«Հունիսի 5-11-ը։ Հովհաննես 14-17. «Կացէք իմ սէրի մէջ», Ե՛կ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար. Նոր Կտակարան 2023 (2022)
«Հունիսի 5-11-ը։ Հովհաննես 14-17», Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար. 2023
Հունիսի 5-11-ը
Հովհաննես 14-17
«Կացէք իմ սէրի մէջ»
Երբ աղոթքով ուսումնասիրեք Հովհաննես 14-17-ը, խորհեք թե ինչպես կարող եք լավագույն ձևով սեր ցույց տալ նրանց հանդեպ, ում ուսուցանում եք: Սուրբ Հոգին գաղափարներ կտա ձեր մտքին, երբ ուսումնասիրեք սուրբ գրությունները, Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար ձեռնարկը և այս նյութը:
Հրավիրեք կիսվել
Գրատախտակին գրեք 14-17 թվերը՝ ներկայացնելով այն գլուխները Հովհաննեսի ավետարանում, որոնք դասարանի անդամները կարդում են այս շաբաթ: Հրավիրեք դասարանի մի քանի անդամների յուրաքանչյուր գլխի համարի կողքին գրել հատվածի հղումը, որը Սուրբ Հոգին օգնեց նրանց ավելի լավ հասկանալ կամ այն հատվածի հղումը, որը կցանկանային դասարանով քննարկել։
Ուսուցանեք վարդապետությունը
Հովհաննես 14.16-27, 15.26, 16.7-15
Սուրբ Հոգին օգնում է մեզ իրականացնել մեր նպատակները՝ որպես Հիսուս Քրիստոսի աշակերտներ
-
Որպեսզի օգնեք դասարանի անդամներին սովորել Սուրբ Հոգու տարբեր դերերի մասին, կարող եք հրավիրել նրանց կարդալ հետևյալ հատվածներից մեկը կամ մի քանիսը. Հովհաննես 14.16-27, 15.26, և 16.7-15: Նրանք կարող են գրատախտակին գրել այն, ինչ սովորեցին Սուրբ Հոգու մասին այդ հատվածներից։ Նրանք կարող են գաղափարներ փնտրել Սուրբ Հոգու մասին սուրբ գրություններում և «Օժանդակ նյութերում» թվարկված ելույթներում։ Սուրբ Հոգին ինչպե՞ս է կատարում այս դերերը մեր կյանքում։ Կարող եք նաև մտածել, թե ինչ առարկաներ կամ տեսողական օժանդակ միջոցներ բերել դասարան, որպեսզի օգնեք դասարանի անդամներին հասկանալ այս դերերից մի քանիսը:
-
Հրավիրեք դասարանի մի քանի անդամների նախապես ուսումնասիրել «Օժանդակ նյութերում» տրված գերագույն համաժողովի ելույթներից մեկը, (կամ ուրիշ համաժողովից իրենց ծանոթ որևէ ելույթ) Սուրբ Հոգու մասին: Խնդրեք նրանց դասարանի հետ համառոտ կիսվել իրենց սովորածով։ Ի՞նչ են այս ուղերձներն ավելացնում նրան, ինչ մենք սովորեցինք Սուրբ Հոգու մասին Հովհաննես 14-16-ից:
Հաստատուն մնալով Քրիստոսում՝ մենք առաջ կբերենք բարի պտուղ և կունենանք ուրախություն
-
Կարող եք դասարան բերել փոքրիկ բույս (կամ բույսի նկար), որպեսզի դրա օգնությամբ դասարանի անդամները պատկերացնեն Փրկիչի ուսմունքը որթի և ճյուղերի մասին: Հովհաննես 15.1-12-ը դասարանով կարդալուց հետո կարող եք քննարկել, թե ինչ է նշանակում «կենալ [Քրիստոսում]» (Հովհաննես 15.4): Դասարանի մի քանի անդամներ կարող են կիսվել, թե ինչպես են պարզել, որ Հովհաննես 15.5-ը ճշմարիտ է: (Տես նաև Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի խոսքերը «Օժանդակ նյութերում»)։
Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը կատարյալ ձևով միասնական են
-
Դուք հավանաբար չեք կարող մեկ դասարանական քննարկման մեջ ուսուցանել բոլոր կարևոր ճշմարտությունները, որոնք գտնվում են Հովհաննես 17-ում, բայց ահա մի ձև՝ օգնելու դասարանի անդամներին հետազոտել դրանցից մի քանիսը: Գրատախտակին գրեք հետևյալ գաղափարները Հովհաննես 17-ից.
