Վարդապետություն և Ուխտեր 2021
Հոկտեմբերի 4-10-ը Վարդապետություն և Ուխտեր 111-114. «Ես կպատվիրեմ բոլոր բաները ձեր բարիքի համար»


Հոկտեմբերի 4-10-ը Վարդապետություն և Ուխտեր 111-114․ «Ես կպատվիրեմ բոլոր բաները ձեր բարիքի համար», Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար․ Վարդապետություն և Ուխտեր 2021 (2020)

Հոկտեմբերի 4-10-ը Վարդապետություն և Ուխտեր 111-114, Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար. 2021

Նկար
Ջոզեֆ Սմիթը քարոզում է

Հոկտեմբերի 4-10-ը

Վարդապետություն և Ուխտեր 111-114

«Ես կպատվիրեմ բոլոր բաները ձեր բարիքի համար»

Երբ կարդաք Վարդապետություն և Ուխտեր 111-14-ը, խորհեք հոգևոր ճշմարտությունների շուրջ, որոնք Տերը ցանկանում է, որ ձեր դասարանի անդամները հասկանան։ Սուրբ Հոգին կօգնի ձեզ իմանալ, թե որ սկզբունքների վրա կենտրոնանալ։

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Գրատախտակին նկարեք գանձերով պահոց։ Դասարանի անդամները գրատախտակին կարող են գրել հատվածներ 111–14 բաժիններից, որտեղ նրանք կգտնեն բաներ, որոնք կհամարեն «շատ գանձեր» (Վարդապետություն և Ուխտեր 111․2)։ Մի քանի անդամների խնդրեք կիսվել, թե ինչն են արժեքավոր համարում այդ հատվածներում։

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Վարդապետություն և Ուխտեր 111

Տերը կարող է պատվիրել «բոլոր բաները [մեր] բարիքի համար»։

  • Ձեր դասարանի անդամներին կարող է օգնել Վարդապետություն և Ուխտեր 111-ում տրված Տիրոջ խորհուրդը, երբ նրանք ունեն նյութական կամ հոգևոր մտահոգություններ, ճիշտ՝ ինչպես այն օգնեց Ջոզեֆ Սմիթին՝ Սիոնի հետ կապված նրա մտահոգության վերաբերյալ։ Այս բաժնի վերաբերյալ քննարկում ծավալելու համար հրավիրեք դասարանի անդամներին գրատախտակին գրել բաներ, որոնք մտահոգում են իրենց կամ իրենց ծանոթներին։ Ապա, մտքում ունենալով այդ մտահոգությունները, նրանք կարող են 111 բաժնում փնտրել խորհուրդ և մխիթարություն, որ Տերը տալիս է մեզ օգնելու համար։ Դասարանի անդամները կարող են կիսվել, թե ինչպես է Փրկիչն օգնել իրենց, երբ ապավինել են Նրան։

  • Ձեր դասարանի անդամները գուցե ունեցել են Ջոզեֆի փորձառություններից, երբ զգացել են, որ Տերն ընդունում է իրենց, չնայած իրենց «անմտությանը» (Վարդապետություն և Ուխտեր 111․1)։ Ինչպե՞ս են նրանց փորձառությունները ներկայացնում ճշմարտությունները, որոնք ուսուցանված են Վարդապետություն և Ուխտեր 111-ում։ Օրինակ, երբ են նրանք զգացել, որ Տերը «[պատվիրել է] բոլոր բաները [նրանց] բարիքի համար» (հատված 11)։ Ի՞նչ են նրանց սովորեցնում այդ փորձառությունները Փրկիչի և իրենց մասին։

Վարդապետություն և Ուխտեր 112․3-15, 22

Տերը կառաջնորդի նրանց, ովքեր խոնարհաբար փնտրում են Իր կամքը։

  • Որպեսզի օգնեք դասարանի անդամներին քննարկել, թե բաժին 112-ն ինչ է ուսուցանում խոնարհության մասին, դասարանը բաժանեք երեք մասի։ Յուրաքանչյուր խմբին հանձնարարեք խորհել հետևյալ հարցերից մեկի շուրջ, մինչ կվերանայեն հատվածներ 3-15 և 22․ Ի՞նչ է խոնարհությունը։ Ինչպե՞ս կարող ենք ավելի խոնարհ դառնալ։ Ի՞նչ օրհնություններ են խոստացվում խոնարհներին։ Դասարանին ժամանակ տրամադրեք՝ կիսվելու իրենց պատասխաններով։ Խմբերը կարող են լրացուցիչ մտքեր գտնել, կարդալով Երեց Քվենթին Լ. Քուքի հայտարարությունը, որը տրված է «Լրացուցիչ սկզբնաղբյուրներում» կամ «Խոնարհություն» վերնագրով բաժինը՝ Քարոզիր իմ ավետարանը (էջ 126-27) ձեռնարկում։ Ինչո՞ւ է խոնարհությունը շատ կարևոր Տիրոջ աշխատանքը կատարելիս։

