Եկ, հետևիր ինձ
Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 13-ը Եփեսացիս․ «Սուրբերի կատարելութեանը համար»


Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 13-ը Եփեսացիս․ «Սուրբերի կատարելութեանը համար» Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա Դպրոցի համար. Նոր Կտակարան 2019 (2019)

Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 13-ը Եփեսացիս, Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա Դպրոցի համար. 2019

Նկար
family looking at photos

Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 13-ը

Եփեսացիս

«Սուրբերի կատարելութեանը համար»

Մինչ աղոթքով ուսումնասիրեք Եփեսացիս գիրքը, վերջին գերագույն համաժողովի ելույթները և Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար բաժինը, ձեզ կտրվեն մտքեր և տպավորություններ այն մասին, թե ինչ և ինչպես ուսուցանել։

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
sharing icon

Հրավիրեք կիսվել

Հրավիրեք դասարանի անդամներին մեկ նախադասությամբ գրել այս շաբաթ իրենց ուսումնասիրության ժամանակ սովորածի ամփոփումը, ապա փակցրեք դրանք գրատախտակին։ Պատահականության սկզբունքով ընտրեք դրանցից մի քանիսը և հրավիրեք դասարանի անդամներին, ովքեր գրել են դրանք, կիսվել իրենց մտքերով։

Նկար
teaching icon

Ուսուցանեք վարդապետությունը

Եփեսացիս 2․19-22, 4․4-8, 11-16

Մարգարեները և առաքյալները ու մենք բոլորս ամրացնում և միավորում ենք Եկեղեցին։

  • Կարո՞ղ եք դուք և ձեր դասարանը միասին կառուցել մի բան, ցույց տալու համար, թե ինչպես է Եկեղեցին «Առաքեալների եւ մարգարէների հիմքի վերայ շինուած» և ինչպես է Փրկիչը «անկիւնի գլուխը» (Եփեսացիս 2․20)։ Դասարանի անդամները կարող են պիտակավորել խորանարդիկները կամ թղթե բաժակները և հավաքել դրանք աշտարակի կամ բուրգի տեսքով, որտեղ հիմքը կազմում են Հիսուս Քրիստոսը և առաքյալներն ու մարգարեները։ Ապա կարող եք ցուցադրել, թե ինչ տեղի կունենա, եթե Քրիստոսը կամ առաքյալներն ու մարգարեները հեռացվեն։ Ինչո՞ւ է անկյունի գլուխը լավ փոխաբերություն Հիսուս Քրիստոսի և Եկեղեցում Նրա դերի համար։ (Անկյունի գլխի նկարագրության համար տես «Լրացուցիչ աղբյուրները»։) Դասարանի անդամները կարող են Եփեսացիս 2․19-22, 4․11-16 հատվածներում փնտրել օրհնություններ, որոնք մենք ստանում ենք առաքյալների, մարգարեների և Եկեղեցու այլ ղեկավարների շնորհիվ։ Ի՞նչ կարող ենք անել մեր կյանքը նրանց ուսմունքների վրա կառուցելու համար:

    Նկար
    temple cornerstone

    Հիսուս Քրիստոսը Եկեղեցու անկյունի գլուխն է:

  • Որպեսզի ցուցադրեք, թե ինչպես կարող է վարդապետությունը սխալ հասկացվել առանց մարգարեների և առաքյալների մշտական առաջնորդության, կարող եք խաղ խաղալ, որտեղ դուք մի կարճ պատմություն եք պատմում դասարանի անդամներից միայն մեկին։ Ապա հրավիրեք դասարանի այդ անդամին կրկնել պատմությունը դասարանի մեկ այլ անդամի համար և այդպես շարունակ, մինչև պատմությունը կփոխանցվի մի քանիսին։ Ապա խնդրեք պատմությունը վերջինը լսած անձնավորությանը պատմել դասարանի մնացած անդամներին իր լսածը։ Պատմության մեջ որևէ բան փոխվե՞լ էր։ Ի՞նչ կարող էր պատահել, եթե ուսուցիչը կարողանար ընթացքում ուղղել սխալները։ Ի՞նչ է այս վարժությունն ուսուցանում մեզ այն մասին, թե ինչու պիտի Քրիստոսի Եկեղեցին «Առաքեալների եւ մարգարէների հիմքի վերայ շինուած» լինի։

  • Եթե ձեր դասարանի անդամները լսել են գերագույն համաժողովը ձեր վերջին հանդիպումից հետո, հրավիրեք նրանց կիսվել, թե ինչպես է համաժողովի ընթացքում ուսուցանված նյութն օգնում իրականացնել Եփեսացիս 4․11-16-ում նշված նպատակները։

  • Դասարանի անդամներին կարող եք ժամանակ տրամադրել գրելու որոշ կոչումներ կամ պարտականություններ, որոնց նրանք կանչվել են կատարելու եկեղեցում (տես Եփեսացիս 4․1), օրինակ՝ տնային կամ այցելող ուսուցիչ, ծնող, Քրիստոսի աշակերտ և այլն։ Ապա նրանք կարող են դասարանի անդամի հետ փոխանակել թերթիկները, կարդալ Եփեսացիս 4․4-8, 11-16 հատվածները և կիսվել, թե ինչպես են իրենց գրած կոչումներն ու հանձնարարությունները օգնում շենացնել Քրիստոսի մարմինը։ Ինչպե՞ս կարող ենք միասին աշխատել՝ միաբանվելով «Մէկ Տէր, մէկ հաւատք, մէկ մկրտութիւն» գաղափարի շուրջ:

Եփեսացիս 5․22-6․4

Փրկիչի օրինակին հետևելով՝ կարող ենք ամրացնել ընտանեկան հարաբերությունները։

  • Չնայած եփեսացիներն ապրում էին այնպիսի մշակույթում, որտեղ կանայք չէին համարվում հավասար իրենց ամուսիններին, այս թուղթն այնուամենայնիվ, պարունակում է մի արժեքավոր խորհուրդ ամուսնացած զույգերի համար։ Գրատախտակին կարող եք գրել նմանատիպ հարցեր և հրավիրել դասարանի անդամներին քննարկել դրանք, մինչ խմբերով կկարդան Եփեսացիս 5․22-33 հատվածները․ Քրիստոսն ինչպե՞ս ցույց տվեց Իր սերը Եկեղեցու հանդեպ։ Մենք ի՞նչ կարող ենք անել, որպեսզի հետևենք Նրա օրինակին, թե ինչպես ենք վերաբերվում մեր ամուսիններին։ Հրավիրեք դասարանի անդամներին կիսվել օրինակներով, երբ տեսել են ամուսինների, ովքեր միմյանց հանդեպ ունեն Քրիստոսանման վերաբերմունք։ Ինչպե՞ս կարող ենք կիրառել այդ սկզբունքներն ընտանեկան այլ փոխհարաբերություններում։

  • Մինչ «Պատուիր քո հօրը եւ մօրը» (Եփեսացիս 6․2) Պողոսի խորհուրդն ուղված էր երեխաներին, այն կարող է վերաբերել մեզանից յուրաքանչյուրին՝ անկախ մեր տարիքից կամ ընտանեկան վիճակից։ Հրավիրեք դասարանի անդամներին մտածել, թե ինչպես կարող են կիրառել Եփեսացիս 6․1–3 հատվածներում գտնվող Պողոսի խորհուրդն իրենց սեփական պայմաններում։ Օրինակ, ինչպե՞ս կարող ենք պատվել մեր ծնողներին նույնիսկ այն դեպքում, եթե նրանց ընտրությունները չեն համապատասխանում Հիսուս Քրիստոսի ուսմունքներին։ Դասարանի անդամներին տվեք մի քանի րոպե, որպեսզի գրի առնեն, թե ինչ կարող են անել իրենց ծնողներին ավելի լավ պատվելու համար։

  • Եթե ձեր դասարանում կան փոքր երեխաներ ունեցող ծնողներ կամ ապագա ծնողներ, նրանց համար օգտակար կլինի քննարկել Եփեսացիս 6․4-ը։ Ի՞նչ է նշանակում մեծացնել երեխաներին «խրատով եւ Տիրոջ ուսմունքովը»։ Ավելի մեծ երեխաներ ունեցող դասարանի անդամները կարող են կիսվել, թե ինչ նշանակություն ունեն այս խոսքերն իրենց համար և ինչպես են փորձել կիրառել այս խորհուրդն իրենց ընտանիքում։

Եփեսացիս 6․10-18

Աստծո սպառազինությունը կօգնի պաշտպանել մեզ չարից։

  • Ի՞նչը կօգնի ոգեշնչել դասարանի անդամներին ձգտել ամեն օր հագնել Աստծո ողջ սպառազինությունը: Կարող եք պատրաստել մի վարժություն, որտեղ դասարանի անդամները կհամապատասխանեցնեն սպառազինության մասերը սկզբունքների կամ արժանիքների հետ, որ դրանք ներկայացնում են Եփեսացիս 6․14-17 հատվածներում։ Սպառազինության յուրաքանչյուր մասն ինչպե՞ս կարող է պաշտպանել մեզ ամբարշտությունից։ (Օգնության համար տես «Լրացուցիչ աղբյուրները»։) Ինչպե՞ս են դասարանի անդամները հագել այդ սպառազինությունը: Որպես այդ քննարկման մաս, կարող եք կիսվել Նախագահ Ն. Էլդոն Թանների բացատրությամբ, որը տրված է «Լրացուցիչ աղբյուրներում»։ Ի՞նչ կարող ենք անել մեր սպառազինության որևէ թույլ կողմը բացահայտելու և ամրացնելու համար։

Նկար
learning icon

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Որպեսզի խրախուսեք դասարանի անդամներին կարդալ Փիլիպպեցիս և Կողոսացիս գրքերը, կարող եք ասել նրանց, որ Հավատո Հանգանակներից մեկը հիմնված է հատվածի վրա, որը գտնվում է այս թղթերից մեկում։ Կարո՞ղ են նրանք գտնել այն այս շաբաթվա իրենց ուսումնասիրությունների ընթացքում։

Նկար
resources icon

Լրացուցիչ աղբյուրներ

Եփեսացիս

Ի՞նչ է անկյունի գլուխը։

Անկյունի գլուխը առաջին քարն է, որը դրվում է հիմքում։ Այն ծառայում է որպես նշան մյուս քարերի չափման և տեղադրման համար, որոնք պետք է համապատասխանեցվեն անկյունի գլխի հետ։ Քանի որ այն կրում է կառույցի ամբողջ ծանրությունը, անկյունի գլուխը պետք է լինի ամուր, կայուն և հուսալի (տես «Անկյունի գլուխը», Ensign, հունվար 2016, 74–75)։

Աստծո սպառազինությունը։

Մէջքերը ճշմարտութեամբ գօտեւորուած․Սպառազինության այս մասը նման է գոտկատեղի շուրջն ամուր կապված գոտու։ Գօտեւորուած բառը կարող է նաև նշանակել ուժեղացված, ամրացված կամ զորացված։

Զրահ․Զրահը պաշտպանում է սիրտը և մյուս կարևոր օրգանները։

Կոշիկ․Սա վերաբերում է զինվորների ոտքերի համար նախատեսված պաշտպանիչ ծածկույթին։

Վահան․Վահանը մարմնի գրեթե յուրաքանչյուր մասը կարող է պաշտպանել բազմազան հարձակումներից։

Սաղավարտ․Սաղավարտը պաշտպանում է գլուխը։

Սուր․Սուրը մեզ հնարավորություն է տալիս գործողությունների անցնել թշնամու դեմ։

«Ստուգեք ձեր սպառազինությունը»։

Նախագահ Ն․ Էլդոն Թանները, ով ծառայել է որպես Առաջին Նախագահության խորհրդական, հրավիրել է Եկեղեցու անդամներին գնահատել իրենց անձնական սպառազինության ամրությունը՝ խորհելով ավետարանով ապրելու իրենց ջանքերի շուրջ։ Այնուհետև նա բացատրել է.

«Եթե … մեր սպառազինությունը թույլ է, ապա գոյություն ունի վահանով չպաշտպանված մաս, որը հնարավոր է նկատել, հարձակման համար խոցելի տարածք, և մենք կենթարկվենք սատանայի կործանարար ազդեցությանը, ով այնքան կփնտրի, մինչև կգտնի մեր թուլությունները, եթե մենք ունենք դրանք։

Ստուգեք ձեր սպառազինությունը։ Կա՞ արդյոք անպաշտպան տեղ։ Որոշեք հիմա և ավելացրեք բացակայող մասերը։ Անկախ այն բանից, թե որքան հնացած է ձեր սպառազինությունը կամ ինչ մասեր են պակասում, միշտ հիշեք, որ դուք ի զորու եք կատարելու անհրաժեշտ շտկումները ձեր սպառազինությունը լրացնելու համար։

Ապաշխարության մեծագույն սկզբունքի շնորհիվ կարող եք փոխել ձեր կյանքը և սկսել զինվել Աստծո սպառազինությամբ՝ ուսումնասիրության, աղոթքի, Աստծուն ծառայելու որոշման և Նրա պատվիրանները պահելու միջոցով» (“Put on the Whole Armor of God,” Ensign, May 1979, 46)։

Բարելավել մեր ուսուցումը

Ձգտեք ունենալ Քրիստոսանման սեր։ Ձեր և ուսանողների միջև հարաբերությունների հիմքում պետք է ընկած լինի սերը։ Դուք և ձեր ուսանողները կօրհնվեք, եթե աղոթեք Քրիստոսանման սեր ձեռք բերելու համար և ուղիներ փնտրեք ցուցադրելու այն (տես «Ուսուցանել Փրկիչի ձևով», 6, Մորոնի 7․48

Տպել