-
Մեր հարաբերությունը Հիսուս Քրիստոսի հետ
-
Հիսուս Քրիստոսի հարաբերությունը Իր Հոր հետ
-
Մեր հարաբերությունը աշխարհի մնացած մասի հետ
-
Մեր հարաբերությունը միմյանց հետ՝ որպես Նրա աշակերտներ
Հրավիրեք դասարանի յուրաքանչյուր անդամի ընտրել այս գաղափարներից մեկը և կարդալ Հովհաննես 17-ը՝ փնտրելով հատվածները, որոնք կապված են դրա հետ: Խնդրեք դասարանի մի քանի անդամների կիսվել իրենց սովորածով:
Աստծո հետ մեր հարաբերություններն ինչպե՞ս են ազդում միմյանց հետ մեր հարաբերությունների վրա: Միմյանց հետ մեր հարաբերություններն ինչպե՞ս են ազդում Աստծո հետ մեր հարաբերությունների վրա:
-
Օժանդակ նյութեր
Սուրբ Հոգի
-
Գործք 2.37-38, Գաղատացիս 5.22-23, 1 Նեփի 10.17-19, 2 Նեփի 32.3-5, Մոսիա 3.19, 3 Նեփի 27.20, Մորոնի 8.26, 10.4-5, Վարդապետություն և Ուխտեր 8.2-3, 42.17
-
Հենրի Բ․ Այրինգ, «Որպեսզի Նրա Հոգին ձեզ հետ լինի», Լիահոնա, մայիս 2018, 86-89։
-
Դեյվիդ Ա. Բեդնար, «Ստացիր Սուրբ Հոգին», Լիահոնա, նոյեմբեր 2010, 94-97։
-
Միշել Դ․ Քրեյգ, «Հոգևոր կարողություն», Լիահոնա, նոյեմբեր 2019, 19-21։
«Կենալ» Քրիստոսում
Նշելով, որ կենալ բառն ունի հաստատունության և նվիրվածության իմաստները, Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդն ուսուցանել է.
«Ուրեմն այս [խոսքի] իմաստն է՝ «մնացեք, բայց մնացեք հավերժ։ … Եկեք, բայց եկեք, որ մնաք: Եկեք համոզմունքով և տոկունությամբ: …
Հիսուսն ասել է. «Առանց ինձ չէք կարող ոչինչ անել» [Հովհաննես 15.5]: Ես վկայում եմ, որ դա է Աստծո ճշմարտությունը: Քրիստոսն ամեն ինչ է մեզ համար, և մենք պետք է «կենանք» Նրանում՝ ընդմիշտ, համառորեն, անսասան, հավերժ: Որպեսզի ավետարանի պտուղը ծաղկի և օրհնի մեր կյանքերը, մենք պետք է ամուր կառչենք Նրան՝ մեր բոլորի Փրկիչին և Նրա այս Եկեղեցուն, որը կրում է Նրա սուրբ անունը: Նա է որթը, որը մեր ուժի ճշմարիտ աղբյուրն է և միակ աղբյուրը հավերժական կյանքի: Նրանում մենք ոչ միայն կդիմանանք, այլ նաև կգերիշխենք և կհաղթենք այս սուրբ գործում, որը երբեք մեզ ձախողում չի բերի» (“Abide in Me,” Liahona, May 2004, 32)։