահայտություն, գրել այն թերթիկի վրա և տեղադրել մի տարայի մեջ: Ամեն անգամ դուրս քաշեք մեկ թերթիկ և երեխաներին խնդրեք առաջարկել բաներ, որոնք նրանք կարող են անել՝ օգտագործելով այդ գաղափարը իրենց կյանքում: Օրինակ, ի՞նչ կարղ ենք անել «ճշմարտություն գտնելու» (հատված 1) կամ ավելի «ազնիվ» լինելու համար (հատված 8):
Խրախուսեք տնային ուսումնասիրությունը
Խրախուսեք երեխաներին օգտագործել այս շաբաթվա գործնական աշխատանքի էջը, որպեսզի իրենց ընտանիքների հետ կիսվեն, թե ինչ սովորեցին այսօր տաճարի մասին: