Եկ, հետևիր ինձ
Նոյեմբերի 11-17-ը Եբրայեցիս 7-13․ «Հանդերձյալ բարիքների քահանայապետը»


Նոյեմբերի 11-17-ը Եբրայեցիս 7-13․ «Հանդերձյալ բարիքների քահանայապետը» Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար. Նոր Կտակարան 2019 (2019)

Նոյեմբերի 11-17-ը Եբրայեցիս 7-13, Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար. 2019

Նկար
Մելքիսեդեկն օրհնություն է տալիս Աբրահամին

«Մելքիսեդեկն օրհնություն է տալիս Աբրահամին», Վոլթեր Ռեյն

Նոյեմբերի 11-17-ը

Եբրայեցիս 7–13

«Հանդերձյալ բարիքների քահանայապետը»

Եբրայեցիս 7–13 կարդալիս մտածեք, թե որն է Տիրոջ ուղերձը եբրայեցի սրբերին։ Նաև գտեք ձեզ և ձեր ուսանողներին ուղղված Նրա ուղերձները։

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
sharing icon

Հրավիրեք կիսվել

Դասից առաջ հրավիրեք դասարանից մի քանի անդամների պատրաստված գալ Եբրայեցիս 7–13 հատվածներով կիսվելու համար, որոնք օգնում են նրանց «[մոտենալ Աստծուն] ճշմարիտ սրտով, հավատքի լրութեամբ» (Եբրայեցիս 10․22

Նկար
teaching icon

Ուսուցանեք վարդապետությունը

Եբրայեցիս 7․1-22

Մելքիսեդեկյան Քահանայության ուխտերին և օրհնություններին արժանի ապրելակերպը տանում է դեպի վեհացում:

  • Այս գլուխը խորությամբ ուսումնասիրելու համար դասարանի անդամներին հրավիրեք գրատախտակին գրել մի քանի ճշմարիտ նախադասություններ Մելքիսեդեկյան Քահանայության մասին (մտքերի համար նրանք կարող են կարդալ Մելքիսեդեկյան Քահանայություն բաժինը «Հավատքին հավատարիմ» գրքույկում, 101–2)։ Այնուհետև նրանք կարող են Եբրայեցիս 7․1–22-ում փնտրել արտահայտություններ, որոնք հիմնավորում են գրատախտակին գրված նախադասությունները։ Նրանք կարող են նաև օգտագործել Topical Guide, Bible Dictionary, կամ Սուրբ Գրքերի Ուղեցույցը՝ հարցերին պատասխաններ գտնելու համար:

  • Եբրայեցիս 7․11-ում Պողոսը հարցնում է․ «էլ ի՞նչ պէտք կա, որ Մելքիսեդեկի կարգի պէս մի ուրիշ քահանայ վեր կենայ եւ ոչ թէ Ահարօնի կարգի պէս ասուի»։ Այլ կերպ ասած՝ ինչո՞ւ մենք ունենք Մելքիսեդեկյան Քահանայության կարիքը, եթե ունենք Ահարոնյան Քահանայությունը։ Դասարանի անդամները կարող են գտնել հնարավոր պատասխանները «Հավատքին հավատարիմ» գրքույկի բաժիններում՝ Ահարոնյան Քահանայություն և Մելքիսեդեկյան Քահանայություն։ Կարող եք նրանց հրավիրել մտածել նաև այն օրհնությունների մասին, որոնք մենք ունենք այս երկու քահանայությունների շնորհիվ (տես նաև Քույր Շերիլ Լ. Դյուի մեջբերումը «Լրացուցիչ Աղբյուրներ» բաժնում)։ Ինչպե՞ս են դասարանի անդամները զգացել այդ օրհնությունները:

Եբրայեցիս 8-10

Հին և ժամանակակից արարողությունները կենտրոնացած են Հիսուս Քրիստոսի շուրջ:

  • Չնայած մենք չենք առաջարկում կենդանիների զոհաբերություններ, սակայն մասնակցում ենք արարողություններին այսօր, որը նույն կերպ ուղղորդում է մեր հոգիները դեպի Քրիստոսը և ապահովում «լիազորված ուղիները, որոնց միջոցով երկնքի օրհնություններն ու զորությունները կարող են հորդել մեր կյանք» (Դեյվիդ  Ա. Բեդնար, «Միշտ պահեք ձեր մեղքերի թողությունը» Ensign կամ Լիահոնա, մայիս 2016, 60): Հավանաբար դուք կարող եք միասին ուսումնասիրել որոշ մանրամասներ հնադարյան արարողությունների մասին, որոնք նկարագրված են Եբրայեցիս 8–10-ում և դրանց խորհրդանշական իմաստները:: Օրինակ՝ ի՞նչ է ներկայացնում ցլերի և այծերի արյունը (տես Եբրայեցիս 9․13–14)։ Ու՞մ է ներկայացնում քահանայապետը (տես Եբրայեցիս 9.24-26): Որպես օգնություն կարող եք դիտել “Sacrifice and Sacrament” (LDS.org) տեսանյութը։ Ինչպե՞ս են ժամանակակից արարողությունները օրհնել մեզ և օգնել կենտրոնանալ Հիսուս Քրիստոսի վրա: Ի՞նչ կարող ենք անել, որ այդ արարողությունները դարձնենք ավելի իմաստալից և Փրկիչի շուրջը կենտրոնացած։

Եբրայեցիս 10․34–3811

Հավատքը պահանջում է վստահություն Աստծո խոստումներին

  • Որպեսզի օգնեք դասարանի անդամներին հասկանալ Պողոսի ուսմունքները հավատքի մասին, կարող եք սկսել, խնդրելով նրանց մտածել այն մասին, թե ինչպես կնկարագրեին հավատքը մեկ նախադասությամբ։ Այնուհետև կարդացեք և քննարկեք դասարանով այն սահմանումը, որը Պողոսը տվել է Եբրայեցիս 11․1-ում։ Դասարանը կարող եք բաժանել փոքր խմբերի և յուրաքանչյուր խմբի հանձնարարել ուսումնասիրել Եբրայեցիս 11-ում նշված մարդկանցից որևէ մեկին։ Դասարանի անդամները կարող են օգտվել Սուրբ գրությունների Ուղեցույցի ծանոթագրություններից՝ վերանայելու համար այդ մարդու փորձառությունները Հին Կտակարանում, ապա յուրաքանչյուր խմբի ներկայացուցիչը կարող է դասարանի հետ կիսվել իր խմբի աշխատանքով։ Ինչպե՞ս այդ մարդիկ ցույց տվեցին, որ զգացել են «յուսացած բաների հաստատությունը»։ (Ջոզեֆ Սմիթ Թարգմանություն, Եբրայեցիս 11․1 [Եբրայեցիս 11․1, տողատակի ծանուցում բ])։ Հավատարիմ մարդկանց ուրիշ ի՞նչ օրինակներով կարող են կիսվել դասարանի անդամները։ Ե՞րբ ենք մենք գործադրել հավատք այն խոստումների հանդեպ, որոնք դեռ չեն իրականացել։

  • Զվարճալի կլինի ստեղծել մի խաղ, որը կօգնի դասարանի անդամներին սովորել հավատքի մասին Եբրայեցիս 11-ից։ Օրինակ՝ դուք կարող եք բաժանել դասարանը երկու թիմերի և հարցեր տալ հավատքի մասին, որոնց պատասխանները գտնվում են Եբրայեցիս 11-ում (օրինակների համար տես «Լրացուցիչ Աղբյուրներ» բաժինը)։ Առաջին թիմը, որի պատասխանը հիմնավորվում է սուրբ գրություններով, միավոր է ստանում։ Խնդրեք դասարանի անդամներին կիսվել, թե նրանք ինչ են սովորել այդ հատվածներից, ինչն օգնել է նրանց ավելի լավ հասկանալ հավատքի գաղափարը։

  • Եբրայեցիս 10․34–3811-ում հավատքի մասին Պողոսի ուսմունքներն ուսումնասիրելուց հետո արդյո՞ք դասարանի անդամներին հեշտ չի լինի սովորել հավատքի մասին այլ աղբյուրներից։ Կարող եք դասարանի մի քանի անդամների նախապես հանձնարարել մտածել հավատքի շուրջ հարցի մասին, օրինակ՝ Ի՞նչ է հավատքը։ Ինչպե՞ս ենք մենք հավատք զարգացնում: Ինչպե՞ս ենք օրհնվում, երբ գործադրում ենք մեր հավատքը։ Ի՞նչ է տեղի ունենում, երբ մենք որոշում ենք չգործադրել մեր հավատքը: Ապա դասարանում նրանք կարող են կիսվել իրենց սովորածով։ Կամ կարող եք դասարանի անդամներին առաջարկել միասին աշխատել խմբերով՝ պատասխաններ գտնելու համար: Որպես աղբյուր նրանք կարող են օգտագործել Ալմա 32․21–43, Եթեր 12, “Faith in Jesus Christ,” Gospel Topics, topics.lds.org և Bible Dictionary, Faith։ Երբ դասարանի անդամները կիսվեն իրենց սովորածով, խնդրեք նրանց մտածել, թե ինչ կարող են անել իրենց հավատքն ամրացնելու համար։ Դասարանի մի քանի անդամների հրավիրեք կիսվել իրենց մտքերով:

