Նոր Կտակարան 2023
Մայիսի 29-ից հունիսի 4-ը։ Մատթեոս 26, Մարկոս 14, Հովհաննես 13․ «Ի հիշատակ»


«Մայիսի 29-ից հունիսի 4-ը։ Մատթեոս 26, Մարկոս 14, Հովհաննես 13․ «Ի հիշատակ», Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար. Նոր Կտակարան 2023 (2022)

«Մայիսի 29-ից հունիսի 4-ը։ Մատթեոս 26, Մարկոս 14, Հովհաննես 13», Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար. 2023

Վերջին Ընթրիքը

In Remembrance of Me [Իմ հիշատակի համար], հեղինակ՝ Վոլթեր Ռեյն

Մայիսի 29-ից հունիսի 4-ը

Մատթեոս 26, Մարկոս 14, Հովհաննես 13

«Ի հիշատակ»

Կարդացեք Մատթեոս 26, Մարկոս 14 և Հովհաննես 13-ը, և խորհեք այն մտքերի ու տպավորությունների շուրջ, որոնք գալիս են ձեր միտքը: Ո՞ր ուղերձները կօրհնեին ձեր դասարանի անդամներին:

կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Հրավիրեք դասարանի անդամներին կիսվել ինչ-որ բանով, որը նրանք սովորել են այս շաբաթ, որն օգնել է նրանց հաղորդության մեջ ավելի մեծ իմաստ գտնել: Ի՞նչ են արել նրանք և ինչպե՞ս է դա ազդել հաղորդությունը ճաշակելու նրանց փորձառության վրա:

ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Մատթեոս 26․20-22

Մենք պետք է քննենք մեր անձնական կյանքը՝ որոշելով, թե ինչպես են Տիրոջ խոսքերը վերաբերում մեզ

  • Մենք ավետարանական շատ դասեր ենք լսում մեր կյանքում, բայց երբեմն գայթակղություն է ենթադրել, որ այդ դասերը հիմնականում վերաբերում են ուրիշ մարդկանց: Մատթեոս 26․20-22-ի շուրջ քննարկումը կօգնի մեզ հաղթահարել այդ միտումը: Ի՞նչ դասեր կարող ենք սովորել նրանից, թե աշակերտներն ինչպե՞ս Փրկիչի խոսքերը վերագրեցին իրենց: Եթե դասարանի որևէ անդամ կարդացել է նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆի խոսքերը այս պատմության վերաբերյալ նրա ելույթում, որը կոչվում է «Միթէ ե՞ս եմ, Տէր», ապա նա կարող է կիսվել իր մտքերով (Լիահոնա, նոյեմբեր 2014, 56-59)։

Մատթեոս 26․26-29

Հաղորդությունը Փրկիչին հիշելու հնարավորություն է

  • Ինչպե՞ս կբացատրեն դասարանի անդամները հաղորդության սուրբ արարողությունը մեկին, ով ծանոթ չէ դրան: Թերևս դուք կարող եք միասին կազմել հարցերի ցանկ, որոնք ինչ-որ մեկը կարող է ունենալ հաղորդության վերաբերյալ, օրինակ ՝ «Ինչո՞ւ է Փրկիչը մեզ հաղորդություն տվել։ Ինչո՞ւ են հացն ու ջուրը Հիսուս Քրիստոսի այդքան հզոր խորհրդանիշները։ Ի՞նչ ենք մենք խոստանում, երբ ճաշակում ենք հաղորդությունը: Ի՞նչ խոստումներ ենք մենք ստանում»: Դասարանի անդամները կարող են պատասխանները փնտրել հետևյալ աղբյուրներում. Մատթեոս 26․26-29, Վարդապետություն և Ուխտեր 20․75-79, և Gospel Topics, “Sacrament” (topics.ChurchofJesusChrist.org)։ Կարող եք կիսվել նաև Երեց Դ․ Թոդ Քրիստոֆերսոնի «Օժանդակ նյութեր» բաժնում ընդգրկված գաղափարներով։

    հաղորդությունը վերցնող կին

    Հաղորդությունն օգնում է մեզ հիշել Հիսուս Քրիստոսին։

  • Դասարանի անդամները գուցե օգուտ քաղեն՝ լսելով միմյանց գաղափարներն այն մասին, թե ինչպես հիշել Փրկիչին հաղորդության ժամանակ և շաբաթվա ընթացքում (տես Ղուկաս 22․19-20, Վարդապետություն և Ուխտեր 6․36-37)։ Հրավիրեք նրանց կիսվել, թե ինչն է օգնում իրենց և իրենց ընտանիքներին հիշել Փրկիչին ու պահել Նրա պատվիրանները: Նրանք կարող են նաև կիսվել, թե ինչ են անում, որպեսզի հաղորդությունը դառնա սուրբ փորձառություն:

Հովհաննես 13․1-17

Փրկիչը ուրիշներին խոնարհությամբ ծառայելու մեր օրինակն է

  • Որպեսզի օգնեք ձեր դասարանի անդամներին խորհել Հիսուսի կողմից Իր աշակերտների ոտքերը լվանալու կարևորության մասին, կարող եք հրավիրել դասարանի որևէ անդամի կատարել Պետրոսի դերը այս պատմության մեջ և հարցազրույց անցնել դասարանի մյուս անդամների հետ: Դասարանի անդամները կարող են ուսումնասիրել Հովհաննես 13.1-17-ը և մտածել խորիմաստ հարցեր, որոնք կարող են տալ Պետրոսին՝ այս փորձառության մասին իմանալու համար։ Ի՞նչ ենք մենք սովորում այս պատմությունից, որը կարող է ազդել այն եղանակի վրա, որով ծառայում ենք ուրիշներին:

Հովհաննես 13.34-35

Ուրիշների հանդեպ մեր սերը նշան է, որ մենք Հիսուս Քրիստոսի ճշմարիտ աշակերտներն ենք

  • Ինչպե՞ս կոգևորեք դասարանի անդամներին լինել ավելի սիրառատ։ Գուցե հարցնեք նրանց, թե ինչ հատկանիշներ են նրանք նկատում, երբ հանդիպում են մեկին, ով Քրիստոսի հետևորդն է: Կարող եք հրավիրել նրանց հետազոտել Հովհաննես 13․34-35-ը, որ իմանան, թե ինչպես ճանաչել Փրկիչի ճշմարիտ աշակերտներին: Մենք ի՞նչ կարող ենք անել, որպեսզի սերը դառնա մեր աշակերտության բնորոշ գիծը։ Գուցե քննարկեք, թե ուրիշներին սիրելը ինչպես է հանդիսանում Հիսուս Քրիստոսի մասին վկայելու մի եղանակ: Ինչպե՞ս կարող ենք դա անել մեր ընտանիքներում, սոցիալական ցանցերում և այլ միջավայրերում:

  • Ձեր դասարանը այս տարի շատ բան սովորեց Փրկիչի կյանքի մասին, ներառյալ շատ օրինակներ, թե Նա ինչպես ցույց տվեց Իր սերը ուրիշների հանդեպ: Որպեսզի օգնեք դասարանի անդամներին խորհել Հովհաննես 13.34-ի պատվիրանի շուրջ, գրատախտակին գրեք Ինչպես ես ձեզ սիրեցի, և դասարանի անդամներին խնդրեք օրինակներ թվարկել Նոր Կտակարանից, որոնք ցույց են տալիս Հիսուսի սերը: Ապա գրատախտակին գրեք Իրար սիրեք, և խնդրեք դասարանի անդամներին թվարկել ուղիներ, որոնցով մենք կարող ենք հետևել Նրա սիրո օրինակին: Դասարանի անդամները կարող են գաղափարներ գտնել «Օժանդակ նյութեր» բաժնում թվարկված տեսանյութերից որևէ մեկում։

աղբյուրների պատկերակ

Օժանդակ նյութեր

«Անձնավորել Քրիստոսի հատկանիշներն ու բնավորությունը»

Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնն ուսուցանել է․ «Փոխաբերականորեն՝ [Փրկիչի] մարմինն ուտելը և Նրա արյունը խմելը [նշանակում է] անձնավորել Քրիստոսի հատկանիշներն ու բնավորությունը, հանելով բնական մարդուն և դառնալով Սուրբ՝ «Տեր Քրիստոսի քավությամբ» [Մոսիա 3.19]: Երբ ամեն շաբաթ մենք ճաշակում ենք հաղորդության ջուրն ու հացը, լավ կլինի ուշադրություն դարձնենք, թե որքան լիարժեք և ամբողջությամբ ենք միավորում Նրա բնավորությունը և Նրա անմեղ կյանքի օրինակը՝ մեր կյանքի ու մեր գոյության հետ («Կենդանի հացը, որն իջնում է երկնքից», Լիահոնա, նոյեմբեր 2017, 37)։

Տեսաֆիլմեր սիրո մասին (ChurchofJesusChrist.org-ում)

  • “Love One Another”

  • “Families Sacrifice, Give, and Love”

  • “Preparation of Thomas S. Monson: He Learned Compassion in His Youth”

Բարելավել մեր ուսուցումը

Նայեք Աստծո աչքերով Ձգտեք տեսնել ձեր դասարանի անդամներին՝ ինչպես Աստված է տեսնում նրանց, և Հոգին ցույց կտա ձեզ նրանց աստվածային արժեքն ու ներուժը: Երբ անեք այդ, դուք կառաջնորդվեք նրանց օգնելու ձեր ջանքերում (տես Ուսուցանել Փրկիչի ձևով,6):