Նոր Կտակարան 2023
Փետրվարի 20-26-ը: Մատթեոս 6-7. «Իշխանութիւն ունեցողի պէս էր սովորեցնում նորանց»


«Փետրվարի 20-26-ը: Մատթեոս 6-7. «Իշխանութիւն ունեցողի պէս էր սովորեցնում նորանց», Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար. Նոր Կտակարան 2023 (2022)

«Փետրվարի 20-26-ը: Մատթեոս 6-7», Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար. 2023

Նկար
Հիսուսն ուսուցանում է ծովափի մոտ

Jesus Teaching the People by the Seashore [Հիսուսն ուսուցանում է ժողովրդին ծովափի մոտ], հեղինակ՝ Ջեյմս Տիսո

Փետրվարի 20-26-ը

Մատթեոս 6-7

«Իշխանութիւն ունեցողի պէս էր սովորեցնում նորանց»

Երբ պատրաստվում եք ուսուցանել, սկսեք ինքներդ ձեզ նախապատրաստելուց: Ուսումնասիրեք Մատթեոս 6–7-ը, և գրի առեք ձեր հոգևոր տպավորությունները: Սա կօգնի ձեզ հայտնություն ստանալ, թե ինչպես լավագույնս բավարարել ձեր դասարանի կարիքները: Ապա ուսումնասիրեք այս համառոտ շարադրանքը՝ ծանոթանալով ուսուցման գաղափարներին:

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Հրավիրեք դասարանի անդամներին կիսվել, թե Լեռան քարոզում որո՞նք են այն անհրաժեշտ հատվածները, որոնց կարիքը նրանք զգում են այսօր: Խրախուսեք դասարանի անդամներին լրացումներ կատարել միմյանց գաղափարներին:

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Մատթեոս 6-7

Եթե մենք լսենք ու գործենք Տիրոջ ուսմունքների համաձայն, մեր կյանքը կկառուցվի ամուր հիմքի վրա

  • Մատթեոս 6-7 գլուխների ո՞ր ուսմունքները հատկապես օգտակար կլինեն նրանց համար, ում դուք ուսուցանում եք: Գրատախտակին կարող եք գրել մի քանի հղումներ Մատթեոս 6-7 գլուխներից, որոնք պարունակում են այդ ուսմունքները: Դասարանի անդամները կարող են ընտրել հղումներից մեկը լուռ ուսումնասիրելու համար, իսկ հետո գրատախտակին գրել իրենց սովորած մի քանի հոգևոր ճշմարտություններ: Ինչպե՞ս են այդ ճշմարտություններն ազդել մեր կյանքի վրա։

  • Փրկիչն ավարտեց Իր քարոզը մի առակով, որը կարող է օգնել ձեր դասարանին ավելի լավ հասկանալ Փրկիչի ուսմունքներով ապրելու կարևորությունը (տես Մատթեոս 7.24-27, տես նաև Հելաման 5.12): Այս առակը պատկերավոր դարձնելու համար դասարանի անդամները կարող են միասին ամուր հիմք կառուցել՝ օգտագործելով խորանարդիկներ, բաժակներ կամ այլ նյութեր, իսկ հետո ստուգել իրենց հիմքերի ամրությունը: Գուցե նրանք նաև պիտակավորեն իրենց շինարարական նյութերը՝ դրանց վրա գրելով այն քայլերը, որոնք կարող են անել՝ Փրկիչի ուսմունքները կիրառելու համար: Այդ քայլերը կատարելով, ինչպե՞ս կարող ենք դիմանալ կյանքի փոթորիկներին:

Մատթեոս 6․5-13

Փրկիչը սովորեցրել է մեզ աղոթել

  • Տիրոջ աղոթքի ուսումնասիրությունը կօգնի դասարանի անդամներին որոշել, թե իրենք ինչպես կարող են բարելավել իրենց սեփական աղոթքները՝ հետևելով Տիրոջ օրինակին: Կարող եք հրավիրել նրանց գրատախտակին գրել Մատթեոս 6.9-13-ից (կամ Ղուկաս 11.1-4-ից) այն արտահայտությունները, որոնք առանձնահատուկ են իրենց համար: Երբ խորհում ենք Փրկիչի խոսքերի շուրջ, ի՞նչ ենք սովորում աղոթքի մասին։ Դասարանի անդամների համար ուսանելի կլինի Փրկիչի որոշ արտահայտություններ բառափոխել այնպես, որ դրանք կարողանան օգտագործել սեփական աղոթքներում: Օրինակ. «Մեր ամեն օրուայ հացը տուր մեզ այսօր» կարելի է բառափոխել այսպես. «Խնդրում եմ օգնիր ինձ՝ ընտանիքս ապահովելու իմ ջանքերում»:

  • Դասարանով Մատթեոս 6.5-13-ը կարդալուց հետո կարող եք քննարկել նմանատիպ հարցեր. Ինչպե՞ս է աղոթքն ամրացրել ձեր հարաբերությունները Երկնային Հոր հետ: Ինչպե՞ս է աղոթքն օգնել ձեզ իմանալ Աստծո կամքը:

Մատթեոս 7․7-11

Երկնային Հայրը պատասխանում է աղոթքներին

  • Որպեսզի օգնեք դասարանի անդամներին զորացնել իրենց հավատքն առ այն, որ Աստված կլսի իրենց աղոթքները, կարող եք գրատախտակին գրել խնդրել, փնտրել, և թակել բառերը։ Ապա հրավիրեք դասարանի անդամներին ուսումնասիրել սուրբ գրությունները՝ փնտրելով մարդկանց օրինակներ, ովքեր «խնդրել», «փնտրել» և «թակել» են (տես, օրինակ, 1 Նեփի 11.1, Եթեր 2.18-3.6, Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1.11-17): Ի՞նչ ենք սովորում այդ օրինակներից մեր աղոթքների պատասխանները ստանալու մասին:

  • Որոշ կարևոր փաստեր Մատթեոս 7.7-11-ի համար կարելի է գտնել Ջոզեֆ Սմիթի Թարգմանությամբ Մատթեոս 7.12-17-ում (Սուրբ գրքերի ուղեցույց): Այս հատվածներում Հիսուսի աշակերտները որոշ պատճառաբանություններ էին ակնկալում մարդկանցից, որոնք նրանք կարող էին տալ՝ ճշմարտությունը Երկնային Հորից չհարցնելու համար: Խնդրեք ուսանողներին պատկերացնել, որ ունեն մի ընկեր, ով դժկամությամբ է առաջնորդություն կամ օրհնություններ խնդրում Տիրոջից: Ի՞նչ կարող են դասարանի անդամներն ասել՝ այս ընկերոջը խրախուսելու համար: Ինչպե՞ս կարող են նրանք օգտագործել Փրկիչի՝ Մատթեոս 7.7-11-ում տրված խոսքերը:

Մատթեոս 7.15-20

Մենք կարող ենք կեղծ մարգարեներին զանազանել իրենց «պտուղներով»

  • Ձեր դասարանի անդամները, ամենայն հավանականությամբ, հանդիպել են հակառակորդի կեղծ փիլիսոփայությունների և այլ խաբեությունների, լինի դա համացանցում, թե՝ այլ աղբյուրներում: Նրանք գուցե նաև լսել են, թե ինչպես են մարդիկ քննադատում Տիրոջ ծառաներին։ Ինչպե՞ս կարող եք օգնել նրանց հասկանալ՝ ինչպես տարբերել կեղծ մարգարեներին և կեղծ ուսմունքները ճշմարիտ մարգարեներից և ուսմունքներից: Կարող եք ցուցադրել մրգի մի քանի կտոր և հարցնել, թե մենք ինչ ենթադրություններ ունենք ծառերի մասին, որոնցից դրանք պոկել են: Ինչպե՞ս է այս վարժությունն օգնում մեզ հասկանալ Մատթեոս 7.15-20 հատվածները: Դուք կարող եք նաև միասին կարդալ ապրող մարգարեների վերջին մի քանի ուղերձներից: Ի՞նչ «պտուղներ» կամ արդյունքներ ենք ունենում, երբ հետևում ենք նրանց խորհրդին։

    Նկար
    պտուղ

    Մենք կարող ենք ճանաչել ճշմարիտ մարգարեներին իրենց «պտուղներով»:

  • Մատթեոս 7.15-20-ը կօգնի դասարանի անդամներին հավատքով լցվել մարգարե Ջոզեֆ Սմիթի աստվածային առաքելության հանդեպ: Որո՞նք են Ջոզեֆ Սմիթի աշխատանքի պտուղները։ Որոշ գաղափարների համար տես երեց Նիլ Լ. Անդերսենի ելույթը «Ջոզեֆ Սմիթ» (Լիահոնա, նոյեմբեր 2014, 28-31)։ Ինչպե՞ս կարող ենք օգտագործել Փրկիչի համանմանությունը Մատթեոս 7.15-20-ում՝ մեր ընկերներին և ընտանիքին մարգարե Ջոզեֆ Սմիթի մասին վկայություն բերելու համար:

Բարելավենք մեր ուսուցումը

Մի վախեցեք լռությունից «Լավ հարցերին պատասխանելու համար ժամանակ է պահանջվում: Դրա համար պահանջվում է խորհրդածություն, փնտրտուք և ոգեշնչում: Ժամանակը, որը դուք տրամադրում եք հարցի պատասխաններին սպասելուն, կարող է խորհելու սուրբ ժամանակ լինել: Խուսափեք այդ դադարը ժամանակից շուտ խախտելու գայթակղությունից՝ պատասխանելով սեփական հարցին կամ անցնելով առաջ մեկ այլ բանի» (Ուսուցանել Փրկիչի ձևով,31):

Տպել