  • Եբրայեցի Սրբերին, ովքեր փորձում էին «հետ քաշվել» իրենց հավատքից, տրված խորհուրդը կարող է արժեքավոր լինել դասարանի այն անդամների համար, ովքեր դժվարություններ ունեն իրենց վկայությունների հարցում։ Այդ խորհուրդը հայտնաբերելու համար դասարանի անդամները կարող են կարդալ Եբրայեցիս 10․34–38 և Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի խոսքերը «Լրացուցիչ Աղբյուրներ» բաժնում։ Ինչո՞ւ են այսօր աշխարհում մարդիկ «դեն գցում» իրենց վստահությունը (տես Եբրայեցիս 10․35) դեպի Տերը և Նրա ավետարանը։ Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի կառուցենք և պահպանենք Աստծո խոստումը ստանալու հանդեպ մեր հավատն ու վստահությունը (տես Եբրայեցիս 10.36)։ Որպես օգնություն այս քննարկմանը կարող եք դիտել“Good Things to Come” և “An High Priest of Good Things to Come” տեսանյութերը (LDS.org

Նկար
learning icon

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Դասարանի անդամները կարող են ծանոթ լինել Հակոբոս 1․5-ը կարդալու Ջոզեֆ Սմիթի փորձառության հետ, որը տարավ դեպի Առաջին Տեսիլքը։ Հրավիրեք նրանց գտնել նոր ներշնչումներ Հակոբոս 1․5-ի վերաբերյալ, երբ այս շաբաթ կարդան այն Հակոբոսի ավելի լայն ուղերձի համատեքստում։

Նկար
resources icon

Լրացուցիչ աղբյուրներ

Եբրայեցիս 7–13

Հարցեր հավատքի մասին Եբրայեցիս 11-ից։

Մելքիսեդեկյան Քահանայության օրհնությունները մատչելի են բոլորիս։

Քույր Շերի  Լ. Դյուն՝ Սփոփող Միության Գերագույն Նախագահության նախկին խորհրդականը, ասել է. «Քահանայության օրհնությունները հասանելի են յուրաքանչյուր արդարակյաց տղամարդու և կնոջ։ Մենք բոլորս կարող ենք ստանալ Սուրբ Հոգին, ստանալ հայտնություն և օժտվել տաճարում, որտեղից կարող ենք դուրս գալ զորությամբ «զինված»։ Քահանայության զորությունը բուժում է, պաշտպանում է և պատվաստում արդարներին խավարի ուժերի դեմ» (“It Is Not Good for Man or Woman to Be Alone,” Ensign, Nov. 2001,  13)։

«Ուրեմն դեն մի գցեք ձեր վստահությունը»:

Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդն ուսուցանել է.

«Անշուշտ դժվար է մինչև Եկեղեցուն միանալը, երբ փորձում եք միանալ և միանալուց հետո։ Միշտ էլ այդպես է եղել, ասում է Պողոսը, սակայն հետ մի նահանջեք: Մի մատնվեք խուճապի և մի ընկրկեք: Մի կորցրեք ձեր վստահությունը: Մի մոռացեք, թե մի ժամանակ ինչ զգացումներ եք ունեցել: Ձեր ունեցած փորձառության նկատմամբ անվստահությամբ մի լցվեք …

Որևէ կարևոր որոշման ժամանակ պետք է կիրառել զգուշավորություն և խորհրդածել, բայց, եթե եղել է լուսավորում, զգուշացեք նահանջել լավ բանից: Եթե դա ճիշտ էր, երբ աղոթեցիք դրա մասին և վստահեցիք դրան և ապրեցիք դրա համար, դա այժմ էլ է ճիշտ: Անձնատուր մի եղեք, երբ ճնշումը սաստկանում է… Դեմ առ դեմ կանգնեք ձեր կասկածների առաջ։ Տիրապետեք ձեր վախերը։ «Դեն մի գցեք ձեր վստահությունը»: Մնացեք ուղու վրա և տեսեք ձեր առջև բացվող կյանքի գեղեցկությունը» (“Cast Not Away Therefore Your Confidence,” Ensign, Mar. 2000, 6-11)։

Բարելավել մեր ուսուցումը

Սկսեք սուրբ գրություններից։ Սուրբ գրությունները պետք է լինեն ձեր ուսումնասիրության և նախապատրաստության սկզբնական աղբյուրը։ Ժամանակակից մարգարեների խոսքերը կարող են լրացնել օրինակելի աշխատանքները (տես «Ուսուցանել Փրկիչի ձևով», 17

Տպել