Նոր Կտակարան 2023
Մայիսի 22-28-ը։ Ջոզեֆ Սմիթ-Մատթեոս 1, Մատթեոս 24-25, Մարկոս 12-13, Ղուկաս 21. «Մարդի Որդին … կգայ»


«Մայիսի 22-28-ը։ Ջոզեֆ Սմիթ-Մատթեոս 1, Մատթեոս 24-25, Մարկոս 12-13, Ղուկաս 21. «Մարդի Որդին … կգայ», Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար. Նոր Կտակարան 2023 (2022)

«Մայիսի 22-28-ը։ Ջոզեֆ Սմիթ-Մատթեոս 1, Մատթեոս 24-25, Մարկոս 12-13, Ղուկաս 21», Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար. 2023

Երկրորդ Գալուստը

The Second Coming [Երկրորդ Գալուստը], հեղինակ՝ Հարրի Անդերսոն

Մայիսի 22-28-ը

Ջոզեֆ Սմիթ-Մատթեոս 1, Մատթեոս 24-25, Մարկոս 12-13, Ղուկաս 21

«Մարդի Որդին … կգայ»

Հիշեք, որ սկսեք ուսուցանելու ձեր նախապատրաստությունը՝ աղոթքով կարդալով Ջոզեֆ Սմիթ-Մատթեոս 1, Մատթեոս 24-25, Մարկոս 12-13, և Ղուկաս 21-ը: Ինքնուրույն ոգեշնչում փնտրեք, իսկ հետո վերանայեք այս նյութը լրացուցիչ գաղափարների համար:

կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Այս շաբաթվա Փրկիչի առակների ընթերցանությունից ցուցակ կազմեք գրատախտակին, օրինակ՝ թզի ծառը, բարի մարդն ու գողը, հավատարիմ և չար ծառաները, տասը կույսերը, տաղանդները, ոչխարներն ու այծերը: Խնդրեք դասարանի անդամներին կիսվել այդ առակներից սովորած ճշմարտություններով, որոնք կարող են օգնել նրանց պատրաստվել Տիրոջ Երկրորդ Գալուստին: Ի՞նչ են անում նրանք այս ճշմարտություններն իրենց կյանքում կիրառելու համար:

ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Ջոզեֆ Սմիթ-Մատթեոս 1․21-37

Փրկիչի Երկրորդ Գալուստի մասին մարգարեությունները կարող են օգնել մեզ հավատքով նայել ապագային

  • Փրկիչի Երկրորդ Գալուստի նշանները կարող են դասարանի անդամներից ոմանց համար դժվար հասկանալի լինել: Աշխատելով խմբերով՝ նրանք կարող են բացահայտել նշանները Ջոզեֆ Սմիթ-Մատթեոս 1.21-37-ում: Դա նաև կօգնի նրանց ավելի լավ հասկանալ այդ նշանների կարևորությունը, եթե համեմատեն դրանք ճանապարհային նշանների հետ: Ինչո՞ւ են ճանապարհային նշանները կարևոր: Երկրորդ Գալուստի նշաններն ինչո՞վ են նման ճանապարհային նշանների: Ինչո՞վ են դրանք տարբերվում։ Կարող եք նույնիսկ յուրաքանչյուր խմբին ճանապարհային նշանների ձևով թղթեր տալ և հանձնարարել նրանց յուրաքանչյուր թղթե նշանի վրա գրել մի նշան, որը կնախորդի Երկրորդ Գալուստին: Թույլ տվեք նրանց կիսվել իրենց գտածով և հրավիրեք դասարանին քննարկել այդ նշանների ակնհայտությունն այսօրվա աշխարհում:

Ջոզեֆ Սմիթ-Մատթեոս 1.26-27, 38-55, Մատթեոս 25.1-13

Մենք միշտ պետք է պատրաստ լինենք Փրկիչի Երկրորդ Գալուստին

  • Ջոզեֆ Սմիթ-Մատթեոս 1.26-27, 38-55-ի և Մատթեոս 25.1-13-ի առակները կօգնեն դասարանի անդամներին հասկանալ Երկրորդ Գալուստին նախապատրաստվելու կարևորությունը: Դասարանի անդամներին խնդրեք ուսումնասիրել այս հատվածները և կիսվել, թե իրենց կարծիքով, Փրկիչն ինչ է հրավիրում մեզ անել: Երեց Դեյվիդ Ա. Բեդնարը տասը կույսերի առակի համար տվել է մի մեկնաբանություն, որը կարող է օգնել (տես «Օժանդակ նյութերը»)։ Ինչո՞ւ պետք է մեզանից յուրաքանչյուրն ինքը զգա դարձը: Ինչպե՞ս ենք անում դա: Ի՞նչ է Վարդապետություն և Ուխտեր 45.56-57-ը ավելացնում այդ առակի մեր հասկացողությանը:

  • Սովորելով Փրկիչի վերադարձի մասին, դուք կարող եք կարդալ կամ միասին երգել Երկրորդ Գալուստի մասին օրհներգեր (see “Jesus Christ—Second Coming” in the topical index at the back of the hymnbook)։

Մատթեոս 25․14-46

Վերջին Դատաստանի ժամանակ մենք Տիրոջը հաշիվ կտանք մեր կյանքի մասին

  • Տաղանդների առակը և ոչխարների ու այծերի առակը կարող են ոգեշնչել մեզ մտածել Վերջին Դատաստանի ժամանակ Տիրոջը մեր կյանքի վերաբերյալ հաշիվ տալու մասին: Կարող եք կարդալ առակները միասին և հրավիրել դասարանի յուրաքանչյուր անդամի կիսվել որևէ հարցով, որը Փրկիչը կարող է տալ մեր կյանքի մասին, երբ մենք դատվենք։ Ժամանակ տվեք դասարանի անդամներին, որ ծրագրեն ուղիներ, թե ինչպես են գործելու համաձայն այն տպավորությունների, որոնք ստացել են քննարկման ժամանակ:

    ոչխարները և այծերը

    Քրիստոսը ոչխարների և այծերի առակի օգնությամբ ուսուցանել է Վերջին դատաստանի մասին (տես Մատթեոս 25.31-33):

  • Մատթեոս 25.34-40-ի վերաբերյալ քննարկում ծավալելու նպատակով կարող եք հրավիրել դասարանի անդամներին բերել մարդկանց օրինակներ, ովքեր կարեկցանք են դրսևորում, որը նկարագրված է այս հատվածներում: Ժամանակ տվեք նրանց խորհել, թե ով կարող է իրենց ծառայության կարիքն ունենալ: Որո՞նք են այն գործնական ուղիները, որոնցով մենք կարող ենք կերակրել սովածներին, հագցնել մերկերին և այցելել հիվանդներին:

աղբյուրների պատկերակ

Օժանդակ նյութեր

Դարձի գալու յուղը

Երեց Դեյվիդ Ա. Բեդնարն առաջարկել է տասը կույսերի առակի այս հնարավոր մեկնաբանությունը․

«Նկարագրված յուղը համարենք դարձի գալու յուղը [տես Մատթեոս 25.4-9]: …

Արդյո՞ք հինգ իմաստուն կույսերը եսասեր էին և չկամեցան յուղով կիսվել, թե՞ նրանք ճիշտ ձևով ցույց են տալիս, որ դարձի յուղը հնարավոր չէ պարտք տալ: Կարո՞ղ է արդյոք մեկ ուրիշին տրվել այն հոգևոր ուժը, որն առաջ է գալիս պատվիրանները մշտապես պահելու արդյունքում: Կարո՞ղ է արդյոք ջանասեր ուսումնասիրելու և սուրբ գրությունների շուրջ խորհրդածելու արդյունքում ձեռք բերված գիտելիքը փոխանցվել կարիքի մեջ գտնվողին: Կարո՞ղ է արդյոք ավետարանի միջոցով հավատարիմ Վերջին Օրերի Սրբին հասու խաղաղությունը փոխանցվել դժբախտություն կամ մեծ դժվարություններ կրող անհատին: Այս հարցերից յուրաքանչյուրի հստակ պատասխանն է՝ ոչ:

Ինչպես իմաստուն կույսերը հստակ նշեցին, մեզանից յուրաքանչյուրը պետք է «գնի իր համար»: Այդ ոգեշնչված կանայք բիզնես գործարք չէին նկարագրում, այլ շեշտում էին մեր անհատական պատասխանատվությունը՝ վառ պահել մեր վկայության լամպերը և ձեռք բերել դարձի յուղի բավականաչափ պաշար: Այդ թանկարժեք յուղը ձեռք է բերվում կաթիլ առ կաթիլ՝ «տող առ տող [և] ցուցում առ ցուցում» (2 Նեփի 28.30), համբերությամբ և հաստատակամությամբ» («Դարձի եկած առ Տերը», Լիահոնա, նոյեմբեր 2012,109):

Բարելավենք մեր ուսուցումը

Հավաստիացեք, որ դուք ուսուցանում եք ճշմարիտ վարդապետություն: Անընդհատ հարցրեք ինքներդ ձեզ. «Այն, ինչ ես ուսուցանում եմ, ինչպե՞ս է օգնում իմ դասարանի անդամներին կառուցել հավատք առ Քրիստոս, ապաշխարել, Աստծո հետ ուխտեր կապել ու պահել և ստանալ Սուրբ Հոգին»: (Ուսուցանել Փրկիչի ձևով, 20):