Նոր Կտակարան 2023
Հունվարի 9-15-ը։ Մատթեոս 2, Ղուկաս 2. Եկանք նորան երկրպագելու


«Հունվարի 9-15-ը։ Մատթեոս 2, Ղուկաս 2. Եկանք նորան երկրպագելու», Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար. Նոր Կտակարան 2023 (2022)

«Հունվարի 9-15-ը։ Մատթեոս 2, Ղուկաս 2», Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար. 2023

երեք մարդ ճամփորդում են ուղտերով

Let Us Adore Him [Եկեք պաշտենք Նրան], հեղինակ՝ Դանա Մարիո Վուդ

Հունվարի 9-15-ը

Մատթեոս 2, Ղուկաս 2

Եկանք նորան երկրպագելու

Նախքան այս նյութում գաղափարների ընթերցումը, ուսումնասիրեք Մատթեոս 2-ը և Ղուկաս 2-ը և գրի առեք ձեր հոգևոր տպավորությունները: Սա կօգնի ձեզ հայտնություն ստանալ, թե ինչպես լավագույնս հոգալ ձեր դասարանի կարիքները:

կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Ինչպե՞ս կարող եք խրախուսել դասարանի անդամներին կիսվել իրենց մտքերով և փորձառություններով, որոնք նրանք ունեցան, երբ անհատապես և իրենց ընտանիքներով ուսումնասիրեցին սուրբ գրությունները: Չնայած նրանք, հավանաբար, ծանոթ են Մատթեոս 2 և Ղուկաս 2 գլուխների Փրկիչի ծննդյան պատմության հետ, նրանք միշտ կարող են նոր հոգևոր ներըմբռնումներ ունենալ: Կարող եք հրավիրել դասարանի մի քանի անդամների կիսվել իրենց հանդիպած մի ուղերձով, որը նրանց նորովի տպավորեց:

ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Մատթեոս 2․1-12, Ղուկաս 2․1-38

Շատ վկայություններ կան Քրիստոսի ծննդի մասին

  • Երկրպագողների պատմությունները Մատթեոս 2․1-12 և Ղուկաս 2․1-38 հատվածներում կարող են օգնել ձեր դասարանի անդամներին խորհել այն մասին, թե նրանք ինչպես են ցույց տալիս իրենց սերը Փրկիչի հանդեպ: Վերանայեք այս շաբաթվա համառոտ շարադրանքի Քրիստոսի ծննդյան վկաների աղյուսակը Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար ձեռնարկում։ Ձեր դասարանի որոշ անդամներ կարող են կիսվել այս վարժությունից ձեռք բերած գաղափարներով կամ դա կարող եք անել դասարանով: Ինչո՞ւ է կարևոր, որ Քրիստոսի այս վկաները կյանքի տարբեր ոլորտներից էին: Մենք ինչպե՞ս կարող ենք հետևել նրանց օրինակին։

    հովիվը ոչխարների հետ

    Հովիվները դարձան Փրկիչի ծննդյան առաջին վկաները:

  • Նախքան Քրիստոս մանուկին երկրպագելը այս վկաները որոնում էին Նրան: Որպեսզի օգնեք դասարանի անդամներին սովորել նրանց օրինակից, կարող եք գրատախտակին գրել հետևյալ վերնագրերը. Հովիվներ, Աննա, Սիմէօն, և Մոգեր: Ապա դասարանի անդամները կարող են աչքի անցկացնել Մատթեոս 2 և Ղուկաս 2 գլուխները և գրատախտակին գրել, թե ինչ արեցին այս մարդիկ Փրկիչին որոնելու համար: Ի՞նչ են հուշում այս պատմություններն այն մասին, թե մենք ինչ ուղիներով կարող ենք որոնել Քրիստոսին:

Մատթեոս 2.13-23

Ծնողները կարող են հայտնություն ստանալ իրենց ընտանիքները պաշտպանելու համար

  • Որպեսզի քննարկում սկսեք այն մասին, թե ինչպես էր Երկնային Հայրն առաջնորդում Հովսեփին և Մարիամին՝ կատարելու իրենց դերը որպես Փրկիչի ծնողներ, կարող եք հրավիրել դասարանի անդամներին թվարկել գրատախտակին, թե ինչ վտանգների ենք մենք այսօր հանդիպում։ Ի՞նչ ենք սովորում Մատթեոս 2.13-23 հատվածներից այն մասին, թե ինչպես պաշտպանվել այդ վտանգներից: Ինչպե՞ս է անձնական հայտնությունն օգնել մեզ վտանգից պաշտպանել մեր ընտանիքները կամ մտերիմներին: Ի՞նչ խորհուրդ են տվել մարգարեներն ու առաքյալները, որ օգնեն մեզ հոգևոր պաշտպանություն գտնել:

