Եկ, հետևիր ինձ
Հոկտեմբերի 21–27-ը Ա և Բ Թեսաղոնիկեցիս․ «Չշարժուիք ձեր մտքիցը եւ չզարհուրիք»


Հոկտեմբերի 21–27-ը Ա և Բ Թեսաղոնիկեցիս․ «Չշարժուիք ձեր մտքիցը եւ չզարհուրիք» Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար. Նոր Կտակարան 2019 (2019)

Հոկտեմբերի 21-27-ը․ Ա և Բ Թեսաղոնիկեցիս, Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար․ 2019

Նկար
քույր միսիոներները խոսում են երիտասարդ տղամարդու հետ

Հոկտեմբերի 21-27-ը

Ա և Բ Թեսաղոնիկեցիս

«Չշարժուիք ձեր մտքիցը եւ չզարհուրիք»

Ալման ուսուցանել է․ «Մի վստահեք ոչ մեկին՝ ձեր ուսուցիչը լինելու, ոչ էլ ձեր սպասավորը, եթե նա Աստծո մարդ չէ՝ նրա ուղիներում քայլող ու նրա պատվիրանները պահող» (Մոսիա 23․14): Ի՞նչ է սուրբ գրության այդ հատվածն ուսուցանում. ինչպե՞ս պետք է պատրաստվեք ուսուցանելուն։

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
sharing icon

Հրավիրեք կիսվել

Դասարանի անդամներին մի քանի րոպե տվեք, որպեսզի արագ աչքի անցկացնեն Ա և Բ Թեսաղոնիկեցիս և գտնեն միհատված, որը տպավորում է նրանց։ Խնդրեք նրանց իրենց սիրած հատվածով կիսվել դասարանի մեկ այլ անդամի հետ, ապա խնդրեք մի քանի զույգերի՝ կիսվել միմյանցից սովորած նյութով:

Նկար
teaching icon

Ուսուցանեք վարդապետությունը

Ա Թեսաղոնիկեցիս 1․5–8, 2․1–13

Ավետարանի սպասավորները քարոզում են անկեղծությամբ և սիրով։

  • Պողոսը սկսում է Թեսաղոնիկեցիներին ուղղված իր նամակը` հիշեցնելով Սրբերին, թե ինչպես էին նա և մյուսները քարոզում ավետարանը։ Դա կարող է լավ հնարավորություն դառնալ ձեր դասարանի անդամների համար գնահատել, թե ինչպես են առաջ գնում միմյանց սովորեցնելու և միմյանցից սովորելու գործում։ Կարող եք հրավիրել դասարանի անդամներին կարդալ Ա Թեսաղոնիկեցիս 1․5–8, 2․1–13 հատվածները և գտնել ավետարանը արդյունավետ քարոզելու սկզբունքները։ Ապա նրանք կարող են գրել հարցեր, հիմնվելով այդ հատվածների վրա, որոնք կօգնեն գնահատել ավետարանն ուրիշներին ուսուցանելու իրենց ջանքերը: Օրինակ՝ «Արդյո՞ք ես օրինակ եմ հանդիսանում այն ամենի, ինչը գիտեմ» (տես Ա Թեսաղոնիկեցիս 1․7)։ Այս հատվածի սկզբունքներին հետևելով, ինչպե՞ս կարող ենք ավելի լավ ծառայել նրանց, ում ուսուցանում ենք։

  • Կարդալով Ա Թեսաղոնիկեցիս 1․5–8, 2․1–13-ը հատվածները, դասարանի անդամները կարող են հիշել Քրիստոսանման ուսուցիչներին, ովքեր դրական ազդեցություն են ունեցել իրենց վրա՝ «ինչպես մի հայր իր որդիներին» (Ա Թեսաղոնիկեցիս 2․11)։ Հրավիրեք դասարանի անդամներին ուսումնասիրել այս հատվածները և գտնել անկեղծ ծառայողի որևէ հատկանիշ, ապա մտածել իրենց ծանոթ ուսուցչի մասին, ով կրում է այդ հատկանիշը։ Դուք կարող եք խնդրել դասարանի անդամներին գրել մի նամակ կամ պատրաստել պատվոգիր այն ուսուցչի համար, ում մասին մտածում են։ Խրախուսեք նրանց նամակի կամ պատվոգրի մեջ ներառել հատված Ա Թեսաղոնիկեցիս գրքից և բացատրել, թե ինչպես է ուսուցիչը մարմնավորում այդ հատվածը։ Նրանք կարող են նաև ոգեշնչվել և տալ նամակը կամ պատվոգիրը այն անձնավորությանը, ում այն ուղղված է։

