Վարդապետություն և Ուխտեր 2021
Սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 3-ը Վարդապետություն և Ուխտեր 109-110. «Այն քո տունն է՝ քո սրբության վայրը»


Սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 3-ը Վարդապետություն և Ուխտեր 109-110. «Այն քո տունն է՝ քո սրբության վայրը», Եկ, հետևիր Ինձ. Կիրակնօրյա դպրոցի համար. Վարդապետություն և Ուխտեր 2021 (2020)

Սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 3-ը Վարդապետություն և Ուխտեր 109-110, Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար. 2021

Նկար
Կիրթլենդի տաճարը

Կիրթլենդի տաճարը, Ջոն ՄակՆոութոն

Սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 3-ը

Վարդապետություն և Ուխտեր 109-110

«Այն քո տունն է՝ քո սրբության վայրը»

Բաժին 109 և 110 նկարագրում են Վերականգնման ամենասուրբ իրադարձություններից մի քանիսը։ Հրավիրեք դասարանի անդամներին կիսվել, թե ինչի մասին են մտածել և ինչ են զգացել, մինչ ուսումնասիրել են այդ հատվածները։

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Տերը հայտարարել է, որ «այս տան՝ [Կիրթլենդի Տաճարի] համբավը պիտի տարածվի օտար երկրներում» (Վարդապետություն և Ուխտեր 110․10)։ Դուք կարող եք հրավիրել դասարանի անդամներին կիսվել իրենց ուսումնասիրության ընթացքում գտած որևէ բանով, որն իրենց կարծիքով, պետք է տարածվի աշխարհով մեկ։

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Վարդապետություն և Ուխտեր 109, 110․1-10

Տերը ցանկանում է օրհնել մեզ Իր սուրբ տանը։

  • Բաժին 109-ի ուսումնասիրությունը հրաշալի հնարավորություն է ընձեռում դասարանի անդամներին՝ օգնելով ամրացնել տաճարում երկրպագելու նրանց ցանկությունը։ Դուք կարող եք գրատախտակին գրել այն նույն հատվածների համարները, որոնցում նշվում են տաճարի օրհնությունները, ինչպես օրինակ հատվածներ 12-13, 22-23, 24-28, 29-32։ Դասարանի անդամները կարող են ընտրել հատվածներ, կարդալ և խորհել դրանց շուրջ անհատապես կամ խմբերով, իսկ հետո դասարանի համար ամփոփել այդ հատվածներում նկարագրված օրհնությունը։ Տաճարում եղած անդամները կարող են կիսվել, թե ինչպես են զգացել այդ օրհնություններն իրենց կյանքում։

    Դուք կարող եք նաև միասին կարդալ կամ երգել «Աստծո Հոգին» (Հիմներ և մանկական երգեր, հ. 28) օրհներգը, որը երգել են Կիրթլենդի տաճարի նվիրագործման ժամանակ։ Դասարանի անդամները կարող են նշել օրհներգում նկարագրվող տաճարի օրհնությունները և, եթե հարմար են գտնում, կիսվել դրանց հետ առնչվող փորձառություններով։

  • Տաճարային օրհնություններ ստանալու համար հաճախ զոհաբերություն է պահանջվում։ Ի՞նչ է ուսուցանվում Վարդապետություն և Ուխտեր 109․5-ում զոհաբերությունների մասին, որ վաղ օրերի Սրբերը կատարել են Կիրթլենդի տաճարը կառուցելու համար։ Հավանաբար մեկը կարող է գալ պատրաստված և խոսել այդ զոհաբերությունների մասին (տես “A House for Our God,” Revelations in Context, 169–71)։ Ի՞նչ զոհաբերություններ ենք մենք կատարում, որպեսզի տաճարային օրհնություններ ստանանք այսօր։ Հավանաբար դասարանի անդամները կցանկանան կիսվել իրենց փորձառություններով։ Մեր ժամանակների որոշ օրինակներ կան «Միասին կնքված․ Մանաուսի տաճարի քարավանը» և «Տաճարները փարոս են» (ChurchofJesusChrist.org) տեսանյութերում։

  • Հարություն առած Փրկիչի նկարագրության ուսումնասիրությունը Վարդապետություն և Ուխտեր 110․1-10-ում հրաշալի եղանակ է առ Հիսուս Քրիստոսը մեր հավատը ամրացնելու համար։ Կարող եք խնդրել դասարանի անդամներին ուշադրություն դարձնել այս հատվածների պատկերներին և խորհել, թե ինչ են ուսուցանում այդ պատկերները Հիսուս Քրիստոսի մասին։ Ի՞նչ կարող է ներկայացնել «աղյուսապատ սաթագույն հատակ[ը] մաքուր ոսկուց» կամ «շառաչյուն մեծ ջրերի հնչում» ձայնը։

    Նկար
    Կիրթլենդի տաճարի ներսի մասը

    Կիրթլենդի տաճարի յուրաքանչյուր ծայրում կան ամբիոններ քահանայության ղեկավարների համար։

Վարդապետություն և Ուխտեր 110․11-16

Քահանայության բանալիները, որոնք անհրաժեշտ են Աստծո գործն իրականացնելու համար, այսօր Եկեղեցում են։

  • Որպեսզի օգնեք դասարանի անդամներին հասկանալ քահանայության բանալիները, որոնք Մովսեսը, Եղիասը և Եղիան հանձնեցին Ջոզեֆ Սմիթին և Օլիվեր Քաուդերիին Կիրթլենդի տաճարում, դուք կարող եք հրավիրել նրանց կարդալ և քննարկել «Լրացուցիչ սկզբնաղբյուրների» հայտարարությունը անհատապես կամ խմբով։ Ինչո՞ւ են այդ բանալիները կարևոր մեր կյանքում այժմ։ Դուք կարող եք նաև խնդրել դասարանի յուրաքանչյուր անդամի ընտրել մարգարեներից մեկին, ով հանձնեց այդ բանալիները՝ Մովսեսին, Եղիասին կամ Եղիային, և սովորել նրա մասին Աստվածաշնչի բառարանից կամ Սուրբ գրքերի ուղեցույցից։ Ի՞նչ ենք մենք սովորում այդ մարգարեների կյանքից նրանց հանձնած բանալիների մասին։ Սա կարող է հանգեցնել քննարկման այն մասին, թե ինչ է Տերն ակնկալում մեզանից այժմ, երբ այդ բանալիները երկրի վրա են։

Նկար
լրացուցիչ սկզբնաղբյուրների պատկերակ

Լրացուցիչ սկզբնաղբյուրներ

Բանալիները զորություն և իշխանություն էին ապահովում Աստծո աշխատանքի համար։

Երեց Քվենթին Լ. Քուքը բացատրել է․

«Կիրթլենդի Տաճարն աչքի չէր ընկնում ո՛չ իր տեղանքով, ո՛չ էլ չափերով։ Սակայն մարդկության համար նրա մեծ նշանակության տեսանկյունից դա հավերժության ձևավորումն էր։ Հնօրյա մարգարեները վերականգնեցին քահանայության բանալիները, որոնք նախատեսված են Հիսուս Քրիստոսի ավետարանի հավերժական փրկարար արարողությունների համար։ Այն մեծ ուրախություն բերեց հավատարիմ անդամներին։

Այդ բանալիներն ապահովում են «զորությամբ … ի վերուստ» [Վարդապետություն և Ուխտեր 38․38] աստվածայնորեն նշանակված պարտականությունները կատարելու համար, որը հանդիսանում է Եկեղեցու հիմնական նպատակը։ Զատիկի այդ հրաշալի օրը Կիրթլենդի Տաճարում վերականգնվեցին երեք բանալիներ․

Առաջինը, Մովսեսը հայտնվեց և տվեց աշխարհի չորս ծայրերից Իսրայելը հավաքելու բանալիները, որը միսիոներական աշխատանքն է։

Երկրորդը, Եղիասը հայտնվեց և հանձնեց Աբրահամի ավետարանի տնտեսության բանալիները, որը ներառում է Աբրահամի ուխտի վերականգնումը [տես Աբրահամ 2․8-11]։ Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է, որ ուխտի բանալիների նպատակն է նախապատրաստել անդամներին Աստծո արքայության համար [տես «Ուխտեր», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2011, 88]։ …

Երրորդը, Եղիան հայտնվեց և հանձնեց կնքման զորության բանալիներն այս տնտեսության համար, որը ընտանեկան պատմության աշխատանքն է և տաճարային արարողությունները, որոնք հնարավոր են դարձնում ողջերի և մահացածների փրկությունը» («Նախապատրաստվել հանդիպել Աստծուն», Ensign կամ Լիահոնա, մայիս 2018, 114-15)։

Բարելավել մեր ուսուցումը

Հրավիրեք Հոգուն ձեր ուսուցման ժամանակ։ «Ավետարանի ուսուցչի գործունեության՝ նրա յուրաքանչյուր հարցի, ամեն մի սուրբ գրության հատվածի, ամեն վարժության մեծագույն նպատակն է՝ հրավիրել Հոգուն հավատք կառուցելու համար և հրավիրել բոլորին՝ գալ դեպի Քրիստոսը։ … Սուրբ երաժշտությունը, սուրբ գրությունները, վերջին օրերի մարգարեների խոսքերը, սիրո և վկայության արտահայտությունները և լուռ մտորումների պահերը հրավիրում են Հոգու ներկայությունը» (Ուսուցանել Փրկիչի ձևով,10

Տպել