Նոր Կտակարան 2023
Մարտի 6-12-ը։ Մատթեոս 9-10, Մարկոս 5, Ղուկաս 9. «Այս տասներկուսին ուղարկեց Հիսուսը»


«Մարտի 6-12-ը։ Մատթեոս 9-10, Մարկոս 5, Ղուկաս 9. «Այս տասներկուսին ուղարկեց Հիսուսը», Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար. Նոր Կտակարան 2023 (2022)

«Մարտի 6-12-ը։ Մատթեոս 9-10, Մարկոս 5, Ղուկաս 9», Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար․ 2023

Նկար
Հիսուսը կարգում է Պետրոսին

Մարտի 6-12-ը

Մատթեոս 9-10, Մարկոս 5, Ղուկաս 9

«Այս տասներկուսին ուղարկեց Հիսուսը»

Երբ կարդաք Մատթեոս 9-10, Մարկոս 5 և Ղուկաս 9 գլուխները, Սուրբ Հոգուց ոգեշնչում փնտրեք այն մարդկանց կարիքների վերաբերյալ, ում դուք ուսուցանում եք։ Ձեր հոգևոր տպավորությունները գրի առնելով՝ կօգնեք ձեզ պատրաստվել մի փորձառության, որը կօրհնի ձեզ և ձեր դասարանի անդամներին:

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Կարող եք խնդրել, որ դասարանի անդամներից յուրաքանչյուրը թերթիկի վրա գրի մի ճշմարտություն, այդ թվում՝ սուրբ գրության հատվածները, որոնք սովորել է սուրբ գրություններից այս շաբաթ։ Թերթիկները հավաքելուց հետո ընտրեք մի քանիսը և կարդացեք դասարանի համար: Ինչպե՞ս կարող ենք կիրառել այս ճշմարտությունները մեր կյանքում:

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Մատթեոս 9

Քրիստոսը զորություն ունի բուժելու մեզ ֆիզիկապես և հոգևորապես

  • Փրկիչի հրաշագործ բժշկությունները նույնպես ուսուցանում են հոգևոր ճշմարտություններ: Որպեսզի օգնեք դասարանի անդամներին հասկանալ դա, կարող եք դասարանը բաժանել չորս խմբի և յուրաքանչյուր խմբին հանձնարարել հետևյալ հատվածներից մեկը. Մատթեոս 9․2-8, Մատթեոս 9․18-19, 23-26, Մատթեոս 9․20-22, և Մատթեոս 9․27-31։ Խնդրեք յուրաքանչյուր խմբին ուսումնասիրել իրենց հատվածում նկարագրված հրաշքը, այնուհետև ամփոփել այն դասարանի համար: Ի՞նչ հոգևոր ճշմարտություններ կարող ենք սովորել այս հրաշքներից։

Նկար
կինը փորձում է դիպչել Հիսուսի հագուստին

Trust in the Lord [Վստահեք Տիրոջը], հեղինակ՝ Լիզ Լեմոն Սվինդլ

Մատթեոս 10

Տերը զորություն է տալիս իր ծառաներին՝ կատարելու Իր աշխատանքը

  • Փրկիչի հանձնարարությունը Իր առաքյալներին կարող է օգնել մեզ մեր անհատական պարտականություններում: Դասարանի անդամները գուցե գաղափարներ ունեն այս թեմայի վերաբերյալ իրենց անհատական ուսումնասիրության շնորհիվ, օրինակ՝ այս թեմայի վերաբերյալ մի վարժություն կա Ե՛կ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար ձեռնարկում։ Հրավիրեք նրանց կիսվել, թե ինչ են սովորել, կամ աշխատեք փոքր խմբերով՝ վարժությունը դասարանում կատարելու համար: Հրավիրեք դասարանի անդամներին կիսվել փորձառություններով, երբ նրանք զգացել են Փրկիչի զորությունը՝ իրենց կոչումները կատարելիս:

  • Ուսումնասիրելով Իր առաքյալներին տված Քրիստոսի հանձնարարությունը Մատթեոս 10-ում՝ ձեր դասարանի անդամներն ինչպե՞ս կարող են հասկանալ ժամանակակից մարգարեների և առաքյալների դերը: Օգտակար կլինի Տասներկուսին տված Փրկիչի հանձնարարությունը համեմատել այն հանձնարարության հետ, որը տրվել է այս տնտեսության Տասներկու Առաքյալների առաջին Քվորումին, որը կարելի է գտնել «Օժանդակ նյութերում»: Թերևս դասարանի անդամները կարող են կիսվել ապրող առաքյալների ծառայությունից ստացած իրենց տպավորություններով։ Բերեք ձեր վկայությունը ապրող մարգարեների և առաքյալների աստվածային կոչման մասին և հրավիրեք դասարանի անդամներին բերել իրենց վկայությունները:

Մատթեոս 10․17-20

Երբ մենք Տիրոջ ծառայության մեջ ենք, Նա մեզ կոգեշնչի նրանով, թե մենք ինչ խոսենք

  • Մարդիկ երբեմն նյարդայնանում են, երբ ուսուցանում են կամ ուրիշների հետ խոսում են ավետարանի մասին: Բայց Տերը խոստացել է աշակերտներին, որ կօգնի նրանց իմանալ, թե ինչ խոսեն: Ի՞նչ պետք է անենք, որպեսզի ստանանք մեզ խոստացված Տիրոջ օգնությունը։ Հրավիրեք դասարանի անդամներին կարդալ Մատթեոս 10.19-20, Վարդապետություն և Ուխտեր 84.85, և Վարդապետություն և Ուխտեր 100.5-8 այս հարցին պատասխաններ գտնելու համար: Ե՞րբ է Սուրբ Հոգին հուշել ձեզ, թե ինչ ասեք: Կարող եք կիսվել ձեր փորձառություններով և հրավիրել դասարանի անդամներին՝ կիսվել իրենց վկայություններով:

Նկար
աղբյուրների պատկերակ

Օժանդակ նյութեր

Հանձնարարություն վերջին օրերի առաքյալներին

Երբ Տասներկու Առաքյալների քվորումի առաջին անդամներից մի քանիսը այս տնտեսությունում կանչվեցին, Օլիվեր Քաուդերին նրանց հանձնարարություն տվեց, որը նման էր Մատթեոս 10-ում Հիսուս Քրիստոսի տված հանձնարարությանը։ Նա ասաց.

«Դուք պետք է մարտնչեք բոլոր ազգերի նախապաշարմունքների դեմ: … Այդ պատճառով ես նախազգուշացնում եմ ձեզ սերմանել մեծ համեստություն, քանզի ես գիտեմ մարդկային սրտի հպարտությունը: Զգուշացեք, որ աշխարհի շողոքորթները չլինի թե բարձրացնեն ձեզ: Զգուշացեք, որ չլինի թե ձեր սիրտը գերվի աշխարհիկ բաներով: Առաջինը թող լինի ձեր ծառայությունը: … Անհրաժեշտ [է], որ դուք վկայություն ստանաք Երկնքից, որպեսզի կարողանաք վկայություն բերել ճշմարտության մասին: …

… Դուք պետք է հայտնեք այս ուղերձը նրանց, ովքեր իրենց իմաստուն են համարում: Եվ այդպիսիները գուցե հալածեն ձեզ, նրանք գուցե որոնեն ձեր կյանքը: Հակառակորդը միշտ որոնել է Աստծո ծառաների կյանքը: Ուստի, պատրաստ եղեք բոլոր ժամանակներում ձեր կյանքը զոհաբերելու, եթե Աստված պահանջի դա Իր աշխատանքի առաջընթացի և հաստատման համար: …

Այնուհետև Նա մեկ առ մեկ բռնեց նրանց ձեռքը և ասաց. «Արդյո՞ք դուք ձեր ողջ սրտի նպատակասլացությամբ եք մասնակցում ավետարանը հռչակելու այս ծառայությանը՝ ողջ ջանասիրությամբ, ձեր այս եղբայրների հետ՝ համաձայն ձեր ստացած հանձնարարության բովանդակության և մտադրությանը»: Նրանցից յուրաքանչյուրը դրական պատասխան տվեց» (in “Minutes and Blessings, 21 February 1835,” Minute Book 1, 159–161, 164, josephsmithpapers.org; spelling and punctuation modernized)։

Բարելավենք մեր ուսուցումը

Վկայեք օրհնությունների մասին։ Երբ դուք գործելու կոչ եք անում, վկայեք ձեր ուսանողներին, որ նրանք կստանան Աստծո օրհնությունները, երբ գործեն Նրա ուսմունքների հանդեպ հավատքով։ Օրհնությունները չպետք է լինեն հնազանդության մեր հիմնական շարժառիթը, բայց Երկնային Հայրը ցանկանում է օրհնել Իր բոլոր զավակներին: (Տես Ուսուցանել Փրկիչի ձևով, 35

Տպել