Նոր Կտակարան 2023
Փետրվարի 13-19-ը: Մատթեոս 5, Ղուկաս 6. «Երանի է ձեզ»


«Փետրվարի 13-19-ը։ Մատթեոս 5, Ղուկաս 6․ «Երանի է ձեզ», Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար. Նոր Կտակարան 2023 (2022)

«Փետրվարի 13-19-ը։ Մատթեոս 5, Ղուկաս 6», Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար. 2023

Հիսուսն ուսուցանում է սարի վրա

Jesus Preaching Sermon on the Mount [Լեռան քարոզը], հեղինակ՝ Գյուստավ Դորե

Փետրվարի 13-19-ը

Մատթեոս 5, Ղուկաս 6

«Երանի է ձեզ»

Գրանցեք ձեր հոգևոր տպավորությունները, երբ ուսումնասիրեք Մատթեոս 5-ը և Ղուկաս 6-ը: Հայտնությունը կգա, երբ դուք ձգտեք բավարարել ձեր դասարանի կարիքները:

կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթն ասել է, որ Լեռան քարոզը «ամենահրաշալի [քարոզն է], որ երբևէ քարոզվել է, որքանով որ մենք գիտենք» (Եկեղեցու նախագահների ուսմունքները․ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթ [2013], 234)։ Դասարանի անդամներին հրավիրեք իրենց զգացումներով կիսվել ասվածի ճշմարտացիության վերաբերյալ։

ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Մատթեոս 5․1-12

Տևական երջանկությունը գալիս է, երբ ապրում ենք այնպես, ինչպես ուսուցանել է Հիսուս Քրիստոսը:

  • Լեռան քարոզի ժամանակ Փրկիչը հրավիրեց Իր աշակերտներին կրկին մտածել, թե ինչ է նշանակում ապրել օրհնված կյանքով՝ հարատև երջանկության կյանքով: Հարատև երջանկության մասին քննարկում սկսելու համար, դուք կարող եք խնդրել դասարանի անդամներին կիսվել, թե ինչն է նրանց երջանկացնում: Համաձայն Մատթեոս 5․1-12 հատվածներում տրված Հիսուսի խոսքերի՝ ի՞նչն է մարդուն «օրհնված» կամ հավերժ երջանիկ դարձնում: Հիսուսի ուսմունքներն ինչո՞վ են տարբերվում այլ եղանակներից, որոնցով մարդիկ փորձում են երջանկություն գտնել:

  • Կարող եք գրատախտակին թվարկել որոշ հատկանիշներ կամ հատկություններ 3-12 հատվածներից, օրինակ՝ «սրտով մաքուրներ» կամ «խաղաղություն անողներ»։ Ապա հրավիրեք դասարանի անդամներին առաջարկել յուրաքանչյուր հատկանիշի հակառակը: Ի՞նչ ենք սովորում այս հատկությունների մասին՝ հաշվի առնելով դրանց հականիշները: Խնդրեք դասարանի անդամներին խորհել, թե ինչ կարող են փոխել, որպեսզի լինեն այնպիսի մարդ, որը նկարագրվում է այդ հատվածներում: 3 Նեփի 12.3, 6 հատվածներն ի՞նչ են ավելացնում մեր հասկացողությանը Մատթեոս 5.3, 6 հատվածների վերաբերյալ:

Հիսուսը ուսուցանում է աշակերտներին

Փրկիչը ուսուցանել է, թե ինչպես ապրել երջանիկ և նմանվել մեր Երկնային Հորը:

Մատթեոս 5.14-16

Փրկիչի աշակերտները պետք է աշխարհի լույսը լինեն

  • Ի՞նչ է նշանակում լինել «աշխարհի լույսը» (հատված 14): Ի՞նչ է նշանակում թաքցնել մեր լույսը «գրվանի տակ» (հատված 15), և ինչո՞ւ մենք գուցե գայթակղվենք այդպես վարվել: «Օժանդակ նյութերում» զետեղված Նախագահ Բոննի Հ․ Քորդոնի խոսքերը և 3 Նեփի 18․24 հատվածը կարող են օգնել դասարանի անդամներին ավելի նպատակասլաց լինել՝ ուրիշների համար լույս լինելու հարցում։ Նրանք կարող են նաև խոսել այն մարդկանց մասին, ովքեր իրենց համար լույս են եղել և առաջնորդել են դեպի Հիսուս Քրիստոսը: Մենք ինչպե՞ս կարող ենք նմանվել այդ մարդկանց։

Մատթեոս 5.17-48

Հիսուս Քրիստոսն ուսուցանել է մեզ ավելի բարձր օրենք, որը կարող է տանել մեզ դեպի կատարելություն

  • Որոշ իրավիճակները, որոնք նկարագրված են Մատթեոս 5-ում, առանձնահատուկ էին Փրկիչի ժամանակ, բայց սկզբունքները, որոնք Նա ուսուցանել է, համընդհանուր են: Որպեսզի օգնեք դասարանի անդամներին տեսնել կիրառումներն իրենց կյանքում, առաջարկեք նրանց ընտրել հետևյալ հատվածներից մեկը և մտածել ժամանակակից մի օրինակի մասին, որը պատկերում է այն, ինչ Փրկիչն ուսուցանում էր. հատվածներ 21-24, 27-30, 33-37, 38-39, 40-42, և 43-44։ Նրանք կարող են դա անել անհատապես կամ փոքր խմբերով և իրենց օրինակներով կիսվել դասարանի հետ:

  • Ինչպե՞ս կարող եք օգնել դասարանի անդամներին տեսնել, որ Փրկիչի «կատարյալ» լինելու պատվիրանը (Մատթեոս 5․48) նշանակում է, ինչպես նախագահ Ռասել Մ. Նելսոնն է բացատրել՝ լինել «ամբողջական» կամ «ավարտուն»։“Perfection Pending,” Ensign, Nov. 1995, 86-88)։ Կարող եք Հիսուսի նկարը կտրտել գլուխկոտրուկի կտորների և առաջարկել դասարանի անդամներին յուրաքանչյուր կտորի դարձերեսին գրել մի ուսմունք Մատթեոս 5-ից, որը նրանք ոգեշնչված են զգում կիրառելու իրենց կյանքում: Թույլ տվեք նրանց միասին հավաքել գլուխկոտրուկը։ Հիսուս Քրիստոսի քավությունն ինչպե՞ս է մեզ օգնում դառնալ «ամբողջական» կամ «ավարտուն» (տես Սուրբ գրքերի ուղեցույց, «Շնորհ»)։ «Օժանդակ նյութերում» տրված նախագահ Ջոյ Դ․ Ջոնսի խոսքերն ինչպե՞ս են ընդլայնում մեր պատկերացումն այդ գործընթացի մասին։

աղբյուրների պատկերակ

Օժանդակ նյութեր

Լույս լինենք

Նախագահ Բոննի Հ․ Քորդոնն ուսուցանել է․ «Տիրոջ՝ «թող ձեր լույսը շողա» հրավերը ոչ միայն լույսի շողն անկայուն շարժելու և աշխարհն ընդհանուր առմամբ ավելի պայծառ դարձնելու մասին է: Խոսքը մեր լույսը կենտրոնացնելու մասին է, որպեսզի մյուսները կարողանան տեսնել ճանապարհը, որը տանում է դեպի Քրիստոսը: Դա Իսրայելը վարագույրի այս կողմում հավաքելն է․ օգնելն է, որ ուրիշները տեսնեն Աստծո հետ սրբազան ուխտեր կապելու և պահելու հաջորդ քայլը» («Որ նրանք կարողանան տեսնել», Լիահոնա, մայիս 2020, 79)։

Ձգտել կատարելության

Նախագահ Ջոյ Դ․ Ջոնսը բացատրել է․

«Տերը սիրում է ջանքը, որովհետև ջանքը բերում է պարգևներ։ … Մենք շարունակում ենք պարապել: Մենք միշտ առաջադիմում ենք, քանի դեռ ձգտում ենք հետևել Տիրոջը: Նա չի ակնկալում կատարելություն այսօր: Մենք շարունակում ենք մագլցել մեր անձնական Սինայ սարը: Ինչպես անցյալ ժամանակներում, մեր ճամփորդությունը իսկապես ջանք է պահանջում, տքնաջան աշխատանք և պարապմունք, բայց առաջադիմելու մեր պարտավորությունը բերում է հավերժական պարգևներ: …

Եկեք համարձակ հայտարարենք մեր նվիրվածությունը մեր Երկնային Հորը և մեր Փրկիչին՝ «անխախտ հավատքով նրա հանդեպ, ամբողջովին ապավինելով նրա արժանիքներին, որը հզոր է փրկելիս» [2 Նեփի 31․19]։ Եկեք ուրախությամբ շարունակենք այս ճամփորդությունը դեպի մեր բարձրագույն հոգևոր ներուժը» («Մի հատուկ վեհ կոչում», Լիահոնա, մայիս 2020, 16-17)։

Բարելավենք մեր ուսուցումը

Խթանել դասարանի անդամների մասնակցությունը։ Շատ վարժություններ կարելի է կատարել դասարանում փոքր խմբերով, զույգերով կամ որպես քննարկում: Օգտագործեք տարբեր մեթոդներ՝ թույլ տալով մասնակցել մարդկանց, ովքեր այլապես գուցե չունենան հնարավորություն: (Տես Ուսուցանել Փրկիչի ձևով, 33