Ա Թեսաղոնիկեցիս 3․9-13, 4․1-12

Եթե հետևենք Հիսուս Քրիստոսին, կարող ենք սուրբ դառնալ:

  • Պողոսն ուսուցանում էր թեսաղոնիկեցի սրբերին, որ «Աստուած մեզ չկանչեց պղծութեան մէջ, այլ սրբութեան մէջ» (Ա Թեսաղոնիկեցիս 4․7)։ Սրբության մասին քննարկում սկսելու համար ձեր դասարանը կամ առանձին անդամ կարող է երգել “More Holiness Give Me” (Hymns, no. 131)։ Խնդրեք դասարանի անդամներին քննարկել սրբության հատկանիշները, որոնք նշվում են օրհներգում և որոնք դուր են գալիս նրանց։ Գրատախտակին գրեք Էլ ավելի սրբություն տուր ինձ … , և հրավիրեք դասարանի անդամներին գտնել Ա Թեսաղոնիկեցիս 3․9–13, 4․1–12 հատվածներից խոսքեր կամ արտահայտություններ այդ նախադասությունն ավարտելու համար։ Ինչպե՞ս կարող ենք զարգացնել այդ հատկանիշները։

  • Ոմանց համար սուրբ լինելու հրավերը կարող է վախեցնող թվալ։ Օգտակար կլինի, եթե դասարանի անդամները հասկանան, որ սրբություն զարգացնելը աստիճանական գործընթաց է, որը պահանջում է, որ ավելի ու ավելի «ավելանանք» ժամանակի ընթացքում (Ա Թեսաղոնիկեցիս 4․10)։ Այդ գործընթացը ավելի լավ բացատրելու համար դասարանի անդամներից մեկին խնդրեք պատմել իր տաղանդի կամ նվաճման մասին (օրինակ՝ ձեռագործ վերմակ կարել կամ երաժշտական գործիք նվագել), որը զարգացնելու համար երկար ժամանակ և ջանքեր են պահանջվել։ Ինչո՞վ է այդ գործընթացը նման սուրբ դառնալուն: Կարող եք հրավիրել դասարանի անդամներին կրկնել Ա Թեսաղոնիկեցիս 3․9-13, 4․1-12 հատվածները և կիսվել Պողոսի նկարագրած ձևով սուրբ դառնալու ջանքերի մասին իրենց ներշնչումներով։ Ի՞նչն է օգնում մեզ առաջանալ դեպի սրբություն։

Ա Թեսաղոնիկեցիս 4․11-12, Բ Թեսաղոնիկեցիս 3․7-13

Մենք պետք է աշխատենք ապահովել ինքներս մեզ և նրանց, ովքեր կարիքի մեջ են:

  • Այս տեսակի հարցերը կարող են ոգեշնչել քննարկում աշխատանքի մասին Պողոսի խորհրդի շուրջ․ Որո՞նք են ծուլության հետևանքները; Ձեր կարծիքով, ի՞նչ նկատի ուներ Պողոսը «հանդարտ» և «հանդարտություն» բառերով (Ա Թեսաղոնիկեցիս 4․11–8, Բ Թեսաղոնիկեցիս 3․12): Կարող եք գրատախտակին գրել նմանատիպ հարցեր, որպեսզի դասարանի անդամները խորհեն, երբ կարդան Ա Թեսաղոնիկեցիս 4․11–12 և Բ Թեսաղոնիկեցիս 3․7–13։ Հրավիրեք նրանց քննարկել այդ հարցերը զույգերով, փոքր խմբերով կամ դասարանով: Ինչպե՞ս են սուրբ գրությունների այլ հատվածներ օգնում մեզ հասկանալ աշխատանքի կարևորությունը և ծուլության վտանգները։ (Տես առաջարկությունները «Լրացուցիչ աղբյուրներում»։)

Բ  Թոսաղոնիկեցիս 2

Ուրացությունը պետք է նախորդեր Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալստյանը։

  • Հասկանալով Մեծ Ուրացությունը, ձեր դասարանի անդամները կարող են ամրացնել վկայությունները Հիսուս Քրիստոսի ավետարանի վերականգման մասին։ Այս շաբաթվա համառոտ շարադրանքը, որը գտնվում է Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար բաժնում, ներառում է մի քանի նյութ Ուրացության մասին։ Կարող եք հրավիրել դասարանի մի քանի անդամների նախապես պատրաստվել, կիսվելով այդ հատվածների ուսումնասիրման արդյունքում ստացած մտքերը, կամ կարող եք ուսումնասիրել և քննարկել դրանք միասին դասի ժամանակ։ «Լրացուցիչ աղբյուրներում» կան նաև մի քանի տեսանյութեր, որոնք նույնպես կօգնեն ձեր քննարկման ժամանակ:

  • Օգտակար կլինի նաև օգտագործել փոխաբերությունները, որոնց միջոցով մարգարեները նկարագրում էին Ուրացությունը, օրինակ՝ ապստամբությունը (տես Բ Թեսաղոնիկեցիս 2․3), սովը (տես Ամովս 8․11–12), հոտը մտնող հափշակող գայլերը (տես Գործք 20․28–30), և լսելիքների մարմաջելը (տես Բ Տիմոթեոս 4․3-4)։ Կարող եք դասարանը բաժանել զույգերի և խնդրել կարդալ այդ հատվածներից մեկը կամ մի քանիսը (կամ որոնք դուք կընտրեք), և նկարագրել, թե ինչ են դրանք ուսուցանում Մեծ Ուրացության մասին։ Ի՞նչ են մարգարեները ուսուցանել Ուրացության և դրա հետևանքների մասին։

  • Որպեսզի օգնեք դասարանի անդամներին ավելին սովորել Մեծ Ուրացության մասին, խնդրեք նրանց պատկերացնել, թե ունեն մի ընկեր, ով չի հասկանում ավետարանի վերականգնման անհրաժեշտությունը։ Գրատախտակին գծեք երկու սյունակ պարունակող գծապատկեր, անվանելով սյունակները՝ Ուրացության պատճառները և Ուրացության հետևանքները: Դասարանի անդամներին խնդրեք զույգերով կամ փոքր խմբերով ուսումնասիրել «Մեծ Ուրացությունը» բաժինը «Քարոզիր Իմ Ավետարանը» գրքում (էջեր 35–36), գտնելով Ուրացության պատճառները և հետևանքները և գրել դրանք գրատախտակին։ Այդ աղյուսակից ի՞նչ ներշնչումներ կարող են օգտագործել, որպեսզի օգնեն իրենց ընկերոջը հասկանալ Վերականգնման անհրաժեշտությունը։

  • Ձեր դասարանի համար օգտակար կլինի քննարկել, թե ինչպես կարող ենք մեզ հեռու պահել «ապստամբելուց»։ Կարող եք հրավիրել նրանց ուսումնասիրել Բ Թեսաղոնիկեցիս 2 և գտնել խորհուրդ, որը կարող են տալ իրենց ընկերոջը, օգնելով նրան խուսափել անձնական ուրացությունից։

Նկար
learning icon

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Որպեսզի ոգեշնչեք դասարանի անդամներին այս շաբաթ կարդալ Ա և Բ Տիմոթեոս, Տիտոս և Փիլեմոն գրքերը, խնդրեք նրանց պատկերացնել, թե անձնական նամակ են ստացել Առաքյալից, որը պարունակում է խորհուրդ այն մասին, թե ինչպես կատարել իրենց Եկեղեցու կոչումները։ Առաջարկեք, որ նրանք մտածեն իրենց կոչումների մասին, երբ կարդում են այդ անձնական նամակները Պողոսից Եկեղեցու վաղ անդամներին։

Նկար
resources icon

Լրացուցիչ աղբյուրներ

Ա և Բ Թեսաղոնիկեցիս

Սուրբ գրություններ աշխատանքի և ծուլության մասին

Տեսանյութեր Ուրացության մասին LDS.org-ում

  • «Մեծ Ուրացությունը»

  • «Ուրացություն»

  • «Ուրացությունը և Վերականգնումը․ Ի՞նչ է Վերականգնումը ինձ համար»

Բարելավել մեր ուսուցումը

Օգտագործեք ուսուցման տարբեր եղանակներ: Թեև հեշտ է ընտելանալ ուսուցման մեկ որոշակի եղանակի, ուսուցման տարբեր եղանակներով կարելի է լավ արդյունքներ ստանալ դասարանի տարբեր անդամների մոտ։ Փնտրեք եղանակներ ձեր ուսուցումը բազմազան դարձնելու համար, օրինակ՝ տեսանյութերի, արվեստի գործերի կամ երաժշտության օգտագործումը, կամ ուսուցանելու հնարավորություն տալով դասարանի անդամներին (տես Ուսուցանել Փրկիչի ձևով, 22

Տպել