Նոր Կտակարան 2023
Մայիսի 1-7-ը։ Ղուկաս 12-17, Հովհաննես 11. «Ուրախացէք ինձ հետ. Որովհետեւ իմ կորած ոչխարը գտայ»


«Մայիսի 1-7-ը։ Ղուկաս 12-17, Հովհաննես 11. «Ուրախացէք ինձ հետ. Որովհետեւ իմ կորած ոչխարը գտայ», Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար. Նոր Կտակարան 2023 (2022)

«Մայիսի 1-7-ը։ Ղուկաս 12-17, Հովհաննես 11, Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա դպրոցի համար. 2023

Նկար
տղամարդը գրկել է իր որդուն

The Prodigal Son [Անառակ որդին], հեղինակ՝ Լիզ Լեմոն Սվինդլ

Մայիսի 1-7-ը

Ղուկաս 12-17, Հովհաննես 11

«Ուրախացէք ինձ հետ. Որովհետեւ իմ կորած ոչխարը գտայ»

Սկսեք ձեր նախապատրաստությունը՝ աղոթքով ուսումնասիրելով Ղուկաս 12-17-ը և Հովհաննես 11-ը: Ձեր դասարանից ո՞ր «կորած ոչխարին» հիշեցիք։ Օգտագործեք Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար ձեռնարկը և այս նյութը, երբ փնտրում եք Տիրոջ առաջնորդությունը՝ դասարանի անդամների կարիքները լավագույնս հասկանալու համար, նույնիսկ եթե նրանք չեն հաճախում դասերին:

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Կիրառումը սովորելու կարևոր մասն է, ուստի, հրավիրեք դասարանի անդամներին կիսվել, թե ինչպես են իրենց կյանքում կիրառելու այն, ինչ այս շաբաթ սովորել են սուրբ գրություններից։

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Ղուկաս 14.15-24

Ոչ մի պատճառաբանություն բավարար չէ ավետարանը մերժելու համար

  • Որպեսզի օգնեք դասարանի անդամներին ուսումնասիրել մեծ ընթրիքի առակը, խնդրեք նրանց պատկերացնել, թե դուք հրավիրում եք նրանց մի երևակայական խնջույքի։ Թույլ տվեք նրանց պատճառաբանել, թե ինչու կմասնակցեն, կամ ինչու չեն մասնակցի: Միասին կարդացեք Ղուկաս 14.15-24-ը և քննարկեք պատճառները, որոնք մարդիկ բերում էին առակում, երբ նրանց հրավիրում էին ընթրիքին, որը ներկայացնում էր ավետարանի օրհնությունները: Մարդիկ ի՞նչ պատճառաբանություններ են բերում այսօր՝ չընդունելու Փրկիչի հրավերները, որպեսզի ստանան Երկնային Հոր օրհնությունները։ Գուցե դասարանի անդամները կարողանան կիսվել օրհնություններով, որոնք նրանք ստացել են, երբ կատարել են անհրաժեշտ զոհաբերությունները՝ ավետարանի որոշակի սկզբունքներով ապրելու համար:

Ղուկաս 15

Մենք կարող ենք որոնել նրանց, ովքեր կորած են, և ուրախանալ Հոր հետ, երբ նրանք վերադառնում են

  • Դասարանի անդամներին ինչպե՞ս եք հնարավորություն տալու, որ կիսվեն Ղուկաս 15-ի երեք առակների մասին իրենց սովորածով։ Կարող եք հանձնարարել դասարանի յուրաքանչյուր անդամին վերընթերցել առակներից մեկը։ Նրանք կարող էին փնտրել և կիսվել հետևյալ հարցերի պատասխաններով. Առակի ո՞ր բառերն են բացահայտում, թե ինչ է զգում Երկնային Հայրը կորածների հանդեպ: Առակներն ի՞նչ են հուշում այն մասին, թե մենք ինչպես պետք է հասնենք Աստծո բոլոր զավակներին: Դասարանի անդամները կարող են կիսվել, թե ինչպես է Փրկիչն իրենց գտել, երբ կորած են զգացել իրենց։

  • Dear to the Heart of the Shepherd” (Hymns, no. 221) երգը երգելը իմաստալի լրացում կլինի այս առակների ուսմունքներին։

  • Երբ միասին վերընթերցեք անառակ որդու առակը, դասարանի անդամները կարող են օգուտ քաղել առակի յուրաքանչյուր անձի խոսքերի, գործողությունների և համոզմունքների վրա կենտրոնանալուց: Ի՞նչ ենք սովորում այդ մարդկանցից յուրաքանչյուրից։ Գուցե դասարանի անդամները գրեն մի այլընտրանքային ավարտ այն առակին, որտեղ ավագ որդու վերաբերմունքը եղբոր հանդեպ ուրիշ է: Ի՞նչ է սովորեցնում մեզ այս առակում հոր խորհուրդն այն մասին, թե մենք ինչպես պետք է վերաբերվենք նրանց, ովքեր կորած են և նրանց, ովքեր վերադառնում են դեպի ավետարանը: (Տես նաև երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի խոսքերը «Օժանդակ նյութերում»)։ Կամ կարող եք խնդրել դասարանի անդամներին պատկերացնել, որ իրենք հայրն են այս առակում: Ի՞նչ լրացուցիչ խորհուրդ կտայիք ավագ որդուն, որը կօգնի նրան ուրախանալ ուրիշների առաջընթացով և հաջողությամբ:

Ղուկաս 17.11-19

Իմ օրհնությունների համար երախտագիտություն զգալը կմոտեցնի ինձ Աստծուն

  • Հրավիրեք դասարանի անդամներին կիսվել այն ամենով, ինչ նրանք սովորեցին երախտագիտության մասին, ուսումնասիրելով Ղուկաս 17․11-19-ը և դիտելով տեսանյութ՝ “President Russell M. Nelson on the Healing Power of Gratitude” (ChurchofJesusChrist.org)։ Ինչպե՞ս օրհնվեց երախտապարտ բորոտը իր երախտագիտությունը հայտնելու համար: Մենք ինչպե՞ս ենք օրհնվում, երբ հայտնում ենք մեր երախտագիտությունը: Դասարանի անդամները կարող են ուղիներ առաջարկել, որով մենք կարող ենք ցույց տալ մեր երախտագիտությունը Աստծուն և ուրիշներին:

Հովհաննես 11․1-46

Հիսուս Քրիստոսը Հարությունն ու Կյանքն է

  • Հովհաննես 11.1-46-ը ուսումնասիրելու եղանակներից մեկն է՝ խնդրել դասարանի անդամներին, որ հերթով կարդան հատվածները, կանգ առնելով ու քննարկելով այն տեղերում, որտեղ հավատքի ապացույց գտնեն առ Հիսուս Քրիստոսը: Կարող եք նաև խնդրել դասարանի անդամներին դիտարկել ներգրավված անձանց՝ Փրկիչի, առաքյալների, Մարթայի, Մարիամի և Ղազարոսի տեսակետները։ Մենք ի՞նչ ենք սովորում նրանցից յուրաքանչյուրից: Թերևս դասարանի անդամները կարող են կիսվել փորձառություններով, երբ ինչ-որ փորձության ժամանակ նրանց հավատքն առ Հիսուս Քրիստոսը զորացել է։

Նկար
աղբյուրների պատկերակ

Օժանդակ նյութեր

Սովորելով մյուս անառակից

Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը հետևյալ դիտարկումն է արել անառակ որդու ավագ եղբոր մասին. «Այս որդին այնքան էլ շատ բարկացած չէ, որ կրտսերը տուն է եկել, նա բարկացած է, որ իր ծնողներն են այդքան ուրախ դրա համար: … Նա դեռ պիտի ձեռք բերի կարեկցանքն ու ողորմածությունը, գթասիրտ խորաթափանցությունը, որպեսզի տեսնի, որ վերադարձողը թշնամի չէ։ Դա իր եղբայրն է։ Ինչպես նրա հայրն աղերսեց նրան հասկանալ, նա մեկն էր, որ մեռած էր, իսկ այժմ կենդանի էր: Նա մեկն էր, ով կորած էր, իսկ այժմ գտնվել է» (“The Other Prodigal,” Ensign, May 2002, 63)։

Բարելավենք մեր ուսուցումը

Օգնության հասնել ինչ-որ մեկին: Փրկիչի առակի այն հովվի նման, որը թողնելով իննսուն իննին, որոնք հոտում ապահով էին, գնաց փնտրելու մեկին (տես Ղուկաս 15.4), դուք կարող եք օգնության հասնել նրանց, ովքեր ձեր դասից բացակայում են: Դասարանի անդամներին ուսուցանելու և բարձրացնելու, նրանց օգնելու դեպի Քրիստոսը գալու ձեր հնարավորությունները տարածվում են լսարանից դուրս, ինչպես նաև այն մարդկանց վրա, ովքեր ձեր պաշտոնական դասերի հաճախողներ չեն» (Ուսուցանել Փրկիչի ձևով,8):

Տպել