2010
Երեխաների համար` Տաճար տանող քո ճանապարհը
2010


Տաճար տանող քո ճանապարհը

Երեխաների համար

Գիտե՞ք, որն է ձեզ ամենամոտ գտնվող տաճարը: Նկարեք այդ տաճարը և կախեք այնպիսի մի տեղ, որ ամեն օր ձեր աչքի առաջ լինի:

Տաճարը Տիրոջ տունն է: Դա մի վայր է, որտեղ մենք սովորում ենք Երկնային Հոր մասին, ուխտեր (կամ խոստումներ) ենք կապում Նրա հետ և մեծ օրհնություններ ենք ստանում: Տաճարում մենք կարևոր աշխատանք ենք կատարում մեզ համար և մեր ընտանիքի այն անդամների համար, ովքեր մահացել են: Տաճարում կատարվող աշխատանքը ներառում է՝ մկրտություններ մահացածների համար, օժտումներ և կնքումներ: Դրանք կոչվում են տաճարային ծեսեր:

Ինչ է կատարվում Տաճարում

Մկրտություններ մահացածների համար

Երբ դուք ութ տարեկան եք դառնում, կարող եք մկրտվել և հաստատվել որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ: Ձեր նախնիներից շատերը մահացել են առանց մկրտվելու և հաստատվելու: Թեև նրանց մարմինը մահացել է, նրանց հոգիները դեռևս ապրում են հոգևոր աշխարհում, որտեղ նրանք կարող են ուսուցանվել Հիսուս Քրիստոսի ավետարանը:

Երբ դուք 12 տարեկան եք, կարող եք գնալ տաճար և օգնել այդ մարդկանց՝ մկրտվելով և հաստատվելով նրանց փոխարեն: Այնուհետև նրանք կարող են ընտրել ընդունել, կամ ոչ մկրտությունը և հաստատումը: Դուք կհագնեք սպիտակ հագուստներ, երբ մկրտվեք մահացածների համար, ճիշտ ինչպես արել եք ձեր մկրտության ժամանակ:

Խնդրեք ձեր ծնողներին օգնել ձեզ կազմել ընտանիքի այն անդամների ցուցակը, ովքեր մահացել են առանց մկրտվելու Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում: Պարզեք, թե արդյոք ինչ-որ մեկը տաճարում մկրտվել է նրանց համար:

Օժտում

Տաճարային մեծ օրհնություններից է տաճարային օժտումը: Օժտում նշանակում է «ընծա»: Երբ ստանաք ձեր օժտումը, դուք ավելին կսովորեք փրկության ծրագրի մասին և ուխտեր կկապեք Երկնային Հոր հետ: Ուխտերը այն խոստումներն են, որոնք մենք կատարում ենք Երկնային Հոր հետ: Այդ ուխտերը կապելով դուք պատրաստվում եք մի օր ապրել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ:

Տաճարի ներսում կա գեղեցիկ, խաղաղ սենյակ, որը կոչվում է սելեստիալ սենյակ: Սելեստիալ սենյակում մենք մեզ մոտ ենք զգում Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին, և մի փոքր զգում ենք, թե ինչպես կլինի Նրանց հետ ապրելը սելեստիալ արքայությունում:

Կնքումներ ժամանակի և հավերժության համար

Երբ տղամարդն ու կինը ամուսնանում են տաճարում, նրանք ծնկի են իջնում զոհասեղանի մոտ և կնքվում ժամանակի և ողջ հավերժության համար: Դա նշանկում է, որ նրանք և նրանց երեխաները կարող են միավորվել որպես հավերժական ընտանիք: Ծրագրեք, որ մի օր կամուսնանաք տաճարում: Սա տաճարային ամենամեծ օրհնությունն է:

Տաճարային երաշխավորագիր

Տաճարը սուրբ վայր է: Եպիսկոպոսները և ճյուղի նախագահները հավաստիանում են, որ տաճար գնացողները պատրաստված են և արժանի: Նախքան տաճար գնալը դուք հատուկ հարցազրույց կանցնեք ձեր եպիսկոպոսի կամ ճյուղի նախագահի հետ: Նա կհարցնի, թե արդոք վկայություն ունեք Եկեղեցու մասին, պահում եք պատվիրանները, աջակցում եք Եկեղեցու ղեկավարներին, հնազանդվում եք Իմաստության Խոսքին, և ազնիվ եք գործով և խոսքով: Նա կօգնի ձեզ իմանալ, ինչ պետք է անեք, որպեսզի արժանի լինեք տաճար մտնելուն:

Այժմ պատրաստվեք տաճար մտնելուն

Երկնային Հայրը բազմաթիվ օրհնություններ է տալիս նրանց, ովքեր արդարակյաց են և տաճար են հաճախում: Կարևոր է, որ մանկուց պատրաստվեք տաճար մտնելուն:

Երկնային Հայրը սիրում է ձեզ և ցանկանում է, որ դուք տաճարային օրհնություններ ստանաք: Նա կօրհնի ձեզ՝ ձեր և մյուսների համար տաճարային արարողություններ կատարելու համար: Թեպետ դուք կարող է չկարողանաք տաճար մտնել այժմ, եթե մոտակայքում տաճար կա, կարող եք այցելել տաճարի տարածք և զգալ այնտեղի ոգին: Դուք կարող եք նաև տաճարի նկարը պահել ձեր տանը, որը կհիշեցնի ձեզ, թե որքան կարևոր է տաճարը: Արդարակյաց եղեք, որպեսզի արժանի լինեք Տիրոջ տունը մտնել:

Նայեք այս նկարի հայելուն: Որոշ կնքման սենյակներ այս հայելու նման հայելիներ ունեն: Տաճարի կնքումների շնորհիվ մեր ընտանիքները այս հայելու արտացոլանքի պես կարող են հավետ շարունակվել:

Նայեք այս նկարի և էջ 64-ի սելեստիալ սենյակին: Ի՞նչ եք զգում սելեստիալ սենյակ տեսնելիս:

Բոստոն Մասաչուսեթս Տաճար: Նվիրագործվել է հոկտ. 1, 2000թ.:

Կնքման սենյակ, Աբա Նիգերիա Տաճար:

Սելեստիալ սենյակ, Նուկուալոֆա Թոնգա Տաճար: