Նոր Կտակարան 2023
Փետրվարի 27-ից մարտի 5-ը: Մատթեոս 8, Մարկոս 2-4, Ղուկաս 7. «Քո հաւատքն ապրեցրեց քեզ»


«Փետրվարի 27-ից մարտի 5-ը: Մատթեոս 8, Մարկոս 2-4, Ղուկաս 7. «Քո հաւատքն ապրեցրեց քեզ», Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա դպրոցի համար. Նոր Կտակարան 2023 (2022)

«Փետրվարի 27-ից մարտի 5-ը: Մատթեոս 8, Մարկոս 2-4, Ղուկաս 7. Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա դպրոցի համար. 2023

Հիսուսը բարձրացնում է մարդուն անկողնուց

«Փետրվարի 27-ից մարտի 5-ը

Մատթեոս 8, Մարկոս 2-4, Ղուկաս 7

«Քո հաւատքն ապրեցրեց քեզ»

Ուսուցանելու ձեր նախապատրստությունը սկսվում է, երբ աղոթքով ուսումնասիրում եք Մատթեոս 8, Մարկոս 2-4 և Ղուկաս 7 գլուխները: Ե՛կ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար ձեռնարկը կարող է խորացնել ձեր ուսումնասիրությունը և հուշել ուսուցման գաղափարներ՝ ի լրումն նրանց, որոնք ներկայացված են այստեղ:

կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Ձեր դասարանի անդամները գուցե գտել են զորավոր գաղափարներ այդ գլուխների իրենց անձնական ուսումնասիրության ժամանակ (տես Փրկիչի բժշկությունների ցուցակը այս շաբաթվա համառոտ շարադրանքում՝ Ե՛կ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար ձեռնարկում): Հրավիրեք դասարանի անդամներին իրենց մտքերով կիսվել ընկերակցի կամ ամբողջ դասարանի հետ:

ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Մատթեոս 8, Մարկոս 2, Ղուկաս 7

Հրաշքները տեղի են ունենում համաձայն Աստծո կամքի և առ Հիսուս Քրիստոս մեր հավատքի

  • Ինչպե՞ս կարող եք օգտագործել Փրկիչի կատարած հրաշքների մասին պատմությունները, որպեսզի օգնեք դասարանի անդամներին զորացնել իրենց հավատը Նրա հանդեպ: Կարող եք խնդրել նրանց գրատախտակին գրել մի քանի հրաշքով բժշկումներ Մատթեոս 8, Մարկոս 2 և Ղուկաս 7 գլուխներից։ Դասարանի անդամները կարող են քննարկել, թե բուժված մարդիկ ինչպես ցույց տվեցին իրենց հավատքը Քրիստոսի հանդեպ: Այս պատմություններն ի՞նչ են մեզ ուսուցանում հավատքի և հրաշքների մասին։ Դասարանի անդամները կարող են կիսվել հավատքի և հրաշքների մասին լրացուցիչ ճշմարտություններով հետևյալ աղբյուրներից՝ Մորմոն 9.15-21, Եթեր 12.12-16, Մորոնի 7.27-37, և Վարդապետություն և Ուխտեր 35.8 (տես Սուրբ գրքերի ուղեցույց, «Հրաշքներ»)։ Արդյո՞ք տեսել ենք հրաշքներ, երբ հավատք ենք գործադրել Հիսուս Քրիստոսի հանդեպ:

  • Մարկոս 2․1-12-ում գրված հրաշքի պատմությունն, ի թիվս այլ բաների, ուսուցանում է միասին աշխատելու կարևորությունը՝ որպեսզի օգնենք Փրկչին հոգևոր կամ ֆիզիկական կարիքներ ունեցող մարդկանց սպասավորելու հարցում։ Դասարանի անդամներին հրավիրեք աչքի անցկացնել սուրբգրային այդ պատմությունը և կիսվեք Երեց Չի Հոնգ (Սեմ) Վոնգի «Փրկենք միասին» ելույթից որոշ գաղափարներով (Լիահոնա, նոյեմբեր 2014, 14-16, տես նաև «Օժանդակ նյութեր»)։ Ի՞նչ կարող ենք սովորել Մարկոս 2.1-12-ից կարիքավորներին ծառայելու գործում միասնաբար աշխատելու կարևորության մասին (տես նաև Մարկոս 3․24-25

Մարկոս 4.35-41

Հիսուս Քրիստոսը զորություն ունի խաղաղություն բերել կյանքի փոթորիկների մեջ

  • Դուք գուցե տեղյակ եք որոշ մարտահրավերների մասին, որոնց դիմակայում են ձեր դասարանի անդամները: Քանի որ մեր կյանքի որոշակի պահերին մենք բոլորս ունենում ենք փորձություններ, Մարկոս 4.35-41 հատվածների վերընթերցումը դասարանի անդամներին հավատքով կլցնի առ այն, որ Փրկիչը կարող է նրանց խաղաղություն բերել: Ուսանողներին բաժանեք մեկական թուղթ և խնդրեք, որ մի երեսին գրեն իրենց ունեցած որևէ փորձության մասին: Հակառակ երեսին խնդրեք նրանց գրել որևէ բան Մարկոս 4.35-41-ից, որը ոգեշնչում է նրանց դիմել Փրկիչին իրենց փորձությունների ժամանակ: Հորդորեք դասարանի անդամներին կիսվել իրենց գրածով, եթե կամենան:

  • Master, the Tempest Is Raging (Hymns, no. 105) օրհներգը գրվել է Մարկոս 4․35-41-ի պատմության հիման վրա։ Թերևս դասարանի անդամները կարող են օրհներգում գտնել բառեր, որոնք նման են սուրբգրային արտահայտություններին։ Դուք կարող եք նաև ցույց տալ այդ տեսարանը պատկերող նկար (տես Ավետարանի պատկերագիրք, հ.40) և քննարկել, թե որ պահն է պատկերել նկարիչը: Ուրիշ ինչպե՞ս կարող եք օգնել դասարանի անդամներին հասկանալ այս հրաշքի իմաստն ու զորությունը:

Հիսուսը նավակի մեջ կանգնած՝ հանգստացնում է փոթորիկը

From Fear to Faith [Վախից դեպի հավատք], հեղինակ՝ Հովարդ Լայըն

Ղուկաս 7.36–50

Երբ մեզ ներվում են մեր մեղքերը, մեր սերը Փրկիչի հանդեպ խորանում է

  • Ի՞նչ կարող ենք սովորել կնոջ օրինակից և Փրկիչի ուսմունքներից Ղուկաս 7.36–50-ում, երբ մենք ներում ենք փնտրում մեր սեփական մեղքերի համար: Ինչպե՞ս է ապաշխարությունն օգնում մեզ ավելի մոտենալ Հիսուս Քրիստոսին: Ինչպե՞ս է այս պատմությունն ազդում մեղք գործողների հանդեպ մեր վերաբերմունքի վրա։

աղբյուրների պատկերակ

Օժանդակ նյութեր

«Հիսուսն էլ նորանց հաւատքը տեսնելով…»

Երեց Չի Հոնգ (Սեմ) Վոնգը Մարկոս 2․1-12-ի պատմության վերաբերյալ կիսվել է հետևյալ գաղափարով․

«Ավարտելով, թույլ տվեք կիսվել ձեզ հետ թաքնված մեկ այլ գանձով, որը գտնվում է սուրբ գրությունների այս պատմության մեջ: Դա 5-րդ հատվածն է․ «Հիսուսն էլ նորանց հավատքը տեսնելով…» (շեշտադրումն ավելացված է): Ես նախկինում սա չէի նկատել՝ նորանց հավատքը։ …

Ովքե՞ր էին այն մարդիկ, ում մասին խոսում էր Հիսուսը: Նրանց թվում, իհարկե, կարող են լինել այն չորսը, ովքեր տեղափոխեցին անդամալույծ մարդուն, այդ մարդը, այն մարդիկ, ովքեր աղոթեցին նրա համար, և բոլոր նրանք, ովքեր այնտեղ լսում էին Հիսուսի քարոզները և իրենց սրտում լուռ ուրախանում սպասվելիք հրաշքով: Նրանց թվում կարող էին լինել ամուսին, ծնող, որդի կամ դուստր, միսիոներ, քվորումի նախագահ, Սփոփող միության նախագահ, եպիսկոպոս և հեռավոր ընկեր: Մենք բոլորս կարող ենք օգնել միմյանց: Մենք միշտ պետք է պատրաստակամությամբ ներգրավվենք կարիքի մեջ գտնվողներին փրկելու աշխատանքում» («Փրկենք միասին», Լիահոնա, նոյեմբեր 2014, 16):

Բարելավենք մեր ուսուցումը

Հաճախ վկայություն բերեք Հոգևոր ճշմարտությունների մասին ձեր պարզ, անկեղծ վկայությունը հզոր ազդեցություն կարող է թողնել նրանց վրա, ում դուք ուսուցանում եք: Ձեր վկայությունը պետք չէ, որ լինի պերճախոս կամ երկար: Օրինակ՝ դա կարող է լինել մի պարզ վկայություն՝ ձեր կյանքում ավետարանի հրաշքն ունենալու վերաբերյալ: