«Մարտի 20-26-ը։ Մատթեոս 13, Ղուկաս 8, 13. «Ով որ լսելու ականջ ունի՝ թող լսէ», Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար. Նոր Կտակարան 2023 (2022)
«Մարտի 20-26-ը։ Մատթեոս 13, Ղուկաս 8, 13», Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար. 2023
Մարտի 20-26-ը
Մատթեոս 13, Ղուկաս 8, 13
«Ով որ լսելու ականջ ունի՝ թող լսէ»
Երբ կարդաք, մտածեք հարցերի մասին, որոնք կարող են ձեր դասարանի անդամներն ունենալ, երբ փորձեն հասկանալ առակների ուղերձները: Ի՞նչը կարող է դժվար հասկանալի լինել: Ինչպե՞ս կարող է ձեր ուսումնասիրությունը պատրաստել ձեզ՝ պատասխանելու նրանց հարցերին:
Հրավիրեք կիսվել
Դասարանի հետ վերընթերցեք «Սուրբ գրությունների անձնական ուսումնասիրությունը բարելավելու գաղափարներ», Ե՛կ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար ձեռնարկում։ Հրավիրեք դասարանի անդամներին կիսվել, թե ինչ եղանակներով են ուսումնասիրել Մատթեոս 13 և Ղուկաս 8,13 գլուխները:
Ուսուցանեք վարդապետությունը
Մեր սրտերը պետք է պատրաստվեն ընդունել Աստծո խոսքը
-
Ինչպե՞ս կարող եք սերմնացանի առակի օգնությամբ ոգեշնչել ձեր դասարանի անդամներին պատրաստել իրենց սրտերը՝ ընդունելու Աստծո խոսքը: Գրատախտակին գրեք Աշակերտներ և Մյուսներ բառերը։ Դասարանի անդամներին հրավիրեք կարդալ Մատթեոս 13.10-17-ը և փնտրել, թե ինչպես է Փրկիչը նկարագրել Իր աշակերտների և Իր առակները լսող մյուս մարդկանց միջև տարբերությունը։ Ապա խնդրեք դասարանի անդամներին ուսումնասիրել 18-23 հատվածները, փնտրելով, թե ինչը կարող էր պատճառ դառնալ, որ մեր «ականջներովը ծանր լսե[նք]» կամ մեր աչքերը փակենք հոգևորի հանդեպ։ Ի՞նչ ուղղորդում ենք ստանում մեր օրերում Աստծուց և Նրա ծառաներից: Ինչպե՞ս կարող ենք «բարի երկիր» պատրաստել՝ այդ ուղղորդումը ստանալու համար (հատված 23):
-
Կարող եք հրավիրել դասարանի մի քանի անդամների պատրաստ գալ՝ ուսուցանելու մի մաս նախագահ Դալլին Հ. Օուքսի «Սերմնացանի առակը» ելույթից (Լիահոնա, մայիս 2015, 32-35)։ Նախագահի ելույթն ինչպե՞ս է ընդլայնում առակի մասին մեր հասկացողությունը։
Հիսուսի առակներն օգնում են մեզ իմանալ Նրա Եկեղեցու աճի, ճակատագրի և արժեքի մասին
-
Ինչպե՞ս կարող եք օգնել դասարանի անդամներին հասկանալ Եկեղեցու մասին ճշմարտությունները, որոնք ուսուցանվել են Մատթեոս 13-ի Հիսուսի առակներում: Կարող եք մի քանի առակներ թվարկել գրատախտակին (տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը, Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար ձեռնարկում և Teachings of Presidents of the Church: Joseph Smith [2007], 293–303)։ Դասարանի անդամները կարող են առանձին կամ փոքր խմբերով ուսումնասիրել մեկ կամ մի քանի առակներ և կիսվել Քրիստոսի Եկեղեցու աճի և ճակատագրի մասին իրենց սովորածով։
-
Ի՞նչ ենք սովորում Եկեղեցուն պատկանելու արժեքի մասին՝ արտի մեջ թաքցված գանձի և թանկագին մարգարիտի առակներից, որոնք գտնվում են Մատթեոս 13.44-46-ում: Ձեր դասարանի որոշ անդամներ (կամ նրանց ծանոթ մարդիկ) Եկեղեցու անդամ դառնալու համար գուցե կատարել են մեծ կամ փոքր զոհաբերություններ: Հրավիրեք դասարանի անդամներին կիսվել զոհաբերություններով, որոնք իրենք կամ ուրիշներն են կատարել, որպեսզի պատկանեն Եկեղեցուն: Ի՞նչ օրհնություններ են եկել արդյունքում: Հրավիրեք դասարանի անդամներին խորհել, թե ինչ են իրենց հուշում զոհաբերել Փրկիչի համար:
Աշխարհի վերջում Տերը կհավաքի արդարներին և կկործանի ամբարիշտներին
-
Ինչպե՞ս կարող եք օգնել ձեր դասարանին դասեր քաղել ցորենի և որոմների առակից, որը կօգնի նրանց հավատարիմ վերջին օրերի սրբեր մնալ: Հրավիրեք դասարանի որևէ անդամի ամփոփել առակը և դրա մեկնաբանությունը: Որո՞նք են այս առակի որոշ դասերը մեր օրերի համար: Ինչո՞ւ է կարևոր իմանալ, որ Աստված թույլ է տալիս Իր սրբերին «միասին մեծանալ» (Մատթեոս 13.30) ամբարիշտների հետ՝ մինչև հունձքի ժամանակը: Ինչպե՞ս կարող ենք ամուր պահել մեր հավատքը Հիսուս Քրիստոսի հանդեպ, երբ ամենուրեք ամբարշտություն է։ Քրիստոսն ինչպե՞ս կարող է օգնել մեզ։ Վերջին օրերում այս առակի կիրառման վերաբերյալ լրացուցիչ գաղափարներ կհաղորդեն Վարդապետություն և Ուխտեր 86․1-7-ը և երեց Լ․ Թոմ Փերիի խոսքը, որը տրված է «Օժանդակ նյութեր» բաժնում։
Օժանդակ նյութեր
Մենք պետք է սնուցենք բարին
Երեց Լ. Թոմ Փերին ուսուցանել է. «Ողջ մարդկության այդ հին թշնամին գտել է այնքան շատ միջոցներ, որքան կարողացել է մտածել, ամենուրեք որոմներ տարածելու համար: Նա ուղիներ է գտել, որ դրանք ներթափանցեն նույնիսկ մեր սեփական տների սրբության մեջ: Ամբարիշտ և աշխարհիկ ուղիներն այնպես են տարածվել, որ կարծես ոչ մի իրական ուղի չկա դրանք քաղհանելու համար: Դրանք գալիս են լարերով և օդի միջով, հենց այն սարքերի միջոցով, որոնք մենք ստեղծել ենք մեզ կրթելու և զվարճացնելու համար: Ցորենն ու որոմները սերտորեն աճել են միմյանց հետ: Դաշտը կառավարող տնտեսը պետք է իր ողջ զորությամբ սնուցի այն, ինչը բարի է, և դարձնի դա այնքան ուժեղ և գեղեցիկ, որպեսզի որոմները չհրապուրեն ոչ աչքը, ոչ էլ ականջը» («Գտնել հարատև խաղաղություն և կառուցել հավերժական ընտանիքներ», Լիահոնա, նոյեմբեր 2014, 44):