Եկ, հետևիր ինձ
Հոկտեմբերի 14-20-ը Փիլիպպեցիս, Կողոսացիս․ «Ամեն բան կարող եմ ինձ զօրացնող Քրիստոսով»


Հոկտեմբերի 14-20-ը Փիլիպպեցիս, Կողոսացիս․ «Ամեն բան կարող եմ ինձ զօրացնող Քրիստոսով» Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա դպրոցի համար. Նոր Կտակարան 2019 (2019)

Հոկտեմբերի 14-20-ը Փիլիպպեցիս, Կողոսացիս, Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա Դպրոցի համար. 2019

Նկար
Պողոսը նամակ է թելադրում բանտից

Հոկտեմբերի 14-20-ը

Փիլիպպեցիս, Կողոսացիս

«Ամեն բան կարող եմ ինձ զօրացնող Քրիստոսով»

Նախ կարդացեք Փիլիպպեցիս և Կողոսացիս գրքերը և աղոթքով խորհեք վարդապետության շուրջ, որը Տերն ուզում է ուսուցանեք։ Թույլ տվեք Հոգուն առաջնորդել ձեզ, մինչ կխորհեք հարցերի և աղբյուրների շուրջ, որոնք կարող եք օգտագործել այս վարդապետությունն ուսուցանելիս։

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
sharing icon

Հրավիրեք կիսվել

Խնդրեք դասարանի անդամներին գրատախտակին գրել մի բառ կամ արտահայտություն, որոնք նկարագրում են Փիլիպպեցիս և Կողոսացիս գրքերից սովորածը և ապա բացատրել իրենց ընտրությունը։ Խրախուսեք նրանց կիսվել սուրբգրային հատվածներով՝ որպես իրենց բացատրության մաս։

Նկար
teaching icon

Ուսուցանեք վարդապետությունը

Փիլիպպեցիս 2․1-5, 14-18, 4․1-9, Կողոսացիս 3․1-17

Հիսուս Քրիստոսի աշակերտները դառնում են «նոր», երբ ապրում են Նրա ավետարանով։

  • Կարող եք օգնել ձեր դասարանի անդամներին պատկերացնել, թե ինչ է նշանակում «հանեցէք հին մարդն» և «հագէք նոր մարդը» Հիսուս Քրիստոսի միջոցով (Կողոսացիս 3․9-10)։ Այդ նպատակով կարող եք ցուցադրել որևէ հին և մի նոր բան (ինչպես օրինակ հնացած և թարմ միրգ կամ հին ու նոր հագուստ)։ Դասարանի անդամները կարող են քննարկել, թե ինչպես ենք մենք դառնում «նոր» առ Հիսուս Քրիստոսը մեր հավատի և Նրա ավետարանով ապրելու մեր ցանկության շնորհիվ։ Որպես այս քննարկման մաս կարող եք խնդրել դասարանի կեսին ուսումնասիրել Փիլիպպեցիս 2․1-5, 14-18, 4․1-9 հատվածները, իսկ մյուս կեսը կարող է ուսումնասիրել Կողոսացիս 3․1-17 հատվածները, նշելով «հին մարդու» և «նոր մարդու» հատկանիշները։ Կարող եք նաև հրավիրել դասարանի մի քանի անդամների կիսվել, թե ինչպես է առ Հիսուս Քրիստոսն ունեցած հավատը և Նրա ավետարանով ապրելն օգնել իրենց դառնալու նոր մարդիկ։ Ահա ևս մի քանի սուրբ գրություններ, որոնք դուք կարող եք միասին ուսումնասիրել․ Հռովմեացիս 6․3-7, Մոսիա 3․19 և Ալմա 5․14, 26։

Փիլիպպեցիս 4.1-13

Մենք կարող ենք ուրախություն գտնել Քրիստոսում՝ անկախ մեր հանգամանքներից:

  • Չնայած մեր հանգամանքները տարբերվում են Պողոսի հանգամանքներից, մենք բոլորս կարող ենք սովորել նրա հոժարակամությունից՝ գոհանալով և ուրախանալով կյանքի բոլոր հանգամանքներում։ Այս թեմայով քննարկում սկսելու համար կարող եք ուսումնասիրել Պողոսի ունեցած որոշ դժվարությունները (տես օրինակ, Բ Կորնթացիս 11․23-28)։ Ապա կարող եք խնդրել դասարանի անդամներին ուսումնասիրել Փիլիպպեցիս 4․1-13 հատվածները և գտնել Պողոսի տված խորհուրդը, որը կարող է օգնել մեզ ուրախանալ նույնիսկ փորձության պահերին։

    Եթե կցանկանաք շարունակել այս թեմայի ուսումնասիրությունը, կարող եք խնդրել դասարանի մի անդամի կիսվել որոշ ոգեշնչող պատմություններով կամ հայտարարություններով Նախագահ Ռասսել Մ. Նելսոնի «Ուրախություն և հոգևոր գոյատևում» ելույթից (Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2016, 81-84), կամ դասարանը կարող է նայել «Հակառակորդի փորձությունները» (LDS.org) տեսանյութը։ Ինչպե՞ս են Նախագահ Նելսոնի ելույթում նկարագրված մարդիկ կամ տեսանյութում ներկայացված կինը ուրախություն գտնում՝ անկախ իրենց դժվարին հանգամանքներից։

  • Դասարանի անդամները կարող են խորհուրդ գտնել Փիլիպպեցիս 4-րդ գլխում, որը կարող է օգնել նրանց փորձությունների ժամանակ։ Դասարանի յուրաքանչյուր անդամի կարող եք տալ մի թերթիկ, որպեսզի գրի առնեն իրենց գտածը։ Խնդրեք նրանց դնել այն մի վայրում, որտեղ անհրաժեշտության դեպքում կկարողանա տեսնել այն։

  • Երբեմն օրհներգը կարող է խորացնել սուրբ գրությունների վերաբերյալ մեր հասկացողությունը: Օրինակ, Փիլիպպեցիս 4․7, 13 հատվածները կարդալուց հետո կարող եք միասին երգել «Որտե՞ղ գտնեմ խաղաղություն» օրհներգը կամ «Տեր, կհետևեմ քեզ» օրհներգի առաջին տողը (Օրհներգեր, հ. 129, 220)։ Ի՞նչ ընդհանրություններ են գտնում դասարանի անդամները օրհներգերի բառերի և Փիլիպպեցիս 4․7, 13 հատվածների միջև։ Նրանք կարող են կիսվել փորձառություններով, երբ զգացել են «Աստուծոյ խաղաղութիւնը, որ ամեն մտքից վեր է» կամ, երբ նրանք զորացված են զգացել «Քրիստոսով»՝ իրականացնելով ինչ-որ բան, որն այլ կերպ անել չէին կարող։ Երեց Ջեյ Ե․ Ջենսենի փորձառությունը, որը տրված է «Լրացուցիչ աղբյուրներում», կոգեշնչի քննարկում անցկացնել այդ հատվածների շուրջ։

  • Քանի որ այսօր աշխարհում չարը գնալով շատանում է, ձեր դասարանի անդամների համար օգտակար կլինի Պողոսի խորհուրդը՝ մտածել բաների մասին, որոնք սուրբ, սիրուն, բարի անուն ունեցող, առաքինի կամ գովասանքի արժանի են (Փիլիպպեցիս 4․8)։ Կարող եք հանձնարարել դասարանի յուրաքանչյուր անդամին (կամ դասարանի անդամների փոքրիկ խմբերին) արժանիքներից մեկը, որոնք տրված են Փիլիպպեցիս 4․8 կամ Հավատո Հանգանակ 1․13-ում։ Նրանք կարող են օգտվել Թեմաների Ուղեցույցից, որպեսզի գտնեն իրենց հանձնարարված արժեքի վերաբերյալ սուրբ գրություններ և դասարանի հետ կիսվեն իրենց գտածով։ Նրանք կարող են կիսվել նաև մարդկանց կյանքում այս արժանիքների օրինակներով։ Ինչպե՞ս ենք մենք «ձգտում այդ ամենին»։

Կողոսացիս 1․12-23, 2․3-8

Երբ մեր հավատը «արմատացած» է Հիսուս Քրիստոսում, մենք ամրանում ենք աշխարհիկ ազդեցությունների դեմ։

  • Կողոսացիս 1․12-23, 2․3-8 հատվածներում գտնվող Պողոսի վկայությունը Փրկիչի մասին լավ հնարավորություն է տալիս դասարանի անդամներին խորհել և ամրացնել իրենց հավատը։ Դասարանի անդամները կարող են ուսումնասիրել այդ հատվածները, որպեսզի գտնեն իրենց հավատն առ Հիսուս Քրիստոսը զորացնող բաներ։ Ի՞նչ է նշանակում լինել «Արմատացած եւ [Հիսուս Քրիստոսում] շինուած» (Կողոսացիս 2․7Այս շաբաթվա համառոտ շարադրանքի ծառի նկարը Եկ, հետևիր ինձ․ Անհատների ու ընտանիքների համար բաժնից և «Հոգևոր պտտահողմեր» (LDS.org) տեսանյութը կարող են օգնել դասարանի անդամներին քննարկել այդ հատվածը։ (Տես նաև Նիլ Լ․ Անդերսեն, «Հոգևոր պտտահողմեր», Ensign կամ Լիահոնա, մայիս 2014, 18-21։) Ի՞նչը կարող է ամրացնել կամ թուլացնել ծառի արմատները։ «Արմատացած եւ [Հիսուս Քրիստոսում] շինուած» լինելն ինչպե՞ս է ամրացնում մեզ աշխարհիկ ազդեցությունների դեմ (տես Կողոսացիս 2․7–8, տես նաև Հելաման 5․12, Եթեր 12․4

  • Ձեր դասարանի անդամները գուցե ծանոթ են փիլիսոփայություններին և մարդկային ավանդույթներին, որոնք կարող են հափշտակել մարդու հավատքն առ Քրիստոսը, քանի որ հերքում են ավետարանի ճշմարտությունները և ավետարանով ապրելը դարձնում ավելի դժվար (Կողոսացիս 2․8)։ Հավանաբար դասարանի անդամները կարող են թվարկել դրանցից մի քանիսը («Լրացուցիչ աղբյուրներում» տրված Երեց Դալլին Հ. Օուքսի ելույթի գաղափարները կարող են օգտակար լինել)։ Ապա դուք կարող եք քննարկել, թե ինչպես է Հիսուս Քրիստոսի ուսմունքներում արմատավորված լինելն օգնում մեզ հետևել Պողոսի խորհրդին․ «Ուրեմն ինչպէս Քրիստոս Յիսուս Տէրն ընդունեցիք՝ նորանում գնացէք» (Կողոսացիս 2․6)։ Ինչպե՞ս կարող ենք աջակցել միմյանց Փրկչին հետևելու մեր ջանքերում և ոչ աշխարհիկ կեղծ ավանդույթներին։

Նկար
learning icon

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Ձեր դասարանի անդամները երբևէ հալածվե՞լ են ավետարանին հավատալու պատճառով։ Ասեք նրանց, որ Ա և Բ Թեսաղոնիկեցիս գրքերը պարունակում են Սրբերին տված Պողոսի խորհուրդը, ովքեր ապրում էին ուժեղ հալածանքների մեջ և հավատարիմ մնում։

Նկար
resources icon

Լրացուցիչ աղբյուրներ

Փիլիպպեցիս, Կողոսացիս

Խաղաղություն, որ ամեն մտքից վեր է:

Յոթանասունի անդամ ծառայելու ընթացքում Երեց Ջեյ Ե․ Ջենսենը կիսվել է այս փորձառությամբ․

«Մեր ծոռը՝ Քվինտոնը, ծնվել է բազմաթիվ արատներով և ապրեց տարուց երեք շաբաթ պակաս, և այդ ընթացքում նա հիվանդանոցի ճանապարհներին էր: Քույր Ջենսենը և ես այդ ժամանակ ապրում էինք Արգենտինայում: Մենք իսկապես ուզում էինք լինել մեր երեխաների հետ՝ մխիթարել նրանց և մխիթարվել նրանց կողմից: Դա մեր ծոռն էր, որին մենք սիրում էինք և ուզում էինք կողքին լինել: Մենք կարող էինք միայն աղոթել, և անում էինք դա եռանդուն ձևով:

Քույր Ջենսենը և ես միսիայի այցի էինք, երբ լուր ստացանք Քվինտոնի մահվան մասին: Մենք կանգ առանք հավաքատան նախասրահում, գրկախառնվեցինք և մխիթարեցինք իրար: Ես վկայում եմ ձեզ, որ մենք Սուրբ Հոգուց հավաստիացում ստացանք՝ խաղաղության մի զգացում, որը վեր է հասկացողությունից և մեզ հետ է մինչ այսօր (տես Փիլիպպեցիս 4․7): Մենք նաև Սուրբ Հոգու ներկայության ականատեսը եղանք մեր որդու և հարսի, և նրանց երեխաների կյանքում, որոնք մինչ այսօր խոսում են այդ ժամանակի մասին մեծ հավատքով, խաղաղությամբ և մխիթարությամբ» («Սուրբ Հոգին և Հայտնությունը», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2010, 78):

Ավետարանի սկզբունքները և մարդկային ավանդույթները։

Երեց Դալլին Հ. Օուքսը նշել է մի շարք աշխարհիկ ավանդույթներ, որոնք հերքում են ավետարանական ճշմարտությունները (տես «Ապաշխարություն և փոփոխություն», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2003, 37-40):

  • Մաքրաբարոյության օրենքի անտեսում

  • Անկանոն և ոչ ակտիվ հաճախելիություն եկեղեցում

  • Իմաստության Խոսքի խախտումներ

  • Անազնվություն

  • Եկեղեցական պաշտոններում «առաջխաղացման» փորձեր

  • Կախվածության սովորություն անձնական պարտավորության փոխարեն

Բարելավել մեր ուսուցումը

Օգտագործեք երաժշտություն: Հոգևոր երաժշտությունը հրավիրում է Սուրբ Հոգու ազդեցությունը: Այն կարող է ստեղծել ակնածալից մթնոլորտ ու ոգեշնչել պարտավորություն և գործողություն։ Ինչպե՞ս կարող եք ձեր դասերի ընթացքում «իրար [սովորեցնել եւ խրատել] սաղմոսներով եւ հոգեւոր երգերով» (Կողոսացիս 3․16, տես նաև «Ուսուցանել Փրկիչի ձևով», 22

Տպել