Նոր Կտակարան 2023
Հունվարի 23-29-ը։ Մատթեոս 3, Մարկոս 1, Ղուկաս 3. «Պատրա՛ստ արեք Տիրոջ ճանապարհը»


«Հունվարի 23-29-ը: Մատթեոս 3, Մարկոս 1, Ղուկաս 3. «Պատրա՛ստ արեք Տիրոջ ճանապարհը», Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար. Նոր Կտակարան 2023 (2022)

«Հունվարի 23-29-ը: Մատթեոս 3, Մարկոս 1, Ղուկաս 3. Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար. 2023

Հովհաննես Մկրտիչը մկրտում է Հիսուսին

Նավուի Իլինոյսի տաճարի ապակենկարով պատուհանը, հեղինակ՝ Թոմ Հոլդման

Հունվարի 23-29-ը

Մատթեոս 3, Մարկոս 1, Ղուկաս 3

«Պատրա՛ստ արեք Տիրոջ ճանապարհը»

Երբ կարդաք և խորհեք Մատթեոս 3-ի, Մարկոս 1-ի և Ղուկաս 3-ի շուրջ, գրի առեք այն տպավորությունները, որոնք դուք կստանաք: Սա կհրավիրի Հոգին, երբ նախապատրաստվեք ուսուցանել։ Ի լրումն այս համառոտ շարադրանքի ուսուցման գաղափարների, դուք կարող եք Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար ձեռնարկի ուսուցման գաղափարները ևս կիրառել ձեր դասարանում։

կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Որպեսզի օգնեք դասարանի անդամներին կիսվել, թե ինչպես է Նոր Կտակարանի գիտելիքն օրհնում նրանց կյանքը, կարող եք գրել հետևյալ հարցը գրատախտակին. Ի՞նչ եք արել այս շաբաթ Նոր Կտակարանն ուսումնասիրելու շնորհիվ: Դասարանի անդամներին հրավիրեք կիսվել իրենց պատասխաններով։

ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Մատթեոս 3.1-12, Ղուկաս 3.2-18

Աշակերտները նախապատրաստում են իրենց և ուրիշներին ընդունել Հիսուս Քրիստոսին

  • Ինչպե՞ս ենք պատրաստվում կարևոր հյուրի այցելությանը: Այսպիսի հարցը կօգնի ձեզ ներկայացնել մի քննարկում, թե ինչպես Հովհաննես Մկրտիչը նախապատրաստեց մարդկանց ընդունել Հիսուս Քրիստոսին: Դասարանը բաժանեք երեք խմբի: Խմբերը կարող են կարդալ համապատասխանաբար Մատթեոս 3.1-6-ը, Մատթեոս 3.7-12-ը և Ղուկաս 3.10-15-ը, փնտրելով, թե Հովհաննես Մկրտիչն ինչպես նախապատրաստեց մարդկանց՝ Հիսուս Քրիստոսին իրենց կյանք ընդունելու համար: Թող խմբերը հերթով կիսվեն իրենց գտածով:

Հովհաննես Մկրտիչը քարոզում է

Հովհաննես Մկրտիչը քարոզում է անապատում, հեղինակ՝ Ռոբերտ Թ. Բարեթ

Ղուկաս 3․2-14

Մենք պետք է առաջ բերենք «ապաշխարության արժանի պտուղներ»

  • Ղուկաս 3.8-ում Հովհաննես Մկրտիչն ուսուցանել էր ժողովրդին, որ մինչև մկրտվելը նրանք պետք է ցույց տային իրենց ապաշխարության «պտուղները» կամ ապացույցը: Ինչպե՞ս կարող եք օգնել դասարանի անդամներին ճանաչել իրենց ապաշխարության ապացույցը: Դուք կարող եք խնդրել նրանց ուսումնասիրել Ղուկաս 3.8-14-ը և փնտրել, թե Հովհաննեսը ինչն էր համարում ապաշխարության «պտուղներ»: Նրանք կարող են նաև վերանայել Մորոնի 6.1-3-ը և Վարդապետություն և Ուխտեր 20.37-ը: Դուք կարող եք գրատախտակին նկարել մի մրգատու ծառ և թույլ տալ դասարանի անդամներին պիտակավորել ծառի պտուղը իրենց գտած ապաշխաարության «պտուղներով»: Սա կարող է նաև հարմար առիթ լինել՝ խոսելու այն մասին, թե ինչ է նշանակում իսկապես ապաշխարել:

Մատթեոս 3.13-17

Մենք հետևում ենք Հիսուս Քրիստոսին՝ մկրտվելով և ստանալով Սուրբ Հոգին

  • Հիսուս Քրիստոսի մկրտության պատմությունը կրկնելու համար փորձեք այս գաղափարը. հարցրեք դասարանի անդամներին, թե ինչպես կարող են Մատթեոս 3.13-17-ի օգնությամբ մկրտության մասին ուսուցանել մի երեխայի կամ ուրիշ հավատքից որևէ մեկին։ (Նրանք կարող են նաև օգտագործել նկարը այս շաբաթվա համառոտ շարադրանքից՝ Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար ձեռնարկում)։ Մկրտության ի՞նչ կարևոր տարրեր կընդգծեին նրանք: Նրանք կարող են կիրառել իրենց գաղափարները միմյանց ուսուցանելով:

  • Որպեսզի օգնեք դասարանի անդամներին խորհել իրենց մկրտության ուխտերով ապրելու կարևորության մասին, կարող եք որևէ մեկին հրավիրել կարդալ երեց Բեդնարի հայտարարությունը «Օժանդակ նյութերում»: Դասարանի անդամները գուցե հաճույքով կիսվեն սեփական մկրտությունների և մկրտության ուխտերի վերաբերյալ իրենց զգացումներով: Նրանք կարող են նաև երգել “Come, Follow Me” (Hymns, no. 116)։

  • Հովհաննես Մկրտիչն ուսուցանեց, որ Փրկիչը կմկրտի «Սուրբ Հոգով և կրակով» (Մատթեոս 3.11): Ի՞նչ խոստացավ Փրկիչը նրանց, ովքեր կմկրտվեն և կստանան Սուրբ Հոգու պարգևը: Աստծո արքայությունում առաջընթաց ունենալու համար մենք ինչո՞ւ պետք է ունենանք Սուրբ Հոգու պարգևը: Ի՞նչ ազդեցություն ունի կրակով և Սուրբ Հոգով մկրտությունը մեզ վրա (տես Ալմա 5․14)։ “Baptism of the Holy Ghost” տեսաֆիլմը (ChurchofJesusChrist.org) օգտակար կլինի այս քննարկման ժամանակ:

աղբյուրների պատկերակ

Օժանդակ նյութեր

Մեր մկրտության ուխտերը

Երեց Դեյվիդ Ա․ Բեդնարն ուսուցանել է․ «Մկրտության ուխտն ընդգրկում է երեք հիմնական պարտականություններ. (1) պատրաստ լինել մեզ վրա վերցնելու Հիսուս Քրիստոսի անունը, (2) միշտ հիշել Նրան և (3) պահել Նրա պատվիրանները: Այդ ուխտը պատվելու համար խոստացված օրհնությունն համար այն է, «որ [մենք] կարող ենք միշտ Նրա Հոգին [մեզ] հետ ունենալ» [Վարդապետություն և Ուխտեր 20.77]: Այսպիսով, մկրտությունը հիմնական նախապատրաստությունն է՝ ստանալու լիազորված հնարավորություն Աստվածագլխի երրորդ անդամի մշտական ուղեկցության համար» («Միշտ պահեք ձեր մեղքերի թողությունը», Լիահոնա, մայիս 2016, 60)։

Մկրտության ուխտերը պահող երիտասարդ տղայի օրինակ կարող եք տեսնել քույր Քերոլ Մ. Ստեֆենսի հետևյալ ելույթի սկզբում՝ «Մենք ուրախանալու մեծ պատճառ ունենք» (Լիահոնա, նոյեմբեր 2013, 115-117)։

Բարելավել մեր ուսուցումը

Ուսուցանեք հիմնական վարդապետությունը: Հայրում Սմիթն ուսուցանել է. «Քարոզեք Ավետարանի առաջին սկզբունքները, կրկին ու կրկին դրանք քարոզեք․ դուք կհայտնաբերեք, որ օրեցօր դրանց վերաբերյալ նոր մտքեր և լրացուցիչ լույս է բացվում ձեզ: Դուք կսկսեք ավելի լավ հասկանալ դրանք, և դրանք ավելի պարզ կլինեն ձեզ համար։ Այդ ժամանակ դուք ի վիճակի կլինեք դրանք ավելի պարզ բացատրել նրանց, ում սովորեցնում եք» (in History, 1838-1856 [Manuscript History of the Church], volume E-1, 1994, josephsmithpapers.org