Նոր Կտակարան 2023
Մարտի 27-ից ապրիլի 2-ը։ Մատթեոս 14, Մարկոս 6, Հովհաննես 5-6. «Մի վախենաք»


«Մարտի 27-ից ապրիլի 2-ը։ Մատթեոս 14, Մարկոս 6, Հովհաննես 5-6. «Մի վախենաք», Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար. Նոր Կտակարան 2023 (2022)

«Մարտի 27-ից ապրիլի 2-ը։ Մատթեոս 14, Մարկոս 6, Հովհաննես 5-6», Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար. 2023

Հիսուսը քայլում է աշակերտների հետ` ձեռքին հացով զամբյուղներ

Մարտի 27-ից ապրիլի 2-ը

Մատթեոս 14, Մարկոս 6, Հովհաննես 5-6

«Մի վախենաք»

Երբ պատրաստվեք ուսուցանել Մատթեոս 14, Մարկոս 6, և Հովհաննես 5-6 գլուխները, փնտրեք ուղերձներ, որոնք վերաբերում են ձեր դասարանին: Այնուհետև մտածեք, թե ինչպես ներգրավեք դասարանի անդամներին սուրբ գրությունների ուսումնասիրման իմաստալից փորձառության մեջ:

կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Քննարկում սկսելու եղանակներից մեկն է՝ դասարանի մի քանի անդամների հրավիրել, որ յուրաքանչյուրն ընտրի կարդացած գլուխներից մեկը և կիսվի այդ գլխից մի ուղերձով, որն իմաստալից է եղել իր համար: Երբ նրանք կիսվեն, դասարանի մյուս անդամները կարող են հարցեր տալ կամ մտքերով փոխանակվել:

ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Հովհաննես 5.16-47

Հիսուս Քրիստոսը Երկնային Հոր Սիրելի Որդին է

  • Հովհաննես 5-րդ գլխում Հիսուսը մի քանի գաղափարներ տվեց Իր մասին, Իր Հոր մասին և Հոր հետ Իր փոխհարաբերության մասին: Որպեսզի օգնեք դասարանի անդամներին բացահայտել այս գաղափարները, փորձեք բաժանել նրանց խմբերի և տալ նրանց մի քանի րոպե՝ 16-47 հատվածներից գրի առնելու որքան հնարավոր է շատ ճշմարտություններ Աստծո և Հիսուս Քրիստոսի բնավորությունների, ինչպես նաև Նրանց փոխհարաբերությունների մասին: Հրավիրեք խմբերին հերթով կարդալ ճշմարտություններն իրենց ցուցակներից: Այս ճշմարտություններն ինչպե՞ս են օգնում մեզ ավելի լավ հասկանալ մեր Երկնային Հորը և Նրա Որդուն: Ինչպե՞ս կարող ենք հետևել Հորը հնազանդվելու Հիսուս Քրիստոսի օրինակին:

  • Այս շաբաթվա համառոտ շարադրանքի վարժությունը՝ Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար ձեռնարկից, սովորողներին հրավիրում է նշել Հիսուսի արտաբերած յուրաքանչյուր Հայր բառը Հովհաննես 5․16-47 հատվածներում։ Հրավիրեք դասարանի մի քանի անդամների վարժությունն ավարտելուց հետո կիսվել իրենց սովորածով։ Խնդրեք նրանց կիսվել Երկնային Հոր և Նրա սիրելի Որդու մասին իրենց սովորած գաղափարներով:

Մատթեոս 14.15-21, Մարկոս 6.33-44, Հովհաննես 6.5-14

Տերը կարող է բազմապատկել մեր համեստ զոհաբերությունները Իր նպատակներն իրագործելու համար

  • Ի՞նչը կարող է օգնել դասարանի անդամներին գտնել անձնական իմաստ այն հրաշքի մեջ, որտեղ Հիսուսը կերակրեց հինգ հազար մարդու: Դուք կարող եք հարցնել, թե հրաշքի մասին կարդալն ինչպես մեծացրեց նրանց հավատքը իրենց անհատապես օրհնելու Փրկիչի ունակության հանդեպ: Նրանք կարող են պատմել մի ժամանակի մասին, երբ զգացել են, որ Փրկիչը մեծացրել է կամ բազմացրել է իրենց ջանքերը՝ օգնելով նրանց իրականացնել ինչ-որ բան, որն անհնարին էր թվում: Բացի այդ, դասից առաջ դուք կարող եք խնդրել դասարանի անդամներին դասարան բերել իրենց փորձառությունը ներկայացնող որևէ նկար կամ առարկա:

    հաց և ձուկ

    Հիսուսը հրաշքով կերակրեց հինգ հազար մարդու հինգ հացով և երկու ձկով:

  • «The Feeding of the 5,000» տեսանյութը (ChurchofJesusChrist.org) կօգնի դասարանի անդամներին խորհել այն հրաշքի մասին, որը նկարագրված է այս հատվածներում: Այս պատմության ո՞ր դրվագներն են մեծացնում մեր հավատքը Փրկիչի հանդեպ: Ինչպե՞ս կարող է Փրկիչը կերակրել մեզ հոգևորապես: Ե՞րբ է Հիսուս Քրիստոսը կերակրել և աջակցել մեզ:

Մատթեոս 14.22-33

Հիսուս Քրիստոսը հրավիրում է մեզ մի կողմ դնել երկյուղները և կասկածները, որպեսզի մենք լիովին գանք Նրա մոտ

  • Մատթեոս 14.22-33-ի պատմությունը կօգնի դասարանի անդամներին մեծացնել իրենց հավատքը Փրկիչի հանդեպ և Նրան հետևելու ցանկությունը: Հրավիրեք դասարանի անդամներին կարդալ այս պատմությունը՝ հատուկ ուշադրություն դարձնելով Քրիստոսի, Պետրոսի և մյուս առաքյալների կողմից ասված խոսքերին: Հիսուսի խոսքերն ինչպե՞ս կարող էին օգնել Պետրոսին հավատք ունենալ՝ թողնելու նավակը և քայլելու ջրի վրայով: Որքանո՞վ են մեզ այսօր վերաբերում Հիսուսի հետևյալ հորդորները. «Քաջ եղեք» և «մի վախենաք» (հատված 27)։ Ի՞նչ կարող ենք սովորել Պետրոսից այն մասին, թե ինչ է նշանակում լինել Հիսուս Քրիստոսի աշակերտը և վստահել Նրան: Կարող եք քաջալերել դասարանի անդամներին մտածել և կիսվել այնպիսի փորձառություններով, երբ նրանք, Պետրոսի նման, քայլ արեցին՝ հետևելով Փրկիչին, նույնիսկ, երբ արդյունքն անորոշ էր: Խնդրեք նրանց կիսվել, թե ինչ են սովորել այդ փորձառությունից: Հիսուս Քրիստոսն ինչպե՞ս է գալիս մեզ փրկելու վախի և կասկածի մեր պահերին:

Հովհաննես 6.22-71

Որպես Քրիստոսի աշակերտներ, մենք պետք է հավատանք և ընդունենք ճշմարտությունը, նույնիսկ, երբ դա դժվար է անել

  • Հովհաննես 6-ի իրադարձությունները կարող են օգտակար տեսլական հաղորդել, երբ մարդիկ հարցեր ունեն՝ կապված Քրիստոսի Եկեղեցու վարդապետության, պատմության կամ քաղաքականության հետ: Որպեսզի օգնեք դասարանի անդամներին հասկանալ այդ իրադարձությունները, կարող եք գրատախտակին գրել նմանօրինակ հարցեր, որպեսզի նրանք պատասխանեն․ Որո՞նք էին մարդկանց ակնկալիքները (տես հատված 26Փոխարենը ի՞նչ առաջարկեց նրանց Քրիստոսը (տես հատված 51Մարդիկ ի՞նչն էին սխալ հասկանում (տես 41-42, 52 հատվածները)։ Դուք կարող եք նաև տալ այնպիսի հարցեր, որոնք կօգնեն դասարանի անդամներին կիրառել այս պատմությունն իրենց կյանքում, օրինակ՝ Մենք ինչպե՞ս կարող ենք քայլել Քրիստոսի հետ, նույնիսկ երբ հարցեր կամ կասկածներ ունենք (տես հատված 66)։ Որո՞նք են այն վարդապետությունները, արարողությունները և այլ «հավիտենական կյանքի խոսքերը», որոնք կարելի է գտնել միայն Քրիստոսի վերականգնված Եկեղեցում (տես հատվածներ 67-69)։ Ժամանակակից առաքյալից գաղափարներ ստանալու համար տես նախագահ Մ․ Ռասսել Բալլարդի ելույթը՝ «Ու՞մ մոտ գնանք», (Լիահոնա, նոյեմբեր 2016, 90-92)։

Բարելավել մեր ուսուցումը

Լսեք։ «Լսելը սիրո դրսևորում է: … Խնդրեք Երկնային Հորը, որ օգնի ձեզ հասկանալ, թե ինչ են ասում ձեր դասարանի անդամները: Երբ հոգատարությամբ ուշադրություն դարձնեք նրանց ասված ու չասված խոսքերին, դուք ավելի լավ կհասկանաք նրանց կարիքները, մտահոգություններն ու ցանկությունները» (Ուսուցանել Փրկիչի ձևով,34