Վարդապետություն և Ուխտեր 2021
Հոկտեմբերի 11-17-ը Վարդապետություն և Ուխտեր 115-120․ «Նրա զոհաբերությունն ինձ համար ավելի սրբազան կլինի, քան նրա աճը»


Հոկտեմբերի 11-17-ը Վարդապետություն և Ուխտեր 115-120․ «Նրա զոհաբերությունն ինձ համար ավելի սրբազան կլինի, քան նրա աճը», Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա դպրոցի համար. Վարդապետություն և Ուխտեր 2021 (2020)

Հոկտեմբերի 11-17-ը Վարդապետություն և Ուխտեր 115-120, Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար. 2021

Նկար
Ֆար Վեսթ

Ֆար Վեսթ, Ալ Ռաունդս

Հոկտեմբերի 11-17-ը

Վարդապետություն և Ուխտեր 115-120

«Նրա զոհաբերությունն ինձ համար ավելի սրբազան կլինի, քան նրա աճը»

Երբ պատրաստվեք ուսուցանել, հիշեք, որ ձեր գլխավոր նպատակն է օգնել ուրիշներին հավատք ձեռք բերել առ Հիսուս Քրիստոսը։

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Նախքան կխոսեք 115-20 բաժիններում գտնվող սկզբունքների մասին, որոնք նշանակալից են ձեր համար, խնդրեք դասարանի անդամներին կիսվել, թե նրանց համար ինչն էր կարևոր։ Օրինակ, դուք կարող եք հրավիրել դասարանի անդամներին լրացնել այս նախադասությունը․ «Ես երախտապարտ եմ, որ կարդացել եմ 115–20 բաժինները, քանի որ …»։

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Վարդապետություն և Ուխտեր 115․4-6

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին պաշտպանություն է և ապաստան։

  • Դասարանի անդամները կարող են Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնի «Եկեղեցու ճիշտ անունը» (Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2018, 87-90) ուղերձում փնտրել մտքեր, որոնք կօգնեն նրանց հասկանալ 4-6 հատվածները։ Ինչո՞ւ է կարևոր օգտագործել Եկեղեցու ճիշտ անունը։

  • Երբ միասին կարդաք Վարդապետություն և Ուխտեր 115.4-6-ը, դասարանի անդամները կարող են քննարկել, թե ինչպես են Եկեղեցին և նրա անդամները նման լույսի կամ չափանիշի։ Կարող եք ցուցադրել փոթորիկի ժամանակ մի փարոսի նկար և հարցնել դասարանի անդամներին, թե ինչպես է այն առնչվում 5-6 հատվածների ուղերձի հետ։ Ինչպե՞ս է հավաքվելը «Սիոն[ում] … և նրա ցցերում» տալիս ձեզ «ապաստան փոթորկից» (հատված 6

    Նկար
    փարոս

    Մենք կարող ենք շողալ որպես լույսեր՝ օգնելով ուրիշներին ապաստան գտնել Եկեղեցում։

Վարդապետություն և Ուխտեր 117

Մեր զոհաբերությունները սուրբ են Տիրոջ համար։

  • Հրավիրեք դասարանի անդամներին պատկերացնել, թե իրենք Նյուել Ք. Ուիթնին կամ նրա կինը՝ Էլիզաբեթն են, ովքեր եկամտաբեր խանութ ունեին Կիրթլենդում, սակայն Տերը խնդրեց նրանց թողնել իրենց սեփականությունը և տեղափոխվել Միսսուրի։ Ապա նրանք կարող են կարդալ 1-11 հատվածները և կիսվել, թե ըստ Տիրոջ խոսքերի, ինչը կօգներ նրանց անելու այդ զոհաբերությունը։

  • Օժանդակ նյութերը կարող են օգնել դասարանի անդամներին խորհել «կաթիլի» շուրջ, որը մենք երբեմն ցանկանում ենք «ավելի ծանրակշիռ բաների» փոխարեն (հատված 8)։ Կարող եք ցուցադրել մի կաթիլ ջուր և մի շիշ ջուր կամ շոկոլադե կոնֆետ և շոկոլադե սալիկ։ Գուցե դասարանի անդամները կարող են բերել այլ օրինակներ։ Դուք կարող եք նաև գրատախտակին գրել կաթիլ և ավելի ծանրակշիռ բաներ բառերը և խնդրել դասարանի անդամներին գրել օրինակներ, թե ինչը պետք է «թողե[ն]ք … գնա» (հատված 5), որպեսզի ստանանք Աստծուց շատ բաներ «առատորեն» (հատված 7

  • Եթե դասարանի անդամները տպավորություններ են ունեցել, մինչ կարդացել են Տիրոջ խոսքերը Օլիվեր Գրենջերի վերաբերյալ 12-15 հատվածներում, հրավիրեք նրանց կիսվել։ Ինչո՞ւ են մեր զոհաբերությունները Տիրոջ համար ավելի սրբազան, քան մեր աճը։

Վարդապետություն և Ուխտեր 119-120

Տասանորդ վճարելով՝ մենք օգնում ենք կառուցել և «սրբագործել Սիոնի հողը»։

  • Պատկերացրեք, թե ինչ հոգևոր ուժ կհորդի դասարանի անդամներից, երբ նրանք միմյանց հետ կիսվեն տասանորդի օրենքին հնազանվելու արդյունքում իրենց ստացած օրհնություններով։ Նրանք կարող են նաև կարդալ Վարդապետություն և Ուխտեր 119․6 հատվածը և քննարկել, թե ինչպես կարող է այդ օրենքը «սրբագործել Սիոնի հողը» և մեր ծուխը կամ ճյուղը դարձնել «Սիոնի հող [մեզ] համար»։ Նրանք կարող են կարդալ նաև Մաղաքիա 3.8-12 հատվածները և ներկայացնել օրհնությունները, որոնք Տերը խոստանում է տասանորդ վճարելու համար։

  • Եթե դասարանի անդամները ունեն հարցեր, թե ինչպես է օգտագործվում տասանորդը, կարող եք հրավիրել նրանց կարդալ 120 բաժինը և «Լրացուցիչ սկզբնաղբյուրներում» տրված բացատրությունը։ (Երեց Դեյվիդ Ա․ Բեդնարը օգտակար նկարագրություն է տալիս նաև «Երկնքի պատուհանները» ելույթում [Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2013, 19–20]։) Ինչպե՞ս կարող ենք օգնել ուրիշներին մեծացնել իրենց հավատքը Տիրոջ տասանորդի օրենքի հանդեպ։

Նկար
լրացուցիչ սկզբնաղբյուրների պատկերակ

Լրացուցիչ սկզբնաղբյուրներ

Տասանորդի տնօրինման խորհուրդը։

Երեց Ռոբերտ Դ. Հեյլսն ասել է.

«Ինչպես հայտնի է դարձվել Տիրոջ կողմից, տասանորդի օգտագործումը որոշվում է խորհրդի կողմից, որը բաղկացած է Առաջին Նախագահությունից, Տասներկու Առաքյալների Քվորումից և Նախագահող Եպիսկոպոսությունից։ Տերն առանձնահատուկ կերպով նշում է, որ խորհրդի աշխատանքը պետք է առաջնորդվի «նրանց ուղղված իմ իսկ ձայնով» [Վարդապետություն և Ուխտեր 120․1]։ Խորհուրդը կոչվում է Տասանորդի տնօրինման խորհուրդ։

Հաճելի է տեսնել, թե ինչպես է այս խորհուրդը ականջ դնում Տիրոջ ձայնին։ Յուրաքանչյուր անդամ տեղյակ և մասնակից է լինում խորհրդի բոլոր որոշումներին։ Ոչ մի որոշում չի կայացվում, քանի դեռ խորհուրդը միաձայն չէ։ Տասանորդի բոլոր ֆոնդերը ծախսվում են Եկեղեցու նպատակների վրա, այդ թվում՝ բարօրության ծրագրի (աղքատների ու կարիքավորների մասին խնամքը), տաճարների, հավաքատների շինարարության և շահագործման, կրթության, ուսումնական ծրագրերի, կարճ ասած՝ Տիրոջ աշխատանքի։

… Ես իմ վկայությունն եմ բերում Տասանորդի տնօրինման խորհրդի վերաբերյալ։ Ես այդ խորհրդում վարույթ եմ իրականացրել 17 տարի՝ որպես Եկեղեցու նախագահող եպիսկոպոս, իսկ այժմ` որպես Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ։ Առանց բացառության կարող եմ ասել, որ այս Եկեղեցու տասանորդի ֆոնդերն օգտագործվել են Նրա նպատակների համար» (“Tithing: A Test of Faith with Eternal Blessings,” Ensign or Liahona, Nov. 2002, 28)։

Բարելավել մեր ուսուցումը

Հրավիրեք սովորողներին ուսուցանել միմյանց։ «Շատ դեպքերում հարմար կլինի հրավիրել սովորողներին օգնել միմյանց գտնել իրենց հարցերի պատասխանները։ Երբ Հոգուց հուշում է գալիս, կարող եք այդպես վարվել, նույնիսկ, եթե զգում եք, որ դուք կարող եք պատասխանել» (Ուսուցանել Փրկիչի ձևով, 24

Տպել