«Փետրվարի 6-12-ը: Հովհաննես 2-4. «Պէտք է ձեզ՝ վերստին ծնուիլ», Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար. Նոր Կտակարան 2023 (2022)
«Փետրվարի 6-12-ը: Հովհաննես 2-4», Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար. 2023
Փետրվարի 6-12-ը
Հովհաննես 2-4
«Պէտք է ձեզ՝ վերստին ծնուիլ»
Հովհաննես 2-4 գլուխների ընթերցումը ուսուցանելուն նախապատրաստվելու լավագույն եղանակն է: Գրի առեք ձեր ստացած հոգևոր տպավորությունները և, օգտագործելով այս նյութը, գտեք լրացուցիչ մտքեր և ուսուցման գաղափարներ:
Հրավիրեք կիսվել
Գրատախտակին գրեք երեք վերնագիր. Հովհաննես 2 , Հովհաննես 3 , և Հովհաննես 4 ։ Դասարանի անդամները կարող են վերանայել այս գլուխները մի քանի րոպե, ապա յուրաքանչյուր վերնագրի տակ գրել մի հատված, որն օգնել է նրանց հասկանալ վարդապետությունը և այդ գլխի իրադարձությունները: Քննարկեք նրանց գրած հատվածները:
Ուսուցանեք վարդապետությունը
Հիսուս Քրիստոսի հրաշքները «իր փառքը հայտնեց[ին]»
-
Այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար ձեռնարկում առաջարկում է կարդալ Հովհաննես 2․1-11 հատվածները մեկի տեսանկյունից, ով ներկա էր, երբ Հիսուսը ջուրը գինի դարձրեց: Գուցե դասարանի անդամները կիսվեն այս վարժության արդյունքում առաջացած մտքերով։ Ի՞նչ ենք սովորում այս հատվածներից Փրկիչի մասին: Այդ հրաշքն ինչպե՞ս է ցույց տալիս Աստծո փառքը (տես հատված 11)։
Մենք կարող ենք պաշտպանել սուրբ վայրերը և սրբությունները
-
Որպեսզի օգնեք դասարանի անդամներին սովորել, թե Հիսուս Քրիստոսն ինչպես տաճարից դուրս հանեց դրամափոխներին, կարող եք խնդրել նրանց մտածել այլ բաների մասին, բացի տաճարներից, որոնք Տերը սուրբ է համարում: Մենք ինչպե՞ս կարող ենք պահպանել այդպիսի սրբազան բաների սրբությունը:
Մենք պետք է վերստին ծնվենք՝ Աստծո արքայություն մտնելու համար
-
Ինչպե՞ս կբացատրեք ինչ-որ մեկին, թե ինչ է նշանակում վերստին ծնվել։ Կարող եք հրավիրել դասարանի անդամներին՝ իրենց կողքի նստածի հետ պարապել, թե ինչպես կպատասխանեին այդ հարցին։ Պարապելու ընթացքում նրանք կարող են քննարկել այսպիսի հարցեր. Ի՞նչ ենք սովորում Հիսուսի խոսքերից Հովհաննես 3․3-7-ում։ Ինչպե՞ս են ապաշխարությունը, մկրտությունը և հաստատումը օգնում մեզ վերստին ծնվել: «Օժանդակ նյութերում» ընդգրկված պնդումը օգտակար կլինի այս քննարկման համար։
-
Ոմանք կարծում են, որ մարդը չի կարող իրոք փոխվել: Նիկոդեմոսը, համենայն դեպս, մի մարդու օրինակ է, ով իսկապես փոխվեց Հիսուս Քրիստոսի ավետարանին հետևելու արդյունքում: Որպեսզի օգնեք դասարանի անդամներին համոզվել դրանում, կարող եք հրավիրել նրանց ուսումնասիրել Հովհաննես 3.1-2, Հովհաննես 7.45–52 և Հովհաննես 19.38-40-ը: Ի՞նչ ենք մենք սովորում այդ հատվածներից Նիկոդեմոսի վերաբերմունքի և համոզմունքների մասին: Նա ինչպե՞ս փոխվեց ժամանակի ընթացքում: Ի՞նչ օրինակներ կարող ենք բերել մարդկանց մասին, ովքեր փոխվել են ավետարանի շնորհիվ:
Հիսուս Քրիստոսն առաջարկում է մեզ Աստծո աշխատանքը կատարելու «կենդանի ջուրը» և «կերակուրը»
-
Մեր մարմիններն ամեն օր կերակուրի և ջրի կարիք ունեն: Հիսուսն անդրադարձավ այս համընդհանուր կարիքներին, երբ Նա ուսուցանեց ինչպես Սամարացի կնոջը, այնպես էլ Իր աշակերտներին (տես Հովհաննես 4․5-34)։ Որպեսզի օգնեք դասարանի անդամներին հասկանալ, թե ինչ էր ուսուցանում Փրկիչը, կարող եք գրատախտակին փակցնել ուտելիքի և ջրի նկարներ, ապա հրավիրել դասարանի անդամներին յուրաքանչյուր նկարի տակ գրել հոգևոր կերակուրի և ջրի մասին այն ճշմարտությունները, որոնք ուսուցանեց Հիսուսը: Փրկիչն ինչպե՞ս է բավարարում մեր հոգևոր քաղցն ու ծարավը։
-
Մտածելով Հիսուս Քրիստոսի մասին սամարացի կնոջ վկայության առաջացման վերաբերյալ, ձեր դասարանի անդամները կարող են խորհել, թե իրենք ինչպես սկսեցին հասկանալ, որ Նա Մեսիան է: Դասարանով փնտրեք սամարացի կնոջ արտահայտությունները, որոնք նա օգտագործել է Փրկիչի վկայակոչման համար Հովհաննես 4.6-30-ում: Ի՞նչ են բացահայտում այս արտահայտությունները կնոջ իմացության մասին՝ թե ով էր Հիսուսը: Ինչպե՞ս ենք մենք աճել մեր վկայություններով այն մասին, որ Նա մեր Փրկիչն է:
Օժանդակ նյութեր
Ի՞նչ է նշանակում վերստին ծնվել
Երեց Դեյվիդ Ա. Բեդնարն ուսուցանել է. «Դարձը … հզոր է, ոչ թե փոքր․ դա հոգևոր վերածնունդ է և հիմնավոր փոփոխություն մեր զգացումների և ցանկությունների մեջ, մեր մտածածի և անելիքի, և ով լինելու մեջ։ Իրոք Հիսուս Քրիստոսի ավետարանի էությունը բերում է հիմնավոր և մշտական փոփոխություն մեր իսկ էության մեջ, որը հնարավոր է, եթե մենք վստահում ենք «Սուրբ Մեսիայի արժանիքներին, ողորմածությանը և շնորհին» (2 Նեփի 2.8): Երբ մենք որոշում ենք հետևել Վարդապետին, մենք որոշում ենք փոխվել` հոգեպես վերածնվել» («Դուք պետք է վերստին ծնվեք», Լիահոնա, մայիս 2007, 20)։
Նախագահ Դալլին Հ․ Օուքսն ուսուցանել է․ «Մենք վերստին ծնվեցինք, երբ մտանք ուխտի փոխհարաբերության մեջ մեր Փրկիչի հետ՝ ծնվելով ջրից ու Հոգուց և վերցնելով մեզ վրա Հիսուս Քրիստոսի անունը: Մենք կարող ենք նորոգել այդ վերածնունդը ամեն կիրակի, երբ ճաշակում ենք հաղորդությունը: Վերջին Օրերի Սրբերը հաստատում են, որ նրանք, ովքեր վերստին ծնվել են այս ձևով, Հիսուս Քրիստոսի հոգևոր որդիներն են ու դուստրերը (տես Մոսիա 5.7, 15.9-13, 27.25): Սակայն, որպեսզի իրականացնենք վերստին ծնված իրավիճակի կանխատեսված օրհնությունները, մենք պետք է դեռևս պահենք մեր ուխտերը և համբերենք մինչև վերջ» (“Have You Been Saved?,” Ensign, May 1998, 56)։