Եկ, հետևիր ինձ
Նոյեմբերի 18-24-ը Հակոբոս․ «Խօսքը անող եղէք, եւ ոչ միայն լսողներ»


Նոյեմբերի 18-24-ը Հակոբոս․ «Խօսքը անող եղէք, եւ ոչ միայն լսողներ» Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա Դպրոցի համար. Նոր Կտակարան 2019 (2019)

Նոյեմբերի 18-24-ը Հակոբոս, Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա Դպրոցի համար․ 2019

Նկար
Աբրահամն աղոթում է իր վրանից դուրս

«Աբրահամը Մամբրէի հարթավայրերում», Գրանտ Ռոմնի Քլաուսոն

Նոյեմբերի 18-24-ը

Հակոբոս

«Խօսքը անող եղէք, եւ ոչ միայն լսողներ»

Նախքան այս համառոտ շարադրանքի ընթերցումը, կարդացեք Հակոբոսի թուղթը և ուշադրություն դարձրեք ոգեշնչումներին, որոնք կստանաք։ Ի՞նչ սկզբունքներ գտաք, որոնք կօրհնեն և կկատարելագործեն ձեր դասարանի անդամներին։ Ուսուցման լրացուցիչ գաղափարների համար անդրադարձեք այս համառոտ շարադրանքին:

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
sharing icon

Հրավիրեք կիսվել

Հրավիրեք դասարանի անդամներին կիսվել հատվածներով Հակոբոսի գրքից, որոնք ոգեշնչում են նրանց լինել «խօսքը անող» (Հակոբոս 1․22)։ Եթե չափազանց անձնական չէ, նրանք կարող են կիսվել նաև իրենց զգացումներով, թե ինչի վրա պիտի աշխատեն՝ անհատապես կամ որպես ընտանիքներ։

Նկար
teaching icon

Ուսուցանեք վարդապետությունը

Հակոբոս 1.5–6

Երբ մենք խնդրում ենք հավատքով, Աստված տալիս է առատությամբ։

  • Հակոբոս 1․5-6-ում ուսուցանված սկզբունքները Ջոզեֆ Սմիթին առաջնորդեցին դեպի կյանքը փոխող փորձառություն, և դրանք կարող են ինչ-որ ձևով օրհնել մեզանից յուրաքանչյուրին։ Գրատախտակին կարող եք գրել նմանատիպ հարցեր և խնդրել դասարանի անդամներին մտքում խորհել դրանց շուրջ․ Ի՞նչ ազդեցություն է ունեցել Հակոբոս 1․5-6 ձեր կյանքում։ Ի՞նչ է ձեզ ուսուցանել այդ հատվածների հետ կապված Ջոզեֆ Սմիթի փորձառությունը՝ իմաստություն փնտրելու մասին ձեր հարցերի վերաբերյալ: (տես Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.10-17): Ի՞նչ փորձառություններից եք սովորել, որ «Հակոբոսի վկայությունը ճշմարիտ [է]» (Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.26): Հրավիրեք դասարանի անդամներին կիսվել մտքերով, որոնք նրանց մոտ առաջացել են այդ հարցերի շուրջ խորհելուց հետո։

  • Գուցե դասարանի անդամները կարողանան արտահայտել Հակոբոս 1․5-6 հատվածներն իրենց բառերով։ Ինչպե՞ս է դա օգնում նրանց ավելի լավ հասկանալ այդ հատվածները։

  • Որպեսզի օգնեք դասարանի անդամներին հիշել, որ Աստված խոստացել է առատությամբ տալ Իր զավակներին, եթե նրանք դիմեն Իրեն աղոթքով, խնդրեք դասարանի անդամներին կիսվել փորձառություններով, երբ Հակոբոս 1․5-6 հատվածների խոստումն իրականացել է իրենց կյանքում։ Երբ խնդրել են Երկնային Հորը պատասխանել ավետարանի ճշմարտությունների վերաբերյալ իրենց ունեցած հարցերին, ի՞նչ են սովորել։

Հակոբոս 1․2-4, 5․ 7-11

Համբերությամբ դիմանալն ի վերջո տանում է կատարելության։

  • Որպեսզի Հակոբոսի ուսմունքների շուրջ քննարկում սկսեք այս հատվածներում համբերության վերաբերյալ, կարող եք հրավիրել դասարանի անդամներին կիսվել փորձառություններով, երբ անհրաժեշտ է եղել համբերատար լինել, նաև կիսվել տվյալ փորձառությունից իրենց սովորածով։ Ապա նրանք կարող են Հակոբոս 1․2-4, 5․7-11 հատվածներում փնտրել սկզբունքներ, որոնք վերաբերում են իրենց փորձառություններին։ Նրանք կարող են համապատասխան սկզբունքներ գտնել նաև «Համբերությամբ շարունակենք» (LDS.org) տեսանյութում կամ Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆի «Համբերությամբ շարունակենք» ուղերձում (Ensign կամ Լիահոնա, մայիս 2010, 56-59)։ Ինչո՞ւ է անհրաժեշտ համբերությունը, մինչ մենք ձգտում ենք կատարելության։ Ի՞նչն է օգնել դասարանի անդամներին համբերություն ձեռք բերել իրենց կյանքում։

Հակոբոս 1․3-8, 21-25, 2․14-26

«Հաւատքն առանց գործերի մեռած է»։

  • Հավատքի և գործերի մասին Հակոբոսի ուսմունքները քննարկելու համար դասարանը երկու մասի բաժանեք․ մեկը կուսումնասիրի, թե ինչու է հավատքը գործ պահանջում, իսկ մյուսը, թե ինչու են մեր գործերը հավատք պահանջում։ Այդ նպատակով նրանք կարող են կարդալ Մատթեոս 7․21-23, Հակոբոս 1․6-8, 21-25, 2․14-26 և Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1․19։ Ապա յուրաքանչյուր խումբ կարող է կիսվել իր գտածով և քննարկել, թե ինչու են կարևոր թե՛ հավատքը, թե՛ գործերը:

  • Որպեսզի օգնեք դասարանի անդամներին ավելի խորը մտածել «Հաւատքն առանց գործերի մեռած է» (Հակոբոս 2․26) հիշարժան արտահայտության շուրջ, գրատախտակին կարող եք գրել հետևյալ նախադասությունը Հավատքն առանց գործերի նման է առանց ։ Հրավիրեք դասարանի անդամներին մտածել, թե ինչ տարբերակներով կարող են լրացնել նախադասությունը և թույլ տվեք նրանց գրատախտակին գրել իրենց մտքերը։ Օգտակար կարող է լինել նաև այս վարժությունը զույգերով կամ փոքր խմբերով կատարել: «Լրացուցիչ աղբյուրներում» գտնվող Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆի պատմությունը կարող է օգնել նրանց ավելի լավ հասկանալ այդ սկզբունքը։ Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի շարունակենք գործել համաձայն առ Հիսուս Քրիստոսն ունեցած հավատքի։

Հակոբոս 2.1-9

Որպես Հիսուս Քրիստոսի աշակերտներ, մենք պետք է սիրենք բոլոր մարդկանց՝ անկախ նրանց հանգամանքներից։

  • Որպեսզի օգնեք ոգեշնչել դասարանի անդամներին Քրիստոսանման սեր ցուցաբերել բոլորի հանդեպ, անկախ ուրիշների իրավիճակից կամ արտաքին տեսքից, կարող եք խնդրել դասարանի անդամներին հերթով կարդալ Հակոբոս 1․9-11, 2․1-10, 5․1-6 հատվածները։ Քննարկեք նմանատիպ հարցեր․ Ի՞նչ է նշանակում «աչառութիւն էք անում» (Հակոբոս 2․9)։ Ինչո՞ւ ենք մենք երբեմն այլ կերպ վերաբերվում նրանց հետ, ովքեր ունեն փող, համբավ կամ իշխանություն։ Ինչպե՞ս կարող ենք խուսափել ուրիշներին ըստ իրենց հանգամանքների վերաբերմունք ցույց տալուց։ Ինչո՞վ են Փրկիչի հավատարիմ հետևորդներն իսկապես բոլորից հարուստ: (տես Հակոբոս 2․5

Հակոբոս 3

Մեր օգտագործած բառերը զորություն ունեն ցավ պատճառելու կամ օրհնելու ուրիշներին։

  • Հակոբոսի օգտագործած զորեղ պատկերները կարող են օգտակար հիշեցումներ և մղիչ ուժ հանդիսանալ, որպեսզի օգտագործենք բառեր, լինեն դրանք բանավոր, թե գրավոր, որոնք կբարձրացնեն ուրիշներին։ Հրավիրեք դասարանի անդամներին աչքի անցկացնել Հակոբոս 3 գլուխը, փնտրելով առարկաները, որոնք նկարագրում են, թե ինչպես է լեզուն օգտագործվում ուրիշներին ցավ պատճառելու կամ օրհնելու համար․ դասարանի որոշ անդամներ գուցե հաճույքով նկարեն այդ առարկաները։ Ինչպե՞ս են այդ առարկաները լուսաբանում Հակոբոսի հրահանգներն այս գլխում։ Օրինակ, ինչպե՞ս կարող են մեր խոսքերը նման լինել կրակի։ Ի՞նչ առարկաների օրինակներ կարող են բերել դասարանի անդամները, որպեսզի ցույց տան դրական զորությունը, որ կարող է լեզուն ունենալ։ Կարող եք հրավիրել դասարանի անդամներին խորհել, թե ինչպես կարող են կիրառել Հակոբոսի խորհուրդը։

Նկար
learning icon

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Որպեսզի խրախուսեք դասարանի անդամներին կարդալ Ա և Բ Պետրոս գրքերը, հրավիրեք նրանց այս թղթերում փնտրել վարդապետական ուսմունքներ, որոնք ավելի լավ են հասկացվում ավետարանի Վերականգնման շնորհիվ։ Ինչպե՞ս են այդ ուսմունքները վկայում Ջոզեֆ Սմիթի մարգարեական առաքելության մասին:

Նկար
resources icon

Լրացուցիչ աղբյուրներ

Հակոբոս

Հավատք և գործ

Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆն ուսուցանել է.

«Կա մի հին հրեական պատմություն օճառ պատրաստողի մասին, ով չէր հավատում Աստծուն։ Մի օր, երբ քայլում էր քահանայի հետ, նա ասաց․ «Կա մի բան, ինչը ես չեմ կարողանում հասկանալ։ Հազարավոր տարիներ մենք կրոն ունենք։ Սակայն որտեղ էլ նայում ենք, տեսնում ենք չարիք, ապականություն, անազնվություն, անարդարություն, ցավ, սով և բռնություն։ Կարծես կրոնը բացարձակապես չի օգնում դարձնել աշխարհն ավելի լավը։ Ուստի, ես հարցնում եմ քեզ, ի՞նչ օգուտ ունի այն»։

Քահանան որոշ ժամանակ ոչինչ չպատասխանեց, սակայն շարունակեց քայլել օճառ պատրաստողի հետ։ Ի վերջո, նրանք հասան մի խաղահրապարակ, որտեղ երեխաները փոշու մեջ կորած խաղում էին հողի հետ։

«Կա մի բան, ինչը ես չեմ հասկանում»,- ասաց քահանան։ «Նայեք այդ երեխաներին։ Հազարավոր տարիներ մենք օճառ ունենք, սակայն այս երեխաները կեղտոտ են։ Ի՞նչ օգուտ ունի օճառը»։

Օճառ պատրաստողը պատասխանեց․ «Բայց արդար չէ մեղադրել օճառին այս կեղտոտ երեխաների համար։ Նախ պետք է օգտագործել օճառը, որպեսզի այն կարողանա իրագործել իր նպատակը»։

Քահանան ժպտաց և ասաց․ «Ճիշտ է» («Արդարը հաւատքից կապրի», Ensign կամ Լիահոնա, ապրիլ 2017, 4)։

Բարելավել մեր ուսուցումը

Քաջալերեք ստեղծել հարգալից միջավայր։ «Օգնեք ձեր դասարանի անդամներին հասկանալ, որ նրանցից յուրաքանչյուրը ազդեցություն է ունենում դասարանի ոգու վրա: Քաջալերեք նրանց օգնել ձեզ ստեղծել բաց, սիրալիր և հարգալից միջավայր, որպեսզի բոլորն իրենց ազատ զգան՝ կիսվելով իրենց փորձառություններով, հարցերով և վկայություններով» («Ուսուցանել Փրկիչի ձևով», 15

Տպել