«Հունվարի 16-22-ը։ Հովհաննես 1. Մեսիան գտել ենք», Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար. Նոր Կտակարան 2023 (2022)
«Հունվարի 16-22-ը։ Հովհաննես 1», Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար. 2023
Հունվարի 16-22-ը
Հովհաննես 1
Մեսիան գտել ենք
Երբ կարդաք Հովհաննես 1 գլուխը և խորհեք դրա մասին, աղոթեք, որ Հովհաննեսի վկայության մասին ուսուցանելիս ունենաք հոգևոր առաջնորդություն: Գրի առեք ձեր տպավորությունները: Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար ձեռնարկը և այս նյութի գաղափարները կօգնեն ձեզ ոգեշնչել ձեր դասարանի անդամներին, որ հասկանան և կիրառեն այս գլխի վարդապետությունը:
Հրավիրեք կիսվել
Որպեսզի օգնեք դասարանի անդամներին կիսվել իրենց սովորածով, խնդրեք նրանց թերթիկների վրա գրել իրենց կարդացածի վերաբերյալ հարցեր, մեկնաբանություններ կամ գաղափարներ և դնել դրանք տարայի մեջ: Տարայից հանեք թերթիկները և դասարանով քննարկեք։
Ուսուցանեք վարդապետությունը
Հիսուս Քրիստոսը «սկզբումն Աստուծոյ մօտ էր»
-
Հովհաննեսն ի՞նչ է ուսուցանել Քրիստոսի նախաերկրային կյանքի մասին: Ինչո՞ւ է կարևոր իմանալ Քրիստոսի նախաերկրային դերերի մասին: Օգտակար կլինի այս հարցերը գրել գրատախտակին և խնդրել դասարանի անդամներին պատասխաններ փնտրել Հովհաննես 1.1-5-ում (տես նաև Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Հովհաննես 1.1-5 [Աստվածաշնչի հավելվածում], Մովսես 1․32-33, Սուրբ գրքերի ուղեցույց, «Հիսուս Քրիստոս, Քրիստոսի նախամահկանացու գոյությունը»): Դասարանի անդամները կարող են նաև կիսվել այն ամենով, ինչ սովորում են Քրիստոսի նախաերկրային դերերի մասին «Կենդանի Քրիստոսը` Առաքյալների Վկայությունը» նյութից (ChurchofJesusChrist.org):
-
Եթե ցանկանաք օգտագործել այս հատվածները Տիրոջ արարչագործությունների մասին պատմելու համար, կարող եք կարդալ Հովհաննես 1.3-ը և ցույց տալ երկրագնդի գեղեցկությունը պատկերող նկարներ։ Կարող եք ցուցադրել “Our Home” տեսանյութը (ChurchofJesusChrist.org)։ Հրավիրեք դասարանի անդամներին կիսվել, թե Փրկիչի արարչագործություններն ինչպե՞ս են օգնում իրենց զգալ Նրա սերը:
Հիսուս Քրիստոսը Լույսն է
-
Խնդրեք դասարանի անդամներին գտնել լույս բառի բոլոր գործածումները, որոնք հանդիպում են Հովհաննես 1․1-14-ում։ Ինչո՞ւ է լույս բառը լավագույնս նկարագրում Հիսուս Քրիստոսին։ Դասարանի անդամները կարող են կիսվել, թե ինչպես են Փրկիչն ու Նրա ավետարանը հոգևոր լույս բերում իրենց կյանք: Այս քննարկման շրջանակներում հանձնարարեք նրանց ավելի շատ բան կարդալ Քրիստոսի Լույսի մասին Վարդապետություն և Ուխտեր 84.45-46, 88.11-13 հատվածներում, կամ կարող եք ուղղորդել նրանց կարդալ «Քրիստոսի Լույսը» բացատրությունը Աստվածաշնչի բառարանում: Ինչպե՞ս կարող ենք Փրկիչի լույսով կիսվել ուրիշների հետ:
