Նոր Կտակարան 2023
Հունվարի 30-ից փետրվարի 5-ը։ Մատթեոս 4, Ղուկաս 4-5. «Տիրոջ Հոգին ինձ վերայ է»


«Հունվարի 30-ից փետրվարի 5-ը: Մատթեոս 4, Ղուկաս 4-5. «Տիրոջ Հոգին ինձ վերայ է», Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար. Նոր Կտակարան 2023 (2022)

«Հունվարի 30-ից փետրվարի 5-ը։ Մատթեոս 4, Ղուկաս 4-5», Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար. 2023

Հիսուսը կանգնած է անապատում

Into the Wilderness [Դեպի անապատ], հեղինակ՝ Էվա Կօլեվա Թիմոթի

Հունվարի 30-ից փետրվարի 5-ը

Մատթեոս 4, Ղուկաս 4-5

«Տիրոջ Հոգին ինձ վերայ է»

Երբ ուսումնասիրեք Մատթեոս 4-ը և Ղուկաս 4-5-ը, գրի առեք ձեր հոգևոր տպավորությունները: Սա իր հետ կբերի ոգեշնչում, թե ինչպես լավագույնս բավարարել ձեր դասարանի կարիքները: Դուք նաև կարող եք օգտագործել Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար ձեռնարկը, ինչպես նաև այս նյութը՝ լրացուցիչ գաղափարներ գտնելու համար:

կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Այս շաբաթվա ընթերցանությունը ներառում է հետևյալ հայտարարությունը. «Եւ նորանք զարմանում էին նորա վարդապետութեան վերայ, որ նորա խօսքը իշխանութիւնով էր» (Ղուկաս 4.32, տես նաև Մարկոս 1.22): Հրավիրեք դասարանի անդամներին կիսվել հատվածներով Մատթեոս 4 և Ղուկաս 4-5 գլուխներից, որոնք օգնել են իրենց զգալ վարդապետական զորությունը։

ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Մատթեոս 4.1-11, Ղուկաս 4.1-13

Երկնային Հայրը մեզ տվել է գայթակղությանը դիմադրելու զորություն և միջոցներ

  • Սատանային դիմադրելու Փրկիչի պատմությունը կարող է օգնել դասարանի անդամներին ճանաչել այն եղանակները, որոնցով սատանան փորձում է գայթակղել իրենց: Դասարանի անդամները կարող են ընտրել գայթակղություններից մեկը Մատթեոս 4.1-11-ում կամ Ղուկաս 4.1-13-ում և մտածել նմանօրինակ, ժամանակակից որևէ գայթակղության մասին (օգտակար կլինի Օժանդակ նյութերում ընդգրկված պնդումը): Ինչո՞ւ է օգտակար իմանալ, որ Փրկիչը դիմակայեց այնպիսի գայթակղությունների, ինչպիսիք այժմ ծառանում են մեր առջև: Ինչո՞ւ Քրիստոսը կարողացավ դիմադրել գայթակղությանը: Սատանային դիմադրող մարդկանց սուրբգրային այլ օրինակների համար տես Ծննդոց 39.7-20, 2 Նեփի 4.16-35, և Մովսես 1.10-22:

  • Ի՞նչը կարող է օգնել դասարանի անդամներին դիմադրել գայթակղությանը։ Կարող եք խնդրել դասարանի անդամներին վերանայել Մատթեոս 4.1-11-ը կամ Ղուկաս 4.1-13-ը՝ պարզելով, թե սուրբ գրությունների իմացությունն ինչպես օգնեց Փրկիչին՝ հետևյալ կերպ պատասխանել սատանային. «Գրված է»: Դասարանի անդամներին ժամանակ տվեք Սուրբ գրքերի ուղեցույցում «Գայթակղել, գայթակղություն» վերնագրի ներքո փնտրել այն սուրբ գրությունների հղումները, որոնք կարող են գոտեպնդել և ուժ տալ նրանց, երբ հանդիպեն գայթակղությունների:

Ղուկաս 4.16-32

Հիսուս Քրիստոսը կանխագուշակված Մեսիան է

  • Որպեսզի օգնեք ձեր դասարանի անդամներին ավելի լավ հասկանալ Ղուկաս 4․16-32-ի պատմությունը, կարող եք բացատրել, որ երկու անուններն էլ՝ Մեսիա և Քրիստոս, նշանակում են «օծյալ»: Երբ դասարանի անդամները կարդան Ղուկաս 4.18-21-ը, խնդրեք նրանց մտածել այն մասին, թե ինչ է նշանակում, որ Հիսուսը Քրիստոսն է՝ Մեսիան կամ Օծյալը: Նրանք կարող են նաև կարդալ «Օծյալը» վերնագիրը՝ Սուրբ գրքերի ուղեցույցում։ Հիսուսը ինչպե՞ս է այսօր հայտարարում, որ Ինքը Մեսիան է: Դասարանի անդամները կարող են կիսվել, թե ինչպես են իմացել, որ Հիսուս Քրիստոսը իրենց Փրկիչն է:

  • Կարող եք սովորել որոշ օգտակար դասեր, հետազոտելով, թե ինչո՞ւ Նազարեթի ժողովուրդը չընդունեց Հիսուսին՝ որպես կանխագուշակված Մեսիա: Օրինակ, ի՞նչ պատճառներ են բերվում Ղուկաս 4․22-24-ում: Այնուհետև դասարանի անդամները կարող են այս վերաբերմունքը համեմատել Հին Կտակարանի Սարեփթացի այրու և Նեեմանի վերաբերմունքի հետ, ովքեր իսրայելացի չէին (տես Ղուկաս 4․25-27)։ Դուք կարող եք նախապես կապվել դասարանի անդամների հետ և խնդրել նրանց պատրաստ գալ դասի՝ այս պատմություններից յուրաքանչյուրն ամփոփելու համար (տես Գ Թագավորաց 17.8-24, Դ Թագավորաց 5.1-17, Ղուկաս 4.16-30): Այս պատմություններն ի՞նչ են մեզ ուսուցանում Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատք ունենալու մասին։ Արդյո՞ք Նազարեթի ժողովրդին ուղղված Փրկիչի խոսքերում տեսնում ենք որևէ ուղերձ մեզ համար:

Մատթեոս 4.18-22, Ղուկաս 5.1-11

Քրիստոսին հետևել՝ նշանակում է մի կողմ մղել մեր կամքը և ընդունել Նրանը

  • Երբեմն սկզբում չենք հասկանում ուղղորդումը, որ Տերը տալիս է մեզ: Դասարանի անդամները կարող են ուսումնասիրել Ղուկաս 5.1-11-ը` փնտրելով, թե Փրկիչը ինչ խնդրեց Պետրոսից, և ինչո՞ւ Պետրոսը գուցե կասկածի տակ դրեց Նրա հրահանգները: Ինչպե՞ս կարող էր այս փորձառությունն ազդել Փրկիչի և իր վերաբերյալ Պետրոսի զգացումների վրա: Դուք կարող եք հրավիրել դասարանի անդամներին կիսվել փորձառություններով, երբ նրանք ցույց են տվել իրենց հավատքը աստվածային առաջնորդության հանդեպ, չնայած այն բանին, որ չեն ունեցել լիարժեք հասկացողություն այդ մասին։ Ո՞րն էր արդյունքը, երբ նրանք գործադրեցին իրենց հավատքը:

    Հիսուսը կանչում է Պետրոսին և Անդրեասին ծովի մոտ

    «Իմ ետեւից եկէք, եւ ես ձեզ մարդկանց որսորդ կշինեմ» (Մատթեոս 4.19):

  • Ճիշտ, ինչպես որսորդները «թողեցին ամենը»՝ հետևելու Հիսուս Քրիստոսին (Ղուկաս 5.11), կան բաներ, որոնք մենք էլ պետք է թողնենք Նրա աշակերտները դառնալու համար: Ի՞նչ ենք մենք սովորում Մատթեոս 4.18-22 հատվածներից՝ Պետրոսի Անդրէասի, Հակոբոսի և Հովհաննեսի վերաբերմունքի ու հավատքի մասին: Օգտակար կլինի դասարան բերել ձկնորսական ուռկան։ Հրավիրեք դասարանի անդամներին գրի առնել այն ամենը, ինչը նրանք ցանկանում են թողնել կամ արդեն թողել են՝ Քրիստոսին հետևելու համար, և դնել դրանք ուռկանի մեջ: Կարող եք հրավիրել դասարանի մի քանի անդամների կիսվել, թե ինչպես է նրանց կյանքը փոխվել, երբ ընտրել են թողնել ամեն ինչ՝ Փրկիչին հետևելու համար:

աղբյուրների պատկերակ

Օժանդակ նյութեր

Գայթակղությունների տեսակները

Խոսելով այն գայթակղությունների մասին, որոնց Փրկիչը բախվեց անապատում, Նախագահ Դեյվիդ Օ. Մակքեյը առանձնացրեց գայթակղությունների երեք տեսակներ.

«(1) Ախորժակի կամ կրքի գայթակղություն,

(2) Տեղի տալ հպարտությանը, նորաձևությանը կամ սնապարծությանը,

(3) Աշխարհիկ հարստությունների կամ իշխանության ցանկություն, հողերի, մարդկանց երկրային ունեցվածքների տիրապետման ցանկություն» (Teachings of Presidents of the Church: David O. McKay [2003], 82

Բարելավել մեր ուսուցումը

Շնորհակալություն հայտնեք ձեր ուսանողներին։ «Այնքան չկլանվեք դասով, որ մոռանաք շնորհակալություն հայտնել սովորողներին իրենց մասնակցության համար։ Նրանք պետք է իմանան, որ դուք գնահատում եք իրենց մտքերով ու վկայություններով կիսվելու նրանց պատրաստակամությունը» («Ուսուցանել Փրկիչի ձևով», 33