Ղուկաս 2.40-52

Նույնիսկ պատանի հասակում Հիսուսը կենտրոնանում էր Իր Հոր կամքը կատարելու վրա:

  • Պատմությունն այն մասին, թե ինչպես էր Հիսուսն ուսուցանում տաճարում, երբ ընդամենը 12 տարեկան էր, կարող է հատկապես ուշագրավ լինել պատանիների համար, ովքեր մտածում են, թե ինչպես կարող են ներդրում ունենալ Աստծո աշխատանքում: Կարող եք դասարանը բաժանել զույգերի և միասին կարդալ Ղուկաս 2.40-52-ը (տես գաղափարը Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունից, որը գտնվում է Ղուկաս 2.46-ում, ծանոթագրություն գ ): Յուրաքանչյուր զույգ կարող է մի քանի րոպեում միմյանց հետ կիսվել, թե ինչն է ոգեշնչում իրենց այս պատմության մեջ: Ի՞նչ հնարավորություններ ունենք ավետարանի մասին մեր գիտելիքով կիսվելու համար: Ի՞նչ փորձառություններով կարող ենք կիսվել:

  • Ի՞նչ է սովորեցնում մեզ Ղուկաս 2.40–52 հատվածն այն մասին, թե ինչպիսին էր Հիսուսը պատանի հասակում: Ղուկաս 2.52-ում ներկայացված անձնական աճի օրինակը կարող է ոգեշնչված քննարկման առիթ լինել այն մասին, թե մենք ինչ ենք անում Քրիստոսին ավելի նմանվելու համար: Դուք կարող եք առաջարկել դասարանի որևէ անդամի խորհել, թե ինչպես են իրենք աճում իմաստությամբ (բանականությամբ), կազմվածքով (ֆիզիկապես), Աստծո հետ բարեհաճությամբ (հոգևորապես), ուրիշների հետ բարեհաճությամբ (հասարակության մեջ): Նրանք կարող են նույնիսկ ավելի շատ նպատակներ դնել այս ոլորտներից մեկում կամ մի քանիսում: Եթե կցանկանաք շարունակել այս ոլորտներում Քրիստոսին նմանվելու մասին քննարկումը, հատկապես, եթե դուք ուսուցանում եք երիտասարդներին, մտածեք, թե ինչպես օգտագործել «Օժանդակ նյութերի» հայտարարությունը։

աղբյուրների պատկերակ

Օժանդակ նյութեր

Ինչպես օգնել երեխաներին և երիտասարդներին զարգանալ «իմաստութիւնով եւ հասակով, եւ շնորհքով՝ Աստուծոյ եւ մարդկանց մօտ»

Նախագահ Սթիվեն Ջ․ Լանդը այսպես է նկարագրել երեխաների և երիտասարդների ծրագիրը, որը մասամբ հիմնված է Ղուկաս 2․52-ի վրա։

«Երեխաների և երիտասարդների ծրագիրը մի գործիք է, որն օգնում է Երեխաների միության բոլոր երեխաներին և երիտասարդներին աճել աշակերտության մեջ և ձեռք բերել հավատքով լի տեսլական առ այն, թե ինչպիսին է երջանկության ճանապարհը: Նրանք կսպասեն և կկարոտեն ուխտի ուղու ճանապարհային կայաններին ու ցուցանակներին, որտեղ նրանք կմկրտվեն և կհաստատվեն Սուրբ Հոգու պարգևով և կլինեն քվորումների ու Երիտասարդ կանանց դասարանների անդամներ, որտեղ նրանք կզգան ուրիշներին օգնելու ուրախությունը՝ Քրիստոսանման ծառայության գործողությունների հաջորդականությամբ: Նրանք մեծ ու փոքր նպատակներ կդնեն, որոնք հավասարակշռություն կմտցնեն նրանց կյանքում, երբ ավելի նմանվեն Փրկիչին» («Գտնել ուրախություն Քրիստոսում», Լիահոնա, նոյեմբեր 2020, 36-37)։

Բարելավենք մեր ուսուցումը

Ներգրավեք սովորողներին, ովքեր չեն ուսումնասիրում սուրբ գրությունները տանը: Չնայած դասարանի որոշ անդամներ գուցե չեն կարողացել կարդալ Մատթեոս 2 և Ղուկաս 2 գլուխները նախքան դասը, նրանք, այնուամենայնիվ, կարող են կիսվել իմաստալի գաղափարներով։ Հավաստիացեք, որ դասարանի բոլոր անդամները հնարավորություն ունեն մասնակցելու և նպաստելու քննարկմանը: