«Մայիսի 8-14-ը։ Մատթեոս 19-20, Մարկոս10, Ղուկաս 18. «Էլ ի՞նչ բանով եմ պակաս», Ե՛կ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար. Նոր Կտակարան 2023 (2022)
«Մայիսի 8-14-ը։ Մատթեոս 19-20, Մարկոս 10, Ղուկաս 18», Ե՛կ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար. 2023
Մայիսի 8-14-ը
Մատթեոս 19-20, Մարկոս 10, Ղուկաս 18
«Էլ ի՞նչ բանով եմ պակաս»
Երբ պատրաստվում եք ուսուցանել, աղոթքով մտածեք, թե ինչպես կարող եք օգնել դասարանի անդամներին կիսվել, թե ինչ են սովորել կամ զգացել իրենց անհատական ուսումնասիրության ժամանակ:
Հրավիրեք կիսվել
Օգտակար կլինի ժամանակ առ ժամանակ քննարկել դասարանի անդամների փորձը՝ կապված ավետարանի տնակենտրոն ուսումնասիրության հետ: Ի՞նչ հաջող փորձառություններով կարող են նրանք կիսվել: Ի՞նչ խոչընդոտների կամ մարտահրավերների են նրանք դիմակայում: Ի՞նչ խորհուրդ կարող են նրանք տալ միմյանց:
Ուսուցանեք վարդապետությունը
Տղամարդու և կնոջ միջև ամուսնությունը էական է Աստծո հավերժական ծրագրի համար
-
Ամուսնության վերաբերյալ աշխարհիկ տեսակետները գնալով հեռանում են հավերժական ճշմարտությունից: Որպեսզի օգնեք ձեր դասարանին սովորել Աստծո տեսակետները ամուսնության վերաբերյալ, կարող եք հրավիրել նրանց կարդալ Մատթեոս 19.3-9-ը և գրատախտակին գրել ամուսնության վերաբերյալ այն ճշմարտությունները, որոնք նրանք գտնում են: Նրանք կարող են նաև գրի առնել ճշմարտություններ, որոնք գտնվում են հետևյալ հատվածներում. Ծննդոց 1.27-28, Ա Կորնթացիս 11.11, Վարդապետություն և Ուխտեր 42.22, 49.15-17, 131.1-4, 132.19 և Մովսես 3.18, 21-24: Ինչպե՞ս են այս ճշմարտություններն ընդգծված «Ընտանիք. Հայտարարություն աշխարհին» հռչակագրում:(ChurchofJesusChrist.org):
Բոլորը կարող են ստանալ հավերժական կյանքի օրհնությունը, անկախ այն բանից, թե երբ են ստացել ավետարանը
-
Ի՞նչը կարող է օգնել ձեր դասարանի անդամներին կիրառել այգու մշակների առակի սկզբունքները: Կարող եք հրավիրել դասարանից մի քանի անդամների պատրաստել բեմականացում՝ առակը դասարանին ներկայացնելու համար: Բեմականացումից հետո մարդիկ, ովքեր ներկայացնում էին մշակներին, կարող են կիսվել, թե ինչ էին զգում վարձքի կապակցությամբ, որը ստացան, և ինչո՞ւ են այդպես զգում: Ի՞նչ է այս առակն ասում երկնքի արքայության մասին: Ի՞նչ լրացուցիչ գաղափարներ ենք մենք ձեռք բերում այս առակի վերաբերյալ Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի «Այգու մշակները» ելույթից:(Լիահոնա, մայիս 2012, 31-33):
Մատթեոս 19.16-22, Մարկոս 10.17-27
Փրկիչը կառաջնորդի մեզ, որ ավելի մոտենանք Իրեն, եթե խնդրենք Նրա օգնությունը
-
Ինչպե՞ս կարող եք օգնել դասարանի անդամներին հարուստ երիտասարդի պատմության մեջ բացահայտել սկզբունքներ և կիրառել դրանք: Մոտեցումներից մեկն է՝ խնդրել նրանց կարդալ Մարկոս 10.17-27-ը և մտածել, թե արդյո՞ք իրենք երբևէ ունեցել են այն նույն զգացումը, որն ուներ հարուստ երիտասարդը։ Ի՞նչն է մեզ օգնել հետևել Փրկիչի խորհրդին, նույնիսկ երբ դա դժվար էր: Դասարանի անդամները գուցե ցանկանան կիսվել փորձառություններով, երբ նրանք հարցրել են. «Էլ ի՞նչ բանով եմ պակաս» (Մատթեոս 19.20), և ստացել են կատարելագործվելու անհատական հուշում: Որպեսզի օգնեք դասարանի անդամներին, ովքեր կարող են հուսահատվել, կենտրոնանալով իրենց թերությունների վրա, մեջբերեք «Օժանդակ նյութերում» տրված պնդումը։
-
Հավանաբար դասարանի անդամները կարդացել են այս հատվածների հետ կապված համաժողովի ելույթը, ինչպես տրված է Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար ձեռնարկում։ Հրավիրեք նրանց կիսվել այդ մասին իրենց մտքերով։
Մենք պետք է վստահենք Աստծո ողորմածությանը, այլ ոչ թե՝ մեր արդարակեցությանը
-
Փրկիչի առակը, որտեղ փարիսեցու աղոթքը համեմատվում է մաքսավորի աղոթքի հետ, կօգնի ձեզ հասկանալ այն վերաբերմունքը, որը Տերն ակնկալում է նրանցից, ովքեր ձգտում են հետևել Իրեն: Որպեսզի դասարանի անդամները կիրառեն այս առակը մեր օրերում, կարող եք հրավիրել նրանց արտագրել փարիսեցու աղոթքը մի ձևով, որտեղ կարտահայտվի նույն վերաբերմունքը, բայց կօգտագործվեն ժամանակակից մանրամասներ։ Նրանք կարող են անել նույնը մաքսավորի աղոթքի հետ, իսկ հետո կիսվել նրանով, ինչ գրել են: 15-17 և 18-24 հատվածներն ինչպե՞ս են կապված այն բանի հետ, ինչ Փրկիչն ուսուցանեց այս առակում: Դուք նաև կարող եք կիսվել տվյալ հատվածների վերաբերյալ Երեց Դեյլ Գ. Ռենլանդի հետևյալ խոսքերով. «Մեզ համար ուղերձը պարզ է՝ ապաշխարող մեղավորը ավելի է մոտենում Աստծուն, քան ինքնագոհ արդարակյացը, ով դատապարտում է այդ մեղավորին» («Մեր բարի Հովիվը», Լիահոնա, մայիս 2017, 31):
Օժանդակ նյութեր
Եկեք չլինենք ինքնաբավ կամ հուսահատ
Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնն ուսուցանել է․
«Եթե մենք անկեղծորեն հարցնենք. «Էլ ի՞նչ բանով եմ պակաս»։ [Աստված] չի թողնի, որ մենք կռահենք, բայց նա սիրով կպատասխանի հանուն մեր երջանկության: Եվ Նա մեզ հույս կտա:
Սա անհաղթահարելի գործողություն է և շատ վախեցնող է, եթե սրբության ձգտելու մեր ջանքերում մենք մենակ լինեինք: Փառահեղ ճշմարտությունն այն է, որ մենք մենակ չենք: Մենք ունենք Աստծո սերը, Քրիստոսի շնորհը, Սուրբ Հոգու սփոփանքն ու ուղղորդումը և մեր ընկերակից Սրբերի ընկերակցությունն ու քաջալերանքը Քրիստոսի մարմնում: Մենք չպիտի բավարարվենք այն տեղով, որտեղ հիմա ենք, բայց նաև չպիտի հուսահատվենք» («Կենդանի հացը, որն իջնում է երկնքից», Լիահոնա, նոյեմբեր 2017, 39)։