Նոր Կտակարան 2023
Ապրիլի 3-9-ը։ Զատիկ. «Գերեզման, ո՞ւր է քո հաղթութիւնը»


«Ապրիլի 3-9-ը։ Զատիկ. «Գերեզման, ո՞ւր է քո հաղթութիւնը», Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա դպրոցի համար. Նոր Կտակարան 2023 (2022)

«Ապրիլի 3-9-ը։ Զատիկ», Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար․ 2023

Գերեզմանն այգում

Ապրիլի 3-9-ը

Զատիկ

«Գերեզման, ո՞ւր է քո հաղթութիւնը»

Այս շաբաթվա ընթացքում ուսուցման պատրաստվելիս մտածեք, թե Զատիկի կիրակի օրը ձեր դասարանական քննարկումն ինչպես կարող է հավատք խթանել Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության հանդեպ:

կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Հարցրեք դասարանի անդամներին, թե ինչպես կպատասխանեին նմանատիպ հարցերին. «Ի՞նչ է Հիսուս Քրիստոսի Քավությունը» և «Ինչպե՞ս կարող եմ ստանալ Քրիստոսի Քավության օրհնությունները»: Հրավիրեք նրանց կիսվել այս շաբաթ կարդացած սուրբ գրություններով, որոնք կպատասխանեն այս հարցերին:

ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Հիսուս Քրիստոսն ազատում է մեզ մեղքից և մահից, զորացնում է մեզ մեր տկարությունների մեջ և մխիթարում մեզ մեր փորձությունների մեջ

  • Ձեր դասարանի անդամները հասկանու՞մ են, որ Հիսուսը մեզ մխիթարում է փորձությունների ժամանակ, զորացնում է մեզ, երբ տկար ենք, և ազատում է մեզ մեղքից ու մահից: Որպեսզի օգնեք նրանց բացահայտել սկզբունքները, կարող եք գրատախտակին գրել այս խոսքերը. Մեղք, Մահ, Փորձություններ, Տկարություններ։ Դասարանի յուրաքանչյուր անդամ կարող է կարդալ «Օժանդակ նյութերում» թվարկված սուրբ գրության մի հատված, և խորհել, թե Փրկիչն ինչպես է օգնում մեզ հաղթահարել կամ դիմանալ այդ ամենին: Ապա դասարանի անդամները կարող են յուրաքանչյուր վերնագրի տակ գրել այն, ինչ իրենք սովորում են այս սուրբ գրություններից, և կիսվել Փրկիչի ու Նրա Քավության վերաբերյալ իրենց վկայությամբ:

    Հիսուսը խաչի վրա

    Crucifixion [Խաչելություն], հեղինակ՝ Լուիզ Փարքեր

  • Թերևս մի փոքրիկ առարկայական դասը կարող է պատկերավոր դարձնել մեղքից մաքրված լինելու և կատարելագործված լինելու տարբերությունը։ Գրատախտակին կարող եք գրել Մորոնի 10.32-ի առաջին մի քանի տողերը, բայց թույլ տալով ուղղագրական կամ քերականական սխալներ: Ապա հրավիրեք դասարանի որևէ անդամի ջնջել (բայց չուղղել) սխալները: Արդյո՞ք խնդիրը լուծվեց։ Ի՞նչ դասեր ենք սովորում սուրբգրային այս հատվածից և առարկայական դասից այն ազդեցության մասին, որ Փրկիչի Քավությունը կարող է ունենալ մեզ վրա: Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆի հետևյալ միտքը նույնպես կարող է օգտակար լինել. «Եթե փրկությունը նշանակում է միայն մեր սխալների և մեղքերի ջնջում, ապա այն, որքան էլ հրաշալի է, չի իրականացնում Հոր ձգտումները մեր վերաբերյալ: Նրա նպատակը շատ ավելի վեհ է: Նա ցանկանում է, որ Իր որդիներն ու դուստրերը դառնան Իր նման» («Շնորհի պարգևը», Լիահոնա, մայիս 2015,108):

  • Պատմություններն ու համանմանությունները կօգնեն մեզ ավելի լավ հասկանալ Քրիստոսի Քավությունը։ Կարող եք կիսվել գերագույն համաժողովի ելույթներից որևէ պատմությամբ կամ նմանությամբ, որոնք տրված են «Օժանդակ նյութեր» բաժնում: Կամ կարող եք միասին դիտել “Handel’s Messiah: Debtor’s Prison” տեսանյութը, ChurchofJesusChrist.org, և քննարկել, թե ինչպես է Հիսուս Քրիստոսի Քավությունը ազատում մեզ մեր բանտերից: Այնուհետև դասարանի անդամները կարող են կիսվել մտքերով կամ զգացումներով, որոնք նրանք ունեն Փրկիչի և մեզ համար կատարած Նրա Քավության վերաբերյալ։

Մատթեոս 28․1-10, Ղուկաս 24․13-35, Հովհաննես 20․1-29, Ա Կորնթացիս 15․3-8, 55-58

Նոր Կտակարանի վկաները բերում են վկայություն, որ Հիսուս Քրիստոսը հաղթեց մահին

  • Կարող եք վերընթերցել առաջին Զատիկը՝ Հիսուս Քրիստոսի Հարության սուրբգրային պատմությունը: Հրավիրեք դասարանի անդամներին վերապատմել այդ պատմությունն իրենց խոսքերով (տես Հովհաննես 20.1-17): Կարող եք նաև ցույց տալ Աստվածաշնչյան տեսաշարից մի տեսաֆիլմ, օրինակ՝ “He Is Risen” (ChurchofJesusChrist.org):

  • Միգուցե ձեր դասարանը ավելի խորը հասկացողություն ձեռք բերի Հիսուս Քրիստոսի Հարության վկաների կարևորության մասին, եթե նրանք պատկերացնեն, որ իրենք փաստաբաններ են կամ լրագրողներ, ովքեր հետաքննում են Քրիստոսի՝ Հարություն առնելու հայցը: Հրավիրեք նրանց սուրբ գրություններում գտնել մարդկանց, ովքեր կարող են ծառայել որպես վկաներ (տես Մատթեոս 28.1-10, Ղուկաս 24.13-35, Հովհաննես 20.19-29, Ա Կորնթացիս 15.3-8, 55-58): Նրանք կարող են նույնիսկ գրել համառոտ ամփոփագիր այն մասին, թե այդ մարդիկ ինչ կարող էին ասել, երբ վկայություն տային դատարանում կամ հարցազրույց՝ լրատվամիջոցների համար։

  • Փրկիչի Հարության համար մեր գնահատանքը խորացնելու ուղիներից մեկն է՝ մտածել այն մասին, թե ինչպես ուրիշներին կբացատրենք մեր համոզմունքները: Դասարանի անդամներն ինչպե՞ս կկիսվեին իրենց վկայություններով Հիսուս Քրիստոսի մասին հետևյալ իրավիճակներում. ընտանիքի անդամներից մեկին ախտորոշել են լուրջ հիվանդություն, ընկերներից մեկը կորցրել է հարազատին, հարևանը հարցնում է, թե ինչու ենք տոնում Զատիկը: Խրախուսեք նրանց իրենց պատասխանները կազմելիս վկայակոչել սուրբ գրությունները (օրինակ, որոնք տրված են «Օժանդակ նյութերում»)։ Դասարանի մի քանի անդամների հրավիրեք կիսվել իրենց մտքերով:

աղբյուրների պատկերակ

Օժանդակ նյութեր

Սուրբ գրություններ Փրկիչի Քավության և Հարության մասին

Ելույթներ՝ Փրկիչի Քավության և Հարության մասին

Բարելավենք մեր ուսուցումը

Եղեք Հոգու գործիքը։ «Որպես ուսուցիչ, ձեր նպատակը պետք է լինի ոչ թե տպավորիչ ներկայացնել դասը, այլ օգնել մյուսներին զգալ Սուրբ Հոգու ազդեցությունը, որը ճշմարիտ ուսուցիչն է» (Ուսուցանել Փրկիչի ձևով, 10):