    Նկար
    երկու մարդ աղոթում են

    Եթե մենք խոնարհ ենք, Տերը կառաջնորդի մեզ և կպատասխանի մեր աղոթքներին։

Վարդապետություն և Ուխտեր 112․12-26

Նրանք, ովքեր իսկապես դարձի են եկել, սկսում են ճանաչել Հիսուս Քրիստոսին։

  • Այն փաստը, որ 1837թ․ մի քանի Առաքյալներ դեմ դուրս եկան Մարգարեին, լավ հիշեցում է, որ անկախ մեր ունեցած կոչումից կամ ավետարանի վերաբերյալ մեր գիտելիքների քանակից, մենք անձամբ պետք է համոզված լինենք, որ իսկապես դարձի ենք եկել։ Կարդալով Թոմաս Բ․ Մարշին Տիրոջ տված խորհուրդը, որը կօգներ նրան միավորել Տասներկուսի Քվորումը, կարող է դասարանին մտքեր տալ, թե ինչ է նշանակում դարձը։ Հավանաբար դասարանի անդամները կարող են կարդալ Վարդապետություն և Ուխտեր 112․12-26 հատվածները, մտքում ունենալով ընտանիքի անդամին կամ ընկերոջը, մեկին, ով գուցե խնդիրներ ունի հավատքի հետ կապված։ Այս հատվածներից ի՞նչ ճշմարտություններ կնշեն դասարանի անդամները, որպեսզի օգնեն այդ անձնավորությանը ավելի լիարժեք դարձի գալ։ Դասարանի անդամներին ժամանակ տվեք խորհելու, թե ինչ կարող են անել առ Տերն իրենց սեփական դարձն ամրապնդելու համար։

Նկար
լրացուցիչ սկզբնաղբյուրների պատկերակ

Լրացուցիչ սկզբնաղբյուրներ

Խոնարհություն՝ Քրիստոսանման հատկանիշ։

Երեց Քվենթին Լ. Քուքն ուսուցանել է․

«Ցավոք սրտի, մեր օրերում հասարակության գրեթե ամեն հատվածում մենք տեսնում ենք, որ ինքնահավանությունն ու գոռոզությունը ի ցույց է դրվում, մինչդեռ խոնարհությունն ու Աստծո առաջ պատասխանատվությունը վարկաբեկվում է։ Հասարակության մեծ մասը կորցրել է իր կապերը և չի գիտակցում, թե ինչու ենք մենք այս երկրի վրա։ Իրական խոնարհությունը, որը էական է Տիրոջ կողմից մեզ համար նախատեսված նպատակներին հասնելու համար, հազվադեպ երևույթ է։

Կարևոր է հասկանալ Քրիստոսի խոնարհության, արդարության, բնավորության և բանականության մեծությունը, որի օրինակը տրված է սուրբ գրություններում։ Քրիստոսանման այդ հատկություններին ու հատկանիշներին, հատկապես խոնարհությանը, օր օրի անընդհատ ձգտելու անհրաժեշտությունը թերագնահատելը անխոհեմություն է։ …

1837թ․ հուլիսի 23-ին Մարգարե Ջոզեֆը հանդիպեց Տասներկուսի Քվորումի նախագահ Երեց Թոմաս Բ․ Մարշին։ Երեց Մարշը, ըստ երևույթին, վիրավորվել էր, որ Մարգարեն առանց իր հետ խորհրդակցելու իր քվորումի երկու անդամներին կանչել էր Անգլիա մեկնելու։ Երբ Ջոզեֆը հանդիպեց Երեց Մարշին, վիրավորանքն ամբողջությամբ հաղթահարվեց, և Մարգարեն ստացավ ուշագրավ մի հայտնություն։ Այն ներկայացնում է Վարդապետություն և Ուխտերի 112-րդ բաժինը։ Այն անհավանական երկնային ուղղություն է տալիս խոնարհության և միսիոներական աշխատանքի վերաբերյալ։ 10-րդ հատվածում կարդում ենք. «Եղիր խոնարհ․ և Տերը` քո Աստվածը, ձեռքդ բռնած կառաջնորդի քեզ և կպատասխանի քո աղոթքներին» [Վարդապետություն և Ուխտեր 112․10, շղագիրն ավելացված է]», («Հավերժական ամենօրը», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2017, 51-52)։

Բարելավել մեր ուսուցումը

Կենտրոնանալ ուսանողների վրա։ «Ձեր վերաբերմունքը մարդկանց հանդեպ նույնքան կարևոր է, որքան այն, ինչ ուսուցանում եք նրանց։ Երբեմն, երբ տարված ենք դասը ներկայացնելով, կարող ենք մոռանալ արտահայտել մեր սերը նրանց հանդեպ, ում ուսուցանում ենք։ … Մտածեք, թե ինչպես կարող եք կենտրոնանալ նրա վրա, ինչն ավելի կարևոր է» (Ուսուցանել Փրկիչի ձևով, 6

Տպել