-
Որպեսզի օգնեք դասարանին պատկերացնել այն ամենը, ինչ ուսուցանվում է Փրկիչի մասին Հովհաննես 1 գլխում, կարող եք ցուցադրել մի քանի նկարներ (ներառյալ այս շաբաթվա համառոտ շարադրանքի նկարը՝ Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար ձեռնարկում), որոնք պատկերում են Հիսուս Քրիստոսի կյանքը և աստվածային առաքելությունը: Դասարանի անդամները կարող են աչքի անցկացնել Հովհաննես 1.1-14-ը՝ փնտրելով բառեր կամ արտահայտություններ, որոնք կարող են վերնագիր ծառայել նկարների համար:
Մենք կարող ենք ունենալ մեր անձնական վկայությունը Փրկիչի մասին, ապա՝ ուրիշներին ասենք՝ «եկէք եւ տեսէք»
-
Հովհաննես 1-ում «եկէք եւ տեսէք» հրավերը հանդիպում է երկու անգամ (տես հատվածներ 39, 46): Մենք գուցե հնարավորություն չունենանք տեսնել Փրկիչին ֆիզիկապես, ինչպես Անդրէասն ու Նաթանայելը, բայց մենք կարող ենք արձագանքել նույն հրավերին: Ի՞նչ է նշանակում «եկէք եւ տեսէք» հրավերը մեր օրերում։
-
Դասարանի անդամները կարող են կարդալ Հովհաննես 1․35-51 հատվածները և կիսվել, թե ինչ են սովորում այս հատվածներից այն մասին, թե ինչպես հրավիրել մարդկանց սովորել Քրիստոսի մասին (տես նաև «Օժանդակ նյութեր» կամ “Inviting Others to ‘Come and See’” տեսանյութը՝ ChurchofJesusChrist.org կայքում)։ Նրանք կարող են նաև պատմել, թե ինչ պարզ և բնական եղանակներով են մարդկանց հրավիրում, որպեսզի «գան և տեսնեն»։
1:17
Օժանդակ նյութեր
Մենք կարող ենք հրավիրել ուրիշներին, ասելով՝ «եկեք և տեսեք»
Երեց Նիլ Լ. Անդերսենն ուսուցանել է.
«Փրկիչն ուսուցանեց մեզ, թե ինչպես կիսվել ավետարանով։ Ինձ դուր է գալիս Անդրեասի պատմությունը, ով հարցրեց. «Վարդապետ, ո՞րտեղ ես կենում»։ [Հովհաննես 1.38]։ Հիսուսը կարող էր պատասխանել իր բնակավայրի վերաբերյալ հարցին։ Բայց դրա փոխարեն Նա ասաց Անդրեասին. «Եկէք եւ տեսէք» [Հովհաննես 1.39]։ Ինձ դուր է գալիս, որ Փրկիչն ասում էր. «Եկեք ու տեսեք ոչ միայն, թե որտեղ եմ ես ապրում, այլ նաև ինչպես եմ ապրում։ Եկեք և տեսեք, թե ով եմ ես։ Եկեք ու զգացեք Հոգին»։ Մենք ամեն ինչ չգիտենք այդ օրվա մասին, բայց մենք իսկապես գիտենք, որ երբ Անդրեասը գտավ իր եղբորը՝ Սիմոնին, նա հայտարարեց. «Մեսիան գտել ենք» [Հովհաննես 1.41]:
«Մենք կարող ենք հետևել Փրկիչի օրինակին և մեր զրույցների ժամանակ հետաքրքրություն ցուցաբերած մարդկանց հրավիրենք` «եկեք և տեսեք»: Ոմանք կընդունեն մեր հրավերը, իսկ ոմանք չեն ընդունի: Մենք բոլորս էլ գիտենք ինչ-որ մեկին, ում հրավիրել են մի քանի անգամ, մինչև որ ընդունել է «եկեք և տեսեք» հրավերը» («Սա հրաշք է», Լիահոնա, մայիս 2013, 79)։