Նոր Կտակարան 2023
Հունվարի 2-8-ը։ Մատթեոս 1, Ղուկաս 1. «Թող քո խօսքի պէս լինի ինձ»


«Հունվարի 2-8-ը։ Մատթեոս 1, Ղուկաս 1. «Թող քո խօսքի պէս լինի ինձ», Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար. Նոր Կտակարան 2023 (2022)

«Հունվարի 2-8-ը։ Մատթեոս 1, Ղուկաս 1», Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար. 2023

Մարիամն ու Եղիսաբեթը

Հունվարի 2-8-ը

Մատթեոս 1, Ղուկաս 1

«Թող քո խօսքի պէս լինի ինձ»

Նախքան լրացուցիչ ուսումնական նյութերի ընթերցումը կարդացեք և խորհեք Մատթեոս 1 և Ղուկաս 1 գլուխների շուրջ, և գրի առեք ձեր հոգևոր տպավորությունները: Թող Հոգին առաջնորդի ձեր նախապատրաստումը: Ապա ուսումնասիրեք այս համառոտ շարադրանքում և Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար ձեռնարկում տրված գաղափարները։

կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Մատթեոսի, Ղուկասի և ավետարանի մյուս հեղինակների հիմնական նպատակն էր վկայել, որ Հիսուս Քրիստոսը Աստծո Որդին է: Դասարանի անդամներին մի քանի րոպե ժամանակ տվեք վերանայելու Մատթեոս 1 կամ Ղուկաս 1 գլուխները, և կիսվել մի հատվածով, որը խթանում է նրանց հավատքը Հիսուս Քրիստոսի հանդեպ: Երբ ուսանողներն այս տարի ուսումնասիրեն Նոր Կտակարանը, առաջարկեք նրանց կազմել հատվածների ցուցակ, որոնք վկայում են, որ Հիսուս Քրիստոսը Աստծո Որդին է: Դուք կարող եք նույնիսկ այդ ցուցակը պահել դասարանում:

ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Մատթեոս 1.18-25, Ղուկաս 1.5-80

Երկնային Հայրը, աշխատելով Իր հավատարիմ զավակների միջոցով, իրականացնում է Իր նպատակները

  • Դասարանի անդամները հավանաբար կունենան ավելի իմաստալի փորձառություններ, եթե այս տարի Նոր Կտակարանն ուսումնասիրելիս դասեր քաղեն այն մարդկանց փորձառություններից, ում մասին իրենք կարդում են: Որպեսզի օգնեք նրանց այդ հարցում, կարող եք գրատախտակին գրել Մատթեոս 1 և Ղուկաս 1 գլուխներում հանդիպող մարդկանց անունները սուրբ գրությունների հղումների հետ՝ հետևյալ ձևով.

    Ի՞նչ կարող ենք սովորել այս պատմություններից, որն այսօր օգտակար կլինի մեզ համար։

  • Որպեսզի օգնեք դասարանի անդամներին ավելի խորը մտածել Մարիամի և Հոր ծրագրում նրա դերի մասին, կարող եք ցուցադրել “An Angel Foretells Christ’s Birth to Mary” և “Mary and Elisabeth Rejoice Together” տեսանյութերը (ChurchofJesusChrist.org)։ Կամ միասին կարող եք կարդալ Ղուկաս 1․26-38, 46-56 հատվածները՝ փնտրելով Մարիամի խոսքերը, որոնք բացահայտում են նրա բնավորության որոշ գծերը: Ուրիշ ի՞նչ ենք սովորում Մարիամից:

Ղուկաս 1.5-25

Աստծո օրհնությունները գալիս են Նրա իսկ ժամանակին

  • Ձեր դասարանում կարող են լինել մարդիկ, ովքեր Եղիսաբեթի և Զաքարիայի նման արդարակյաց են ապրում, սակայն դեռ չեն ստացել հուսացած օրհնությունը: Կարող եք հրավիրել դասարանին աչքի անցկացնել Ղուկաս 1.5-25-ը և փնտրել դասեր, որոնք կարող են սովորել Եղիսաբեթից և Զաքարիայից՝ Տիրոջը սպասելու վերաբերյալ: Տիրոջ ժամանակին սպասելու ուրիշ ի՞նչ օրինակներով կարող են դասարանի անդամները կիսվել իրենց սեփական կյանքից կամ սուրբ գրությունների պատմություններից: Ի՞նչ ենք սովորում այս օրինակներից: Դասարանի անդամները կարող են նաև քննարկել «Օժանդակ նյութեր» բաժնի հայտարարությունը։

Ղուկաս. 1.26-38

«Աստուծոյ առաջին ոչ մի բան անկարելի չէ»

  • Դասարանի անդամները կարող են երբեմն Մարիամի նման մտածել, թե ինչպե՞ս կարող են իրականանալ Աստծո ծրագրերն իրենց համար կամ իրենց տրված խոստումները: Որպեսզի օգնեք դասարանի անդամներին հասկանալ, որ Աստծո զորությամբ բոլոր բաները հնարավոր են, կարող եք նրանց ցույց տալ Ավետումը՝ Գաբրիէլ հրեշտակը հայտնվում է Մարիամին (Ավետարանի պատկերագիրք, հ. 28) և հրավիրել միասին կարդալու Ղուկաս 1.26–38-ը: Ի՞նչ կարող ենք սովորել անհնարին թվացող բաները հաղթահարելու մասին՝ ուսումնասիրելով Մարիամի խոսքերն ու գործողությունները: Խնդրեք դասարանի անդամներին կիսվել փորձառություններով, որոնց ժամանակ Աստված օգնել է նրանց իրականացնել մի բան, որը, նրանց կարծիքով, անհնարին էր:

աղբյուրների պատկերակ

Լրացուցիչ աղբյուրներ

Սպասենք Տիրոջը

Ընդունելով այն փաստը, որ շատերի համար պարզ չէ, թե ինչու պետք է սպասել Աստծո օրհնություններին, երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդն ասել է.

«Նման հարցերի պատասխանն է. «Այո, Աստված կարող է ակնթարթորեն հրաշքներ գործել, բայց վաղ թե ուշ մենք սովորում ենք, որ մեր մահկանացու ճամփորդության ժամանակներն ու եղանակները պատկանում են Նրան և ուղղորդվում միայն Նրա կողմից»։ … Հավատալ՝ նշանակում է վստահել Աստծուն լավ և վատ ժամանակներում, եթե նույնիսկ դա ներառում է որոշ տառապանք, մինչև որ կտեսնենք մեզ համար Նրա բացահայտվող բազուկը։ …

«Տիրոջն ապավինողները կնորոգվին ուժով, թևերով վեր կսլանան արծիվների պես, կվազեն և չեն վաստակիլ, կգնան և չեն հոգնիլ» [Եսայիա 40․31, շեշտադրումն ավելացված է]։ Ես աղոթում եմ, որ «շուտով»՝ վաղ թե ուշ, այդ օրհնությունները տրվեն ձեզանից յուրաքանչյուրին, ով սփոփանք է փնտրում իր վշտին և ազատում փորձանքից։ Ես վկայում եմ Աստծո սիրո և Նրա փառահեղ ավետարանի Վերականգնման մասին, որն ինչ-որ կերպով լուծում է առաջարկում այս կյանքում հանդիպած խնդիրներին» («Տիրոջ ապաւինողները», Լիահոնա, նոյեմբեր 2020, 116-117)։

Բարելավել մեր ուսուցումը

Խրախուսեք դասարանի անդամներին ուսումնասիրել սուրբ գրությունները տանը: Ուղիներից մեկը, որով դուք կարող եք խրախուսել սուրբ գրությունների տնային ուսումնասիրությունը՝ ժամանակ հատկացնելն է դասարանի անդամներին, որ կիսվեն անհատական և ընտանեկան ուսումնասիրությունից իրենց բացահայտումներով և գաղափարներով (տես Ուսուցանել Փրկիչի ձևով29