Նոր Կտակարան 2023
Հունիսի 12-18-ը։ Ղուկաս 22, Հովհաննես 18․ «Ոչ թէ իմ կամքը՝ բայց քո կամքը լինի»


«Հունիսի 12-18-ը։ Ղուկաս 22, Հովհաննես 18․ «Ոչ թէ իմ կամքը՝ բայց քո կամքը լինի», Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար. Նոր Կտակարան 2023 (2022)

«Հունիսի 12-18-ը։ Ղուկաս 22, Հովհաննես 18», Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար. 2023

Քրիստոսն ու աշակերտները Գեթսեմանիում

Gethsemane Grove [Գեթսեմանի այգի], հեղինակ՝ Դերեկ Հեգստեդ

Հունիսի 12-18-ը

Ղուկաս 22, Հովհաննես 18

«Ոչ թէ իմ կամքը՝ բայց քո կամքը լինի»

Մտածեք, թե ինչպես կարող եք Հոգուն ձեր դասարան հրավիրել, երբ քննարկեք այս գլուխների սուրբ իրադարձությունները: Աղոթքով փնտրեք եղանակներ, որոնք կօգնեն դասարանի անդամներին խորացնել իրենց սերն ու հավատքը Փրկիչի հանդեպ։

կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Դասարանի մի քանի անդամների հրավիրեք կիսվել, թե ինչ են զգացել այս շաբաթ ընթերցելիս, և որ հատվածներն են նպաստել դրան։

ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Ղուկաս 22․39-46

Մենք հետևում ենք Հիսուս Քրիստոսի օրինակին, երբ մեր կամքը ենթարկում ենք Երկնային Հոր կամքին

  • Հոր կամքին ենթարկվելու Փրկիչի օրինակը կարող է օգնել ձեր դասարանի անդամներին, երբ նրանք կարիք ունենան անելու նույնը: Քննարկում սկսելու համար կարող եք հրավիրել դասարանի անդամներին կիսվել փորձառություններով, երբ իրենք ենթարկվել են մի բանի, ինչը գիտեին, որ Աստված էր կամենում, որ իրենք անեին: Խնդրեք նրանց պատմել՝ ինչպես են իմացել, թե Աստված ինչ է ցանկանում, որ իրենք անեն, և ինչպես են օրհնվել, ենթարկվելով Նրա կամքին: Հրավիրեք դասարանին կարդալ Ղուկաս 22.39-46-ը, և խոսեք այն մասին, թե Փրկիչն ինչու կամեցավ ենթարկել Իր կամքը Հոր կամքին: Ինչպե՞ս կարող ենք հետևել Փրկիչի օրինակին:

  • Բացի Աստծուն ենթարկվելու Փրկիչի գործողությունից, որի մասին գրված է Ղուկաս 22․42-ում, Նրա՝ ենթարկվող լինելու վերաբերյալ ուրիշ ի՞նչ օրինակներ ենք մենք գտնում Ղուկաս 22-ում և Հովհաննես 18-ում։ Ինչպե՞ս էր Փրկիչը ենթարկվում Իր Հոր կամքին Իր ողջ կյանքի ընթացքում: Մենք ի՞նչ կարող ենք անել Նրան ավելի շատ նմանվելու համար։ «Օժանդակ նյութերում» տրված երեց Նիլ Ա․ Մաքսվելի խոսքերը կարող են ոգեշնչել դասարանի անդամներին, որ մտածեն, թե ինչպես կարող են իրենց կամքը ենթարկել Աստծո կամքին։

Ղուկաս 22․39-46

Հիսուս Քրիստոսը մի անսահման Քավություն կատարեց մեզ համար

  • Ղուկաս 22․39-46 հատվածները պատմում են, թե ինչ տեղի ունեցավ Գեթսեմանիում։ Որպեսզի օգնեք դասարանի անդամներին հասկանալ այս սուրբ իրադարձության անձնական նշանակությունը, գուցե գրատախտակին գրեք նմանօրինակ հարցեր․ Ի՞նչ կատարվեց Գեթսեմանիում և Ինչու՞ է դա կարևոր ինձ համար։ Դասարանի անդամները կարող են պատասխանները գտնել Ղուկաս 22․39-46, Ալմա 7․11-13, Վարդապետություն և Ուխտեր 19․16-19 հատվածներում և “The Savior Suffers in Gethsemane” տեսանյութում (ChurchofJesusChrist.org). Նրանք կարող են նաև պատասխաններ փնտրել Նախագահ Թեդ Ռ. Քալիսթերի «Հիսուս Քրիստոսի Քավությունը» ելույթում (Լիահոնա, մայիս 2019, 85-87)։

  • Մորմոնի Գրքում Հակոբը Հիսուս Քրիստոսի Քավությունն անվանում է «մի անսահման քավություն» (2 Նեփի 9.7): Որպեսզի օգնեք դասարանի անդամներին հասկանալ, թե ինչ է սա նշանակում, կարող եք կիսվել «Օժանդակ նյութերում» տրված Նախագահ Ռասսել Մ.Նելսոնի ուսմունքներով և խնդրել դասարանի անդամներին թվարկել, թե Փրկիչի զոհաբերության ազդեցությունը ինչպե՞ս կարող է համարվել անսահման: Նրանք կարող են նաև կարդալ հետևյալ սուրբ գրությունները և ավելացնել իրենց ցուցակին. Եբրայեցիս 10.10, Ալմա 34.10-14, Վարդապետություն և Ուխտեր 76.24, և Մովսես 1.33: Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ մեր երախտագիտությունը այն բանի համար, ինչ Փրկիչը արել է մեզ համար։

Պետրոսը հայացքը շեղում է Քրիստոսից

Peter’s Denial [Պետրոսի ուրացումը], հեղինակ՝ Կարլ Հեյնրիխ Բլոխ

Ղուկաս 22.54-62

Մենք կարող ենք հավատարիմ լինել Հիսուս Քրիստոսին՝ չնայած մեր վախերին և թուլություններին

  • Որպեսզի պատկերավոր դարձնեք Ղուկաս 22․54-62-ը դասարանի անդամների համար, կարող եք ցույց տալ, օրինակ՝ Պետրոսի ուրացումը նկարը (ChurchofJesusChrist.org), կամ տեսանյութ՝ “Jesus Is Tried by Caiaphas, Peter Denies Knowing Him” (ChurchofJesusChrist.org)։ Դասարանի անդամները կարող են կիսվել, թե ինչ են սովորել Պետրոսի փորձառություններից, որը ոգեշնչում է նրանց հավատարիմ լինել Հիսուս Քրիստոսին:

աղբյուրների պատկերակ

Օժանդակ նյութեր

Մեր կամքը ենթարկենք Հոր կամքին

Երեց Նիլ Ա. Մաքսվելն ուսուցանել է. «Երբ դուք ենթարկում եք ձեր կամքը Աստծուն, դուք տալիս եք Նրան միակ բանը, որը դուք կարող եք իրականում տալ Նրան, որն իսկապես ձերն է՝ տալու համար: Մի սպասեք չափազանց երկար՝ զոհասեղան գտնելու կամ ձեր կամքի պարգևը դրա վրա դնելու համար»: (“Remember How Merciful the Lord Hath Been,” Liahona, May 2004, 46).

Անսահման Քավությունը

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է․

«[Հիսուս Քրիստոսի] Քավությունն անսահման է` առանց վերջի: Այն նաև անսահման էր, որպեսզի ամբողջ մարդկությունը կարողանար փրկվել երբեք չվերջացող մահից: Այն անսահման էր Նրա ահռելի տառապանքի առումով: Այն անսահման էր ժամանակի առումով, վերջ դնելով կենդանիների զոհաբերության նախատիպին: Այն անսահման էր գործունեության շրջանակով. այն պետք է կատարվեր մեկ անգամ՝ բոլորի համար: Եվ Քավության ողորմածությունը տարածվում է ոչ միայն անսահման քանակությամբ մարդկանց վրա, այլև Նրա կողմից ստեղծված անթիվ աշխարհների վրա: Այն անսահման էր՝ վեր մարդկային ցանկացած չափման սանդղակից կամ մահկանացուի հասկացողությունից:

«Հիսուսը միակն էր, ով կարող էր առաջարկել այսպիսի անսահման քավություն, քանի որ Նա ծնվել էր մահկանացու մորից և անմահ Հորից: Այդ յուրօրինակ ծնունդի պատճառով Հիսուսն անսահման Էակ էր» (“The Atonement,” Ensign, Nov. 1996, 35)։

Բարելավենք մեր ուսուցումը

Եղեք Հոգու խոնարհ գործիքը։ «Որպես ուսուցիչ, ձեր նպատակը պետք է լինի ոչ թե տպավորիչ ներկայացնել դասը, այլ օգնել մյուսներին զգալ Սուրբ Հոգու ազդեցությունը, որը ճշմարիտ ուսուցիչն է» (Ուսուցանել Փրկիչի ձևով10):