«Օգոստոսի 14-20-ը։ Հռովմայեցիս 7-16․ «Բարիովը հաղթիր չարին», Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա դպրոցի համար. Նոր Կտակարան 2023 (2022)
«Օգոստոսի 14-20-ը։ Հռովմայեցիս 7-16», Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա դպրոցի համար. 2023
Օգոստոսի 14-20-ը
Հռովմայեցիս 7-16
«Բարիովը հաղթիր չարին»
Կարդացեք Հռովմայեցիս 7-16 գլուխները և գրի առեք ձեր ստացած տպավորությունները՝ թե ինչպես օգնել դասարանի անդամներին սովորել սուրբ գրքերից։ Երբ դուք խորհեք ձեր տպավորությունների շուրջ, դրանք կարող են հանգեցնել իմաստալի ուսումնական վարժությունների։
Հրավիրեք կիսվել
Կարդացեք Հռովմայեցիս 10․17-ը, 15․4-ը և խնդրեք դասարանի անդամներին կիսվել հատվածներով Հռովմայեցիս 7-16 գլուխներից, որոնք զորացնում են նրանց հավատքը Հիսուս Քրիստոսի հանդեպ և հույս են տալիս։
Ուսուցանեք վարդապետությունը
Մենք կարող ենք դառնալ «Քրիստոսի ժառանգակիցներ»
-
Որպես վերջին օրերի սրբեր, մենք հավատում ենք, որ «Աստուծոյ ժառանգներ» և «Քրիստոսի ժառանգակիցներ» և նմանատիպ այլ արտահայտությունները նշանակում են, որ Հիսուս Քրիստոսի օգնությամբ մենք կարող ենք դառնալ Երկնային Հոր նման և ստանալ այն ամենը, ինչ Նա ունի (Հռովմայեցիս 8․17, տես նաև Վարդապետություն և Ուխտեր 132․20-21)։ Որպեսզի օգնեք դասարանի անդամներին տեսնել, թե ինչպես է այդ վարդապետությունն ուսուցանվում սուրբ գրություններում, կարող եք հրավիրել նրանց կազմել զույգեր կամ փոքր խմբեր և ուսումնասիրել սուրբ գրություններից մի քանիսը, որոնք թվարկված են «Օժանդակ նյութերում»։ Այնուհետև դասարանի անդամները կարող են կիսվել իրենց սովորածով և քննարկել, թե ինչու է այս վարդապետությունն այդքան կարևոր:
-
«Օժանդակ նյութերում» տրված Նախագահ Դալլին Հ. Օուքսի համանմանությունը կօգնի դասարանի անդամներին քննարկել, թե մենք ինչպես կարող ենք նախապատրաստվել դառնալու «Աստուծոյ ժառանգներ» (Հռովմայեցիս 8․17)։ Որո՞նք են այն մի քանի «օրենքները և սկզբունքները», որոնց անդրադարձել է Նախագահ Օուքսը։ Ի՞նչ է փոխվում մեր կյանքում, երբ իմանում ենք, որ կարող ենք դառնալ «Աստուծոյ ժառանգներ եւ Քրիստոսի ժառանգակիցներ»։ (Հռովմեացիս 8․17)։
«Ո՞վ կ’բաժանէ մեզ Քրիստոսի սէրիցը»
-
Միասին քննարկելով Հռովմայեցիս 8 գլուխը, հնարավորություն կստանաք օգնել դասարանի անդամներին զգալ Փրկիչի սերը։ Կարող եք ցույց տալ Հիսուս Քրիստոսի նկարներից մեկը (տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Անհատների ու ընտանիքների համար ձեռնարկում) երբ դասարանով կարդում եք Հռովմայեցիս 8․18, 28, 31-39 հատվածները։ Կարող եք հրավիրել դասարանի անդամներին կիսվել իրենց մտքերով կամ զգացումներով, որոնք ունեցել են այս հատվածները կարդալուց հետո: Ոմանք գուցե կամենան կիսվել, թե ինչպես են վկայություններ ստացել այս հատվածներում հանդիպող ճշմարտությունների մասին։
Աստծո բոլոր պատվիրանները կատարվում են «սիրիր» պատվիրանում
-
Որպեսզի օգնեք դասարանի անդամներին տեսնել, թե ինչպես են բոլոր պատվիրանները «բովանդակվում» սիրիր քո մերձավորին պատվիրանում (Հռովմայեցիս 13․9), հրավիրեք նրանց գրատախտակին գրել բոլոր պատվիրանները, որոնք հիշում են։ Միասին կարդացեք Հռովմայեցիս 13․8-10 և Մատթեոս 22․36-40 հատվածները և դասարանով քննարկեք Աստծուն և մեր մերձավորին սիրելու և գրատախտակին գրված պատվիրաններից յուրաքանչյուրին հնազանդվելու միջև եղած կապը։ Ինչպե՞ս է այս ճշմարտությունը փոխում մեր մտածելակերպը պատվիրանների և հնազանդության վերաբերյալ։ Օրինակ՝ ի՞նչ է հուշում այս ճշմարտությունը պատվիրանների նպատակի մասին:
«Այլևս իրար չդատենք»
-
Որպեսզի օգնեք հասկանալ Հռովմայեցիս 14 գլխի ենթատեքստը, կարող եք նշել, որ հռովմեացի որոշ սրբեր վիճում էին միմյանց հետ ուտելիքի հետ կապված որոշ սովորույթների, հանգստության օրը պահելու և այլ մշակութային սովորույթների վերաբերյալ։ Նման ի՞նչ իրավիճակներ ենք մենք ունենում այսօր։ Գուցե դասարանի անդամները կարողանան արագ աչքի անցկացնել Հռովմայեցիս 14 գլուխը և մեկ նախադասությամբ ամփոփել Պողոսի խորհուրդը։ Ի՞նչ խորհրդով կարող ենք կիսվել միմյանց հետ՝ քննադատող լինելուց խուսափելու վերաբերյալ։ Թերևս դասարանի անդամները կարող եք մտքեր գտնել Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆի ելույթում՝ «Ողորմածները ողորմություն են գտնում» Լիահոնա, մայիս 2012, 70-77:
Օժանդակ նյութեր
Ստանալ «այն ամենն, ինչ Հայրն ունի» (Վարդապետություն և Ուխտեր 84․38)
-
“Becoming Like God” (Gospel Topics, topics.ChurchofJesusChrist.org)
Նախագահ Դալլին Հ. Օուքսը պատմել է հետևյալ առակը․
«Մի հարուստ հայր գիտեր, որ եթե նա իր հարստությունը թողներ մի զավակի, ում դեռ չէր հասցրել անհրաժեշտ իմաստությանը և բարձրությանը, ժառանգությունը հավանաբար կվատնվեր: Հայրն ասաց իր զավակին.
«Այն ամենը, ինչ ես ունեմ, ցանկանում եմ քեզ տալ` ոչ միայն իմ հարստությունը, այլ նաև իմ պաշտոնն ու դիրքը մարդկանց մեջ: Այն, ինչ ես ունեմ, կարող եմ հեշտությամբ քեզ տալ, բայց այն, ինչ ես եմ,դու պետք է ձեռք բերես ինքնուրույն: Դու կստանաս քո ժառանգության իրավունքը` սովորելով այն, ինչ ես եմ սովորել և ապրելով այնպես, ինչպես ես եմ ապրել: Ես կտամ քեզ օրենքներն ու սկզբունքները, որոնցով ես ձեռք եմ բերել իմ իմաստությունն ու հասակը: Հետևիր իմ օրինակին, սովորիր, ինչպես ես եմ սովորել, և դու կդառնաս` ինչպիսին ես եմ, և այն ամենն, ինչ ես ունեմ` կլինի քոնը» (“The Challenge to Become,” Ensign, Nov. 2000, 32)։