Նոր Կտակարան 2023
Մայիսի 15-21-ը: Մատթեոս 21-23, Մարկոս 11, Ղուկաս 19-20, Հովհաննես 12. «Ահա քո թագաւորը քեզ մօտ է գալիս»


«Մայիսի 15-21-ը։ Մատթեոս 21-23, Մարկոս 11, Ղուկաս 19-20, Հովհաննես 12. «Ահա քո թագաւորը քեզ մօտ է գալիս», Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար. Նոր Կտակարան 2023 (2022)

«Մայիսի 15-21-ը։ Մատթեոս 21-23, Մարկոս 11, Ղուկաս 19-20, Հովհաննես 12», Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար. 2023

մարդը ծառի վրա է, երբ Հիսուսը մոտենում է

Zacchaeus in the Sycamore Tree [Զաքեոսը ժանտաթզենու վրա], հեղինակ՝ Ջեյմս Տիսո

Մայիսի 15-21-ը

Մատթեոս 21-23, Մարկոս 11, Ղուկաս 19-20, Հովհաննես 12

«Ահա քո թագաւորը քեզ մօտ է գալիս»

Երբ կարդաք Մատթեոս 21-23-ը, Մարկոս 11-ը, Ղուկաս 19-20-ը, և Հովհաննես 12-ը, փնտրեք սկզբունքներ, որոնք կօգնեն բավարարել այն մարդկանց կարիքները, ում դուք ուսուցանում եք։ Սուրբ Հոգին կոգեշնչի ձեզ իմանալ, թե ինչպես օգնել դասարանի անդամներին հայտնաբերել այդ սկզբունքները։

կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Դասից մի քանի օր առաջ դասարանի անդամներից մի քանիսին խնդրեք պատրաստված գալ դասի՝ կիսվելու փորձառությամբ, որն ունեցել են այս շաբաթվա հանձնարարված գլուխներն ուսումնասիրելիս: Խնդրեք նրանց պատմել օրհնությունների մասին, որոնք ստանում են, շաբաթվա ընթացքում սուրբ գրություններն ուսումնասիրելիս:

ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Ղուկաս 19.1-10

Փրկիչը ճանաչում է մեզ անհատապես

  • Ձեր դասարանի անդամները հավանաբար երբեմն անտեսված կամ մոռացված են զգացել իրենց կյանքում: Զաքեոսի պատմությունը կարող է օգնել նրանց հասկանալ, որ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը գիտեն նրանց և հոգ են տանում նրանց մասին: Որպեսզի օգնեք դասարանի անդամներին նմանեցնել այս պատմությունն իրենց կյանքին, խնդրեք պատկերացնել իրենց Զաքեոսի տեղում: Ի՞նչ եք կարծում, իր փորձառությունից նա ի՞նչ սովորեց Փրկիչի մասին: Զաքեոսի ջանքերից ի՞նչ կարող ենք սովորել Փրկիչին փնտրելու վերաբերյալ:

Մատթեոս 21.1-11, Մարկոս 11․1-11, Ղուկաս 19.29-44, Հովհաննես 12.12-16

Հիսուս Քրիստոսը մեր Թագավորն է

  • Պարզ վարժությունը կարող է քննարկում ներկայացնել դեպի Երուսաղեմ Փրկիչի հաղթական մուտքի մասին. դասարանի մի քանի անդամներ կարող են գրատախտակին նկարել առարկաներ, որոնք կապված են թագավորի հետ, օրինակ՝ թագ կամ գահ, մինչ մյուսները կգուշակեն, թե ինչ են նրանք նկարում: Հետո դասարանի մյուս անդամները կարող են նկարել ավանակ և երեք ճյուղ: Ի՞նչ կապ ունեն այս իրերը թագավորի հետ: Ապա կարող եք ցույց տալ «Փրկիչի հաղթական մուտքը Երուսաղեմ» նկարը այս շաբաթվա համառոտ շարադրանքից, Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար ձեռնարկում և հրավիրել դասարանի անդամներին կարդալ Մարկոս 11.1-11-ը: Այդ մարդիկ ինչպե՞ս ճանաչեցին Հիսուսին՝ որպես իրենց Թագավոր: Մեր խոսքերի և գործողությունների միջոցով մենք ինչպե՞ս ենք երկրպագում Հիսուս Քրիստոսին՝ որպես մեր Թագավորի:

Մատթեոս 22․34-40

Երկու մեծ պատվիրաններն են՝ սիրել Աստծուն և սիրել ուրիշներին՝ ինչպես մեզ

  • Ինչպե՞ս կարող եք օգնել դասարանի անդամներին հասկանալ, որ «այս երկու պատվիրանքից»՝ սիրիր Աստծուն և սիրիր քո մերձավորին, «կախված են բոլոր օրենքը և մարգարեները»: (Մատթեոս 22․40) Մատթեոս 22:34-40-ը միասին կարդալուց հետո գրատախտակին կարող եք գրել՝ Սիրիր Աստծուն և Սիրիր քո մերձավորին։ Դասարանի յուրաքանչյուր անդամի տվեք մի թուղթ, որի վրա գրված է մի պատվիրան: Նրանցից մի քանիսին հրավիրեք կարդալ իրենց պատվիրանը և խոսել այն մասին, թե ինչպես է այդ պատվիրանը օգնում մեզ հնազանդվել այս երկու մեծ պատվիրաններից մեկին կամ երկուսին: Տրված պատվիրանը քննարկելուց հետո նրանք կարող են իրենց թուղթը փակցնել գրատախտակին: Ինչու՞ է կարևոր հիշել, որ բոլոր պատվիրանները վերաբերում են երկու մեծ պատվիրաններին (տես Օժանդակ նյութերը):

Մատթեոս 23.13-33

Մենք պաշտպանված կլինենք, եթե խուսափենք հետևել «կույր առաջնորդներին»

  • Արդյո՞ք ձեր դասարանի անդամները օգուտ քաղեցին, քննարկելով «կույր առաջնորդներ» արտահայտությունը, որն օգտագործել է Փրկիչը՝ նկարագրելով հոգևորապես կույր փարիսեցիներին և դպիրներին: (Մատթեոս 23.16) Ինչ-որ ձևով ցուցադրեք, թե ինչի նման կլինի, երբ ինչ-որ մեկը հետևի մեկ ուրիշի, ով չի տեսնում: Կամ դասարանը կարող է գրատախտակին թվարկել կույր առաջնորդի բնորոշ գծերը՝ ինչպես նկարագրված է Մատթեոս 23.13-33-ում: Ցուցակին որևէ բան ավելացնելու համար նայեք լրացուցիչ սուրբ գրությունները, որոնք ուսուցանում են հոգևոր կուրության մասին, ինչպես օրինակ՝ Բ Կորնթացիս 4.3-4, 2 Նեփի 9.28-32, և Հակոբ 4.14-ը: Ինչպե՞ս կարող ենք ճանաչել և խուսափել կույր առաջնորդներից:

Հիսուսը խոսում է փարիսեցիների հետ

Փրկիչը դատապարտեց փարիսեցիներին՝ որպես կեղծավորների և կույր առաջնորդների:

աղբյուրների պատկերակ

Օժանդակ նյութեր

Աստծուն սիրելը և մերձավորներին սիրելը մեր բոլոր գործողությունների հիմքն է

Մատթեոս 22․37-39-ում գրված երկու մեծ պատվիրանները վկայակոչելով՝ նախագահ Մ․ Ռասսել Բալլարդն ուսուցանել է.

«Այդ երկու մեծ պատվիրաններին հնազանդվելը տալիս է ավելի մեծ խաղաղություն և ուրախություն զգալու ուղի։ Եթե մենք սիրենք ու ծառայենք Աստծուն և մեր մերձավորներին, մենք բնականորեն կզգանք ավելի մեծ ուրախություն, որն այլ եղանակով չէինք ստանա։

Աստծուն և մեր մերձավորին սիրելը հանդիսանում է սպասավորության, տնակենտրոն, Եկեղեցու կողմից աջակցվող ուսումնասիրության, Հանգստության օրվա հոգևոր երկրպագությաւն և փրկության աշխատանքի վարդապետական հիմքը, որը կատարվում է վարագույրի երկու կողմերում և աջակցվում է Սփոփող միություններում ու երեցների քվորումներում։ Այս ամենը հիմնված է երկու աստվածային պատվիրանների վրա՝ սիրել Աստծուն և սիրել մեր մերձավորներին։ Կա՞ ավելի հիմնարար, ավելի խորը, ավելի պարզ բան, քան սա է» («Հիսուս Քրիստոսի ճշմարիտ, մաքուր և պարզ ավետարանը», Լիահոնա, մայիս 2019, 29)։

Բարելավենք մեր ուսուցումը

Դուք պարտավոր չեք ուսուցանել ամեն ինչ: «Ամեն դասին բավականին շատ բան կա քննարկելու, բայց պարտադիր չէ ամբողջն ընդգրկել մեկ դասաժամում, որպեսզի դիպչեք մեկի սրտին. հաճախ մեկ կամ երկու կարևոր կետերը բավական են: Երբ մտորում եք սովորողների կարիքների մասին, Հոգին կօգնի ձեզ ընտրել, թե որ սկզբունքները, պատմությունները կամ սուրբ գրությունների հատվածները հատկապես նշանակալից կլինեն նրանց համար» (Ուսուցանել Փրկիչի ձևով 7):