2010
Տաճարը կարևորող ժողովուրդ
2010


Տաճարը կարևորող ժողովուրդ

Տաճարի նկար ունեցեք ձեր տանը, որպեսզի ձեր երեխաները տեսնեն այն: Ուսուցանեք նրանց Տիրոջ տան նպատակների մասին:

Տաճարը մեր անդամության մեծ խորհրդանիշն է

Որքան փառահեղ բան է մեզ համար՝ տաճար գնալու արտոնություն ունենալ մեր անձնական օրհնությունների համար: Այնուհետև մեր անձնական օրհնությունների համար տաճար գնալուց հետո, որքան փառահեղ արտոնություն է՝ աշխատանք կատարել նրանց համար, ովքեր արդեն հեռացել են այս կյանքից: Այս տեսանկյունից տաճարային աշխատանքն անեսասեր աշխատանք է: Չնայած երբ էլ որ մենք տաճարային աշխատանք ենք կատարում այլ մարդկանց համար, օրհնություն ենք ստանում՝ ի պատասխան: Այնպես որ զարմանալի չէ մեզ համար, որ Տերը ցանկանում է, որ Իր ժողովուրդը լինի տաճարը կարևորող ժողովուրդ:

Տերն Ինքը մեզ տված Իր հայտնություններում տաճարը դարձրել է մեծ խորհրդանիշ Եկեղեցու անդամների համար: Ուշադրություն դարձրեք, թե ինչպիսի վերաբերմունք և վարքագիծ է Տերը մատնանշել, Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով Կիրթլանդի Սրբերին տրված Իր խորհրդում, երբ նրանք պատրաստվում էին տաճար կառուցել: Այս խորհուրդը դեռևս կիրառելի է.

«Կազմակերպվեք. նախապատրաստեք ամեն անհրաժեշտ բան. և հաստատեք մի տուն, այսինքն՝ աղոթքի տուն, ծոմապահության տուն, հավատքի տուն, ուսման տուն, փառքի տուն, կարգ ու կանոնի տուն, Աստծո տուն» (Վարդապետություն և Ուխտեր 88.119): Արդյո՞ք այդ վերաբերմունքը և վարքը իսկապես արտահայտում է այն, թե մեզանից յուրաքանչյուրը ինչ է փափագում և ձգտում լինել:

Եկեղեցում մեր բոլոր ջանքերը տանում են դեպի սուրբ տաճար

Ավետարանը քարոզելու, Սրբերին կատարելագործելու և մահացածներին փրկագնելու մեր բոլոր ջանքերը տանում են դեպի սուրբ տաճար: Եվ դա որովհետև տաճարային ծեսերն անչափ կարևոր են, առանց որի մենք չենք կարող վերադառնալ Աստծո ներկայություն:

Իսկապես, Տերը ցանկանում է, որ Իր ժողովուրդը լինի տաճարը կարևորող ժողովուրդ: Իմ ամենանվիրական ցանկությունն է, որ Եկեղեցու յուրաքանչյուր անդամ լինի տաճարին արժանի: Ես կուզենայի, որ յուրաքանչյուր չափահաս անդամ տաճարին արժանի լինի և տաճարային ընթացիկ երաշխավորագիր կրի, անգամ եթե տաճարի հեռավորությունը թույլ չի տալիս այդ պահին կամ հաճախակի օգտագործել այն:

Տաճարը սուրբ է Տիրոջ համար, այն պետք է սուրբ լինի մեզ համար

Եկեք լինենք տաճար-հաճախող և տաճար-սիրող ժողովուրդ: Եկեք հաճախ գնանք տաճար՝ որքան ժամանակը, միջոցները և անձնական պայմանները ներում են: Եկեք գնանք ոչ միայն մեր մահացած նախնիների համար, այլև տաճարային երկրպագության անձնական օրհնության համար, սրբության և ապահովության համար, որ տրվում է այդ սրբագործված և նվիրագործված պատերի ներսում: Տաճարը գեղեցիկ վայր է, այն հայտնության և խաղաղության վայր է: Այն Տիրոջ տունն է: Այն սուրբ է Տիրոջ համար: Այն պետք է սուրբ լինի մեզ համար:

Եկեք մեր երեխաների հետ կիսվենք տաճարում ունեցած մեր հոգևոր զգացողություններով: Եվ եկեք ավելի լրջորեն և հանգիստ սովորեցնենք նրանց՝ հասկանալի ձևով բացատրելով Տիրոջ տան նպատակների մասին: Ձեր տանը ունեցեք տաճարի նկարը, որ ձեր երեխաները տեսնեն այն: Նրանց սովորեցրեք Տիրոջ տան նպատակների մասին: Խնդրեք նրանց դեռ վաղ տարիքից պլանավորել գնալ այնտեղ և արժանի մնալ այդ օրհնությանը:

Տերը գոհանում է, երբ մենք արժանիորեն ենք գնում տաճար:

Տերը գոհանում է մեր երիտասարդներով, ովքեր արժանիորեն են գնում տաճար և փոխարինող մկրտություններ կատարում նրանց համար, ովքեր կյանքում մկրտվելու հնարավորություն չեն ունեցել: Տերը գոհանում է, երբ մենք արժանիորեն ենք գնում տաճար անձնապես կապելու մեր ուխտերը Նրա հետ և կնքվելու որպես զույգեր և ընտանիքներ: Եվ Տերը գոհանում է, երբ մենք արժանիորեն ենք գնում տաճար կատարելու նույն փրկող ծեսերը նրանց համար, ովքեր մահացել են, որոնցից շատերը մեծ անհամբերությամբ են սպասում իրենց համար այդ ծեսերի կատարմանը:

Որպեսզի տաճարն իսկապես խորհրդանիշ լինի մեզ համար, մենք պետք է ցանկանանք դա: Մենք պետք է արժանի ապրենք՝ տաճար մտնելու համար: Մենք պետք է պահենք մեր Տիրոջ պատվիրանները: Եթե կարողանանք մեր կյանքում հետևել Վարդապետին և Նրա ուսմունքներն ու օրինակը դարձնենք մեզ համար գլխավոր օրինակ, մեզ համար դժվար չի լինի արժանի լինել տաճարին, հաստատուն և հավատարիմ լինել կյանքի ամեն քայլափոխին, քանի որ մենք նվիրված կլինենք վարքի և հավատքի միակ սուրբ չափանիշին: Լինի տանը, թե խանութում, դպրոցում թե դպրոցն ավարտելուց տարիներ անց, անկախ նրանից լիովին միայնակ կգործենք, թե մի խումբ մարդկանց հետ համաձայնությամբ, մեր ուղին կլինի հստակ և մեր չափանիշները՝ ակնհայտ:

Անչափ կարևոր է, որ կարողանաք ձեր սկզբունքները պահել, ապրել ազնիվ և հավատքով՝ ըստ ձեր համոզմունքերի: Ճշմարիտ սկզբունքին այդ նվիրվածությունը՝ մեր անձնական կյանքում, մեր տանը և ընտանիքում և ամենուր, որտեղ հանդիպում և շփվում ենք այլ մարդկանց հետ, Աստված մեզանից ի վերջո պահանջում է այդ նվիրվածությունը: Դա պահանջում է ողջ հոգով, խորապես համակող, հավերժորեն փայփայված նվիրվածություն սկզբունքներին, որոնք գիտենք, որ ճշմարիտ են Աստծո տված պատվիրաններում: Եթե մենք լինենք հավատարիմ և նվիրված Տիրոջ սկզբունքներին, ապա միշտ կլինենք տաճարին արժանի, և Տերը ու Նրա սուրբ տաճարները կլինեն Նրա հետևորդ լինելու մեծ խորհրդանիշները:

Կիրթլանդի տաճարը: Նվիրագործվել է մարտի 27, 1836թ.:

Լոգան Յուտա Տաճար: Նվիրագործվել է մայիսի 17, 1884թ.: Վերանվիրագործվել է մարտի 13, 1979թ.: