Նոր Կտակարան 2023
Հունիսի 19-25-ը։ Մատթեոս 27, Մարկոս 15, Ղուկաս 23, Հովհաննես 19. «Կատարուած է»


«Հունիսի 19-25-ը։ Մատթեոս 27, Մարկոս 15, Ղուկաս 23, Հովհաննես 19. «Կատարուած է», Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար․ 2023 (2022)

«Հունիսի 19-25-ը։ Մատթեոս 27, Մարկոս 15, Ղուկաս 23, Հովհաննես 19», Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար․ 2023

Քրիստոսը Պիղատոսի առաջ

Ecce Homo [Ահա այն մարդը], հեղինակ՝ Անտոնիո Սիզերի

Հունիսի 19-25-ը

Մատթեոս 27, Մարկոս 15, Ղուկաս 23, Հովհաննես 19

«Կատարուած է»

Պատրաստվեք ուսուցանել՝ աղոթքով կարդալով Մատթեոս 27, Մարկոս 15, Ղուկաս 23, և Հովհաննես 19 գլուխները։ Ձգտեք ապրել Հոգուն արժանի, որպեսզի կարողանաք հզոր վկայություն տալ Փրկիչի և Նրա Քավության մասին:

կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Դասարանի յուրաքանչյուր անդամի հրավիրեք ընտրել մի գլուխ այս շաբաթվա ընթերցանությունից և մի քանի րոպե մանրամասն հետազոտել՝ փնտրելով որևէ բառ, արտահայտություն կամ մանրամաս, որը նրանց ինչ-որ իմաստալից բան կսովորեցնի Փրկիչի և Նրա առաքելության մասին: Հնարավորություններ տվեք նրանց կիսվել իրենց գտածով և բացատրել, թե դա ինչու է իմաստալից իրենց համար:

ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Մատթեոս 27, Մարկոս 15, Ղուկաս 23, Հովհաննես 19

Հիսուս Քրիստոսի տառապելու պատրաստակամությունը ցույց է տալիս Նրա սերը Հոր և բոլորիս հանդեպ

  • Որպեսզի օգնեք ձեր դասարանին հասկանալ, թե Փրկիչի տառապանքն ու մահը խաչի վրա ինչպես են ցույց տալիս Նրա սերը, փորձեք անցկացնել այսպիսի միջոցառում. դասարանի յուրաքանչյուր անդամի տվեք թղթե սիրտ և հրավիրեք իրենց սրտի վրա գրել Ա Կորնթացիս 13.4-7 հատվածներից որևէ արտահայտություն, որը նկարագրում է գթությունը: Ապա խնդրեք նրանց ուսումնասիրել Մատթեոս 27, Մարկոս 15, Ղուկաս 23 կամ Հովհաննես 19 գլուխները և սրտիկների դարձերեսին գրել մի քանի հատվածներ, որոնք պատմում են, թե Փրկիչն ինչպես սեր ցուցաբերեց, որի մասին խոսում է իրենց ընտրած արտահայտությունը։ Հրավիրեք նրանց կիսվել իրենց գտածով: Ո՞ր փորձառություններն են օգնել մեզ ավելի լավ ճանաչել Փրկիչի սերը:

    փշե պսակ

    Զինվորները «փշերից շինած պսակ դրին նորա գլխին» (Մարկոս 15.17):

  • Արվեստը կարող է օգնել դասարանի անդամներին պատկերացնել իրադարձություններից մի քանիսը, որոնց մասին նրանք կարդացել են այս շաբաթ։ Թերևս կարող եք դասարանը բաժանել խմբերի և յուրաքանչյուր խմբին մի նկար հանձնարարել (առաջարկվող նկարները տես «Օժանդակ նյութերում»): Դասարանի անդամները կարող են կարդալ այն հատվածները, որոնք նկարագրում են իրենց նկարում պատկերված իրադարձությունը: Այնուհետև նրանք կարող են կիսվել իրենց մտքերով և զգացումներով այս իրադարձությունների վերաբերյալ, ներառյալ, թե ինչպես է նկարն օգնում իրենց ավելի լավ հասկանալ Փրկիչի Քավությունը: Դուք կարող եք նաև ցուցադրել հետևյալ տեսանյութերը՝ “Jesus Is Condemned before Pilate”, “Jesus Is Scourged and Crucified” (ChurchofJesusChrist.org)։ Քաջալերեք դասարանի անդամներին վկայություն բերել Փրկիչի և Նրա Քավության մասին:

3:19
4:49

Մատթեոս 27․11-60

Հնադարյան մարգարեները կանխագուշակել էին Փրկիչի տառապանքն ու Խաչելությունը

  • Հնադարյան մարգարեները կանխագուշակել էին Փրկիչի վերջին ժամերի շատ իրադարձություններ: Որպեսզի օգնեք դասարանի անդամներին տեսնել դա, նրանցից յուրաքանչյուրին տվեք մեկ կամ մի քանի սուրբգրային հատված «Օժանդակ նյութերից», և խնդրեք գտնել հատվածներ Մատթեոս 27 գլխից, որոնք ցույց են տալիս, թե ինչպես իրականացան այդ իրադարձությունները։ Կարող եք աղյուսակ կազմել՝ համեմատելով մարգարեությունները և դրանց իրականացումները: Ինչպե՞ս են այս մարգարեությունները զորացնում մեր հավատքն առ Հիսուս Քրիստոս:

Մատթեոս 27.27-49, Մարկոս 15.16-32, Ղուկաս 23.11, 35-39, Հովհաննես 19.1-5

Ընդդիմությունը չի կարող կանգնեցնել Աստծո աշխատանքը

  • Որպեսզի օգնեք դասարանի անդամներին հավատքով դիմակայել ընդդիմությանը, ապրելով հավատարիմ իրենց հավատքին, հրավիրեք նրանց կարդալ հատվածներ, որոնք նկարագրում են հալածանքը, որին ենթարկվել է Փրկիչը (տես Մատթեոս 27.27-49, Մարկոս 15.16-32, Ղուկաս 23.11, 35-39, Հովհաննես 19.1-5)։ Ի՞նչ ենք սովորում Փրկիչի արձագանքներից, որոնք կօգնեն մեզ դիմակայել ընդդիմությանը մեր օրերում: Ընդդիմության հետ բախվելու ուրիշ ի՞նչ օրինակներ կարող են մեզ օգնել: (Տես, օրինակ՝ Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1․24-25

Ղուկաս 23․34-43

Փրկիչն առաջարկում է մեզ հույս և ներում

  • Նույնիսկ Իր վերջին պահերին Փրկիչը շարունակեց հույս և ներում առաջարկել: Մտածեք, թե ինչպես կարող եք ոգևորել դասարանի անդամներին՝ հետևել Նրա օրինակին։ Օրինակ, դուք կարող եք խնդրել դասարանի կեսին կարդալ Ղուկաս 23․34-38-ը (ներառյալ հատված 34, ծանոթագրություն գ , որը պատկերացում է տալիս Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունից), իսկ մյուս կեսին՝ կարդալ Ղուկաս 23․39-43-ը։ Դասարանի անդամները կարող են կիսվել, թե ինչ են սովորել Փրկիչի մասին իրենց հանձնարարված հատվածներից: Ինչպե՞ս կարող ենք հետևել Փրկիչի օրինակին:

աղբյուրների պատկերակ

Օժանդակ նյութեր

Նկարներ Հիսուսի կրած հալածանքի, տառապանքի և մահվան վերաբերյալ

Սուրբ գրություններ, որոնք կանխագուշակում են Հիսուս Քրիստոսի փորձությունները և մահը

Բարելավենք մեր ուսուցումը

Ուժ ստացեք Փրկիչից: «Փրկիչի նման ապրելու և ուսուցանելու ձեր ջանքերում դուք երբեմն անխուսափելիորեն անհաջողության կհանդիպեք: Չհուսահատվեք, դրա փոխարեն թող ձեր սխալներն ու թերությունները ձեզ դարձնեն դեպի Երկնային Հայրը և Փրկիչը» (Ուսուցանել Փրկիչի ձևով, 14):