Նոր Կտակարան 2023
Ապրիլի 17-23-ը։ Մատթեոս 18, Ղուկաս 10. «Ի՞նչ գործեմ որ յաւիտենական կեանքը ժառանգեմ»


«Ապրիլի 17-23-ը։ Մատթեոս 18, Ղուկաս 10. «Ի՞նչ գործեմ որ յաւիտենական կեանքը ժառանգեմ», Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար. Նոր Կտակարան 2023 (2022)

«Ապրիլի 17-23-ը։ Մատթեոս 18, Ղուկաս 10», Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար. 2023

բարի սամարացին

The Good Samaritan [Բարի սամարացին], հեղինակ՝ Դեն Բըր

Ապրիլի 17-23-ը

Մատթեոս 18, Ղուկաս 10

«Ի՞նչ գործեմ որ յաւիտենական կեանքը ժառանգեմ»։

Կարդացեք Մատթեոս 18-ը և Ղուկաս 10-ը և գրի առեք ձեր հոգևոր տպավորությունները: Երբ տպավորություններ եք ստանում, դուք կարող եք հարցնել, ինչպես երեց Ռիչարդ Գ. Սքոթը. «Գուցե ավելի՞ շատ բան պետք է իմանամ»։ (“To Acquire Spiritual Guidance,” Liahona, Nov. 2009, 8).

կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Այս գլուխները պարունակում են ավետարանի ուսմունքների բազմաթիվ օրինակներ, որոնք տարբերվում են աշխարհի ուսուցանած ուսմունքներից։ Գուցե դասարանի անդամները կիսվեն այս շաբաթվա ընթացքում իրենց ընթերցանությունից իմացած որոշ օրինակներով։ Ինչպե՞ս է Տերն օրհնում մեզ, երբ կիրառում ենք Նրա ուսմունքները։

ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Մատթեոս 18.21-35

Մենք պետք է ներենք մարդկանց, եթե ակնկալում ենք ինքներս ներում ստանալ Տիրոջից

  • Ինչպե՞ս կարող ենք օգտագործել անողորմ ծառայի առակը, որպեսզի ոգեշնչենք դասարանի անդամներին ավելի ներող լինել։ Գրատախտակին կարող եք գրել հետևյալ հարցերը և առաջարկել դասարանի անդամներին, որ խորհեն դրանց մասին, մինչ նրանցից մեկը կպատմի առակը. Ո՞ւմ է ներկայացնում թագավորը: Ու՞մ է ներկայացնում անողորմ ծառան: Ու՞մ է ներկայացնում ծառայակիցը: Ի՞նչ են նշանակում պարտքերը։ Հրավիրեք դասարանի անդամներին կիսվել, թե ինչ ուղերձներ ունի առակը անձամբ իրենց համար: (Տես նաև «Օժանդակ նյութեր» բաժինը)։

  • Կարող եք հրավիրել դասարանին անողորմ ծառայի առակը փոփոխել, ընդգրկելով ժամանակակից իրավիճակներ, որոնք ուսուցանում են ներման մասին նույն դասերը։ (Թող ուսանողները խմբերով աշխատեն այդ փոփոխության վրա)։ Քննարկեք, թե առակն ինչպե՞ս է պատասխանում Պետրոսի այն հարցին, թե քանի անգամ նա պետք է ների:

հնադարյան մետաղադրամներ

Հիսուսը խոսել է փողի և պարտքի մասին, որպեսզի ուսուցանի ներման սկզբունքը:

Ղուկաս 10.25-37

Հավերժական կյանք ձեռք բերելու համար մենք պետք է սիրենք Աստծուն և մեր մերձավորներին

  • Ահա մի գաղափար, որով դասարանի անդամները կարող են նորովի նայել բարի սամարացու առակին. հրավիրեք նրանց պատկերացնել, որ իրենք հետաքննում են հարձակման և կողոպուտի մի դեպք, որը տեղի է ունեցել Երիքովից Երուսաղեմ տանող ճանապարհին: Դասարանից մի քանի անդամների խնդրեք նախապատրաստված գալ դասին՝ ներկայացնելու առակի տարբեր մարդկանց և պատմելու այդ դեպքի հետ նրանց առնչության մասին։ Օրինակ, ի՞նչ պատճառներ կարող էին լինել, որ քահանան և ղևտացին կանգ չառան, որ օգնեին վիրավորին: Ինչո՞ւ սամարացին կանգ առավ: Ի՞նչ մտքեր կարող էր ավելացնել իջևանատերը: Ի՞նչ էր մտածում վիրավոր մարդը մյուսների մասին: Հավաստիացեք, որ քննարկումը ոգեշնչում է դասարանի անդամներին նման լինել բարի սամարացուն և իջևանատիրոջը, և խուսափել քահանային ու ղևտացուն նմանվելուց։

  • Ինչպե՞ս է բարի սամարացու առակը պատասխանում Ղուկաս 10.25-29-ում Հիսուսին տրված հարցերին։ Դասարանի անդամներին հրավիրեք խոսել մի ժամանակի մասին, երբ իրենց զգացել են ինչպես «մի մարդ» (հատված 30), ով օգնության ծայրահեղ կարիք ուներ: Ինչպե՞ս եկավ օգնությունը: Որպես ծխի անդամներ, մենք ինչպե՞ս կարող ենք միասին աշխատել՝ օգնելով մյուսներին, ինչպես բարի սամարացին և իջևանատերն արեցին:

Ղուկաս 10.38-42

Մենք ընտրում ենք «բարի բաժինը», կատարելով ամենօրյա ընտրություններ, որոնք տանում են դեպի հավերժական կյանք

  • Ղուկաս 10.38-42-ը դասարանով կարդալուց հետո կարող եք հարցնել դասարանի անդամներին, թե նրանք ինչպես կարձագանքեին Փրկիչի խորհրդին, եթե լինեին Մարթայի փոխարեն: Այս փորձառությունն ինչպե՞ս կազդեր նրանց ապագա ընտրությունների վրա: Ինչպե՞ս կարող ենք իմանալ, թե մեր կյանքում ի՞նչն է արժանի ավելի շատ ժամանակի և ուշադրության։ Դասարանի անդամները կարող են նախագահ Դալլին Հ․ Օուքսի «Լավը, ավելի լավը, ամենալավը» ելույթում (Լիահոնա, նոյեմբեր 2007, 104-108) փնտրել մի խորհուրդ, որը կօգնի նրանց։

աղբյուրների պատկերակ

Օժանդակ նյութեր

Պարտքերը անողորմ ծառայի առակում

Մեկնաբանելով անողորմ ծառայի առակում ակնարկվող պարտքերը, երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդն ասել է․

«Գիտնականների շրջանում գոյություն ունեն տարբեր կարծիքներ այստեղ նշված դրամական արժեքների վերաբերյալ, և ներեցեք ԱՄՆ-ի դրամական միավորին հղում կատարելու համար, բայց որպեսզի հաշվարկը հեշտացնենք, ապա ավելի փոքր պարտքը՝ չներված 100 դահեկանը, ներկայումս 100 դոլար է, իսկ 10000 քանքարը, որն այդքան հեշտությամբ ներվեց, հիմա կազմում է 1 միլիարդ դոլար կամ ավելի:

Որպես անձնական պարտք, սա աստղաբաշխական թիվ է, ամբողջովին վեր մեր ըմբռնումից: (Ոչ ոք չի կարող այդքան գումար ծախսել)։ Դե, ինչ վերաբերում է այս առակի նպատակին, այն ենթադրաբար պիտի անըմբռնելի լինի, այն ենթադրաբար պիտի դուրս լինի մեր հասկացողության կարողությունից, չասենք նաև մեր վերավճարելու կարողությունից: Պատճառն այն է, որ սա երկու ծառաների պատմությունը չէ, ովքեր վիճում էին Նոր Կտակարանում: Սա պատմություն է մեր մասին, ընկած մարդկային ընտանիքի մասին՝ բոլոր մահկանացու պարտատուների, օրինախախտների և բանտարկյալների մասին: Մեզանից յուրաքանչյուրը պարտատու է, և դատավճիռը ազատազրկումն է բոլորիս համար: Եվ մենք բոլորս այնտեղ կմնայինք, եթե չլիներ Թագավորի ողորմածությունը, ով մեզ ազատ է արձակում, պարզապես, քանի որ Նա սիրում է մեզ և «կարեկցանքից գալարվում մեր հանդեպ» [Վարդապետություն և Ուխտեր 121․4]» («Արդ դուք կատարեալ եղիք, ի վերջո», Լիահոնա, նոյեմբեր 2017, 41)։

Բարելավենք մեր ուսուցումը

Հետևեք Փրկիչի օրինակին Երբ Նոր Կտակարանում կարդաք պատմություններ Փրկիչի ուսուցման մասին, դասեր քաղեք Նրա օրինակից, որը կարող է օգնել ձեզ դառնալ ավելի լավ ուսուցիչ: Օրինակ Ղուկաս 10.25-37-ում ի՞նչ ուսուցանեց Հիսուսը օրենսգետին այն մասին, թե ինչպես ձեռք բերել հավերժական կյանք: