Նոր Կտակարան 2023
Ապրիլի 10-16-ը։ Մատթեոս 15-17, Մարկոս 7-9. «Դու ես Քրիստոսը»


«Ապրիլի 10-16-ը։ Մատթեոս 15-17, Մարկոս 7-9. «Դու ես Քրիստոսը», Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար. Նոր Կտակարան 2023 (2022)

«Ապրիլի 10-16-ը։ Մատթեոս 15-17, Մարկոս 7-9», Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար. 2023

Նկար
Քրիստոսի կերպարանափոխությունը

The Transfiguration [Կերպարանափոխությունը], հեղինակ՝ Կարլ Հեյնրիխ Բլոխ

Ապրիլի 10-16-ը

Մատթեոս 15-17, Մարկոս 7-9

«Դու ես Քրիստոսը»

Որպես ուսուցիչ, ձեր գլխավոր նպատակներից մեկն է՝ օգնել մյուսներին հավատք ձեռք բերել առ Հիսուս Քրիստոս։ Պահեք սա ձեր մտքում այս շաբաթվա ընթացքում սուրբ գրություններն ուսումնասիրելիս։ Դուք ի՞նչ եք գտնում, որը կօգնի դասարանի անդամներին ավելի խորը հավատք ունենալ Նրա հանդեպ։

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Որպեսզի խրախուսեք դասարանի անդամներին ուսումնասիրել սուրբ գրություններն անհատապես և իրենց ընտանիքների հետ, հրավիրեք նրանց ամեն շաբաթ կիսվել, թե սուրբ գրությունների ուսումնասիրությունն ինչպես է օգնել իրենց հայտնություն ստանալ և ինչպես է օրհնել իրենց կյանքը: Օրինակ՝ այս գլուխների ուսումնասիրությունն ինչպե՞ս է ազդել այս շաբաթ նրանց կատարած ընտրությունների վրա։

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Մատթեոս 16․13-17

Հիսուս Քրիստոսի մասին վկայությունը գալիս է հայտնությամբ

  • Պատահե՞լ է արդյոք, որ ձեր դասարանի անդամներից մեկը բացատրի որևէ մարդու, թե ինքն ինչպես է իմացել, որ ավետարանը ճշմարիտ է: Մատթեոս 16.13-17-ում Փրկիչն ի՞նչ է ուսուցանել այն մասին, թե մենք ինչպես ենք վկայություն ստանում: Դուք կարող եք կիսվել, թե Ալման ինչպես է ձեռք բերել իր վկայությունը (տես Ալմա 5.45-46), կամ Տերն ինչ է ուսուցանել Օլիվեր Քաուդերիին հայտնության մասին (տես Վարդապետություն և Ուխտեր 6.14-15, 22-23, 8․2-3)։ Ի՞նչ եք կարծում, ի՞նչ կասեին Պետրոսը, Ալման կամ Օլիվեր Քաուդերին, եթե ինչ-որ մեկը հարցներ նրանց, թե ինչպես են իմացել, որ ավետարանը ճշմարիտ է:

  • Ձեր դասարանում կարող են լինել մարդիկ, ովքեր աղոթում են անձնական հայտնության համար, բայց չգիտեն, թե ինչպես ճանաչել այն, երբ ստանան: HearHim.ChurchofJesusChrist.org կայքում, դուք կգտնեք տեսանյութեր, որտեղ եկեղեցու ղեկավարները պատմում են, թե ինչպես են իրենք ճանաչում Տիրոջ ձայնը։ Կարող եք դասարանով դիտել այս տեսանյութերից մեկը կամ մի քանիսը և խոսել այն մասին, թե ինչ են սովորեցնում այս տեսանյութերը հայտնություն ստանալու մասին: Ուրիշ ի՞նչ ուսմունքներ կամ սուրբ գրություններ կմտաբերեն ձեր դասարանում, որոնք կարող են օգնել մարդկանց ճանաչել անձնական հայտնությունը: (Օրինակ՝ տես Գ Թագավորաց 19․11-12, Գաղատացիս 5․22-23, Ենովս 1․1-8, Վարդապետություն և Ուխտեր 6․22-24, 8․2-3, 9․7-9

Մատթեոս 16.13-19, 17.1-9

Քահանայության բանալիները կարևոր են մեր փրկության համար

  • Քահանայության բանալիների մասին քննարկում սկսելու համար գրատախտակին կարող եք գրել նմանօրինակ հղումներ․ Մատթեոս 16․19, Վարդապետություն և Ուխտեր 107․18-20, 128․8-11, 132․18-19, 59, Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1․72, և «Քահանայության բանալիները» Սուրբ գրքերի ուղեցույցում (scriptures.ChurchofJesusChrist.org)։ Այնուհետև հրավիրեք դասարանի անդամներին կարդալ հատվածներից մեկը կամ մի քանիսը և կիսվել քահանայության բանալիների մասին այդտեղից սովորածով: Ինչու՞ են մեզ հարկավոր քահանայության բանալիները։

  • Որպեսզի օգնեք դասարանի անդամներին ամրապնդել վերջին օրերում քահանայության բանալիների վերականգնման մասին իրենց վկայությունները, կարող եք խնդրել դասարանի կեսին ուսումնասիրել Մատթեոս 17․1-9-ը, իսկ մյուս կեսին` Վարդապետություն և Ուխտեր 110-ը։ Ապա նրանք կարող են միմյանց հետ կիսվել իրենց սովորածով և նշել նմանություններն այդ երկու գրվածքներում։ Օգտակար կլինի դիտել տեսանյութ՝ “Priesthood Keys: The Restoration of Priesthood Keys” (ChurchofJesusChrist.org

Նկար
Պետրոսի արձանը՝ բանալիները ձեռքին

Քահանայության բանալիներն այն իշխանությունն է, որն ուղղորդում է քահանայության կիրառումը:

Մարկոս 9.14-30

Ջգտելով ավելի մեծ հավատքի, մենք սկսում ենք այն հավատքով, որն ունենք

  • Պատմելով մի հայրիկի մասին, ով ցանկանում էր, որ որդին առողջանար, երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը մեզ ուսուցանել է, թե ինչպես պետք է մոտենանք Տիրոջը, երբ զգում ենք, որ մեր հավատքը բավարար չէ (տես «Հաւատո՛ւմ եմ, Տէր», Լիահոնա, մայիս 2013, 93-95): Մարկոս 9.14-30-ը դասարանով կարդալուց հետո կարող եք միասին քննարկել Երեց Հոլլանդի երեք դիտարկումները (տես «Օժանդակ նյութերում»)։

Նկար
աղբյուրների պատկերակ

Օժանդակ նյութեր

Երեք դիտարկումներ, որոնք կօգնեն մեզ ձեռք բերել ավելի մեծ հավատք

Մարկոս 9.14-29-ի պատմությունը վերապատմելուց հետո Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդն ուսուցանել է.

«Այս պատմության վերաբերյալ թիվ մեկ դիտարկումն այն է, որ կյանքի մարտահրավերին դիմակայելիս հայրը նախ՝ գործադրում է իր ուժերը, և հետո միայն խոստովանում իր թուլությունը: Նրա առաջին հայտարարությունը դրական է և անվարան. «Հաւատում եմ, Տէր»: Ես կասեի բոլոր նրանց, ովքեր ցանկանում են ավելացնել հավատքը, հիշե՛ք այս տղամարդուն: Վախի, կասկածի կամ մտահոգիչ ժամանակներում կանգնեք այն հիմքի վրա, որն արդեն ունեք, նույնիսկ, եթե այդ հիմքը սահմանափակ է: …

Երկրորդ դիտարկումն առաջինի մեկ այլ տարբերակն է: Երբ խնդիրներ և հարցեր են առաջանում, հավատքի ձեր որոնումները մի սկսեք, ասելով, թե որքան շատ է այն ձեզ մոտ պակասում, կարծես «թերահավատություն» դրսևորելով: … Ես ձեզ չեմ խնդրում չունեցած հավատք ձևացնել: Իմ խնդրանքը ձեր ունեցած հավատքին հավատարիմ լինելն է: …

Վերջին դիտարկումը՝ երբ կասկածը կամ դժվարությունը վրա են հասնում, մի՛ վախեցեք օգնություն խնդրել: Եթե փափագենք նույն խոնարհությամբ ու անկեղծությամբ, ինչպես տղայի հայրն էր փափագում, մենք կարող ենք ստանալ» («Հաւատո՛ւմ եմ, Տէր», Լիահոնա, մայիս 2013, 93-94)։

Բարելավենք մեր ուսուցումը

Տվեք հարցեր, որոնք առաջ են բերում վկայություն: Հարցերը, որոնք քաջալերում են սովորողներին վկայություն բերել, Հոգին հրավիրելու հզոր միջոց են: Օրինակ, երբ քննարկեք Մատթեոս 16.13-17-ը, կարող եք հարցնել, «Ի՞նչ սովորեցիք Փրկիչի մասին, որը զորացրեց որպես Փրկիչ՝ Նրա մասին ձեր վկայությունը»: (Տես Ուսուցանել Փրկիչի ձևով, 32

Տպել