Եկ, հետևիր ինձ
Հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3-ը Ա և Բ Տիմոթեոս, Տիտոս, Փիլիմոն․ «Օրինակ եղիր հաւատացեալներին»


Հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3-ը Ա և Բ Տիմոթեոս, Տիտոս, Փիլիմոն․ «Օրինակ եղիր հաւատացեալներին» Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա Դպրոցի համար. Նոր Կտակարան 2019 (2019)

Հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3-ը Ա և Բ Տիմոթեոս, Տիտոս, Փիլիմոն, Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա Դպրոցի համար. 2019

Նկար
տաճարի մոտ կանգնած երեք կին

Հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3-ը

Ա և Բ Տիմոթեոս, Տիտոս, Փիլիմոն

«Օրինակ եղիր հաւատացեալներին»

Ձեր դասարանի անդամների հետ մտքում կարդացեք Ա և Բ Տիմոթեոս, Տիտոս և Փիլիմոն գրքերը։ Մտքերն ու տպավորությունները, որոնք կտրվեն ձեզ, կօգնեն ուղղորդել դասարանի անդամներին դեպի սուրբ գրությունների համապատասխան հատվածները և բերել Հոգին ձեր դասարան։

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
sharing icon

Հրավիրեք կիսվել

Դասարանի անդամների համար օգտակար կլինի լսել միմյանց հաջողությունների և դժվարությունների մասին՝ անհատապես և ընտանիքի հետ սուրբ գրություններն ուսումնասիրելու վերաբերյալ։ Դասի սկզբում կարող եք հրավիրել դասարանի անդամներին խոսել այն մասին, թե ինչ հաջողությամբ է ընթանում իրենց սուրբ գրությունների ուսումնասիրությունը։

Նկար
teaching icon

Ուսուցանեք վարդապետությունը

Ա և Բ Տիմոթեոս, Տիտոս

Ճշմարիտ վարդապետության ըմբռնումը կօգնի մեզ խուսափել մոլորության մեջ ընկնելուց:

  • Ձեր դասարանի անդամներն ապրում են այնպիսի ժամանակաշրջանում, երբ ուսուցանվում են բազմաթիվ կեղծ վարդապետություններ։ Տիմոթեոսը և Տիտոսը նույնպես ապրում էին նման ժամանակաշրջանում, ուստի, նրանց տրված Պողոսի խորհուրդը կարող է օգտակար լինել ձեր դասարանի անդամների համար։ Պողոսի խորհուրդը պարունակող որոշ հատվածներ կարելի է գտնել «Լրացուցիչ աղբյուրներում»։ Կարող եք հանձնարարել դասարանի յուրաքանչյուր անդամի կարդալ այդ հատվածներից մեկը և կիսվել, թե ինչ սովորեցին ճշմարիտ վարդապետության կարևորության մասին (տես նաև Ալմա 31․5

Ա Տիմոթեոս 4․10-16

Եթե մենք «օրինակ [լինենք] հաւատացեալներին», կկարողանանք առաջնորդել ուրիշներին դեպի Փրկիչը և Նրա ավետարանը։

  • Հնարավոր է, որ ձեր դասարանի անդամները չեն գիտակցում իրենց լավ օրինակի զորությունը։ Հրավիրեք նրանց խոսել այն մասին, թե ինչպես են իրենց ծանոթ մարդիկ՝ ներառյալ դասարանի անդամները, եղել Քրիստոսի աշակերտների օրինակներ։ Քննարկմանը կարող են օգնել 12-րդ հատվածի բառերը, որոնք նկարագրում են, թե ինչպես մենք պետք է լինենք օրինակներ՝ խօսքով, վարքով, սիրով, հաւատքով և սրբութիւնով։ Դասարանի անդամները կարող են քննարկել, թե մենք ինչպես կարող ենք օրինակ լինել հավատացյալներին ըստ թվարկվածի։

Բ Տիմոթեոս 1

«Աստուած չ’տուաւ մեզ երկչոտութեան հոգի, այլ զօրութեան եւ սէրի եւ զգաստութեան»։

  • Այս շաբաթվա համառոտ շարադրանքի Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար բաժնում ձեր դասարանի անդամներին խնդրեք Բ Տիմոթեոս գրքում փնտրել Տիմոթեոսին տրված Պողոսի խորհուրդը, որում քաջալերում է նրան իր ծառայության մեջ։ Խնդրեք դասարանի անդամներին կիսվել իրենց գտած որևէ մտքով, կամ գուցե կարող եք մի քանի րոպե տրամադրել նրանց, որպեսզի գտնեն, ապա կիսվեն Պողոսի որոշ խորհուրդներով (գլուխ 1-ում կան լավ օրինակներ)։ Նրանք կարող են կիսվել նաև փորձառությամբ, երբ Աստված օգնել է նրանց հաղթահարել վախը և տվել «զօրութեան եւ սէրի եւ զգաստութեան … հոգի» (Բ Տիմոթեոս 1․7

Բ Տիմոթեոս 3

Սուրբ գրությունների ուսումնասիրումը կարող է օգնել մեզ հաղթահարել վերջին օրերի չար ժամանակները։

  • «Չար ժամանակների» մասին Տիմոթեոսին նախազգուշացնելուց հետո Պողոսը վկայեց զորության և սուրբ գրությունների կարևորության մասին (տես Բ Տիմոթեոս 3․1, 14-17)։ Դժվար պահերին սուրբ գրությունների կարևորության մասին քննարկում սկսելու համար կարող եք հրավիրել դասարանի անդամներին ուսումնասիրել վերջին օրերի չար ժամանակների վերաբերյալ Պողոսի նկարագրությունը, որը տրված է Բ Տիմոթեոս 3․1-7 հատվածներում։ Ապա նրանք կարող են փնտրել և կիսվել սուրբ գրություններով, որոնք օգնել են նրանց զգուշանալ նմանատիպ չար ժամանակներից (որոշ օրինակներ թվարկված են «Լրացուցիչ աղբյուրներում»)։ Ինչպե՞ս է սուրբ գրությունների մեր ուսումնասիրությունը պաշտպանում մեզ այսօր աշխարհում առկա մտահոգություններից։

  • Սուրբ գրությունների զորության վերաբերյալ Պողոսի խորհրդի ուսումնասիրումը կարող դասարանի անդամներին հնարավորություն տալ խրախուսել միմյանց Աստծո խոսքն ուսումնասիրելու իրենց ջանքերում։ Դասարանի անդամները կարող են կարդալ Բ Տիմոթեոս 3․14-17 հատվածները և ներկայացնել օրհնություններն ու պաշտպանությունը, որ գալիս են սուրբ գրությունների ուսումնասիրությունից։ Ապա նրանք կարող են կիսվել փորձառություններով, երբ այդ օրհնությունները տեղ են գտել իրենց կյանքում սուրբ գրությունների իրենց ուսումնասիրության արդյունքում։ Դասարանի անդամներին կարող եք նաև տալ մի քանի րոպե, որպեսզի խորհեն, թե ինչ կարող են անել անձամբ և ընտանիքներով սուրբ գրությունների հետ կապված ավելի նշանակալից փորձառություններ ունենալու համար։

Փիլիմոն

Քրիստոսի հետևորդները ներում են միմյանց։

  • Նախքան Փիլիմոնի թղթի վերաբերյալ քննարկում սկսելը կարող եք խնդրել դասարանի մի անդամի կիսվել Փիլիմոնի և Ոնեսիմոսի վերաբերյալ որոշակի տեղեկություններով (այս շաբաթվա համառոտ շարադրանքի Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար բաժնում տրված է համառոտ նկարագրություն)։ Ապա կարող եք բաժանել ձեր դասարանը երկու խմբի և յուրաքանչյուրին տալ հետևյալ հարցերից մեկը․ Ի՞նչ նմանություններ եք տեսնում, երբ քննում եք, թե Պողոսը ինչ էր պատրաստ անել Ոնեսիմոսի համար, և Փրկիչը հոժարակամ ինչ արեց մեզ համար։ Մինչ Փիլիմոնի համար հավանաբար դժվար էր ներել իր ծառային, ով փախել էր, Հիսուս Քրիստոսի ավետարանը ինչպե՞ս էր ներումը դարձրել ավելի հեշտ։ Երբ խմբերը կիսվեն իրենց սովորածով, հրավիրեք դասարանի անդամներին կիսվել սուրբ գրության հատվածներով կամ փորձառություններով, որոնք օգնել են իրենց ավելի լավ հասկանալ ներումը։ Երեց Քեվին Ռ. Դունկանի ուղերձը, որը գտնվում է «Լրացուցիչ աղբյուրներում», կարող է օգնել այս քննարկման ժամանակ:

Նկար
learning icon

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Որպեսզի ոգեշնչեք դասարանի անդամներին կարդալ Թուղթ առ Եբրայեցիս գիրքը, հարցրեք նրանց՝ արդյոք գիտեն մեկին, ով այնպիսի զգացողություն ունի, կարծես Աստված հեռու է, անտարբեր կամ անհաղորդ։ Ասեք նրանց, որ Եբրայեցիս 1-4 գլուխներում կգտնեն հատվածներ, որոնցով կարող են կիսվել մեկի հետ ցույց տալու համար, որ Հայր Աստվածը և Հիսուս Քրիստոսը կարեկցող Էակներ են, ովքեր ուզում են օգնել մեզ մեր տառապանքի պահին։

Նկար
resources icon

Լրացուցիչ աղբյուրներ

Ա և Բ Տիմոթեոս, Տիտոս, Փիլիմոն

Պողոսի խորհուրդը ճշմարիտ վարդապետության վերաբերյալ

Սուրբ գրություններ, որոնք պաշտպանում են մեզ վերջին չար օրերից, նկարագրված Բ Տիմոթեոս 3․2-ում։

Վերջին օրերի չարիքները

Մեզ պաշտպանող սուրբ գրություններ

Վերջին օրերի չարիքները

Եսասերները

Մեզ պաշտպանող սուրբ գրություններ

Հովհաննես 15.12-13

Վերջին օրերի չարիքները

Ագահները

Մեզ պաշտպանող սուրբ գրություններ

Վարդապետություն և Ուխտեր 88․123

Վերջին օրերի չարիքները

Պարծենկոտները

Մեզ պաշտպանող սուրբ գրություններ

Մոսիա 2.24-25

Վերջին օրերի չարիքները

Հպարտները

Մեզ պաշտպանող սուրբ գրություններ

Ալմա 5.27-28

Վերջին օրերի չարիքները

Հայհոյողները

Մեզ պաշտպանող սուրբ գրություններ

Վարդապետություն և Ուխտեր 63․64

Վերջին օրերի չարիքները

Ծնողներին անհնազանդները

Մեզ պաշտպանող սուրբ գրություններ

Եփեսացիս 6․1-3

Վերջին օրերի չարիքները

Անշնորհակալները

Մեզ պաշտպանող սուրբ գրություններ

Վարդապետություն և Ուխտեր 78․19

Վերջին օրերի չարիքները

Անսուրբները

Մեզ պաշտպանող սուրբ գրություններ

Երկրորդ Օրինաց 7.6

Փրկիչի Քավության բուժիչ քսուքն օգնում է մեզ ներել ուրիշներին։

Երեց Քեվին Ռ. Դանքանն ուսուցանել է․

«Չկա ոչ մի կենդանի էակ, ով ժամանակ առ ժամանակ, չդառնա ինչ-որ մեկի անփույթ գործողությունների, վիրավորական վերաբերմունքի կամ մեղսավոր վարքի զոհը: Դա մի բան է, որ համընդհանուր է բոլորիս համար:

Բարեբախտաբար, Աստված Իր զավակների հանդեպ ունեցած սիրով և ողորմածությամբ, ուղի է նախապատրաստել՝ օգնելով մեզ կողմնորոշվել կյանքի այս երբեմն բուռն փորձառություններում: Նա փախուստ է ապահովել բոլոր նրանց համար, ովքեր ուրիշների անիրավությունների զոհ են դառնում: Նա սովորեցրել է մեզ, որ մենք կարող ենք ներել: …

Շատ տարիներ առաջ ցանկապատը վերանորոգելիս, փայտի մի փոքրիկ տաշեղ մտավ իմ մատը: Ես մի փոքր ջանք գործադրեցի մատիցս տաշեղը հանելու համար և կարծում էի, թե հանեցի, բայց ըստ երևույթին չէի հանել: Որոշ ժամանակ անց, մաշկն աճեց տաշեղի վրա, ստեղծելով մի գունդ մատիս վրա: Այն նյարդայնացնում էր և երբեմն` ցավում:

Տարիներ անց ես որոշեցի միջոցներ ձեռք առնել: Եվ այն, ինչ արեցի` ուղղակի քսուք քսեցի գնդի վրա և վիրակապով կապեցի: Ես հաճախ էի կրկնում այդ գործողությունը: Դուք չեք պատկերացնի իմ զարմանքը, երբ մի օր, երբ ես բացեցի վիրակապը, տեսա որ տաշեղը դուրս էր եկել մատիցս:

Քսուքը փափկացրել էր մաշկը և ելք ստեղծել տաշեղի համար, որն այնքան ցավ էր պատճառել շատ տարիներ: Հենց որ տաշեղը հանեցի, մատս արագ լավացավ և վնասվածքի որևէ հետք չմնաց:

Նույն ձևով չներող սիրտն այնքան շատ անտեղի ցավ է պահում: Երբ մենք օգտագործում ենք Փրկիչի Քավության բուժիչ քսուքը, Նա փափկացնում է մեր սիրտը և օգնում է մեզ փոխվել: Նա կարող է բժշկել վիրավոր հոգին (տես Հակոբոս 2․8)» («Ներման ապաքինող քսուքը» Ensign or Լիահոնա, մայիս 2016, 33).

Բարելավել մեր ուսուցումը

Հոգևոր աճը տեղի է ունենում տանը։ Ամեն կիրակի դուք ձեր դասարանի անդամների հետ եք կարճ ժամանակ եք անցկացնում։ Շաբաթվա ընթացքում նրանցից շատերն ունենում են իմաստալից հոգևոր փորձառություններ։ Տվեք հարցեր, որոնք կքաջալերեն նրանց կիսվել, թե ինչ են սովորել դասարանից դուրս: (Տես «Ուսուցանել Փրկիչի ձևով», 18:)

Տպել