Եկ, հետևիր ինձ
Նոյեմբերի 4-10-ը Եբրայեցիս 1-6․ «Հիսուս Քրիստոսը «յաւիտենական փրկութեան պատճառ եղաւ»


Նոյեմբերի 4-10-ը Եբրայեցիս 1-6. «Հիսուս Քրիստոսը «յաւիտենական փրկութեան պատճառ եղաւ» Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա դպրոցի համար. Նոր Կտակարան 2019 (2019)

Նոյեմբերի 4-10-ը Եբրայեցիս 1-6, Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա դպրոցի համար. 2019թ.

Նկար
Քրիստոսը կանգնած է մի երիտասարդ աղջկա և տղամարդու կողքին

«Գաղաադի բալասանը», Էննի Հենրի

Նոյեմբերի 4-10-ը

Եբրայեցիս 1-6

Հիսուս Քրիստոսը «յաւիտենական փրկութեան պատճառ եղաւ»

Ձեր դասարանի անդամների հետ կիսվեք որոշ տպավորություններով, որոնք ստացել եք Սուրբ Հոգուց Եբրայեցիս 1-6 գլուխների վերաբերյալ։ Դա կարող է ոգեշնչել նրանց սուրբ գրություններն ուսումնասիրելիս փնտրել անձնական տպավորություններ։

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
sharing icon

Հրավիրեք կիսվել

Որոշ ուսանողների, ովքեր դասարանում հաճախ չեն կիսվում, պարզապես կարելի է հատուկ հրավիրել և մի փոքր ժամանակ տրամադրել նախապատրաստվելու համար։ Դուք կարող եք մեկ կամ երկու օր առաջ կապվել նրանցից մի քանիսի հետ և խնդրել պատրաստված գալ, որ կիսվեն մի հատվածով Եբրայեցիս 1-6 գլուխներից, որը նշանակալից է նրանց համար։

Նկար
teaching icon

Ուսուցանեք վարդապետությունը

Եբրայեցիս 1-5

Հիսուս Քրիսռոսը «յաւիտենական փրկութեան պատճառ եղաւ»։

  • Ինչպե՞ս կարող եք խրախուսել դասարանի անդամներին կիսվել նշանակալից սուրբ գրություններով Հիսուս Քրիստոսի վերաբերյալ, որոնք գտել են այս շաբաթ իրենց անձնական և ընտանեկան ուսումնասիրության ժամանակ։ Գրատախտակը սյունակների օգնությամբ բաժանեք հինգ մասի, որպեսզի ներկայացնեք Եբրայեցիս առաջին հինգ գլուխները։ Հրավիրեք դասարանի անդամներին համապատասխան սյունակում գրել արտահայտություններ այդ գլուխներից, որոնք ուսուցանել են նրանց Հիսուս Քրիստոսի մասին և տվյալ հատվածների համարները։ Փրկիչի մասին այս գիտելիքների իմացությունն ինչպե՞ս է ազդում Նրա հանդեպ մեր հավատի և Նրան հետևելու ցանկության վրա։

  • Եբրայեցիս 1-5 գլուխներում օգտագործվում են տարբեր պատկերներ Փրկիչին նկարագրելու համար։ Կարող եք օգտագործել այդ պատկերները, որպեսզի օգնեք դասարանի անդամներին խորացնել իրենց հասկացողությունը Նրա առաքելության վերաբերյալ։ Օրինակ, դուք կարող եք նախապես կապվել դասարանի մի քանի անդամների հետ և խնդրել նրանց դասարան բերել մի առարկա, որը ներկայացնում է Հիսուս Քրիստոսի կամ Նրա առաքելության նկարագրությունը Եբրայեցիս 1-5 գլուխներում (տես հատկապես Եբրայեցիս 1․3, 2․10, 3․1, 6, 5․9)։ Նրանք կարող են բացատրել դասարանին, թե ինչ է իրենց առարկան ուսուցանում Հիսուս Քրիստոսի մասին և գրել համապատասխան հատվածը Եբրայեցիս գրքից։ Ինչպե՞ս է մեր կյանքի վրա ազդում Փրկիչի մասին այս ճշմարտությունների իմացությունը։

Եբրայեցիս 2․9-18, 4․12-16, 5․7-8

Հիսուս Քրիստոսը տարավ ամեն տեսակի տառապանք, որպեսզի կարողանա հասկանալ և օգնել նրանց, ովքեր տառապում են։

  • Գուցե ձեր դասարանի որոշ անդամներ անցնում են փորձությունների միջով և երբեմն զգում են իրենց մոռացված և հուսալքված։ Հավանաբար Եբրայեցիս 2․9-18, 4․12-16, 5․7-8 հատվածները կարող են ամրացնել նրանց հավատը, որպեսզի նրանք կարողանան օգնության համար դիմել Երկնային Հորը և Փրկիչին։ Նման քննարկում սկսելու համար կարող եք հրավիրել դասարանի անդամներին մտածել իրենց որևէ ծանոթի մասին, ով տառապում է, և գուցե կորցնում հույսը։ Ի՞նչ ճշմարտություններ են նրանք գտնում այդ հատվածներում, որոնցով կարող են կիսվել այդ անձնավորության հետ։ Դասարանի անդամները կարող են նաև կիսվել, թե ինչպես է Փրկիչը մխիթարել և աջակցել իրենց։ Քննարկման ընթացքում կարող եք կիսվել Նախագահ Ջոն Թեյլորի խոսքերով, որ տրված է «Լրացուցիչ աղբյուրներում»։

  • Եբրայեցիս 2․9-18, 4․12-16 հատվածները կարող են նաև օգնել մարդկանց, ովքեր տառապանքներ են կրում աշխարհում և կասկածում, որ Աստված տեսնում և մտահոգվում է։ Դասարանի անդամները կարող են ուսումնասիրել այդ հատվածները, որպեսզի գտնեն ճշմարտություններ, որոնք կօգնեն նման հարցերում։ Ի՞նչ են դրանք ուսուցանում մարդկության տառապանքներին տրվող Փրկիչի արձագանքի մասին։ Հրավիրեք դասարանի անդամներին կիսվել օրինակներով սուրբ գրություններից, որտեղ մարդիկ իրենց տառապանքների մեջ աջակցություն են ստացել Հիսուս Քրիստոսից (տես «Լրացուցիչ աղբյուրները») կամ ցուցադրեք «Բարձունքներ, որոնք պետք է հաղթահարվեն» տեսանյութը (LDS.org)։ Միասին քննարկեք, թե ինչ ենք սովորում այն մասին, թե ինչպես կարող է մեզ օգնել Փրկիչը, երբ հանդիպում ենք դժվարությունների։

Եբրայեցիս 3․7-4․2

Աստծո օրհնությունները հասանելի են նրանց, ովքեր չեն կարծրացնում իրենց սրտերը:

  • Եբրայեցիս 3 և 4 գլուխները պարունակում են աղերս առ Սրբերը, որ նրանք չկարծրացնեն իրենց սրտերը, մերժելով օրհնությունները, որոնք Աստված ցանկանում է տալ նրանց։ Երբ դուք և ձեր դասարանը կարդաք Եբրայեցիս 3․7-4․2 հատվածները, քննարկեք, թե ինչպես կարող են հնադարյան իսրայելացիների փորձառությունները վերաբերել մեզ այսօր, ինչպես դրանք վերաբերում էին եբրայեցիներին վաղ շրջանի Եկեղեցում (կարող եք անդրադառնալ այս հատվածների շուրջ ուսումնասիրության նյութերին այս շաբաթվա համառոտ շարադրանքի Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար բաժնում)։ Ի՞նչն է ստիպում մարդկանց կարծրացնել իրենց սրտերը մեր օրերում։ Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի մեր սրտերը փափուկ մնան և արձագանքեն Տիրոջ կամքին (տես Եթեր 4․15, Ալմա 5․14-15

Եբրայեցիս 5․1-5

Նրանք, ովքեր ծառայում են Աստծո արքայությունում, պետք է կանչված լինեն Աստծուց։

  • Ձեր դասարանի ոչ բոլոր անդամներն են քահանայություն կրողներ, սակայն Եբրայեցիս 5 գլխի ուղերձը, համաձայն որի քահանայություն կրողները պետք է կանչված լինեն Աստծուց, վերաբերում է բոլորին, ովքեր ստանում են Եկեղեցու կոչումներ։ Որպեսզի օգնեք ձեր դասարանին հասկանալ, թե ինչ է նշանակում «Աստուածանից կանչուած է, ինչպէս Ահարօնը» արտահայտությունը, հրավիրեք նրանց ուսումնասիրել Ահարոնի պատմությունը, երբ նա ստացավ իր կոչումը Ելից 4․10-16, 27-31, 28․1 հատվածներում։ Այս պատմության հետ կապված ի՞նչ մտքեր կան, որոնք օգնում են մեզ հասկանալ Եբրայեցիս 5.1-5-ը: Ե՞րբ են դասարանի անդամները, ներառյալ ծխի ղեկավարները, հաստատում ստացել, որ ինչ-որ մեկը կանչվել է Աստծուց՝ կատարելու որոշակի կոչում։ Ինչպե՞ս է այդ հաստատումն օգնել նրանց ավելի լավ աջակցել մեկին իր կոչման մեջ։ (Կարող եք խնդրել դասարանի անդամներին մանրամասներ չքննարկել։) Գուցե լինեն նաև դասարանի անդամներ, ովքեր կարող են վկայել, որ Աստված ոգեշնչել է իրենց, մինչ նրանք ծառայել են իրենց իսկ կոչումներում։

Նկար
learning icon

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Ձեր դասարանի անդամները երբևէ ունեցե՞լ են այնպիսի զգացողություն, ասես «օտարներ եւ պանդուխտներ են երկրումը» (Եբրայեցիս 11․13), քանի որ իրենց համոզմունքները տարբերվում էին իրենց շրջապատողների համոզմունքներից։ Ասեք նրանց, որ երբ կարդան Եբրայեցիս 7-13 գլուխները, կգտնեն այնպիսի անձանց օրինակներ, ովքեր հավատարմորեն ստացան և պահեցին Աստծո խոստումները, չնայած իրենց շրջապատում շատերն անհավատ էին։

Նկար
resources icon

Լրացուցիչ աղբյուրներ

Եբրայեցիս 1-6

Հիսուս Քրիստոսը գիտի, թե ինչ է նշանակում տառապել։

Նախագահ Ջոն Թեյլորն ուսուցանել է․ «Երբ Փրկիչը երկրի վրա էր, անհրաժեշտ էր, որ նա «ամեն բանով փորձուած մեր նմանութեամբ» և «մեր տկարութիւններին հետ կարեկից լիներ» [տես Եբրայեցիս 4․15], որպեսզի հասկանար անկում ապրած մարդկային էության թուլությունները և ուժը, կատարելություններն ու տկարությունները, և իրականացնելով այն, ինչի համար եկել էր աշխարհ, ստիպված լինելով պայքարել կեղծավորության, ապականության, թուլությունների և մարդկային տկար մտքի դեմ, հանդիպելով ամեն տեսակի գայթակղությունների և դժվարությունների և հաղթահարելով դրանք, նա դարձավ «հաւատարիմ քահանայապետ» [տես Եբրայեցիս 2․17], որպեսզի միջնորդ լիներ մեզ համար իր Հոր հավիտենական արքայությունում։ Նա գիտի ինչպես գնահատել և պատշաճ արժեք տալ մարդկային էությանը, քանի որ նա, լինելով մեր նույն իրավիճակներում, գիտի, թե ինչպես տանել մեր թուլություններն ու տկարությունները, և կարող է լիովին հասկանալ տառապանքների և փորձությունների խորությունը, զորությունը և ուժը, որոնց մարդիկ հանդիպում են այս աշխարհում, և այսպիսով, հասկանալով ու փորձ ունենալով, նա կարող է կրել նրանց հետ այդ ամենը՝ որպես հայր և ավագ եղբայր» (Teachings of Presidents of the Church: John Taylor [2001], 204–5

Մարդկանց օրինակներ սուրբ գրություններից, ովքեր մխիթարվել են Հիսուս Քրիստոսի կողմից։

Բարելավել մեր ուսուցումը

Ստեղծեք հոգևոր միջավայր։ Երբ նպաստում եք ձեր դասարանում խաղաղ, սիրառատ միջավայրի ստեղծմանը, Հոգին կարողանում է ավելի հեշտությամբ դիպչել նրանց սրտերին, ում դուք ուսուցանում եք: Ի՞նչ կարող եք անել, որպեսզի ձեր դասարան հրավիրեք Հոգու ազդեցությունը: Կարո՞ղ եք վերադասավորել աթոռները, նկարներ կամ երաժշտություն օգտագործել Հոգին հրավիրելու համար։ (Տես «Ուսուցանել Փրկիչի ձևով», 15:)

Տպել